Հունվար 12, 2022 11:36 Asia/Tehran

ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում միշտ ուղեկցվել է իռացիոնալ պահվածքով, որը եղել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանին պարտադրված խնդիրների և ճգնաժամերի հիմնական աղբյուրը։

Երկրների ներքին գործերին միջամտությունները, ինչպիսիք են հեղաշրջումները, տնտեսական պատժամիջոցները, ռազմական պատերազմները և քաղաքացիական խռովությունները, արդյունք են գերտերության քաղաքականության, որն իր ողջ քաղաքական պատմության  ընթացքում որոշել է ռազմական ուժն ընդլայնելով հետապնդել ռազմական նպատակներ: Հիմնելով 750 ռազմաբազաներ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգները փորձել է հաստատել իր քաղաքական գերիշխանությունն աշխարհում, և  չնայած ԱՄՆ պաշտոնյաների ենթադրություններին, այս մոտեցումը, հանգեցրել է ԱՄՆ-ի հզորության անկմանը:

Հետադարձ հայացք նետելով անցյալին, կտեսնենք,որ ամերիկյան հպարտության գագաթնակետը 2003 թվականին Իրաքի վրա ներխուժումն էր, երբ նրանք հույս ունին ոչ միայն գրավել Աֆղանստանն ու Իրաքը, այլև Արևմտյան Ասիան:

Փաստորեն, հիմնական քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար Միացյալ Նահանգները գերագնահատել էր իր ռազմական հզորությունը: ԱՄՆ-ն այս տասնամյակն ավարտեց երկու պատերազմներով և մեկ միջազգային ֆինանսական ճգնաժամով:

Չնայած ռազմական և ֆինանսական բազում հնարավորություններին, Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում կրած պարտությունները, ԱՄՆ-ի հզորության անկման նշաններ են: Աֆղանստանում և Իրաքում ծանր մարտերը բազմաթիվ ամերիկացիների ներքաշեցին ոչ միայն բարդ  տարածաշրջաններ, ինչպիսին է Արևմտյան Ասիան, այլ նաև Միացյալ Նահանգները ևս ներգրավվեց միջազգային մակարդակով ճագնաժամում:

Այդ միջամտությունների հետևանքն էր նոր բևեռացումները և ուժի հավասարումների փոփոխությունները, որոնք վնասեցին ամերիկյան համաշխարհային ազդեցությանը։ Այս ազդեցությունը զգալիորեն թուլացրեց ԱՄՆ-ի  «փափուկ ուժ»-ը։ 

ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն ունի բարդ շերտեր, որոնք նախգծված են տարածաշրջանում անվտանգության միջամտության և ռազմական գերակայության ռազմավարության հիման վրա:

Աֆղանստանում և Իրաքում ռազմական միջամտությունը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները պահպանում  է դիվերսիոն քաղաքականությունը՝ որպես տարածաշրջան ներթափանցելու հիմնական ռազմավարություն։

Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից և այս երկրից Միացյալ Նահանգների անպատասխանատու դուրս գալուց հետո, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան:

Անցած տասնամյակի ընթացքում՝ միջազգային իրավունքի կանոններին հակասող գործողություններով և  տասնյակ մահափորձեր ու ռազմական միջամտություններ իրականացնելով և խախտելով ժողովուրդների տարածքային ամբողջականությունը Միացյալ Նահանգները ցույց է տվել իր բռնի և ագրեսիվ քաղաքականության բնույթը։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ շատ ահաբեկչական խմբավորումներ ստեղծվում և ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից:Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Ալ-Ղաիդան և շատ այլ հայտնի ահաբեկչական խմբավորումներ ստեղծվում են ԿՀՎ-ի կողմից կամ ուղղակիորեն աջակցվում են ԱՄՆ-ի նպատակներն առաջ տանելու համար: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների խոստովանության, Ալ-Ղաիդան և շատ այլ հայտնի ահաբեկչական խմբավորումներ ստեղծվել  են ԿՀՎ-ի կողմից կամ ուղղակիորեն նպաստում են ԱՄՆ-ի նպատակների իրականացմանը: 

 Քաղաքական հայտնի վերլուծաբան Նոամ Չոմսկին ասել է.«Եթե ցանկանում եք վերջ տալ ահաբեկչությանը, նախ պետք է հարցնեք, թե ինչու՞ է տեղի ունեցել ահաբեկչությունը։ Որո՞նք էին դրա հիմնական պատճառները և որո՞նք էին դրա խորքային արմատները: Եվ հետո  պետք է փորձեք պատասխան տալ այդ հարցերին»:

Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ 2018 թվականին Բրաունի համալսարանի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով  ԱՄՆ-ն ընդլայնել է իր ռազմական ներկայությունն աշխարհի ավելի քան 40 երկրում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո տարածաշրջանում ԱՄՆ ներկայության և ռազմական միջամտության արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ գործողությունները «ահաբեկչության դեմ պատերազմում» ահաբեկչությունն ավելի են տարածել աշխարհում։ 2001 թվականին՝ ահաբեկչության դեմ պայքարի և Ալ-Ղաիդայի ուժերին դիմակայելու պատրվակով ԱՄՆ-ի ուժերը օկուպացրել են Աֆղանստանը: Ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման և օկուպացիայի հետևանքով:Շուրջ 7 տարի տևած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց իրաքցիներին, պատերազմի ընթացքում ԱՄՆ զինվորականներն ամեն կարգի հանցագործություն կատարեցին։ Աֆղանստանն ու Իրաքը, որոնք պետք է մաքրվեին ահաբեկիչներից, դարձան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման վայր։

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իմամ Հոսեյնի անվան սպայական համալսարանում սպակայան համալսարանների  շրջանավարտների համատեղ ավարտական միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Օտարների միջամտությունը տարածաշրջանում տարաձայնությունների առաջացման ու վնասի պատճառ է դառնում»։

Զինված ուժերի գերագույն հրամանատար Այաթոլլահ Խամենին, բարոյական և հոգևոր արժեքներից զուրկ սակայն լավ զինված ամերիկյան զորքի դուրսբերումը Աֆղանստանից ոչ իրական ուժի օրինակը համարելով ասել է.«Ամերիկացիները 20 տարի առաջ ներխուժեցին Աֆղանստան՝ թալիբներին տապալելու համար, երկարաժամկետ կտրվածքով մեծ զոհեր տվեցին, բայց այս նյութական ու մարդկային ծախսերից հետո իշխանությունը տվեցին թալիբներին ու գնացին, ինչը դաս է բոլոր երկրների համար»:

Գերագույն առաջնորդն հավելել է, երբ եվրոպական երկրներն ԱՄՆ-ի վրա հենվելու պատճառով  իրենց թերի են զգում կայուն անվտանգության հասնելու համար, պարզ է այլ երկրների հաշիվը, որոնք իրենց զինված ուժերը դրել են Միացյալ Նահանգների և այլ օտարերկրացիների վերահսկողության տակ: Տարիներ շարունակ Միացյալ Նահանգները փորձել է դառնալ աշխարհի անվիճելի ռազմական տերությունը սակայն իրականությունն այն է,որ ԱՄՆ-ի պարտություններն աշխարհում հանգեցրել են ԱՄՆ բանակի փլուզմանը։

Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Պետրասը կարծում է, որ ԱՄՆ-ում սիոնիստական ​​լոբբիի կողմից պարտադրված քաղաքականությունը ամերիկյան հզորության անկման գործոն է: Ըստ Պետրասի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Արևմտյան Եվրոպան, Ճապոնիան, իսկ վերջերս Չինաստանն ու Ռուսաստանը շարժվեցին դեպի իրենց տնտեսական կարողությունները զարգացնելու ուղղությամբ, մինչդեռ հանուն սիոնիստական ​​լոբբիի շահերի պաշտպանության ԱՄՆ-ը դիմեց ռազմականացման քաղաքականության: