Հունվար 12, 2022 08:15 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ձեռքբերումներից մեկը՝առնչվում է առողջապահության ոլորտին:

Հպանցիկ ակնարկ նետելով հասարակության առողջապահության ու բուժման կարգավիճակին՝ նախքան Իսլամական հեղափոխությունը և հեղափոխությունից հետո  ,բացահայտվում է այն իրականությունը ,որ Իրանի բժշկական ու առողջապահության ոլորտում ուշագրավ առաջընթացներ են գրանցվել և տարածաշրջանային ու միջազգային առումով Իրանի դիրքը  մեծապես վերելք է արձանագրել: Քաղաքացիների ընդհանուր առողջության բարելավումը, բժիշկների որակի բարձրացումը, բժիշկների և բուժքույրերի թվի ավելացումը ,երկրի տարբեր տարածքներում, ցողունային բջիջների զարգացումը, սոցիալական ապահովության ընդլայնումը և բժշկական ու առողջապահական արտադրանքին աջակցելու ծրագրերը՝ երկրի տարբեր տարածքներում ,այն պարագաներից են որոնք ապացուցում են առողջապահության ոլորտում առաջընթացն ու վերելքը: 

Իրանի Իսլամական Հանրապետությունում առողջապահական սպասարկությունների  ավելացումը  փոփոխության է ենթարկել մահվան պատճառները և հիվանդությունների տեսակը: Առողջապահական ծառայությունների  մատուցումը պայմանավորված է բժշկական կենտրոնների և հիվանդանոցների թվի ավելացմամբ:Այժմ երկրում հիվանդանոցների քանակը հասել է ավելի քան 94%-ի։ Համաձայն ,Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի  տեղակալ Ռեն Մինգհուիի .«Իրանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման գործում։Ես իսկապես շնորհավորում եմ Իրանում առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողներին և փորձագետներին այս զարմանահրաշ  առաջընթացի  համար»: .

Իսլամական հեղափոխությանը նախորդած տարիներին ,Իրանի ժողովրդի մի ստվար հատվածը հետազոտվում և բուժման էր ենթարկվում  օտարերկրյա բժիշկների կողմից, հատկապես՝ Հնդկաստանից և Պակիստանից և շատ հիվանդներ ,նույնիսկ փոքր վիրահատությունների համար ուղարկվում էին այլ երկրներ:Իրանում ոչ մասնագետ օտարերկրյա բժիշկների առկայությունը, որը պայմանավորված էր իրանցի բժիշկների պակասով,ոչ միայն չէր կարգավորում  ժողովրդի բուժման դժվարությունները, այլ շատ դեպքերում ընդհանուր լեզվային հասկացության բացակայության և Իրանի  կենսոլորտային պայմաններին չտիրապետելու պատճառով ,նորանոր դժվարություններ էր ստեղծում: Այսօր, թեև այն տարիների համեմատությամբ բնակչությունը կրկնապատիկից ավելին է ,և բնականաբար ավելի մեծ թվով բժիշկներն են հարկավոր ,երկրում աճ է արձանագրել մասնագետ բժիշկների թիվը:  Բացի այդ, պետք է ասել, որ Իրանի հիվանդանոցները, նաև իրանցի մասնագետները բարձրակարգ և ժամանակակից սարքավորումներով ընդունում են տարածաշրջանից բազմաթիվ օտարերկրյա հիվանդների։Բազմաթիվ երկրներից բուժման նպատակով հիվանդներ են այցելում Իրան : 

Վերջին տարիներին շուրջ 140 000 բժիշկ է վերապատրաստվել  ամբողջ երկրի բժշկական համալսարաններում:Անցյալ չորս տասնամյակներում,  երկրի բոլոր նահանգներում ,իմասնավորի՝ զրկված տարածքներում բժշկագիտական համալսարանների թվային աճը ,բժշկագիտության տարբեր բաժինների  շրջանավարտների ,իմասնավորի կանանց թվի ավելացումը ,համարվում է բժշկական ուսուցման բաժնի հաջողություններից : Մինչև 1392 թվական , համայն երկրում հիմնադրվել են ավելի քան 50 բժշկագիտական համալսարաններ, քաղաքներում 350 առողջապահական կենտրոններ,և բժշկագիտության տարբեր ճյուղերի 170 ֆակուլտետներ: Նաև մինչև 1396 թվական ,նկատի առնելով բժիշկների և բժշկական ուսանողների թվային պատկերի աճը ,նրանք աշխատանքի են անցել երկրում բժշկագիտական 60 համալսարաններում :

Իրանում առողջապահական զբոսաշրջիկները 

Տարածաշրջանում դեղորայքի արտադրման առաջին տեղը գրավելը,անհրաժեշտ դեղերի 97 տոկոսի արտադրությունը, և դեղերի արտահանումը ,իշարս բիոտեխնոլոգիական դեղերի ,տարբեր պատվաստանյութերի արտադրելը, պոլիոմիելիտի և վարակիչ հիվանդությունների վերացումը,պատվաստումները 30%-ից 100%-ի հասցնելը , երկրի առողջապահության զարգացումը, կանխարգելումը բուժման նկատմամբ առաջնահերթություն համարելը և իվերջո ապրելու հույսը ավելացնելը և մեկ տարեկանը չլրացրած երեխաների ,ինչու չէ նաև մայրերի մահացության դեպքերի նվազեցնելը,համարվում են բժշկական ոլորտի գիտական ձեռքբերումներից ,որը կարելի է համարել բժշկական հեղափոխություն:  

Իրանն այժմ Ասիայում ռե կոմբինանտ դեղեր արտադրող չորրորդ երկիրն է և մինչ այժմ երկրում  արտադրվել է այս տեսակի 14 դեղամիջոցներ:Ռեկոմբինանտ դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է անբուժելի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ քաղցկեղները,  MS ,  Հեմոֆիլիա և վիրուսային որոշ  հիվանդությունները։

Նկատի առնելով առողջապահության ու բուժման ոլորտում Իրանի առաջընթացը,Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ելույթներից մեկի ընթացքում ասել է.«Ես հպարտանում եմ ,որ մեր սիրելի Իրանը ,բժշկության   ու բժշկական կարողականությունների առումով այն մակարդակում է  ,որի համար Իրանի ժողովուրդը կարող է հպարտանալ իր մեծաթիվ   բժիշկներով ,վիրաբույժներով գերմասնագետներով ,և թե նրանցով, ովքեր բժշկական  տարատեսակ ծառայություններ են մատուցում ,և թե բուժքույրերով ,և փառք ենք տալիս Աստծուն որ նման հսկա  հարստություն ունենք,մարդկային ռեսուրսների հսկայական հարստություն ,այդ էլ ամենահիմնական և կենսական ոլորտներից մեկում, որը կարևոր է մարդու կյանքի և հասարակության համար։ Ես տեսնում եմ թե նրանք ինչքանով են պատասխանատվություն ու պարտավորություն զգում ,որչափով  գիտնականներ  են և ինչքան հմուտ են իրենց աշխատանքներում ,որի մասին ես գիտեի...,սակայն երբ մարդը ինքը նրանց   վերահսկողությանն է ենթարկվում և տեսնում է նրանց աշխատանքի եղանակը ,բանականությամբ ու պատճառներով հիմնավորված ճանաչողությունը   վերածվում է ի սրտե ձեռք բերված ճանաչողության և մարդ իրապես  զգում է որ մեր սիրելի բժիշկները ինչպիսի  մեծ հարստություն են»: 

Իսլամական մշակույթի մեջ առողջությունը և բարեկեցությունը համարվում են արժեք և դրա կարևորությունը  ներկայացվում է նուրբ արտահայտություններով, ինչպիսիք են՝ լավագույն օրհնությունները, գաղտնի հարստությունը, կյանքի կապիտալը և տասնյակ այլ կոչումներ:Նաև իսլամական շատ աղոթքներում դա համարվում է Աստծուն ուղղված կարևոր խնդրանք  ,և այն  ուսուցանվել է հավատացյալներին: Իսլամում առողջության պահպանումը այն աստիճանի  կարևոր է ,որ եթե մի կարևոր հարց ,ինչպես ծոմապահությունը ,վտանգավոր համարվի մարմնի համար ,ոչ միայն պարտադրանքը վերացվում է ,այլ նման ծոմապահություն  համարվում է անընդունելի: Ուստի Իսլամում մարմնի առողջության ու առողջապահության համար համապարփակ սովորություններ ու ավանդույթներ  են նկատի առնվել : 

Այաթոլլահ Խամենեին ,առողջության հարցը ,տնտեսության նման համարում է երկրների  հիմնական հարցերից և մի երկրի առողջությունը պայմանավորված համարում  մարդուժի առողջությամբ: Հենց այս առումով ,նա Իրանի առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ  և  ըստ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 110-րդ հոդվածի առաջին կետի , առողջապահության համակարգի ընդհանուր քաղաքականությունները  հրապարակել է, որպես ռազմավարական ու գործադրման անհրաժեշտ մի փաստաթուղթ: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, բժշկական գիտելիքների առաջընթացին թափ հաղորդելու  նպատակով, ինչպես նաև այն ծառայությունների օգտագործման համար  , որոնք հանգեցնում են առողջության բարելավմանը կամ բարձրացմանը, 1393 թվականի մորդադ ամսին հայտարարեց 14 կետերից բաղկացած  առողջապահության ոլորտի քաղաքականությունը: Այս քաղաքականությունները ներառում են հասարակության  հոգեկան առողջության խթանումը, ենթակառուցվածքների հզորացումը, դեղերի պահանջարկի և նշանակման կազմակերպումը, մարդկանց պարենային անվտանգության ապահովումը , առողջապահության ոլորտում արդարության խթանումը, ապահովագրական համակարգի միջոցով առողջապահական ռեսուրսների կառավարումը, ծառայությունների և խնամքի որակի բարձրացումը և  բարելավումը, ապահովագրության քանակական և որակական զարգացումը,կայուն ռեսուրսների ապահովումը ,Ժողովրդի  իրազեկության , պատասխանատվության  և կարողականության բարձրացումը , իրանական ավանդական բժշկության խթանումը,բժշկական գիտությունների կրթական համակարգի քանակական և որակական զարգացումը և բժշկական գիտությունների հետազոտության ռազմավարական փոփոխությունը :

Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարած  քաղաքականությունների  ուսումնասիրությունը ապացուցում է , որ  Իսլամական Իրանի առաջնորդի դիտանկյունից,  առողապահության  և առողջության բաղադրիչները  ներառում են դինամիզմի, ինքնաբավության և գլոբալացման երեք հիմնական տարրերը:Ոգեշնչվելով նրա  քաջալերող և գթառատ խոսքերից  և դրանք հիմք ծառայեցնելով  ,հնարավոր է առողջության ու առողջապահության ոլորտում ստեղծել  ավելի առողջ հասարակություն, ավելի ուժեղ տնտեսություն, ավելի բավարարված ժողովուրդ և, ի վերջո,  հզոր, ինքնաբավ և առանց ուրիշների կարիքը զգացող մի  երկիր։ .

Առողջապահության ընդհանուր քաղաքականությունները,առողջապահության  ամենահամապարփակ փաստաթղթերից են: Այս քաղաքականությունները ներկայացնում  են արդյունավետ, արդար և նորարար առողջապահական համակարգ, առողջ և հզոր հասարակություն կերտելու համար և ձգտում է բարելավել առողջությունն ու կանխարգելումը և  օգնել ,որպեսզի ժողովուրդը օգտվի համապարփակ ու որակյալ խնամքներից:Այս փաստաթղթի և առողջապահության ոլորտի  միջազգային և ազգային այլ  փաստաթղթերի հիմնական տարբերություններից մեկը ՝դրա ուշադրությունն է իսլամական մարդկային արժեքների նկատմամբ:Այս քաղաքականության երկրորդ կետում  ընդգծվում է համապարփակ առողջության և առողջ մարդու խնդիրը և  դինամիկ, պատասխանատու ու արդարացի առողջապահական համակարգի յուրահատկությունները  ներկայացված են առողջ միջավայրի կողքին, որտեղ վերահսկվում են  առողջության բոլոր  ռիսկերը:Նաև լավապես ներկայացված է՝ հասարակության պատասխանատվությունը, կառավարության և զարգացման այլ ոլորտների դերը իդեալական հասարակության հասնելու համար։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից հղված  առողջապահության  ընդհանուր քաղաքականությունը իրավական, պարտադիր և որոշակի պարտավորություն է՝ կրոնական աջակցության տեսանկյունից և հիմնված է երկրի Սահմանադրության վրա:Հրամանագրի կետերը  համապարփակ են ու ամբողջական և կարող են ներառել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահական նպատակները՝ հիմնված չորս հարթության վրա՝ սոցիալական արդարություն, հանրային գործակցություն, միջոլորտային համագործակցություն և համապատասխան տեխնոլոգիաների կիրառում:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծում է, որ խորհրդարանի և կառավարության բոլոր գործողությունները կարգավորող օրենքներ և կանոնակարգեր ընդունելիս պետք է հիմնված լինեն առողջության բոլոր չորս ոլորտների  ապահովման և բարելավման  վրա:Հետևաբար ,առողջապահության բարեփոխման համակարգը ջանում է ,ներկայացնել  ու տեղայնացնել  այս հասկացությունները և դրա կետերի իրականացման համար  ծանոթացնել   ընդհանուր չափանիշներն ու միջամտությունները :

Կարելի է ասել ,որ առողջապահության հրահանգված քաղաքականությունների իրագործմամբ ,հասարակության ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավման հարցում այաթոլլահ Խամենեիի կարևոր մտահոգություններից մեկը  կվերացվի և ժողովուրդըն  իր առօրյա կյանքում առավել կշոշափի  հանրային առողջության բարելավումը և համակարգի գործադիրներն  ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այս կարեւոր խնդրին: