Հունիս 22, 2022 09:47 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք թաքֆիրական ու ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորմանը պարտության մատնելու գործում նահատակ Սոլեյմանիի դերակատարությանը և ԱՄՆ-ի կողմից նրա տմարդի սպանությանը:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ,  ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։Նախորդ հաղորդման ընթացքում  խոսեցինք անցած տասնամյակում թաքֆիրական և ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանի աննապադեպ դերակատարության մասին։Նահատակ գեներալ մայոր  Սոլեյմանին Իրաքում և Սիրիայում իր տեղին ու ժամանակին ներկայությամբ արդյունավետ դեր խաղաց  իրաքյան և սիրիական ուժերի ղեկավարման և ԻԼԻՊ-ին  ծանր պարտություններ պատճառելու գործում:Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման  հրամանատար նահատակ գեներալ մայոր Սոլեյմանին Իրանի ամենահայտնի ռազմական պաշտոնյաներից էր, ով իր հավատարիմ զինակից  Աբու Մահդի ալ-Մոհանդեսի հետ միասին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրահանգով ,ամերիկացիների կողմից սպանվեց Իրաքում: Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և իր զինակիցների ներկայությունն Իրաքում ,Իրաքի կառավարության ու ժողովրդի համար անհրաժեշտություն էր և այդ իսկ պատճառով Իրաքի պատասխանատուներն ու պաշտոնատարները անգամներ բարձր են գնահատել նրան և նրա սխրագործությունները: Գեներալ մայոր Սոլեյմանին էր, ով իր խիզախ ղեկավարությամբ ու հրամանատարությամբ կանխեց ԼԻԼՊ-ի ուժերին մուտքը  Բաղդադ , նրանց հետ մղեց և իվերջո Մոսուլում ջախջախեց ու հայտարարեց ԻԼԻՊ-ի կյանքի ավարտը: Այսօրվա փոխկապակցված աշխարհում ,ուր անվտանգությունը, ինչպես շրջակա միջավայրը և կլիման, հավաքական և գլոբալ խնդիր է,ԻԼԻՊ-ը անկասկած համայն աշխարհի համար հարաճուն ու բազմակողմանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք էր:ԻԼԻՊ-ը ծայրահեղականության և բռնության կատարյալ խորհրդանիշն էր և ահաբեկչության ամենաընդարձակ տարբերակը՝ մտավոր, մշակութային, սոցիալական և նույնիսկ տնտեսական ոլորտներում:Նահատակ Սոլեյմանին թեև պարտության մատնեց ԻԼԻՊ-ին ֆիզիկապես,սակայն նահատակ Սոլեյմանիի ամենակարևոր քայլը՝մտավոր,մշակութային ու սոցիալական բոլոր ոլորտներում բռնության ,թաքֆիրական և ծայրահեղական գաղափարախոսությունների  արմատների ոչնչացնելն էր: Սա համաշխարհային մասշտաբի մեծ նվաճում էր ,որը առնվազն տարիներ շարունակ աշխարհը փրկեց նման ծայրահեղական մտայնությունից : ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Սոլեյմանիի  եզակի հրամանատարությունը չի սահմանափակվել միայն Իրաքով: Գեներալ մայոր  Սոլեյմանին համարվում է Սիրիայում Հալեպի պատերազմի հաղթողը։Նա Սիրիայում ԻԼԻՊ-ի մեջքը փշրեց: Տարածաշրջանային հարցերով դիտորդները , չեն մոռանա գեներալ մայոր  Սոլեյմանիին, ով  ազատորեն քայլում էր Հալեպի ավերակներում ԻԼԻՊ-ին ջախջախելուց հետո:CIA-ի նախկին սպա Ջոն Մագուայրը ասել էր.«Սիրիայում Ալ-Ղասիր  ճակատամարտը, որը հանգեցրեց Սիրիայի  բանակի կողմից այս ռազմավարական քաղաքը հետ գրավելուն և պատերազմի բեկումնային պահն էր , կատարվեց  գեներալ մայոր  Սոլեյմանիի վերահսկողության և հրամանատարության ներքո»:

Նահատակ գեներալ մայոր  Ղասեմ Սոլեյմանի

Գեներալ Մայոր Սոլեյմանին նաև եղել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական և վճռորոշ դաշինքի ճարտարապետը՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և այդ երկրի իրավական համակարգի աջակցության գործում :Նա անմիջականորեն ղեկավարում էր և  մարտադաշտի հրամանատարն էր՝  Դեր  Զորի հարավարևելյան ծայրամասում գտնվող Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող ռազմավարական նշանակության Ալ-Բոքամալ քաղաքը ԻԼԻՊ-ից ազատագրելու գործողության ժամանակ և դրանից  հետո էր , երբ նա 2017-ի դեկտեմբերին ,Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին հղած մի գրությամբ ,պաշտոնապես հայտարարել էր ԻԼԻՊ-ի իշխանության ավարտի մասին: Բրիտանական Guardian օրաթերթը  գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիի մասին  գրել է .«Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում Սոլեյմանիին, նրան խելացի մարդ են համարում:ԱՄՆ-ի շատ պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ փորձել են կասեցնել  Սոլեյմանիին հավատարիմ մարդկանց աշխատանքը, ասել են, որ ցանկանում են տեսնել նրան և համոզված  են, որ հիացած են նրա աշխատանքով»:Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Սթենլի ՄաքՔրիսթալը ժամանակին Foreign Policy-ում գրել է.«Այս օրերին նա (Սոլեյմանին) բոլորից ավելի ուշադրության կենտրոնում է...Նրան հարգում են թե՝իր դաշնակիցները և թե՝իր թշնամիները...Անտարակույս Սոլեյմանին այսօր հզոր և առանց սահմանափակության  դերակատար է Մերձավր Արևելքում: Սիրիայի նախագահ՝Բաշար Ասադի նկատմամբ  նրա ցուցաբերած հովանավորությունը,պատճառ հանդիսացավ ,որ ԻԼԻՊ-ը և խռովարար այլ խմբերը ծանր պարտություն կրեն»: Սակայն գեներալ Սոլեյմանին միայն պատերազմի մարդ չէր:  Անկասկած,նա աշխարհում այն եզակի  զինվորականներից էր, ով նախընտրում էր՝  խաղաղությունը, պատերազմից:Սոլեյմանիի այս հատկանիշը , ըստ ամերիկացի պաշտոնյաների, նրան դարձրեց տարածաշրջանային շատ ղեկավարների  գաղտնիքների վստահված անձը:Սոլեյմանին միջնորդի դերով է հանդես եկել  տարածաշրջանի զգալի թվով երկրներում բազմաթիվ քաղաքական կամ կրոնական խմբերի միջև տարաձայնությունները լուծելու հարցով :Աֆղանստանում, ԱՄՆ-ի նախկին դեսպան՝ Զալմայ Խալիլզադը գեներալ մայոր  Սոլեյմանիի մասին ասել է.«Որքան էլ ԱՄՆ -ի պաշտոնյաները մեղադրում են Սոլեյմանիին պատերազմ հրահրելու մեջ, նա  իր նպատակներին հասնելու համար ակտիվ է եղել խաղաղության հաստատման գործում»:ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյա նահատակ Սոլեյմանիի մասին գրել է.«Իրանցի այս մեծ գեներալը , ով ուներ թափանցող ու ազդեցիկ հայացք, յուրահատուկ վեհություն  և շատ խարիզմատիկ անհատականություն, ունի մարդկային այլ զարմանալի կողմեր:Նա շատ խոնարհ մարդ էր,այն աստիճանի ,որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայության նշանավոր անդամներից մեկը Սոլեյմանիի խոնարհությունը բնորոշել էր, արտասովոր»:Այս մասին Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավորներից մեկն ասել է.«Նա խոսում է հանգիստ-տրամաբանական և շատ քաղաքավարի մարդ է։Երբ խոսում եք նրա հետ ,շատ հանգիստ է մոտենում հարցին:  Քանի դեռ  չեք ճանաչել  նրան աջակցին, չգիտեք, թե նա ինչ ուժի տեր է  , ոչ ոք չի կարող նրա հետ պատերազմել»։

Նահատակ գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանի 

Սոլեյմանին յուրահատուկ մարդկային հույզեր ու զգացումներ ուներ իր նահատակ զինակիցների  ու զինվորների մասին։Հնարավորինս մասնակցում էր  նրանց սգո արարողություններին և հանդիպում նրանց ընտանիքներին:Նա ասում էր.«Երբ տեսնում եմ նահատակների զավակներին, ուզում ենք զգալ նրանց բույրը և ինքնամոռացությամ եմ մատնվում»: Այս մեծ գեներալը կտակել էր ,որ իր նահատակությունից հետո իր տապանաքարի վրա միայն գրեն ՝Զինվոր Ղասեմ Սոլեյմանի: Իվերջո 2020 թվականի հունվարի մեկի վաղ առավոտյան ,գեներալ մայոր Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի  շրջակայքում և Բաղդադ քաղաք մեկնելիս ,երբ նրան ուղեկցում էին Իրաքի Հաշդ ալ-Շաաբի կազմակերպության տեղակալ և ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ականավոր հրամանատար Աբու Մահդի Ալ Մոհանդեսը և նրան դիմավորող խմբից մի քանի զինակիցներ ,ամերիկյան ԱԹՍ-ների հրթիռային հարձակման թիրախ դառնալով նահատակվեց:ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարել է ,որ անձամբ հրահանգել է գեներալ մայոր Սոլեյմանիի սպանությունը: Իրաքի ժամանակի վարչապետ Ադել Աբդոլ Մահդին գրավոր և բանավոր հայտնել էր,որ Սոլեյմանին Իրաքի կառավարության պաշտոնական հյուրն էր և օրինական կերպով մտել էր Բաղդադ իր պաշտոնական անունով և անձնագրով, որպեսզի հետամուտ լիներ նախապես համաձայնեցված խնդրին: Սակայն Սոլեյմանիի նահատակությունը ,նրա համար վերջը չէր, այլ նրա անհատականության  գլոբալացման և Սոլեյմանիի գաղափարախոսության  գլոբալացման սկիզբը։ Սիոնիստական ​​ռեժիմից բացի , ոչ մի այլ կառավարություն չհովանավորեց  Սոլեյմանիի սպանությունը:Շատ կառավարություններ դատապարտել են ԱՄՆ-ի ահաբեկչությունը կամ այն ​​որակել որպես անօրինական և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում  տարբեր հանրահավաքներում և արարողություններում  փառաբանեցին  նահատակ Սոլեյմանիին և  դատապարտեցին ԱՄՆ-ի  գործողությունները:Բազմաթիվ միջազգային իրավագետներ ԱՄՆ-ի  կառավարության գործողություններն անվանել են ահաբեկչական գործողություն և պետական ​​ահաբեկչության դրսեւորում, ոչ լեգիտիմ, անմարդկային, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին հակասող և մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում։

Նահատակ գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանի 

«Ռուսիա Ալ յոմ» լրատվական գործակալությունը գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունն անվանել է պատմության մեջ ամենամեծ հուղարկավորությունը,լուսահոգի  Իմամ Խոմեյնիի հուղարկավորությունից հետո։Եգիպտոսի ​​«Ալ-Ահրամ» լրատվական կայքը իր լուրերի մեջ  անդրադառնալով գեներալ մայոր  Սոլեյմանիի հուղարկավորությանը ներկա մեծ թվով ժողովրդին , այն անվանել էր լուսահոգի Իմամ Խոմեյնիի հուղարկավորության հիշեցնողը։Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հունվարի 1-ը գրանցվել է, որպես Դիմադրության միջազգային օր։Իրանի ժողովուրդը նահատակ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ սահմանեց համաշխարհային  եզակի ռեկորդ:Այս թանկագին նահատակի հուղարկավորությանը մասնակցել էին մոտավորապես 25 միլիոն իրանցիներ :Այդ ժամանակվանից իվեր Սոլեյմանին որպես «հայրենիքի և ժողովրդի պաշտպան ազգային հերոս » գնահատվում է երկրի ու արտերկրի իրանցիների կողմից: Սոլեյմանիի անունը օրական հազարավոր անգամ փնտրվում է սոցցանցերում և իրանցի ու ոչ իրանցի բազմաթիվ օգտատերեր ,իրենց սոցցանցերի որպես փրոֆայլի պատկեր են ընտրել Ղասեմ Սոլեյմանիի պատկերը: Հաջ Ղասեմը ,այսօր իրանական և նույնիսկ ոչ իրանական հասարակության շրջանակներում ,անցյալից ավելի սիրված ու հայտնի  անուն է: ԱՄՆ-ին, թվում էր ,որ  Սիրիայի համակարգը տապալելու  և Իրաքում,Լիբանանում ,Պաղեստինում ,Եմենում և այլ վայրերում իր հեգեմոն նախագծերը  իրականացնելու հարցով ձախողումների վրեժը լուծեց Իրանցի գեներալի Իրաք կատարած պաշտոնական ու ոչ զինվորական այցի  ընթացքում նրա տմարդի սպանությամբ:Թրամփը մի այնպիսի քայլի դիմեց , որ ԻԼԻՊ-ը,որպես  ԱՄՆ-ի  կառավարության ներկայացուցիչ  չէր կարողացել կատարել այն , Իրաքի և Սիրիայի մեծ ռազմաճակատներում: Ուստի Թրամփը ինքը ուղղակիորեն իրականացրեց ԻԼԻՊ-ի ահաբեկիչների անհաջող առաքելությունը: ԱՄՆ-ի կառավարության տմարդի և երկչոտ արարքը ,թեև  ֆիզիկապես հեռացրեց  ահաբեկչության դեմ պայքարող ամենամեծ գեներալին, սակայն նրա սպանությունը, անտարարկույս համարվում է ԱՄՆ-ի նախագահի  ամենա հիմար քայլը ,որովհետև Սոլեյմանիի սպանությունը վերակենդանացրեց Սոլեյմանիի անունն ու գաղափարախոսությունը և, որ ավելի կարևոր է՝ Սոլեյմանիի իդեալները  ընդմիշտ կենդանացրեց  պատմության մեջ:Սոլեյմանին հերոսաբար կատարեց իր մարդկային, բարոյական և կրոնական առաքելությունը՝ դիմակայելով ամերիկա-սիոնիստ սատանայական զույգի հեգեմոն նախագծերին  և դրա հետապնդումը  հանձնեց  մյուս հրամանատարներին և անտարակույս  Սոլեյմանիի առաքելությունը ,որը Ասիայի արևմտյան  տարածքից ԱՄՆ-ի վտարումն է ,կիրականանա ոչ շատ հեռու ապագայում: Այսօր Սոլեյմանին  և իր գաղափարախոսությունը  դարձել են միջազգային գաղափարախոսություն: 

Պիտակ