Հունվար 12, 2022 10:07 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք պատերազմը դեպի քաղաքներ և Պարսից Ծոցի տարածաշրջան տարածելու համար Իրաքի կողմից գործադրվող ջանքերին և հաջող օպերացիա իրականացնելու և պատերազմը մեծ ձեռքբերումներով ավարտելու համար Իրանի ռազմավարության փոփոխության անհրաժեշտությանը:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, որ Իրանի արևմտյան սահմաններում սահմանափակ գործողությունների շարքից հետո, Սադդամը ռազմաճակատներում իր պարտությունները փոխարինելու համար փորձեց պատերազմի տարածքը առավել ընդլայնել: Քաղաքների ռմբակոծումն ու հրթիռակոծումը և պատերազմը դեպի Պարսից Ծոց տարածելն ու իրանական նավթատարների թիրախ դարձնելը Սադդամի ռազմավարությունն էր ԻԻՀ-ին ճնշման տակ դնելու համար: Իրաքի բռնապետը այս ռազմավարությամբ թիրախ էր դարձրել Իրանի ազգային միասնությունը և այս երկրի եկամտի կարևորագույն աղբյուրը հանդիսացող նավթի արտահանումները: Պատերազմի տարածումը դեպի Պարսից ծոց և իրաքյան պատերազմը պաշտոնապես միջազգայնացնելու համար Սադամի փորձը և նրա աջակիցներին պաշտոնպես արևելյան ու արևմտյան ճամբարներ բերելը, միջազգային մտահոգություններ առաջացրին: Այս մտահոգությունների լույսի ներքո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 540 բանաձեւը։ Ի տարբերություն նախորդ բանաձևերի, այս բանաձևն առաջին անգամ կոչ է արել իրատեսորեն հետաքննել պատերազմի պատճառները և ըստ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչների զեկույցի, անուղղակիորեն և առանց Իրաքի անունը նշելու դատապարտվեցին Իրաքի հարձակումները Իրանի քաղաքների և բնակելի թաղամասերի վրա, Հովեյզե և Խորամշահր քաղաքների միտումնավոր ոչնչացումը, քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները և մարդու իրավունքների խախտումները։ Սակայն այս բանաձեւը ագրեսիան կասեցնելու եւ ագրեսորին պատժելու մեխանիզմ չէր նախատեսում, եւ զուրկ էր անհրաժեշտ իրավական պայմաններից եւ որեւէ պատասխանատվություն չէր դնում ագրեսոր երկրի վրա։ Թիվ 540 բանաձեւը «երկու երկրների միջեւ պատերազմ» արտահայտությունն օգտագործելու փոխարեն այն բնութագրել էր որպես «Իրանի եւ Իրաքի միջեւ ստեղծված իրավիճակ»։ Փաստորեն, ԱԽ-ում վետոյի իրավունքով արևելյան ու արևմտյան երկու ճամբարներում Սադամի վարչակարգի կողմնակիցները, փրկության ելք էին փնտրում Սադամի համար: Որովհետև ԻԻՀ-ի դեմ Սադամի ագրեսիան չէր ընթացել ըստ նրանց գնահատականների, և վտանգված էր ոչ թե ԻԻՀ-ի, այլ Սադամի դիրքերը։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական և ռազմական պաշտոնյաների մակարդակով խորհրդակցություններից հետո, առ այն, որ ինչպես արձագանքել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 540 բանաձևին, Իրանի  նախագահ և երկրի Պաշտպանության բարձրագույն խորհրդի ղեկավար՝ Այաթոլլահ Խամենեին 1983թ. նոյեմբերին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզների ընթացքում մերժելով բանաձեւը՝ ընդգծեց Իրաքի Իրան ներխուժման վերաբերյալ ԱԽ-ի մոտեցումը բարեփոխելու անհրաժեշտությունը։ Եվ քանի որ բանաձևը ապահովում էր Իրաքի շահերը ԻԻՀ-ն մերժեց այն: Բանաձեւի ընդունումից հետո էր, երբ Իրաքը հասկացավ, որ միջազգային կառույցներում իր աջակիցների միջոցով չի կարող Իրանի դեմ ագրեսիայի ամենափոքր դերակատարության մեղադրանքով արժանապատիվ ելք ունենալ։ Այդ պատճառով  էլ նա սկսեց լայնորեն քիմիական զենք կիրառել պատերազմներում։ Որքան էլ որ Իրաքի համար հեշտ էր ձեռք բերել ցանկացած զենք և Պարսից ծոցում Իրաքի հարուստ արաբ դաշնակիցները վարկեր էին տրամադրում նրան, ԻԻՀ-ն խստորեն ճնշման տակ էր ամենապարզ անհատական ​​զենքեր ձեռք բերելու համար: Ամենաարդիական զենքերն ստանալու հետ զուգահեռ Իրաքը շարունակում էր ռմբակոծել քաղաքները ինչի արդյունքում վիրավորվեցին ու նահատակվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հատկապես կանայք ու երեխաներ: Այս հարձակումները հասան այն աստիճանի, որ ԻԻՀ-ն ստիպված եղավ պատասխանել այդ հարձակումներին։ Ռազմավարության այս փոփոխությանը համահունչ օրակարգում էր քաղաքներում ռազմական և արդյունաբերական կենտրոնների թիրախավորումը և Պարսից Ծոցում Իրաքի ու նրա կողմնակիցների դեմ առճակատումը:

Բաասական ռեժիմի կողմից Իրանի քաղաքների քիմիական ռմբակոծումը

Իմամ Խոմեյնին պարտադրյալ պատերազմի երրորդ տարելիցի արարողությունն անցնակցնողների հետ հանդիպման ժամանակ ասել էր.« Աստված չանի, որ պատերազմը մի տարի էլ տեւի ու դեռ «պատերազմի շաբաթ» ունենանք։ Մենք հայտնվել ենք գայլերի ճիրաններում, որոնք ամբողջ ուժով փորձում են պահել Սադամին և օգնել նրան, բայց այդպիսի մարդուն, ով այդքան դավաճանել է իր երկրին, Իրանին ու իսլամին, չի կարելի պահել: .... Այսպիսով, մենք պետք է արտացոլենք և հրապարակենք այն, ինչ տեղի է ունենում Իրանում, որպեսզի նախ բացահայտվեն հանցագործությունները, և երկրորդ՝ նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, և որ ավելի կարևոր է, ուժերը, որոնք իշխանություն են տվել այս մարդկանց և ուժեղացրել նրանց, որպեսզի մեզ հարվածեն, և նրան զենք ու զինամթերք են մատակարարել ու հիմա էլ մատակարարում են: Նրանց պետք է ներկայացնել աշխարհին, և պետք է հասկացնել, որ եթե դուք ուզում եք ավելի շատ օգնել Սադամին, մենք ձեր ձեռքը կկարճենք նավթից, և եթե դուք ուզում եք ավելի շատ օգնել Սադամին ոչնչացնել մեր տնտեսական ռեսուրսները, դուք այլևս նավթի երես չեք տեսնի: .... Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, և դրա մեծ մասը այս գերտերությունների, ինչպես նաև Ֆրանսիայի հանցագործություններն են, բայց մեզ ամենաշատը ԱՄՆ-ն է վնաս պատճառել»: Սադամի վարչակարգի և նրա կողմնակիցների հետ հարաբերություններում գլխավոր հրամանատար Իմամ Խոմեյնիի այս հստակ դիրքորոշումներից հետո պետք է նոր ծրագիր ներկայացվեր պատերազմի երկրորդ և երրորդ տարիների հաջող գործողությունները կրկնելու համար։ Խորամշահրի ազատագրումից հետո մի քանի գործողությունների և պատերազմը ընդլայնելու Սադամի փորձը, որ մի կողմից ռմբակոծում և հրթիռակոծում էր քաղաքները և մյուս կողմից՝ թիրախավում Պարսից Ծոցում իրանական նավթատարները և նավթային տերմինալները, առաջացրեց Իրանի ռազմավարության փոփոխության անհրաժեշտություն: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմաթիվ սահմանափակումներ ուներ իր ռազմավարությունը փոխելու համար: Հաջող գործողություններ պլանավորելու համար հարմար սահմանափակ տարածքների պայմաններում Հեղափոխության պահապանները փորձեցին ընտրել որոշակի աշխարհագրական տարածք և ճակատ՝ գործողություններ պլանավորելու համար։

Գործողության համար ընտրված տարածքները պետք է իրանցի զինվորներին տրամադրեին աշխարհագրական հնարավորություններ, որոնք կփոխեին ռազմական հավասարակշռությունը հօգուտ Իրանի։ Գործողության համար ընտրված տարածքը պետք է լիներ այնպիսի տարածք, որտեղ իրաքյան բաասական բանակը չէր ցանկանում կռվել և նախընտրում էր այլ տարածքներ հակամարտությունների համար: Հաշվի առնելով ջրային-ցամաքային գործողություններում բաասական բանակի բազմաթիվ թուլությունները և պատերազմի ռազմական հավասարումը հօգուտ ԻԻՀ-ի փոփոխելու ու նաև նախաձեռնություն ձեռք բերելու համար, ընտրվեց Հուր շրջանը՝ երեք ակնառու հատկանիշներով: Առաջին հատկանիշը հակառակորդի թուլությունն ու անկարողությունն էր ջրային-ցամաքային գործողություններում և նոր իրավիճակին արագ հարմարվելու անկարողությունը։ Իրաքի բաասական բանակի հիմնական ուժը զրահատեխնիկան էր, իսկ Հուր շրջանն այն էր, որտեղ Բաասական ռեժիմի բանակը մանևրելու ուժ չուներ: Երկրորդ հատկանիշը Հուրի տարածքում իրանական ուժերի գործողությունների արագությունն էր, իսկ երրորդը` թշնամուն անակնկալի բերելու սկզբունքը, քանի որ իրաքյան ուժերը չէին պատկերացնում, որ նկատի առնելով Հուրի բազմաթիվ խոչընդոտները իրանական ուժերը հաջորդ գործողության համար կընտրեն այդ տարածաշրջանը: Հուրը ընդհանուր առմամբ ծովի մակարդակի վրա գտնվող շրջան է, որոշ տեղերում նրա ջրի մակարդակը  երկու-երեք մետր բարձր է ծովի մակերեսից և ավելի խորն է, քան հարևան տարածքները և առաջանում է հին և մշտական ​​գետերի երկայնքով: Այսպիսով, տարբեր եղեգներով պատված Հուր Ալ-Ազիմ տարածքը ընտրվեց որպես ցամաքային-ջրային գործողության վայր՝ նպատակ ունենալով շրջանցել իրաքյան բանակը և կտրել Ալ-Ամարայի և Բասրա ճանապարհների միջև կապը։

Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Հուր շրջանում իրականացված Խեյբար գործողության մասին։