Հոկտեմբեր 26, 2021 10:42 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք այս ընկերություններից ևս մեկին՝ «Քիաթելին»։

«Քիաթել» ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով հեռախոսային կենտրոնների և հեռահաղորդակցության սարքավորումների ոլորտում ապահովել Իրանի ինքնաբավությունը, իրանցի մասնագետների գիտական ​​ներուժի ու տեխնիկական հմտությունների օգտագործմամբ հետազոտությունների իրականացումը, տեխնիկական գիտելիքների տեղայնացումը, նախագծումն ու արտադրությունը, ինչպես նաև կապի ոլորտին առնչվող նախագծերի իրականացումը: 2017 թ. այս ընկերությունը որպես 2-րդ տիպի գիտելիքահենք արտադրական ընկերություն, ստացել է այս ոլորտում աշխատելու իր լիցենզիան:

Կարճ ժամանակահատվածում «Քիաթել» գիտելիքահենք ընկերությանը հաջողվեց իր արտադրանքը առաջարկել ամենաառաջատար տեխնոլոգիաներին և ազգային ու միջազգային ստանդարտներին համապատասխան: Անցած երեք տասնամյակների ընթացքում այս ընկերության կողմից արտադրված ավելի քան երեք միլիոն թվային, NGN/IMS և IP-Based  արտադրանքների պորտ տեղադրվել և շահագործման է հանձնվել գրեթե 2,500 հեռահաղորդակցության կայքերում, կազմակերպություններում, հիմնարկներում, կրթական և բժշկական կենտրոններում և արդյունաբերական օբյեկտներում: Հեռահաղորդակցության արդյունաբերության տեխնոլոգիայի փոփոխության և TDM-ից IP ցանցերի անցման հետևանքով, Քիաթել ընկերությունը նախագծել և արտադրել է իր արտադրանքը նոր հարմարություններով և հնարավորություններով: Հաշվի առնելով նոր ցանցերում գոյություն ունեցող սարքավորումների կիրառման հնարավորությունը, ընկերության մասնագետները կանխել են գնորդների կողմից լրացուցիչ ծախսերը սարքավորումների փոխարինման և ձեռքբերման ուղղությամբ։ Այս ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Թեհրան նահանգում, իսկ գործարանը` Ալբորզ նահանգում:

 Քիաթել ընկերության շենքը

Քիաթելի արտադրանքն ու գործունեությունը ներառում է հանրային հեռահաղորդակցության հանրային և մասնավոր ցանցերի, և Էլեկտրահաղորդման ցանցերի հեռահաղորդակցության սարքավորումները, ինչպես նաև հանրային ու մասնավոր հեռահաղորդակցության ցանցերի լուծումները:

KOU 200/400/1000 և KSS200 համակարգերն ու սարքերը «Քիաթել» ընկերության արտադրանքի նմուշներ են, որոնք ընկերության հանրային հեռահաղորդակցության ցանցերի սարքավորումներից են: KOU 200/400/1000 արտադրանքի առանձնահատկություններից է  յուրաքանչյուր խցիկում   ունենալ 200-1000 բաժանորդի տարողունակություն: Իսկ KSS200 արտադրանքի առանձնահատկություններից է նրա ընդունակությունը յուրաքանչյուր «Home»-ում ունենալ երկու միլիոն գրանցված օգտատեր, ինչպես նաև միաժամանակ 200,000 կապ հաստատելու հնարավորություն:

KOU 200/400/1000 արտադրանքը՝ Քիաթել ընկերության հանրային հեռահաղորդակցության ցանցերի սարքավորում

KIX 1000 արտադրանքը Քիաթել ընկերության արտադրանքներից է, որը այս ընկերության մասնավոր հեռահաղորդակցության ցանցերի սարքավորումներից է: Նրա առանձնահատկություններից է միաժամանակ 200 VoIP կապի ալիքների հնարավորությունը 1000 գրանցված օգտատերերի համար:

KIX 1000՝  Քիաթել ընկերության արտադրանքի նմուշ՝ մասնավոր հեռահաղորդակցության ցանցի սարքավորումներից

PLC արտադրանքը նշված ընկերության էլեկտրահաղորդման ցանցերի հեռահաղորդակցության սարքավորումներից է և ունի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են թվային մոդուլյացիայի մեթոդի օգտագործումը, ալիքների տեղաբաշխման հնարավորությունը տվյալների փոխանցման անցուղու ամբողջ թողունակության վրա (Bandwidth), թվային մեթոդների միջոցով տվյալների փոխանցման անցուղու հաճախականությունը բաժանելու ունակությունը և պլանավորվող ելքային հզորությունը: Այն նաև ունի Նիրու հետազոտական ​​ինստիտուտի և Թավանիր ընկերության կողմից տրված տեխնիկական հավաստագրեր:

PLC՝ Քիաթել ընկերության էլեկտրահաղորդման ցանցերի հեռահաղորդակցության սարքավորումներից

Օգտատերերի համար Քիաթել ընկերության հանրային հեռահաղորդակցության ցանցի լուծումներից է այն, որ քաղաքային հեռախոսակապի բաժանորդները կարող են իրենց զանգերը փոխանցել ցանկացած բջջային համարին`առանց որևէ լրացուցիչ ծախսերի: Բաժանորդների համար կա հնարավորություն ինտերնետի միջոցով աշխատավայրի ու տանը վերահսկումը, KIA phone ցանցի այլ բաժանորդների հետ անվճար զանգերի կատարումը, IP ցանցի միջոցով (ինտերնետ-ինտերնետ) զանգեր կատարելու ծախսերի նվազեցումը, օգտագործողի խնդրանքով սահմանափակ կերպով զանգերի ձայնագրման հնարավորությունը և այլն ...

Քիաթելի արտադրանքները նախագծված և արտադրված են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ հաշվի առնելով գործածողների խնդրանքներն ու նրանց համար ցանկալի բազմազան ծառայությունները: Արտադրանքների բազմազանությունը և դրանց համապատասխանությունը տարբեր ցանցերում օգտագործողների կարիքներին պատճառ է դառնում, որ գնորդները կարողանան բավարարել իրենց բոլոր հեռահաղորդակցային կարիքները`օգտագործելով Քիաթելի արտադրանքները:

Քիաթելի արտադրանքները նախագծված և արտադրված են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ հաշվի առնելով գործածողների պահանջներն ու նրանց համար ցանկալի բազմազան ծառայությունները:

Քիաթելի նախագծերը ներառում են NGN-ի, Ռայթելի և ոչ հեռահաղորդակցային կապի նախագծերը: Ստորև հակիրճ կծանոթանանք այդ նախագծերին:

2016 թ. մեկնարկած Քիաթել ընկերության NGN նահանգային ծրագրի նպատակները եղել են  Իրանի տասը նահանգներում հաջորդ սերնդի ցանցի (NGN) իրականացումը և դիմորդներին SIP-ի բաժանորդագրումը FTTx սարքավորումների և Gateway-ների միջոցով: Նկատի առնելով օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների զարգացումը և քաղաքային հեռախոսակապի բաժանորդներին նոր ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, Իրանի հեռահաղորդակցական ընկերությունը սահմանել է երկրի 10 նահանգներում հաջորդ սերնդի ցանցերի ներդրման նախագիծը և Քիաթել ընկերությանն է հանձնել սարքավորումների մատակարարումն ու դրա իրագործման որոշ մասերը։

Քիաթել ընկերության NGN նահանգային ծրագիրը

Այս ընկերության երկրորդ նախագիծն համարվող Ռայթել նախագծի նպատակն Իրանի նահանգներում բջջային հեռախոսակապի երրորդ սերնդի կայանքների ստեղծումն է, որը մեկնարկել է 2013 թվականին: Ռայթել ընկերությունը հիմնադրվել է բջջային ցանցի քանակական ու որակական զարգացման նպատակով և իր առջև գլխավոր նպատակ էր դրել Իրանի ամբողջ տարածքում երրորդ սերնդի բջջային կայանքների ստեղծումը, որի հիման վրա Իրանի երկու շրջաններում նշված կայանքների նախագծումը, սարքավորումների մատակարարումը և իրագործումը հանձնվեց Քիաթել ընկերությանը։

Քիաթել ընկերության Ռայթելի նախագիծը

Ոչ հեռահաղորդակցության ոլորտի կապի նախագծերի նպատակներն են` ստեղծել ու զարգացնել Իրանում կազմակերպությունների, հաստատությունների, ուսումնական կենտրոնների, հիվանդանոցների և արդյունաբերական օբյեկտների հաղորդակցական ցանցեր և գործածողների համար ապահովել հեռահաղորդակցության նոր ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Այս ընկերության կողմից իրականացվել է ավելի քան 20 կապի ծրագիր ոչ հեռահաղորդակցության ոլորտում: Այդ նախագծերից են Թեհրանի երկաթուղային կայարանի տարանցման համար հեռահաղորդակցության սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և շահագործումը, Բարդսիր, Սիրջան 1 և 2, Ջիրոֆթ 1 և 2, Քերման նահանգի Բաբաք արդյունաբերական ավաններում հեռահաղորդակցության սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և շահագործումը, ինչպես նաև Իրանի Ղեշմ օդանավակայանի թվային հեռախոսակապի կենտրոնի մատակարարումը, տեղադրումը և շահագործումը:


Քիաթել ընկերության ոչ հեռահաղորդակցության ոլորտի կապի նախագծերը

 Ձեզ հրաժեշտ ենք տալիս մինչև հաջորդ հաղորդում, որի ընթացքում կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերությունների հետ, Աստված Ձեզ պահապան։

.................................................. .................................................. ..................................

  1. TDM- ը տեխնիկա է, որի միջոցով կարող ենք միաժամանակ մեկ հղման վրա մշակել  անալոգային և թվային տարբեր հոսքերը։ 90-ականներին սկսեց կիրառվել TDM մեթոդը հեռահաղորդակցության և հեռագրական համակարգի համար: Վերջին տարիներին TDM ցանցը կիրառություն է գտել թվային հեռախոսներում:
  2. IP-ն «Internet Protocol»-ի հապավումն է։ Այն ծածկագիր կամ հասցե է, որը հատկացվում է ինտերնետին միացված սարքերին: IP-ն ցանցի մակարդակում հիմքային հասկացություն է, և այն, ինչ կառուցված է ցանցի հիմքերի վրա, ինչ-որ կերպ առնչվում է IP հասցեի հետ: