Հոկտեմբեր 26, 2021 10:54 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդաշարի շրջանակում ամեն շաբաթ ներկայացնում ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և ռազմական ոլորտներում Իրանի գրանցած ձեռքբերումները:

 

Նախ կխոսենք  Իրանի բժշկական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված մի նվաճման մասին։

Անցյալ շաբաթ իրանցի փորձագետները նախագծել և արտադրել են քնի  խանգարումները ախտորոշող սարք:Քնելու մասին  ուսումնասիրությունները, քնի խանգարումների ախտորոշումը, ինչպիսիք են՝ անքնությունը, հիպերսոմիան և քնած ժամանակ շնչառության կանգ առնելը, սրտի ռիթմի անոմալիաների ախտորոշումը, քնած մարմնի  դիրքը,  քնելու հետ կապված ցնցումային  խանգարումների ախտորոշումը և միգրենի ու նյարդաբանական գլխացավերի պատճառների հետազոտման ուսումնասիրություններն այս սարքի օգտագործման ոլորտներից են ,որը պատրաստվել է այս հետազոտողների միջոցով :

Այս նախագծում օգտագործված տեխնոլոգիան, համադրությունն է տեղեկատվական տեխնոլոգիայի և ճանաչողական գիտության: Այս սարքը գործում է որպես ախտորոշիչ սարք `կարդալով և մշակելով տարբեր կենսաբանական և նյարդային ազդանշաններ:Արդյունքում, կիրառվող տեխնոլոգիաները կոնվերգենտ տեխնոլոգիաների ենթախումբ են:«PSG"» -ն բազմաչափ թեստ է, որն արձանագրում  է քնած  մարդու մարմնի մի շարք օրգանների և համակարգերի աշխատանքը:Դրա բաղադրիչներից են՝ ուղեղի,սրտի, մկանների ,աչքի տեսագրված երիզներրը ,շնչառական օդի հոսքը և արյան թթվածնի հագեցման տոկոսը: "PSG"-ն ամենատարածված թեստն է, որն օգտագործվում է քնի  խանգարման կենտրոններում:Այս թեստը օգտագործվում է քնի խանգարումներից շատերը ախտորոշելու համար,այդ թվում խանգարված քնի կենտրոնական  ապոնե սինդրոմը, քնի ապոնե սինդրոմը,  PLMD և Նարկոլեպսին, քնի խանգարումների ախտորոշման , ինչպիսիք են՝ անքնությունը, չափից ավելի քնելը, նաև էպիլեպսիան, միգրենը և այլ անոթային գլխացավերի ախտորոշման ,ինչպես նաև մաժոր  դեպրեսիվ խանգարումը:

Այս թեստի տվյալներից կարելի է շատ տեղեկություններ ստանալ, որոնք ներառում են քնի ուշացման չափը, քնի  փուլերը, քնի որակը և շնչառական անկանոնությունները:Մինչ այժմ Իրանը,այս սարքը ապահովում էր արտասահմանյան ապրանքաիշերի ներմուծմամբ: Իսկ այսօր այս սարքը  Իրանի բժշկական շուկայում հարմար փոխարինող է արտասահմանյան ապրանքանիշերի համեմատությամբ:

Իրանցի փորձագետների միջոցով քնի խանգարումների  ախտորոշման համար սարք է նախագծվել ու պատրաստվել

Մեկ այլ ձեռքբերման արդյունքում ՝ իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվեց պատրաստել՝ մանրակերտ խելացի ծաղկանոց և խելացի  «Փլանեթ ֆաքթորի»(բուսական գործարան):

Թեհրանի պետական համալսարանի Գիտության և տեխնոլոգիայի այգում տեղակայված գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն դոկտոր Էլահե Աքբար Նեժադի խոսքով՝աշխարհը  կանգնած   է բնակչության աճի, գլոբալ տաքացման, կլիմայի փոփոխության և ջրի սակավության խնդիրների առջև ,ուստի անհրաժեշտ է գտնել միջոցներ ՝ավելի քիչ ռեսուրսներով և հարմարություններով ավելի շատ սնունդ արտադրելու համար:Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՝ մինչև 2050 թվականը 70% -ով ավելի շատ սնունդ պետք է արտադրվի ՝ հասարակության կարիքները բավարարելու համար,արդյունքում, իրերի ինտերնետի պես ոլորտները, նաև  վերթիկալ կամ ՝ ուղղահայաց գյուղատնտեսության ոլորտներ    մուտք գործելով  կարելի է  ունենալ ավելի լավ և արդյունավետ գյուղատնտեսություն:

Ըստ հետազոտողի ՝ օգտագործելով իրերի ինտերնետը և վերթիկալ գյուղատնտեսությունը,արտադրվում է  400% ավելի բերք և միևնույն ժամանակ ջրի սպառումը կրճատվում է 95% -ով, իսկ պարարտանյութի սպառումը `մինչև 60% -ով:Նույնպես հնարավոր է զեղչել սնկերն ու վնասատուները վերացնող թունաքիմիկատները:Արդյունքում, հասանելի է լինելու  շատ ապրանքներ ,ավելի ցածր գներով և ավելի քիչ ռեսուրսներով ու հնարավորություններով , ինչը նշանակում է ապահովել համաշխարհային պարենային անվտանգությունը:Այս համակարգում իրերի ինտերնետի օգտագործումը օգնում է վերահսկել և մոնիտորինգի ենթարկել  բույսերի աճին ազդող տարբեր գործոնները:

Գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրենի համաձայն,Plant Factory-ն կամ խելացի շարժողական  ծաղկանոցը,  բույսերի աճեցման գործարան է, որն օգտագործում է իրերի ինտերնետային  տեխնոլոգիա և ուղղահայաց  գյուղատնտեսության տեխնոլոգիա:Այս սարքը , որն զբաղեցնում է 2 քառակուսի մետր տարածք, նախագծված է երեք հարկերում և ունի վեց սկուտեղեր: Այս սկուտեղները օժտված են երկու հնարավորություններով, նախ այդ փոքր տարածքում կարելի է  աճեցնել մինչև 4000 բույսի սածիլներ, ինչպես նաև որոշակի ընդմիջումներով բերքի ցանքսով,ուղղակիորեն  բերք ստանալ :

Ըստ այս հետազոտողի, այս համակարգում օգտագործվել են բույսերի աճեցման սենսորներ , որոնք ազդում են աճի գործոններին:Այս սենսորները  ներառում են ջերմաստիճանի և խոնավության սենսորներ , որոնք տեղադրված են յուրաքանչյուր հարկում,այս համակարգում օգտագործվող սենսորներից են՝ հողի խոնավության սենսորները , CO2-ն չափորոշիչ  սենսորը և օպտիկական սենսորները :Այս համակարգը արհեստական ​​լույս է օգտագործում բույսերի աճի համար և ունի իր օդափոխման, հովացման և ջեռուցման օդափոխիչը, և կարող է լիովին վերահսկել ջերմաստիճանի և խոնավության պայմանները սենսորներից ուղարկվող տեղեկատվությամբ:Նաև ջրոռոգումը և լուսավորումը կատրավում է ինքնաշխատ և խելացի տարբերակով: Բոլոր տվյալները տեղադրվում են մեկ վեբսայթի վրա: Վեբսայթի միջոցով կարելի է միջամտել համակարգում և անհրաժեշտության դեպքում վերահսկել լուսավորումն ու ջրոռոգումը: Ընդհանուր առմամբ այս համակարգը լիիրավ ձևով կատարում է իր առօրյան և կարող է բույսի աճեցման կատարյալ շրջանն իրականացնել առանց օգտատիրոջ կարիքն ունենալու: 

Ըստ գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրենի,այս սարքը կարող է նախագծվել և արտադրվել տնային մասշտաբով,և տան անկյունում `առանց հատուկ լուսավորության կամ ժամանակ տրամադրելու  բերքը աճեցնել,և  նույնիսկ այն կարող է նախագծվել և կառուցվել կանտիների չափով և տեղադրվել առևտրի կենտրոնների և հիպերմալերի  մոտ `այդ հիպերմալի համար անհրաժեշտ արտադրանքն ապահովելու համար, և արտադրանքի առաքման արժեքը նվազագույնի հասցնելուց բացի, օրգանական արտադրանք տրամադրել ժողովրդին: Այս սարքը կարելի  է  տեղադրել ավելի մեծ ջերմոցներում և նույն հարմարությունները տրամադրել ֆերմերներին:

Իրանական գիտելիքահենք մի ընկերության գիտահետազոտողների միջոցով խելացի մանրակերտ ծաղկանոց և գույսերի գործարան է նախագծվել ու պատրաստվել

Անցյալ շաբաթ «Խայամ» 8 -րդ միջազգային լուսանկարչական փառատոնի հաղթողները ներկայացվեցին առցանց արարողության ժամանակ:

 «Խայամ»-ի միջազգային լուսանկարչական 8-րդ փառատոնի քարտուղարի խոսքով՝ 6 բաժիններում ներկայացվեցին  փառատոնի հաղթողները՝ ազատ մոնո գույն, քաղաք, կոնցեպտուալ լուսանկարչություն, զբոսաշրջություն և մինիմալիստական ​​լուսանկարչություն: Խայամի լուսանկարչական  փառատոնի այս շրջանում, վեց մայրցամաքների միջազգային իրավարարներ  գնահատեցին աշխատանքները տարբեր անվանակարգերում:Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը պետք է անցկացվեին այս տարվա օրդիբեհեշտ ամսին , Գոլեստանի պալատում ՝ Խայամի հիշատակի օրվա հետ միաժամանակ,որը սակայն հնարավոր չեղավ կորոնավիրուսի համաճարակի պայմանների պատճառով և, համապատասխանաբար, հաղթողները ներկայացվեցին այս շրջանի փակման արարողության ժամանակ, որն անցկացվեց առցանց և ինստագրամի Focus Photo Club- ի էջում:FIAP- ի կանոնների համաձայն, փառատոնի ընտիր գիրքը, որպես Լուսանկարչական արվեստների համաշխարհային ֆեդերացիայի (FIAP) լավագույն գրքերից մեկը, ուղարկվել է փառատոնի բոլոր մասնակիցներին ավելի քան 72 երկրներում:

Ստորև ներկայացնում ենք  այս փառատոնին առաջին հանդիսացողներին , ովքեր  նույնպես արժանացան ոսկե մեդալների:Գույնի ազատ բաժնում,PSA-ն հանձնվեց Ռուսաստանից Ալեքսանդր Զելինսկիին ,մոնոգույն ազատ բաժնում՝PSA հանձնվեց Բանգալադեշից Յուսեֆ Թուշարին,քաղաքի բաժնում PSN-ն հանձնվեց Խորվատիայից՝Ջասմինա Գորջանսկիին:Նաև իմաստային բաժնում առաջին տեղը գրավեց և  ՖԻԱԲ-ի ոսկյա մեդալը շահեց Իրանից Ղասեմ Սահրային, զբոսաշրջության բաժնում  առաջին տեղը գրավեց և FIAP-ի ոսկյա մեդալը շահեց Չինաստանից՝Զինգշի Եանը:

Մինիմալ բաժնում առաջին հանդիսացավ և FIAP-ի ոսկյա մեդալին արժանացավ Իրանից Ամին Ֆայազին ,աստղագիտական բաժնում «Խայամի»ոսկյա մեդալը հանձնվեց առաջին տեղը գրաված Ամիր Ռեզա Քամքարին՝Իրանից ,իսկ օդային լուսանկարչական բաժնում առաջին հանդիսացավ Իրանից Մոստաֆա Բիդոխտին  ,շահելով ոսկյա մեդալ: Լավագույնների  անվանակարգի լավագույն մասնակցի մրցանակը հանձնվեց  Sp MUKHERJI- ին,Հնդկաստանից և Մերձավոր Արևելքի լավագույն մասնակիցը Իրանից Էհսան Նիքֆարջամն էր: Փառատոնի «Ֆուկուս»անվանակարգում տարվա մրցանակը հանձնվեց Իրանից Սեյեդ Էհսան Մորթազավիին, իսկ «Լավագույն լուսանկարչական ակումբ» մրցանակը`Չինաստանին:Փառատոնի  քարտուղարի հատուկ մրցանակը ՝«Խայամ»-ի ոսկյա մեդալը հանձնվեց Իրանից Էհսան Նիք Ֆարջամին ,Խայամի արծաթյա մեդալը ՝Իրանից Էլիաս Հաղիղաթին ,իսկ բրոնզե մեդալը Վիետնամից Ha PHI THI THU-ին:

Խայամի լուսանկարչության միջազգային 8-րդ փառատոնը

 

«Խայամ»-ի լուսանկարչական միջազգային փառատոնը ներքին միակ փառատոնն է `Լուսանկարչական արվեստների միջազգային ֆեդերացիայի (FIAP) և PSA- ի հովանու ներքո, և դրանց ներկայացված լուսանկարները կգրանցվեն FIAP և PSA արխիվներում` լուսանկարչի անունով և կըներկայացվեն  FIAP և PSA տիտղոսներ ստանալու համար:Այս իրադարձության նախորդ շրջանները  շահեցին իրանական ամենաշատ մասնակից ունեցող  փառատոնի կոչումը: Ընդհանուր առմամբ, Խայամի միջազգային լուսանկարչական փառատոնի 7 շրջաններում,78 երկրների նկարիչների ավելի քան 134,000 լուսանկարներ  են հասել  այս փառատոնի գրասենյակ,ինչը եզակի ռեկորդ է իրանական արվեստի փառատոների շարքում:Նախորդ ժամանակաշրջանների լավագույն աշխատանքները ցուցադրվել են 32 քաղաքներում և 5 մայրցամաքներում, ներառյալ Չինաստանում,Ֆրանսիայի ՝ Պերպինյանում,  Լյուքսեմբուրգում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Արգենտինայում  Հարավային Աֆրիկայում, Թուրքիայում, Օմանում  և մի քանի այլ երկրներում:

Իրանում FIAP- ի ներկայացուցիչ Ալի Սամեյի գլխավորությամբ  Խայամի միջազգային լուսանկարների փառատոնը, որի նպատակն է բարելավել իրանցի և համաշխարհային լուսանկարիչների լուսանկարչության և տեսողական երկխոսության մակարդակը և ի պատիվ Հաքիմ Օմար Խայամի, կայանում է Իրանում ,FIAP- ի ներկայացուցիչ՝ Focus Photo Club - ինստիտուտի միջոցով ,որը ենթակա է  «Խայամ» արվեստի տուն «Մշակութային և գեղարվեստական ինստիսուտին: