Հոկտեմբեր 26, 2021 11:02 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո զբոսաշրջության մասնավորապես կրոնական տուրիզմի զարգացմանը Իրանում:

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ,ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:  Հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հեռանկարն ուրվագծելու համար, անցած 42 տարիների ընթացքում Իսլամական հեղափոխության  ձեռքբերումներին:

Իսլամական հեղափոխությունից հետո ՝ Իրանի հսկայական ներուժը ծաղկեց դառնալով դինամիկ և աճող տնտեսություն, և շատ ոլորտներում ևս Իրանը մեծապես աճեց ու զարգացավ:

Մարդկային ռեսուրսների ուսուցումը, զբոսաշրջային օբյեկտների ավելացումը, ինչպիսիք են հյուրանոցները, կացարանները և տուրիստական ​​գործակալությունները, զբոսաշրջության ոլորտում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո արժեքավոր ձեռքբերումներից են: Իրանը մշակութային ժառանգության և հնությունների առումով աշխարհի հինգ լավագույն երկրներից է: Մշակութային ժառանգությունը, հնությունները և բազմազան բնությունը Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում  տուրիզմի զարգացման կարևոր գործոններից են:

Իրանա-իսլամական ինքնության ասպեկտը Իսլամական հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից է, որը կարելի է տեսնել մշակութային ժառանգության պահպանման մեջ: Անշարժ ժառանգության, այդ թվում `ազգային և համաշխարհային մակարդակի պատմական հուշարձանների, ինչպես նաև գործառույթների և ձեռքբերումների ոչ նյութական ժառանգության գրանցման մեծ մասը տեղի է ունեցել հեղափոխությունից հետո: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպչական և կառուցվածքային  փոփոխություններն ու զարգացումները նշանակալի են, այնպես որ հեղափոխությունից առաջ մշակութային ժառանգության պաշտպանության նման կազմակերպություն գոյություն չուներ:

Իրանական արհեստները սպառնալիքների և փոփոխությունների ենթարկվեցին  Ղաջարյան դինաստիայի  օրոք, սակայն Իսլամական հեղափոխությունից հետո, այս ոլորտի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնելով, մենք ականատես եղանք այս ոլորտում զգալի քանակական և որակական աճի: Աշխարհից, հատկապես  արևմտյան երկրներից զբոսաշրջիկների թվի աճը կարևոր ազդեցություն ունեցավ Իրանի սև ու մութ պատկերը ներկայացնելու մեջ արևմտյան լրատվամիջոցների քաղաքական և լրատվական ալիքին հակազդելու գործում: Օտարերկրյա զբոսաշրջիկները զարմանում են՝ տեսնելով իսլամական համակարգի և մշակույթի առաջընթացն ու ձեռքբերումները և   դրա կտրուկ հակադրությունը Իրանի արտասահմանյան լրատվամիջոցների ստեղծած սև պատկերին, և դա նրանց դարձրել է Իսլամական Հանրապետության լավագույն քարոզիչներն ու մշակութային դեսպանները:

Զբոսաշրջիկներն Իրանում

Իրանի նախկին միապետությունը շատ փորձեց առաջ տանել իրանական միապետության պատմությունը և չնայած ապավինելով ԱՄՆ -ի և արևմտյան կառավարությունների աջակցությանը, նա նույնիսկ չկարողացավ համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցել Աքեմենյանների դարաշրջանից մնացած պատմական հուշարձանները՝  ինչպիսիք են Պերսեպոլիսը և Պասարգադը: Այդ հուշարձանները հեղափոխությունից հետո գրանցվել  են համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Իրանը, որն ունի հսկայական տարածք և ավելի քան ութսուն միլիոն բնակչություն, բազմազան բնություն, և չորս տարբեր եղանակներ, ազգություններ և սովորույթներ, ունի բազմաթիվ ներքին զբոսաշրջիկներ: Իսլամական հեղափոխությունից առաջ ճանապարհորդությունը պատկանում էր հասարակության որոշակի խավերին `  ցածր եկամուտների և դասակարգային խոր ճեղքվածքների պատճառով: Իրանի ժողովրդի հարստության մեծ մասը պալատականների ձեռքում էր: Մոհամմադ Ռեզա Շահի անկմամբ, նրա ընտանիքը, միապետությունը և Փահլավի կառավարության բազմաթիվ փոխկապակցված անձինք թալանեցին Իրանի ժողովրդի հարստության մեծ մասը : Բայց  շահի և և նրա ընտանիքի 83 պալատը  առգրավվեցին և վերածվեցին թանգարանի: Իրանի Իսլամական Հանրապետությունում պալատները, որոնք եղել են թագավորների և թագավորական ընտանիքի նստավայրը և ժամանցի ու զվարճանքի վայրեր, վերածվել են ազգային համալիրների՝ ներքին և օտարերկրյա այցելուների համար: Մինչև հեղափոխությունը օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմում էր ընդամենը 500,000, ինչը Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո օտարերկրյա զբոսաշրջիկների աճով հասել է տարեկան 5 միլիոնի:

Իհարկե, համաշխարհային չափանիշներով այս ցուցանիշը ցածր է, և Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ավելի մեծ տոկոս ներգրավելու ունակություն: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, վտանգվեց հեգեմոն տերությունների և Միացյալ Նահանգների շահերը, և այդ պատճառով նրանք կիրառում են տարբեր պատժամիջոցներ և ԶԼՄ -ների հարձակումներով փորձում են փչացնել Իրանի իմիջը: Հեղափոխությունից առաջ  աշխարհը նվաստացուցիչ հայացք ուներ Իրանի ժողովրդի նկատմամբ ,իսկ  հեղափոխությունից հետո դա փոխվեց հարգալից և արժանապատիվ հայացքի,ընդորում  Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թվի ավելացումը հեղափոխության  ձեռքբերումներից  է:

Օտարերկրյա զբոսաշրջիկներն Իրանում

Իր հարուստ պատմությամբ, մշակութային ժառանգությամբ, բնությամբ և բազմազան կլիմայով Իրանը զբոսաշրջության առումով աշխարհի ամենաէժան երկրներից է: Օտարերկրյա զբոսաշրջիկների համար մեծ առավելություն է ամենացածր գնով այցելել բազմազան պատմական հուշարձաններով և տարբեր բնությամբ օժտված աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը: Վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման ենթակառուցվածքները մեծապես ընդլայնվել են:

Իրանի Իսլամական Հանրապետությունը անցկացնելով զբոսաշրջային միջոցառումներ, ներառյալ` ցուցահանդեսներ, փառատոներ, մշակութային շաբաթներ և ամենամյա ցուցահանդեսներ միջազգային և արտասահմանյան մակարդակներում զբոսաշրջությունը վերածել է եկամտաբեր տնտեսական մասնագիտության: Իրանի Իսլամական Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը հանգեցրել է տնտեսական բարգավաճման, զբաղվածության և զբոսաշրջային տարածքներում հարաբերական զարգացման: Համաձայն Զբոսբոսաշրջության համաշխարհային խորհրդի վերջին զեկույցի համաձայն՝ Իրանին հաջողվել է ստեղծել մոտ 7 միլիարդ դոլարի հավելյալ արժեք,որը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 6,1 տոկոսը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես իսլամական երկիր, զբոսաշրջիկներին գրավելու մեկ այլ առավելություն ունի, և դա մուսուլման զբոսաշրջիկներն են, ովքեր աշխարհից, հատկապես հարևան երկրներից, Իրան են այցելում կրոնական վայրեր այցելելու համար:

Իսլամական հեղափոխությունից հետո, շիաների ութերորդ առաջնորդ Իմամ Ալի իբն Մուսայի դամբարանի բակի և շքամուտքերի զարգացմամբ, այս սրբավայրը դարձավ իսլամական աշխարհի երրորդ ամենամեծ սրբավայրը և Իրանի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ Իրանի ներսից և դրսից այցելում են Ղոմում գտնվող Իմամ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի քրոջ՝ Մասումեի, Շիրազում իմամ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի եղբոր՝ Ահմադ իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարաններ:

Զբոսաշրջիկներն իմամ Ռեզայի սրբավայրում

 

Իսլամական հեղափոխության ճանաչումը եւս մեկ զբոսաշրջային գրավչություն է Իրանում: Իսլամական հեղափոխությունը քսաներորդ դարի աշխարհի ամենամեծ հեղափոխություններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունեցավ Իրանի, տարածաշրջանի և աշխարհի վրա: Այս հեղափոխության հիմնական ու մնայուն դեմքը Իմամ Խոմեյնին է: Իրան մեկնելը և այս երկիրը մոտիկից տեսնելը օգնում է ճանաչել Իսլամական հեղափոխությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց Սադամը ութամյա պատերազմ պարտադրեց Իրանին: Սրբազան պաշտպանության ութ տարիներն ` իրենց բոլոր ավերածություններով, հարյուր հազարավոր իրանցի երիտասարդների  սխրագործության , արիության ու  անձնազոհության մնայուն ժառանգություն թողեցին՝ ի պաշտպանություն երկրի և հեղափոխության: Պատերազմի ավարտից հետո Սրբազան պաշտպանության տասնյակ թանգարան-այգիներ կառուցվեցին, որպեսզի ներկայացնեն այս սխրագործության , արիության ու նվիրվածության   մի փոքր մասը, որը շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար: