Հունիս 19, 2022 11:26 Asia/Tehran

Կարճահասակ իմաստունն ավելի լավ է, քան տգետ բարձրահասակը:

Սաադի Շիրազին բուն անունով Մուշարաֆ ալ-Դին Մոսլեհ իբն Աբդուլլահ Շիրազին  հիջրեթի 7-րդ դարի մեծ բանաստեղծ և գրող է: Սաադիին անվանում են նաև խոսքի վարպետ։ Սաադին մանուկ հասակում կորցրել է հորը։ Նրա ընտանիքի անդամների մեծ մասը կրոնի ու գիտության ոլորտի մարդիկ էին։ Նա ասում է «Իմ բոլոր գերդաստանը կրոնագետներ էին, ինձ պոեզիա է սովորեցրել ուսուցիչս: Երիտասարդ հասակում Սաադին գնացել է Բաղդադի «Նիզամիա» դպրոցը, որն այն ժամանակ համարվում էր գիտության և գիտելիքի կարևորագույն կենտրոնը և ուսումնասիրել է գրականություն, մեկնություն, իրավագիտություն, աստվածաբանություն և իմաստություն։ Նա մեկնեց Սիրիա, Մարոկկո, Եթովպիա և Արաբիա, իսկ Շիրազ վերադառնալուց հետո գրել է իր գլուխգործոցները։ Հիջրեթի 655 թվականին Սաադին գրել է «Բուսթան»-ը, իսկ հիջրեթի 656 թվականին  «Գոլեստան»-ը։ Բացի այս բանաստեղծություններից, նա ունի նաև գազելներ,  քառյակներ և հոդվածներ ու  արաբերեն բանաստեղծություններ:

Սաադին մահացել է Շիրազում հիջրեթի 690-ից 694  թվականներին: Նա թաղված է նույն քաղաքում:

---

Այսօր ձեզ կպատմենք մեկ այլ գեղեցիկ հեքիաթ Սաադիի «Գոլեստան» գրքից:  Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր  մարդկանց դատում են միայն արտաքին տեսքով:

Թագավորը մի քանի որդի ուներ, բայց նրանցից մեկը ցածրահասակ էր ու տգեղ, իսկ մյուսները բոլորը բարձրահասակ էին ու գեղեցիկ։ Թագավորը ատելությամբ  էր նայում որդուն ու նվաստացնում  նրան։

Տղան իր խելքից ու խորաթափանցությունից հասկացավ, թե ինչու է հայրը արհամարհանքով վերաբերվում իրեն, և դիմելով  հորն ասաց.

«Հայրիկ Իմաստուն կարճահասակն ավելի լավ է, քան անգրագետ բարձրահասակը, քանի որ, ով բարձրահասակ է, չի նշանակում ,որ նա ավելի արժեքավոր է, ինչպես,որ  ոչխարը մաքուր է, իսկ  սատկած փիղը հոտած է»:

----

Սաադիի այս պատմվածքը ցույց է տալիս, որ մարդու արժեքը նրա ինտելեկտի և գիտելիքի մեջ է, այլ ոչ թե նրա ֆիզիկական գեղեցկության: Ես տեսել եմ նաև այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։ Մենք դպրոցում ունեինք մի դասընկեր ում դեմքը բնածին արատ ուներ, և բոլորը ծաղրում էին նրան և  երբ նա  անցնում էր  մեր կողքով միշտ բոլոր երեխաների խոսակցության առարկան էր, և նրա մասին երկար խոսվում էր: Բայց նա  գերազանց աշակերտ էր, և դասարանում առաջինը և սիրված էր բոլոր ուսուցիչների կողմից: Երեխաներն ասում էին, որ նա ինչքան էլ լավ է  սովորում, դա ոչինչ չի կրճատի նրա տգեղ դեմքից։ Եվ բոլորը հպարտանում էին իրենց գեղեցկությամբ ու թերագնահատում նրան: Նա չուներ մտերիմ ընկերներ, և նա գրեթե միշտ նստում էր մի անկյունում և գիրք էր կարդում: Նա շատ գեղեցիկ էր խոսում ու իրեն քաղաքավարի էր պահում։ Նա հաղթում էր օլիմպիադայի բոլոր մրցույթներում և մրցանակներ էր շահում: Երբ դպրոցի տեսուչը նրան խնդրում էր տեքստ կարդալ , նա այնքան հաստատակամ ու գեղեցիկ էր կարդում, որ բոլորին ապշեցնում էր։ Բայց , երբ նա ուզում էր անցնել դպրոցականների շարքերի արանքով  վերջիններիս կողմից վիրավորական արտահայտություններ էին հնչում նրա հասցեին։

_ Ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս այս դեմքով խոսել բոլորի առաջ։

- Իսկապես մեծ վստահություն ունի։

Միայն լռության մեջ նա պատասխանում էր իր դասընկերների բոլոր նախանձերին։ Երբ նա ուզում էր դպրոցական մեքենայով վերադառնալ տուն,  ոչ ոք նրան թույլ չէր տալիս նստել իր կողքի դատարկ աթոռին։ 

Տարեվերջին, երբ ավարտականները հանձնում էին աշակերտների ծնողներին, իմ մայրիկն էլ գնաց դպրոց իմ վկայականն ստանալու: Դպրոցի լավագույն ու գերազանց աշակերտի նվերը տվել էին տգեղ աշակերտի մայրիկին, ինչի համար  մայրս ինձ մեղադրում  էր, ասելով՝

-Դու այս բոլոր հնարավորությունները ունենալով չէիր կարող նրա նման սովորել, իսկ նա այդ գեշ դեմքով ամենալավ գնահատականն է ստացել։

Իհարկե, միայն ես չէի, բոլոր ծնողներն էլ նույն խոսքերն էին ասում իրենց երեխաներին։

Հաջորդ տարի նա մեր դպրոցում չէր, քանի որ տաղանդավոր աշակերտներիի դպրոցն էր ընդունվել և գնացել էր այնտեղ, իսկ այդ տարեվերջին խոսվում էր նրա հաջողության մասին։ Համադասարանցիներիցս ոմանք չընդունվեցին ավարտական ​​քննություններում, այդ թվում՝ ես, մի ​​մասը չընդունվեց համալսարանի ընդունելության քննությունում, ոմանք էլ ընդունվեցին։ Բայց նա ընդունելության քննությունում հավաքեց ամենաբարձր նիշը, իսկ հետո նրա ընտանիքը տեղափոխվեց նույն քաղաքը, որտեղ նա ուզում էր սովորել։

Արդեն մի քանի տարի էր անցել, և հին ընկերներից յուրաքանչյուրն աշխատում էր ինչ-որ մասնագիտությամբ, այդ թվում՝ ես, որ շուկայավար էի և խանութ ունեի։ Մեկը ֆերմեր էր, մյուսը՝ անշարժ գույքի առք ու վաճառքի միջնորդ:

Որոշ ժամանակ խոսվում էր, որ քաղաքապետին ազատել են աշխատանքից, և նոր քաղաքապետի էինք սպասում։ Բոլորս մտածում էինք, որ ինչ-որ մեկը մեր թաղից պետք է լինի, և բոլորին հետաքրքրում էր նոր քաղաքապետ ընտրել։ Օրեր անց ստացանք նոր քաղաքապետի լուսանկարը կիբերտարածքում։ Նա ոչ այլ ոք էր, քան նույն դպրոցի դասընկերը, որին ծաղրում էին իր արտաքինի համար, նա այժմ վերադարձել է բազմապատիկ ավելի հաջողակ և հայտնի, քան նախկինում: Մեզանից ոչ ոք չկարողացավ առերեսվել նրան և բոլորս ուզում էինք այնպես հեռանալ նրանից, որ չամաչենք նրա հայացքից։

Մի քանի օր անց քաղաքապետը նամակ էր հղել գործարարներին ու շուկայավարերին նրանց հրավիրելով մասնակցել քաղաքի առևտրի կենտրոնի բացման հանդիսությանը։

Բոլորը մտածում էին, թե ինչպես մերժեն քաղաքապետի հրավերը և չգնան հանդիպմանը։ Ի վերջո, բոլորս ստիպված  մասնակցեինք բացման հանդիսությանը և առերեսվեցինք քաղաքապետի հետ։ Նա խոսում էր քաղաքավարի ու սահուն: Իսկ մնացած ավագները խոսում էին քաղաքապետի հաջողությունների մասին։

Քաղաքապետը մոտեցավ և խոսեց մեզ հետ՝ իր ուրախությունը հայտնելով, որ մի քանի տարի անց նորից հանդիպել է մեզ և սկսեց իր ելույթը ասելով՝«Գրեթե տասը տարի ընկերներիս մոտիկից չէի տեսել։ Այստեղ իմ ընկերներն ու համադպրոցականները շատ են։ Նրանցից ոմանք այդ տարիներին շատ բարի էին իմ հանդեպ, իսկ ոմանք էլ ինձ դիմում էին վատ ու անպարկեշտ խոսքերով։ Բայց ես լուռ էի ու գլխիկոր  դաս էի սովորում: Տաս տարի անցել է և հիմա, մենք նորից հանդիպեցինք, բայց այն տարբերությամբ, որ ես այն ժամանակ ելույթ էի ունենում դպրոցում՝ որպես տգեղ աշակերտ և այժմ՝ որպես քաղաքապետ։ Այս մի քանի տարիների ընթացքում, որ ես շատ էի ձգտում հաջողության հասնել, միշտ այս նախադասությունը իմ մտքում ուղեկցել է ինձ՝«Կարճահասակ իմաստունն ավելի լավ է, քան տգետ բարձրահասակը»: