Հոկտեմբեր 13, 2021 13:22 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,Իրանում բժշկության ոլորտում արձանագրված առաջընթացին և առողջապահության ոլորտի բարելավմանը:

Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի ընթացքում անդրադարձել  ենք Իսլամական հեղափոխության անցած 42 տարիների ձեռքբերումների մասին, ուրվագծելու համար Իսլամական հեղափոխության հեռանկարը ,որպեսզի  ապացուցվի , որ Իսլամական հեղափոխությունն առաջընթաց արձանագրող քայլ է՝ պահպանելով աստվածային և մարդկային իդեալներն ու արժեքները:Իսլամական հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկն է եղել՝ պայքարել ճնշումների և անհավասարության դեմ և արդարություն հաստատել: Արդարության չափանիշերից են՝ ողջ ժողովրդի հասանելիությունը խմելաջրին, էլեկտրահոսանքին,հեռախոսին և ուսուցման ու առողջապահական հնարավորություններին: Նախորդ հաղորդքումներում անդրադարձանք  բժշկական նվաճումներին և համայն Իրանում առողջապահական հնարավորությունների  ընդլայնմանը: Հեղափոխությունից առաջ, Իրանը գիտական առումով զբաղեցնում էր  ​​  52 -րդ  տեղը , իսկ հեղափոխությունից հետո 12 -րդ :Անկասկած, այս զարգացման  մի մասը վերաբերում է առողջության և բուժման ոլորտին: Ցողունային բջիջների բնագավառում Իրանն այժմ աշխարհի առաջատար հնգյակում է, ոսկրածուծի փոխպատվաստման մեջ երկրորդ երկիրն է աշխարհում, ամենաառաջադեմ երկրներից է՝օրգանների փոխպատվաստման ,ինչպիսիք են՝ երիկամը, եղջերաթաղանթը և լյարդը: Իրանի Իսլամական Հանրապետությունը նանոտեխնոլոգիայի 10 լավագույն երկրների շարքում է և անպտղության բուժման բնագավառում աշխարհի հինգ երկրների շարքում է:Գիտելիքահենք  արտադրանքի վաճառքում ,Իրանի  բժշկական համալսարանների մասնաբաժինը կազմում է գիտելիքահենք ընկերությունների ընդհանուր վաճառքի 25% -ը:Երկրի առողջապահական ցանցի համակարգի ստեղծումը հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից `որպես մոդել:2014 թվականից Առողջապահության բարեփոխման  ծրագիր է  իրականացվել, որի ամենակարևոր բաժիններից է՝ հիվանդների ծախսերի նվազեցումը:Մոհամմադ Ռեզա Փահլավիի ռեժիմի ավարտին երկրում կար մոտ 558 բուժհաստատություն ՝ 57927 մահճակալով, ինչը երկրի բնակչության թվաքանակի համաձայն ,համարվում էր ոչ բարենպաստ: Մինչդեռ ,Իսլամական հեղափոխության չորրորդ տասնամյակում ,առաջնային բուժօգնությունը քաղաքային բնակչության համար հասել  է  100%-ի և երկրի գյուղական բնակչության համար ավելի քան  94% :Միևնույն ժամանակ, որպես գլոբալ մոդել ստեղծվել է  առողջապահական ու բուժման  ցանցի համակարգ,ավելի քան 18,000 առողջապահական տներով  և 5,000 առողջապահական կենտրոններով:Այս հնարավորությունները   արդյունքն են  բժշկական կենտրոնների և հիվանդանոցների թվային աճի   և այս առումով  ակնահայտ են  տարբեր նահանգներում հիվանդանոցների առկայությունը  և համայն Իրանում, առողջապահության արդարության պահպանումը:

Մինչ հեղափոխության հաղթանակը համալսարաններում ստեղծվել էր շուրջ 7 բժշկական ֆակուլտետներ,սակայն այսօր  Իրանում գործում է բժշկական գիտությունների շուրջ 40 համալսարաններ:1978 թվականին բժշկական ուսանողների թիվը տարեկան կազմում էր ընդամենը 600 հոգի, որն այսօր հասել է տարեկան 6,100 -ի:Մոհամմադ Ռեզա Շահի ռեժիմի  օրոք երկրում կար բժշկական սարքավորումների արտադրության շուրջ 50 արտադրական ընկերություն, որոնք բոլոր նախանյութերը  ներմուծում էին արտերկրից  և դրանք մոնտաժում  Իրանում,այս ընկերությունները կարողանում էին  ապահովել երկրի կարիքների  միայն 3% -ը:Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գործում է բժշկական սարքավորումների արտադրող  ավելի քան 500 ընկերություն:Տվյալների  համաձայն, այս 500 ընկերություններն ապահովում են Իրանի ամբողջ տարածքում 910 հիվանդանոցների կարիքների ավելի քան 80% -ը:Ներկայումս Իրանում բժշկական սարքավորումների արտադրական ստորաբաժանումները արտադրում են տարբեր դասերի ավելի քան 8000 տեսակի բժշկական սարքավորումներ և  դրանք  հրամցնում ներքին և արտաքին շուկաներին:Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության բժշկական առաջընթացի ամենակարևոր ոլորտներից մեկը դեղագործական արդյունաբերությունն է:Իրանում դեղագործական արդյունաբերությունն ունի 80 տարվա պատմություն, սակայն այս արդյունաբերությունը զարգացել է  Իսլամական հեղափոխությունից հետո:«Իրանն այժմ դեղերի արտադրության առումով առաջին տեղն է զբաղեցնում Մերձավոր Արևելքում ՝ արտադրելով իր համար անհրաժեշտ դեղերի 97% -ը և արտահանելով այդ դեղերի մեծ քանակություն, և նույնիսկ զգալի առաջընթաց է գրանցել հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրության մեջ»:Իրանը նաև մեծ առաջընթաց է գրանցել դեղագործության ոլորտում առաջատար մեքենաների և սարքավորումների տարբեր ոլորտներում, ինչը կարելի է տեսնել դիզայնի և արտադրության տարբեր ոլորտներում:Ստորև ներկայացնում ենք Իրանի հաջողությունների մի մասը ՝տարածաշրջանում  նվաճելով դեղերի արտադրության առաջին աստիճանը,Ինքնաբավարարություն տարբեր պատվաստանյութերի պատրաստման գործում,Պոլիոմիելիտի և այլ համատարած հիվանդությունների վերացում,պատվաստումները 30% -ից մինչև 100% հասցնելը,հիվանդանոցների և բժշկական կենտրոնների թիվը ավելացնելը ,երկրի առողջապահության զարգացումը և արձանագրած  հաջողությունը՝ կանխարգելումը բուժումից առաջնահերթություն տալու գործում,և վերջապես բարձրացնել կյանքի տևողության հույսը  և նվազեցնել մանկական մահացությունը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ նաև  մայրերի  մահացության նվազեցումը, որոնք   գիտական ​​ձեռքբերում են  բժշկության ոլորտում, և կարելի է անվանել բժշկական հեղափոխություն:

 

Ներկայումս, բժշկական ենթակառուցվածքների և կրթական համակարգի զարգացմամբ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների ջանքերի շնորհիվ, Իրանում բուժվում են   ամենաբարդ հիվանդությունները:Այսպիսով, իրանցի բժիշկները բազմաթիվ հիվանդներ են ընդունել արտասահմանյան երկրներից, ինչը հանգեցրել է Իրանում բժշկական զբոսաշրջության արդյունաբերության բարգավաճմանը:Իրականում առողջապահական տուրիզմը զբոսաշրջության տեսակ է, որը տեղի է ունենում ավելի քան 24 ժամ և մեկ տարուց պակաս ՝ ֆիզիկական և մտավոր առողջությունը պահպանելու, բարելավելու և վերականգնելու նպատակով:Զբոսաշրջության այս տեսակը ներկայումս կիրառվում է Իրանում և տարեկան Իրանի մի շարք  հիվանդանոցներ ընդունում են զգալի թվով հիվանդներ Իրաքից, Աֆղանստանից, Պակիստանից, Ադրբեջանից և  այլ երկրներից: «Ռոյան»-ի անպտղության բուժման կենտրոնն այն կենտրոններից է, որն ամեն տարի հիվանդներ է ընդունում տարածաշրջանի բազմաթիվ երկրներից:Իրանը վերջին տարիներին աճ է արձանագրել ,տարածաշրջանում առողջապահական  զբոսաշրջիկների ներգրավման առումով:Նկատի առնելով Իրանի բժշկական կարողությունները և այդ ծառայություններից օգտվել պահանջող շուկաների բազմազանությունը և տարածքը ,Իրանը իր արժանի դիրքը չի զբաղեցրել: Հիմնական պատճառն այն է,որ պարբերաբար իրականացվող աշխատանքների կազմակերպման հստակ ծրագիր գոյություն չունի: Իրանի աշխարհագրական յուրահատուկ դիրքը, բնական էկոհամակարգերի բազմազանությունը, եզակի պատմական հուշակոթողները և շիաների  ութերորդ իմամի սրբավայրը ,Իրանը դարձրել են զբոսաշրջության բացառիկ վայր:Հիվանդները և նրանց ընտանիքները կարող են, իրենց անհրաժեշտ բժշկական ծառայությունները ստանալուց բացի, նաև վայելել ժամանցի և կացարանների հարմարությունները `իրենց սիրելիների հետ անմոռանալի ճանապարհորդություն անցկացնելու համար:Իրանը, որպես իսլամական երկիր և ունենալով անհամար կին բժիշկներ բոլոր մասնագիտությունների գծով, համապատասխան միջավայր է ապահովել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում մուսուլման  կանանց գեղեցկության և բուժման ծառայությունների համար:

Իրանի հիվանդանոցները, բժշկական կենտրոնները և մասնագիտացված լաբորատորիաները,համահունչ  աշխարհի այլ զարգացած երկրներին , հագեցած են բարձրակարգ տեխնոլոգիաներով `ախտորոշիչ և բուժման  ծառայություններ,   ներառյալ ամբուլատոր և ստացիոնար ծառայություններ մատուցելու համար:Այլ երկրներից, հատկապես հարևան երկրներից շատ հիվանդներ տարեկան այցելում  են Իրան `օգտվելու ժամանակակից բժշկական տարբեր ծառայություններից:Հիվանդանոցային ամենաժամանակակից սարքավորումները ու իրանցի բժիշկների արդի գիտելիքները հիվանդի համար հնարավոր են դարձրել յուրաքանչյուր  վիրահատություն և գործընթաց: Իրանի առողջապահական զբոսաշրջությունն կատարելապես իրականացնում է գեղեցկության և բուժման ոլորտներում բժշկական ծառայությունները:Իրանում կատարվում են դեմքի և մարմնի անդամների  գեղեցկությունը, կոսմետիկ  ատամնաբուժությունը, անպտղությունը, նիհարեցնող վիրահատություններ, օրթոպեդիա, սրտի, ակնաբուժության, տարբեր քաղցկեղների ախտորոշում և բուժում, հյուսվածքների և օրգանների փոխպատվաստում, ուղեղի և նյարդավիրաբուժություն և բազմաթիվ այլ բժշկական ծառայություններ:Աշխարհի զանազան վայրերից հիվանդները կարող են խորհրդակցել իրանցի բժիշկների հետ, իրենց բուժման փուլերի ու եղանակների մասին:Առողջապահական զբոսաշրջության կենտրոնները հիվանդի հետ կլինեն Իրան մուտք գործելու պահից մինչև նրա վերջնական ապաքինումը, նույնիսկ իր բնակության վայր վերադառնալուց հետո:Բժշկական զբոսաշրջության ոլորտում  Իրանի թերևս ամենակարևոր առավելությունը ծառայությունների մատչելիությունն է այլ երկրների, հատկապես եվրոպական երկրների և ԱՄՆ-ի համեմատ:Հնդկաստանը ներկայումս առաջատարն է ամենամատչելի  ծառայություններ մատուցելու հարցում, սակայն  Իրանը  բժշկական զբոսաշրջության ոլորտ  մուտք գործելով  և իրանցիների ավելի լավ հնարավորությունների ու մշակույթի և, իհարկե, ավելի շատ զբոսաշրջային գրավչությունների շնորհիվ,  ավելի շատ զբոսաշրջիկ գրավելու հնարավորություն ունի , քան Հնդկաստանը:Բժշկական ծառայությունների բարձր գինը և այլ երկրներում հիվանդների երկար հերթերը,նրանց ընդունելու համար, մյուս կողմից  ավիափոխադրումների դյուրացումը, խթանել են առողջապահական զբոսաշրջության արդյունաբերությունը: