Օգոստոս 03, 2022 14:15 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդաշարի ընթացքում կպատմենք իրանահայ և ասորի նահատակների ընտանիքների անդամների հետ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին: Այս այցերի մասին գրված է «Քրիստոս՝ Ղադրի գիշերը» գրքում:

Քրիստոնեության մեջ,  հավատքը պահելու ճանապարհին մահացողը կոչվում է նահատակ։ Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում Իրանի հայ համայնքը իսլամի մարտիկների կողքին փայլել է ճշմարտության դեմ չարի պատերազմի ճակատներում, և այս հերոսամարտում նրանցից շատերը նահատակվել են, հաշմանդամ են դարձել կամ գերի են ընկել:

Այս ջիհադի և սրբազան պաշտպանության ընթացքում իրանահայ համայնքը երկրին և Իսլամական հեղափոխությանը նվիրաբերել է 104 զինվորական և քաղաքացիական նահատակներ, որոնցից չորսի մարմինները դեռ կորած են, ինչպես նաև կան 143 հայ վետերաններ և ազատամարտիկներ։

Այս երիտասարդներից բացի, դաժան ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների պատճառով նահատակվել են մոտ երեսուն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ։ Նման զոհաբերություններ եղել են նաև ասորի քրիստոնյաների մոտ։

Հայ համայնքի կողմից հարյուրավոր վետերանների և ազատամարտիկների նվիրումը ցույց է տալիս մի ազգի կայունությունն ու տոկունությունը, որը երբեք կրոնը, էթնիկ պատկանելությունը, ռասան կամ լեզուն չի համարում որպես հայրենիքի պաշտպանության չափորոշիչ, այլ բոլորը գործում են մեկ անվան տակ և  ի պաշտպանություն մեկ ինքնության և հայրենիքի: Այս բոլորը վկայում են իրանական կարողության ու վեհ ոգու մասին:

Հայ նահատակների և կրոնական փոքրամասնությունների ընտանիքները սրբազան պաշտպանության ութը տարիների ընթացքում մեր երկրի մյուս նահատակների ընտանիքների հետ կողք կողքի ռազմաճակատ ուղարկեցին իրենց սիրելիներին՝ պաշտպանելու այս հողն ու ջուրը, և նրանք, ինչպես մահմեդական հայրենակիցները, Իրանի համար զոհաբերեցին իրենց կյանքն ու ունեցվածքը, այս երկրի հողից մի թիզ անգամ օտարների ձեռքը չընկնելու համար:

Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ, արժանապատիվ քահանա Ներսիսյանն ասում է. «Մեր երկիրը՝ Իրանը, գունավոր ծաղիկների երկիր է, թեև այս ծաղիկները տարբեր գույներ ունեն, բայց միևնույն են միաստվածության առումով։ Այս ծաղիկները հենց տարբեր ցեղերը, բարբառներն ու կրոններւ հետևորդներն են, որոնք ապրում են Իրանում և եթե երկիրը վտանգի մեջ է լինում, նրանք միավորվում են և պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի։ Նահատակությունը մեծ արժեք ունի, որն ընդգծված է բոլոր միաստվածական կրոններում, օրինակ՝ քրիստոնեության մեջ իր երկրի համար արյուն թափողին «վկա» են ասում։ Նաև Հիսուսը գեղեցիկ պատվեր ունի իր հետևորդներին և ասում է, որ չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդն իր կյանքը տա իր ընկերների համար»:

Քահանա Ներսիսյանն ասել է.«Նահատակները կատարեցին Հիսուսի այս հրամանը և իրենց կյանքը նվիրեցին մեծ սիրով և այդ կերպ ապացուցեցին իրենց սերը։ Նահատակները իրենց նահատակությամբ ապացուցեցին, թե որքան են սիրում իրենց հողը, կրոնն ու Աստծուն, և այս արյունը, որ թափվեց, դարձավ մեր տարածքային ամբողջականության, ազատության և անկախության պահպանման սերմը։ Մեզ միավորում են նահատակների անունները»:

Զարմանք և հուզմունք. Սա բոլոր այն ընտանիքների ընդհանուր զգացումն է, ովքեր մի օր իրենց տանն ընդունել են սիրելի հյուր՝ առանց իմանալու. Հյուր, որ չէին էլ պատկերացնում, մի օր այդքան անկեղծորեն կնստի իրենց կողքին, իրենց հետ թեյ կխմի, միրգ ու քաղցրավենիք կուտի,  կպատմեն ու կլսեն հուշեր ու հերոսություններ, իսկ հետո նույն անհավատությամբ կուղևորեն նրան:

Անցյալ շաբաթ մի հատված պատմեցինք նահատակ Գալուստ Բաբումյանի ընտանիքի հետ Գերագույն առաջնորդի հանդիպումից։ Գալուստը ավելի քան 30 տարի աշխատում էր նավթային ընկերության համակարգչային բաժնում. Հեղափոխության և գործադուլի ժամանակ նա առաջատար էր և երկրի պատերազմական ու ճգնաժամային իրավիճակում, իր ներկայությունն ու փորձը անհրաժեշտ էին երկրի կառավարման և խողովակների մեջ նավթի հոսքը շարունակելու համար, ուստի նա ոգով ոտքի կանգնեց պաշտպանելու իր երկիրը և նահատակվեց այդ ճանապարհին:

Նահատակի տիկինը պատմում է, որ առաջնորդն իրեն հրավիրեց նստել իր կողքին և հարցրեց.

-Ինչպես էք տիկին:

-Շնորհակալ եմ:

-Որտեղ նահատակվեց ձեր ամուսինը:

-Ահվազում:

-Երբ:

-Պատերազմի երրորդ շաբաթվա մեջ՝ հոկտեմբերի 9-ին:

-Այնտեղ աշխատո՞ւմ էր:

-Այո:

Նահատակի տիկինը պատմում է, որ սիրում էր պատմել Գալուստի, նրա աշխատանքի ու ապրումների մասին, բայց չէր կարողանում: Առաջնորդը հարցնում է, թե ովքեր են իր կողքին նստած երկու տղամարդիկ: Մեկն ասում է, որ նահատակի եղբայրն է, իսկ մյուսը՝ քենակալը:

Առաջնորդն ասում է.-Աստված հոգի լուսավորի և շնորհավոր լինի Նոր տարին և Քրիստոսի Ս. Ծնունդը:

Բոլորս շնորհակալություն ենք հայտնում:

Առաջնորդը հարցնում է.-Ի՞նչ էր ձեր ամուսնու աշխատանքը:

-Նավթընկերության պաշտոնյա էր: Նահատակվեց ավիառմբակոծության ժամանակ:

Առաջնորդը հարցնում է նահատակի եղբոր և քենակալի աշխատանքը և ինձ էլ ասում է, երևի դուք էլ տնային տնտեսուհի էք: Հետո հարցրեց երեխաների մասին: Ասացի, որ մեկն ուսանող է, մյուսն աշակերտ: Առաջնորդը շատ ուրախացավ, լսելով, որ երեխաները սեր ունեն ուսման հանդեպ: Թաքուն նայեցի Գալուստի նկարին ու ժպտացի:

-Երեխաները աղջիկ են, թե տղա:

-Մեկ աղջիկ և մեկ տղա:

-Այստեղ չե՞ն:

-Տղաս մինչև ժամը յոթը սպասեց ու գնաց: Չգիտեր դուք էք գալիս: Մեզ չէին ասել:

-Այո: Չեն ասում:

Ծիծաղում եմ: Այո, ճիշտ է ասում, եթե իմանայինք թե ով էր մեր հյուրը, մեր բոլոր ընկերները, հարազատներն ու թաղի բնակչության կեսն այստեղ կլինեին: Ասացի, որ երեխաները երկուսն էլ շաբաթ օրը քննություն ունեն և գնացել են իրենց ընկերների հետ դաս պարապելու:

-Ի՞նչ է սովորում ձեր տղան:

-Բժշկություն:

-Տա Աստված դասերն ու աշխատանքը հաջող լինեն և լավ բժիշկ դառնա:

Հեղափոխության մեծարգո առաջնորդի հանդիպումը նահատակ Գալուստ Բաբումյանի հարազատների հետ

Հուզվեցի: Չէի ուզում տեսնեին արցունքներս: Հյուրասիրելու պատրվակով խոհանոց գնացի և արտասվեցի: Նրանք խոսում էին հայերի առաջնորդի և հայերի ու ասորիների ծեսերի ու սովորույթների տարբերության մասին: Սպասում էի մի քիչ հանդարտվեմ ու նորից միանամ իրենց, բայց ավելի շուտ առաջնորդ Խամենեին ուզեց, որ վերադառնամ:

Արագ ինձ կարգի բերեցի ու միացա իրենց: Առաջնորդը մի կտոր քաղցրով խմել էր թեյը: Ուզում էի միրգ հյուրասիրել, բայց նա ձեռքով հրավիրում է նստել:

-Նստեք խնդրեմ: Մենք չենք ուզում դուք հյուրասիրեք: Մեր նպատակն է կարեկցել ձեզ, որ ձեր ամուսնուն կորցրել էք երկրի գաղափարների ճանապարհին: Մեր պարտքն է կարեկցել ձեզ հետ և այս հանդիպումն այդ նպատակով է: Հարկ չէ դուք հյուրասիրելով, նեղություն կրեք:

Ես և նահատակի եղբայրը ամոթահար ենք լինում առաջնորդի այսքան համեստության ու պարզության պատճառով: Իմ բացակայության ժամանակ խոսքը երկրի եկեղեցիների մասին էր: Մեծարգո Խամենեին մի հուշ է պատմում Սպահանի Ջուղայում եկեղեցի այցելելու մասին: Հուշ, որ մտածեցի, ինչքան լավ կլինի այդ հուշը պարսկերեն և հայերեն լեզուներով տեղադրվի այդ եկեղեցում:

-Ես Նոր Ջուղայում երկու եկեղեցի եմ այցելել 1958 թվականին, երբ նոր էի Ղոմ քաղաք մեկնել: Եկեղեցիներից մեկը մեծ էր և զագը գտնվում էր եկեղեցու բակի կենտրոնում: Մյուս եկեղեցում, որտեղ այցելեցինք, թաղման արարողություն էր: Եկեղեցի էի այցելել երկու սպահանցի դասընկերներիս հետ: Այնտեղ եկեղեցու սպասարկողից հարցինք, կարող ենք ներս մտնել: Ասաց՝ ոչ մի խնդիր: Կրոնական դպրոցի երեք ուսանողներ էինք և մասնակցեցինք այդ արարողության: Սպահանում շատ եկեղեցիներ կան:

Գալուստի եղբայրը պատմում է, որ այնտեղ կան 12 եկեղեցիներ և մեծարգո առաջնորդի պատմած հուշը մեծ եկեղեցու վերաբերյալ կենտրոնական եկեղեցու մասին է:

-Հարգելի տիկին, Աստված ձեզ համբերություն և պարգև շնորհի և օգնի ձեզ ձեր երեխաների դաստիարակության հարցում,որպեսզի լինեն արժանի և գործուն մարդիկ ձեզ և հայրենիքին ծառայելու համար:

Առաջնորդ Խամենեիի աղոթքը ինձ դուր եկավ և ես մտքումս Ամեն ասացի:

Նահատակ Գալուստ Բաբումյան

Մեծարգո առաջնորդը կանգնում է և հրաժեշտ է տալիս: Նա այնքան պարզ ու անկեղծ էր, որ հետզհետե վախն ու մտահոգությունն անցավ և սիրտ խաղաղվեց: Սիրում էի այս հյուրասիրությունը շարունակվեր, նստեի առաջնորդի մոտ և պատմեի Գալուստի  բարոյականության և նրա հետ մեր տղայի նմանության մասին: Բայց էլ ժամանակ չունեի: Միայն շնորհակալություն էի հայտնում:

Մի քանի րոպե անցնում է լռության մեջ: Ոչ մեկս չենք հավատում, որ րոպեներ առաջ երկրի առաջնորդը նստած էր մեր կողքին, թեյ էր խմում և զրուցում: Պայուսակիս միջից հանում եմ մի  փոքրիկ շրջանակ, նստում եմ բազկաթոռին և նայում նկարներին: