Հոկտեմբեր 13, 2021 13:03 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը կայունության և անվտանգության հասցրած գործոններն են ՝ երկար տարիների ընթացքում նրա վարած անկախության ձգտող քաղաքականությունները և արտաքին քաղաքականությունը:

 Իմամ Խոմեյնիից հետո իսլամական հեղափոխության երկրորդ տասնամյակում,Երկրի քաղաքական կայունությունը ,  արտակարգ զգայուն, նուրբ և բարդ հարց էր: Այս ժամանակահատվածում իսլամական համակարգը  դեմ հանդիման կանգնեց  տարատեսակ մարտահրավերների  անկայունության , և ճգնաժամերի:Առկա քաղաքական իրողությունները և ընկերների ու թշնամիների խոստովանություններն արտացոլում են այն փաստը, որ Այաթոլլահ Խամենեին, հնարավորինս լավագույն կերպով, ղեկավարել է իսլամական համակարգը և երկիրը ապահով կերպով դուրս բերել  ճգնաժամից և անկայունությունից :

Այաթոլլահ Խամենեի 

Այաթոլլահ Խամենեին Իսլամական հեղափոխության առաջին խնդիրը համարեց՝ երկրի կախվածության դադարեցումը և անկախության ձեռքբերումը,և իր պատասխանատվության շրջանի կարևորագույն խնդիրները նշեց՝ ո՛չ արևելք, ո՛չ արևմուտք քաղաքականությունը, ճնշվածներին ու իրավազրկվածներին աջակցելը, իսլամական աշխարհի միասնությունն ու համերաշխությունը, ներքին  տաղանդներից օգտվելը  և երիտասարդության դաստիարակելը  :Նա իր ղեկավարության առաջին իսկ օրերին այսպես է ասել .«Անկախություն չի նշանակում վատ վերաբերվել ամբողջ աշխարհին ...Անկախությունը չի նշանակում խռովել երկրներից , այլև  նշանակում է պատնեշ ստեղծել  երկրների ներթափանցման  դեմ, որպեսզի չկարողանան   այդ երկրի ու այդ ժողովրդի  շահերը զոհել իշահ իրենց շահերի: Դա  է անկախության իմաստը ,որը մի երկրի համար կարևորագույն նպատակն է»: 

Իսլամական հեղափոխության առաջնորդը բազմիցս հստակեցրել է,որ Իսլամական հեղափոխության ակունքը Իսլամն է, որը  ոչ միայն պաշտպանում է մուսուլման ժողովուրդների  ազատությունն ու անկախությունը, այլև գաղափար  է, որն աջակցում է ազատությանը և անկախությանը:Անկասկած, մուսուլմանների  և այլ հասարակությունների միջև փոխհարաբերություններն անհրաժեշտ են և բնածին, և մարդկային կյանքի շարունակությունը պահանջում է այդպիսի հարաբերություններ,բայց նման հարաբերությունները չպետք է հիմնված լինեն  այնպիսի սկզբունքների վրա, որոնք վնասեն  ժողովրդի արժանապատվությանը և շահերին:Ըստ Սուրբ Ղուրանի այաների, Ամենակարող Աստված հերքել է հավատացյալների նկատմամբ անհավատների յուրաքանչյուր  գերակայություն և գերազանցություն, նաև  հավատացյալներին զգուշացրել է չընդունել անհավատների տիրապետությունը:Նեսա սուրահի 141-րդ այայում ասվում է.«Հարության օրը Աստված կզատի ձեզ և թույլ չի տա, որ անահավատները մուսուլմանների հավատացյալների դեմ հաղթանակ տանեն»:

Այաթոլլահ Խամենեին, որպես Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի կառուցվածքում ամենաբարձր անձը , օտարերկրացիների հետ հարաբերություններում Իրանի ժողովրդի   արժանապատվությունը, վեհությունն  ու շահերի պաշտպանությունը համարում է հիմնական մոտեցում,և աշխարհի մուսուլմաններին  զգուշացրել է համաշխարհային տերությունների թաքնված նպատակների մասին եւ բազմիցս ընդգծել.«Այսօր աշխարհում տիրում է ավտորիտար  համակարգը...Ավտորիտար   համակարգը նշանակում է այն , որ աշխարհում ինչ -որ մեկը զենքի ուժով իշխի    և  բռնանա ու ամոթ չզգա , իսկ մյուսները հանդուրժեն  նրա բռնությունը»:

Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, որտեղ էլ որ ձևավորվի իսլամական կառույցը, կձևավորվի նաև պայքար ընդդեմ՝ բռնության, ագրեսիայի, գաղութացման, շահագործման և նվաստացման: Ահավասիկ  եթե մի ժողովուրդ հանձնվի աշխարհի գերտերությունների  տիրապետությանը և հրաժարվի իր պատվից, հզորությունից  և ազգային կամքից, նա սայթաքելու է հայտնվելու է  անդնդի եզրին, որի վախճանն անհայտ է,և յուրաքանչյուր  կառավարություն, որը պատրաստ է տեղի տալ գլոբալ տիրապետության միասնական համակարգի պահանջներին, առավել քան երբևէ  դատապարտված  է լինելու թուլանալու գերիշխանության դիմաց և կուլ է գնալու: 

Այաթոլլահ Խամենեի 

Իսլամական հեղափոխության նպատակների իրականացման  համար Այաթոլլահ Խամենեին անկախ և հավասարակշռված քաղաքականություն որդեգրեց աշխարհի յուրաքանչյուր երկրի նկատմամբ:Նա,համակարգի ու երկրի շահերից ելնելով , վճռական ու  հստակ դեր ստանձնեց  ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակարդակներում:Որտեղ ,որ  դավադրություն էր  կատարվում երկրի և նրա շահերի դեմ, նա իր աչալրջությամբ ու խորաթափանցությամբ չեզոքացնում էր այն: Միկոնոսի դատարանը  կարևոր ճգնաժամի օրինակն էր, որը ձախողեց  Իսլամական հեղափոխության ղեկավարի հեռատեսությամբ:1992 թվականին Գերմանիայի Բեռլին քաղաքի Միկոնոս  հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալիստական ​​և սոցիալ -դեմոկրատական ​​կուսակցությունների համաշխարհային համագումարը: Իրանական  հակահեղափոխական քրդական շարժումների 33 անդամներ խորհրդակցում ու երկխոսում էին   հյուրանոցում, երբ մի քանի քուրդ առաջնորդներ սպանվեցին  անհայտ անձանց միջոցով:Գերմանիայի կառավարությունը անհապաղ մեղադրեց Իսլամական Հանրապետությանը ՝ առանց որևէ քննարկումների կամ ապացույցների:  Այս պատրվակով եվրոպացիները Թեհրանից հետ կանչեցին իրենց դեսպաններին  և առկախեցին  իրենց հարաբերություններն Իսլամական Հանրապետության հետ և հոգեբանական պատերազմի , ճնշումների ու պատժամիջոցների նոր ալիք պարտադրեցին  Իրանին: Այաթոլլահ Խամենեին,խելամիտ մոտեցմամբ ,հզորությամբ ու վճռակամությամբ ,ոչ միայն երկրում լուսաբանեց հանրությանը ,այլև այդ կառավարություններին պարտադրեց նահանջել իրենց  գործողություններից:Նա դատարանը կոչեց արևմտյան սիոնիզմի դավադրությունների շղթայի օղակ և անդրադառնալով Իրանից եվրոպական դեսպանների հեռանալուն նշեց.«Առաջին փուլում չպետք է թույլ տալ, որ Գերմանիայի դեսպանը որոշ ժամանակով վերադառնա Իրան:Մյուսները, ովքեր ցանկանում են վերադառնալ այսպես կոչված ինշան հաշտեցման , արգելք չկա:Իրենք գնացել են ,իրենք էլ կվերադառնան: Տեսան որ իրենց գնալը կարևոր չէ...»Նա շեշտեց.«...Նրանք ովքեր ցանկանում են Իրանի հետ հարաբերություն ունենալ ,թող լավ իմանան ,որ եթե նրանց կապը վերածվի գերիշխանության,Իրանի ժողովուրդը չի ընդունելու»:

Գերագույն առաջնորդը  բացահայտելով եվրոպական որոշ  կառավարությունների թաքնված նպատակները   և Միկոնոսի դատարանը նմանեցնելով   սրճարանում խամաճկախաղի,արհամարհելով  և անկարևոր  համարելով դատարանի վճիռը ,ապացուցեց որ թշնամին թշնամի է և երբ կարողանա կխայթի: 

Երկրի քաղաքական կայունության շրջանակում, Այաթոլլահ Խամենեին կառավարեց տարածաշրջանում տերությունների ավտորիտար և բռնի գործողությունները   և լուրջ ջանքեր գործադրեց աշխարհի տերությունների ձեռքից հետ վերցնելու աշխարհի մուսուլմանների  իրավունքները:Ղոդսը և Պաղեստինի այլ գրավված տարածքները համարեց , որպես իսլամական համայնքի  ամենակարևոր և համընդհանուր հարցը:Նա սիոնիստ թշնամու դեմ համընդհանուր պայքարն անվանել է՝ ճշմարտության պայքարը ընդդեմ  կեղծիքի և իրավացիության  ճանապարհին  դիմադրությունը համարել է՝ աստվածային խոստումների կատարման երաշխիքը և ոչ իրավացի   բանակների դեմ իրավացիության  ճակատի հաղթանակը:Այս առումով , իսլամական դիվանագիտությունը համարել է, որպես իսլամի կենսատու ուսմունքները տարածելու և աշխարհին հոգեմտավոր արժեքների , ազատության և անկախության ուղերձ հղելու միջոց ,մուսուլմաններին կոչ է ուղղել  վերադառնալ  իսլամական հարուստ ու իրական  մշակույթին,միջազգային ասպարեզում , որպես պատնեշ թշնամիների և թալանչիների դիմաց:

Ներքին իմաստով,Այաթոլլահ Խամենեին նույնպես  ընդիմադիրների կողմից դեմ հանդիման կանգնեց ծանր ճգնաժամերի:Նա նախ ծայրահեղական քաղաքական խմբերին ու ակտիվիստներին ուղղորդելով և խրատելով,  լուսաբանելով  հասարակական կարծիքը ,շեշտելով օրենքին կառչելը և օրենքը կարևորագույնը համարելով, կարևորեց համակարգի քաղաքական սկզբունքներն ու շահերը և հաղթահարեց ապստամբություններն ու ճգնաժամային գործոնները, ինչպիսիք են էթնիկ և ցեղային տարաձայնությունները: Այս առումով կարելի է  անդրադառնալ նաեւ տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական հոսանքների տարաձայնություններին: Ինչպես օրինակ 2009 թ. նախագահական ընտրություններում, արևմտյան կառավարությունները ձգտեցին չարաշահել ՝ ձայների կեղծման անհիմն պնդումներով ստեղծված լարված իրավիճակը, Իսլամական Հանրապետությունը տապալելու համար :Թեեւ նրանք այդ առումով  մոբիլիզացրել էին  իրենց քաղաքական, քարոզչական եւ հետախուզական բոլոր ռեսուրսները, սակայն առաջնորդի  իմաստուն նախաձեռնությունները  տապալեցին այս վտանգավոր դավադրությունը:

Այաթոլլահ Խամենեի 

Այս բոլոր դեպքերում հեղափոխության առաջնորդի  և ժողովրդի ապավինելը աստվածային օրհնություններին լիովին հարթեց դժվարությունները :Նա, աստվածային անխախտ հզորությանը կառչելը ներկայացրեց  համակարգի ամենակարևոր կապիտալը և ուժի հիմնական կենտրոնը և իր խելամիտ նախաձեռնություններով  պատճառ դարձավ ձախողեն ներքին ու արտաքին թշնամիների բոլոր ծրագրերը ,ուստի ԱՄՆ -ի գլխավորած համաշխարհային մեծապետականությունը , տարբեր պատրվակներով, որոշեց իսլամական Իրանի սահմանների շուրջ իր անօրինական  ներկայությամբ շրջապատել  հեղափոխությունը: Զորաշարժը դեպի Պարսից ծոց , Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումը  ,Կենտրոնական Ասիայի և Կովկասի որոշ երկրներում թավշյա հեղափոխություններ  իրականացնելը և Մեծ Մերձավոր Արևելքի կարգախոսը ,բոլորը ապացուցեցին  աշխարհի ավտորիտար ռեժիմների նենգ  ծրագրերը, Իսլամական հեղափոխության  և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: 

Սակայն իսլամական հեղափոխության առաջնորդի քաղաքականության ամենահիմնական արդյունքը՝ երկրի քաղաքական կայունությունն է և երկրից արևելքի ու արևմուտքի վարձկանների ձեռքերի կառճելը: Ժողովուրդը ինքը ընտրեց իր  պաշտոնյաներին, և պաշտոնյաները, առանց կապվածության  և անկախ քայլերով  պլանավորեցին  ծրագրերը և ծառայեցին երկրին:Օտարերկրյա դեսպանատներն այլևս չեն կարող լինել օտարերկրացիների իդեալների իրականացման միջոց և Իսլամական Հանրապետության համակարգը ճանաչվեց  իր ամենակարևոր բնութագրով,այսինքն ՝ կանխելով արևելքի և արևմուտքի մեծապետական  ուժերի միջամտությունները,  հպարտությամբ՝ առաջընթացի և վերելքի  ուղիով ընթացավ: