Օգոստոս 03, 2022 14:12 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք գործողությունները Իրաքի հարավից դեպի հյուսիս տեղափոխելու Իրանի ռազմավարության փոփոխությանը, Սուլեյմանիայի շրջանում իրականացված Քարբալա 10 գործողությանը և Իրանի զինված ուժերի առաջխաղացման առաջն առնելու համար Իրաքի կողմից քիմիական զենքերի ծավալուն օգտագործմանը:Ընկերակցեք մեզ:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք երկու գերտերությունների՝ Արևմուտքի և Արևելքի, և նրանց արբանյակների կողմից Սադամի ռեժիմին բացահայտ աջակցության մասին և Քարբալա Փանջի գործողությունից հետո ԻԻՀ-ի դեմ դասավորվելու մասին։ Իրանի հաջորդական գործողությունները հարավային ճակատում այնքան էին բարձրացրել Բաասական բանակի զգայունությունը, որ Իրանի հերթական հաղթանակը բաասականները համարեցին իրենց համար ծանր պարտություն։ Այդ իսկ պատճառով, իրաքյան Բաասի ռեժիմը փորձեց անհնարին դարձնել այս ճակատում որևէ գործողություն իրականացնելը՝ ցամաքը զինելով բոլոր տեսակի առաջադեմ տեխնիկայով և ստեղծելով հսկայական խոչընդոտներ և ուժերի լայն կենտրոնացում։ Այսինքն՝ հարավային ճակատում պատերազմը փակուղի բերեց։ Դրա դիմաց, Իրանի հրամանատարները, տեսնելով հարավային շրջանում տիրող իրավիճակը, իրենց ուշադրությունը ուղղեցին դեպի հյուսիսային ճակատ։ Այս ճակատում ոչ զինված հող կար, ոչ էլ հակառակորդի լուրջ ներկայություն։ Միևնույն ժամանակ, մի քանի լուծումներ կային բաասական թշնամու կարևոր տնտեսական շահերի վրա հարձակվելու համար։ Մյուս կողմից Ռամազան զորակայանի ակտիվացումից և Իրաքի ներսում պարտիզանական գործողություններից հետո Հյուսիսային Իրաքում զինված ուժերի գործունեությունը թեւակոխեց նոր փուլ։ Նրանք կարողացան զարգացնել իրենց գործողությունները և Իրաքի կառավարության կողմից այդ շրջանի նկատմամբ վերահսկողության բացակայության պատճառով Ռամազան զորակայանի ուժերի օգնությամբ էլ ավելի նեղացրեցին բաասական կառավարության դաշտը։ Այս իրավիճակը, որն իր ուրույն տեղն ուներ ԻՀՊԿ-ի համար՝ տարբեր ճակատների ակտիվացման պլանավորման և քաղաքականության հարցում, պատառ դարձավ ավելի լուրջ ուշադրության արժանանար հյուսիսային շրջանը, և 1987թ. ԻՀՊԿ-ի օպերացիաները իրականացվեց Հյուսիսարևմտյան և Արևմուտքի ռազմական ռազմավարության շրջանակներում: Միևնույն ժամանակ, Իրաքյան Քուրդիստանի ազատագրված տարածքները և այդ շրջաններում իրաքյան ընդդիմադիր ուժերի համեմատաբար մեծ ներկայությունը պատճառ դարձան առաջին փուլում նկատի առնվեն երկրի արևմուտքում նոր ճակատի բացման, և ազատագրված տարածքների Իրանին միացման հարցերը: «Քարբալա 10» գործողությունն իրականացվել է 1987 թվականի գարնանը Իրաքյան Քուրդիստանի առանցքի հյուսիսարևմտյան տարածաշրջանում Իրանի ռազմավարության փոփոխությամբ։ Այս գործողությունը ծրագրվել և իրականացվել է Իրաքի Սուլեյմանիա նահանգի Մավութ գյուղի մոտ՝ Հեղափոխության պահապանների ցամաքային զորքերի կողմից՝ Իրաքյան Քուրդիստանի հայրենակցական միության մասնակցությամբ։ Քարբալա 10 օպերացիան ուղեկցվել է իրանական ուժերի մասնակի հաղթանակով, և Իրանի սահմանային շրջանների մի մասը և Իրաքի տարածքում գտնվող Սուլեյմանիա նահանգի ավելի քան 250 քառակուսի կիլոմետրը անցել են իրանական ուժերի հսկողության տակ։

Քարբալա 10 օպերատիվ տարածքի քարտեզը

Քարբալա 10 գործողության մեջ իրանական ուժերի հնարավորությունների մեջ ներառվում էր՝ 50 հետևակային գումարտակ, 3 անկախ բրիգադ, 6 հրետանային գումարտակի աջակցությամբ և Իրաքյան Քուրդիստանի հայրենակցական միության 4000 անդամների մասնակցությամբ և դրա դիմաց իրաքյան ուժերի մեջ ներառվում էին 27 հետևակային գումարտակ, 10 հրամանատարական գումարտակ, 2 զրահատանկային գումարտակ և 1 մեքենայացված գումարտակ։ «Քարբալա 10» գործողությամբ, բացի կանխորոշված ​​նպատակների մի մասի ապահովումից, հիմք է ստեղծվել Մավութ քաղաքը գրավելու և դեպի Իրաքի Սուլեյմանիա քաղաքին նայող բարձունքներ առաջխաղացման համար: Նաև զգալի չափով հնարավոր դարձավ Ռամազան բազայի ուժերի տեղաշարժը Իրաքի տարածք։ Քարբալա 10 գործողությունը բազմաթիվ անդրադարձներ ունեցավ համաշխարհային լրատվամիջոցներում։ Իրաքի Մավութի բարձունքներն այցելելուց հետո AFP-ի թղթակիցը վերլուծաբաններին մեջբերելով ասաց.«Իրանի համար նշված գործողությունը նպատակ ունի հյուսիսում զբաղեցնել հակառակորդին, այն էլ այն ​​պահին, երբ հարավում շատ ավելի կարևոր գործողություն է ընթանում»: Իրանի հարձակումների չեզոքացման մասին Իրաքի հրապարակած հաղորդագրությունների վերաբերյալ Jane's Defence Weekly-ն գրում է. «Չնայած Իրաքի պնդումներին, որ չեզոքացրել է այս գործողությունը (Քարբալա 10), թվում է, թե Իրանը կարողացել է Իրաքի հյուսիս-արևելքում՝ իր վերջին մարտում հաջողություն գրանցել ու մինչև երեսունչորս կիլոմետր ներթափանցել իրաքյան հողի խորքերում»: Պատերազմի գերագույն հրամանատար և Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ պարոն Հաշեմին   ԻԻՀ-ի այդ  գործողության նպատակների մասին հայտարարեց.«Այնպես ինչպես հարավում Ֆավը որպես դարպաս էր դեպի այլ վայրեր, այս տարածաշրջանը նման իրավիճակ կունենա Քուրդիստանի ճակատի հյուսիսում»։ Պարոն Հաշեմի Ռաֆսանջանիի հայտարարությունները ցույց տվեցին Քարբալա 10 գործողության կարևորությունը, ինչպես նաև Իրանի նպատակները հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, որը Հեղափոխության պահապանները հետագայում իրականացրեցին մի շարք գործողությունների ընթացքում՝ Մավութից մինչև Վալ-Ֆաջր 10: Քարբալա 10 հարձակողական գործողության ժամանակ, թեև կանոնավոր պատերազմների և անկանոն պատերազմների երկու հենակետերի միջև կապ չկար, գործողության ծավալը ցույց տվեց, որ այս տարածքում նույնպես հնարավոր է գրավել նշանակալի թիրախներ։

Բայց Իրաքի հյուսիսում իրանական ուժերի հաղթանակները երկար չտեւեցին, իրաքյան բաասական բանակը չխաբվեց իրաքյան զորամասերը ցրելու Իրանի ռազմավարությամբ։ Իրանի ռազմական կարևորագույն նպատակներից էր հարավային ամրություններում տեղակայված իրաքյան բանակի ստորաբաժանումները դեպի հյուսիսային ճակատներ բերել՝ վերջին հարվածները հասցնելու անհրաժեշտ հնարավորություն ստանալու համար, սակայն իրաքյան բանակը հենց Քարբալա 10 գործողության սկզբից, հյուսիսային ճակատներում իրանական ուժերի հարձակումներին դիմակայելու համար կիրառեց քիմիական զենք, որպեսզի տարածաշրջանը իրանցիների համար վերածի այրված երկրի: 1987 թվականի մարտին Քարբալա 8 գործողության մեկնարկով իրաքյան ուժերը ցամաքից և օդից քիմիական հարձակումներով թիրախավորեցին Շալամչեի օպերատիվ շրջանը և օգտագործելով բշտիկներ առաջացնող նյութեր, մանանեխ և այլ թունավոր նյութեր, սպանեցին և վիրավորեցին հարյուրավոր իրանցի մարտիկների՝ վերջիններիս առաջխաղացումը դեպի Բասրա կասեցնելու համար: Նրանք նաև քիմիական զենք են կիրառել մեծ մասշտաբով Սուլեյմանիայում Քարբալա 10-ի օպերատիվ տարածքում։ 1987 թվականի ապրիլի 16-ին Սուլեյմանիայի և Էրբիլի շրջանում իրաքյան ինքնաթիռները մանանեխի գազով ռմբակոծել են այդ տարածքները, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ 380-ը։ Իրանական գործող ուժերին ճակատում ֆիզիկապես դիմակայելու փոխարեն իրաքյան ուժերը դիմեցին քիմիական զենքի և ռմբակոծելով օպերատիվ տարածքը՝ կանխեցին Քերբալայի գործողության շարունակությունը և իրանական ուժերի առաջխաղացումը դեպի իրաքյան տարածքի խորքեր։ Այս հարձակումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմեց  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փորձագիտական ​​պատվիրակություն ուղարկելու կոչով: Իրաքը նույնպես նման պահանջով դիմեց ՄԱԿ-ին՝ պնդելով Իրանի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։ Փորձագիտական ​​խումբը ապացույցներ և տեղեկատվություն է հավաքել ապրիլի 22-ից 29-ը Իրանում և ապրիլի 29-ից մայիսի 3-ը Իրաքում և մայիսի 6-ին իր զեկույցը ներկայացրել է գլխավոր քարտուղարին: Այս զեկույցի մեջ ասված էր.«Իրաքյան ուժերը բազմիցս օգտագործել են քիմիական զենք իրանական ուժերի դեմ օդային ռմբակոծությունների կամ հրթիռային հարձակումների տեսքով: Իրանցի խաղաղ բնակիչները տուժել են քիմիական գազերից, իսկ իրանցի զինվորականները քիմիական նյութերի պատճառով վնասվածքներ են ստացել մանանեխի գազից և թոքաբորբից»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Քույարը մայիսի 8-ին այս զեկույցն ուղարկել է ԱԽ-ին և խորհրդի ղեկավարին ուղղված իր նամակում, ափսոսանք հայտնելով քիմիական զենքի կիրառման կապակցությամբ, նա նշել է, որ իրաքյան ուժերը Կրկին քիմիական զենք են կիրառել իրանական ուժերի դեմ և վնասվածքներ են պատճառել ԻԻՀ-ի խաղաղ բնակիչներին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն 1987 թվականի մայիսի 14-ին նիստ է հրավիրել՝ քննարկելու փորձագիտական ​​խմբի զեկույցը և գլխավոր քարտուղարի նամակը, և խորհրդի անդամների քննարկումներից հետո հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Իրանում քաղաքացիական անձինք վիրավորվել են քիմիական զենքից»: Հայտարարության վերջում խորհուրդը խստորեն դատապարտել է քիմիական զենքի կրկնակի կիրառումը` առանց Իրաքի անունը տալու: Քիմիական զենքի օգտագործումն արգելված է, և Իրաքը նույնպես Քիմիական զենքի արտադրության և օգտագործման արգելման մասին կոնվենցիայի անդամ է։ Բայց ԱԽ-ն գտնվում էր այդ խորհրդի հինգ մշտական ​​անդամների վերահսկողության տակ։ Նրանք մի կողմից չէին կարող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին հակասող բան վավերացնել, մյուս կողմից էլ չէին ցանկանում հանդես գալ այնպիսի դիրքորոշմամբ, որը կհանգեցներ Սադամի ռեժիմի դիրքերի թուլացման։ Այդ իսկ պատճառով նրանք բավարարվեցին ընդհանուր դատապարտմամբ՝ առանց Իրաքի անվան հիշատակման և քաղաքական հայտարարությամբ՝ առանց իրականացման երաշխիքի։ Արևմուտքի և արևելքի երկու գերտերությունների և նրանց արբանյակների այս պահվածքը Սադամի վարչակարգի դեմ քիմիական զենք կիրառելու հարցում իրականում կանաչ լույս էր Սադամի համար քիմիական զենքն ավելի լայնորեն օգտագործելու համար՝ կանխելու իրանական ուժերի առաջխաղացումը մարտի դաշտում: