Օգոստոս 10, 2022 13:16 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք հյուսիային ճակատում իրանական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար Սադդամի բաասական ռեժիմի կողմից Սարդաշտ և Հալաբչե քաղաքների վրա իրականացված քիմիական հարձակումներին:

Մարտի դաշտում ԻԻՀ-ի առաջխաղացումը կանխելու գործում Սադամի վարչակարգի գործողություններից մեկն արգելված քիմիական զենքի կիրառումն էր։ Որքան մոտենում ենք պարտադրված պատերազմի վերջին տարիներին, Բաղդադի բռնապետն ավելի շատ քիմիական զենք էր օգտագործում։ Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիայում Քարբալա 10 գործողությունից հետո Սադդամը հրամայեց լայնորեն կիրառել քիմիական զենք՝ օպերատիվ տարածքը վերածելու այրված տարածքի՝ իրանական ուժերին ստիպելու նահանջել գրավված տարածքներից: 1987 թվականի գարնանը Քարբալա 10 գործողությունից հետո ԻԻՀ-ի պահանջով ՄԱԿ-ի քննիչերն այցելեցին գործողության տարածք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես Դեկոյարին ուղղված զեկույցում նրանք հաստատեցին քիմիական զենքի կիրառումը Սադամի բաասական ռեժիմի կողմից՝ նույնիսկ խաղաղ բնակչության դեմ: ԱԽ-ին ուղղված զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատեց այդ կառույցի տեսուչների զեկույցը: Բայց ԱԽ-ի անդամները և նրա հինգ մշտական ​​անդամները՝ ԱՄՆ-ը, Խորհրդային Միությունը, Անգլիան, Ֆրանսիան և Չինաստանը, բավարարվեցին քիմիական զենքի կիրառման դատապարտմամբ՝ չհիշատակելով Սադամի բաասական ռեժիմի անունը: Արևմտյան և արևելյան գերտերությունների և նրանց արբանյակների այս պահվածքը փաստորեն կանաչ լույս էր Սադամի համար ավելի շատ քիմիական զենք օգտագործելու հարցում: 1987 թվականի հունիսի 22-ին «Նասր 4» գործողության մեկնարկով Իրաքի բաասական ռեժիմը իրականացրեց իր ամենաաղետալի քիմիական հարձակումներից մեկը: Հունիսի 28-ին իրաքյան բաասական բանակը մանանեխի գազով ռմբակոծեց Սարդաշտ քաղաքի չորս կետ։ Այս ռմբակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ նահատակվեցին և վիրավորվեցին։ Այս աղետից փրկվածները տարիներ շարունակ տուժել են քիմիական ռմբակոծության հետևանքներից։ Նույնիսկ շատ երեխաներ, որոնք հետագայում ծնվեցին, տուժեցին քիմիական ռմբակոծության հետևանքներից: Քիմիական այս ռմբակոծությունից հետո քաղաքի շատ մարդիկ, ովքեր չգիտեին այս տեսակի անսովոր ռումբերի մասին, գնացին ռմբակոծված վայրեր՝ օգնելու տուժածներին և փրկելու փլատակների տակ մնացածներին, ինչը պատճառ դարձավ վիրավորների թիվը ավելանա: Բայց այս տառապանքներից ավելի ցավալի էր միջազգային հասարակության, կառույցների և ՄԱԿ-ի լռությունը Սադամի բաասական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ:

Սարդաշտի աղետը

Սարդաշտ քաղաքի վրա քիմիական հարձակումից հետո ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նամակ հղեց գլխավոր քարտուղարին՝ պահանջելով փորձագիտական ​​խումբ ուղարկել Իրան՝ Սարդաշտի քիմիական ռմբակոծությունը հետաքննելու համար: Իրանի ժամանակի ԱԳ նախարար դոկտոր Վելայաթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված առանձին նամակում այս կազմակերպությանն անկարող էր համարել իրաքյան ռեժիմի հանցագործությունների դեմ քայլեր ձեռնարկելու և ՄԱԿ-ի կողմից Սարդաշտ փորձագետ ուղարկելու հարցի հետաձգման պատճառները համարեց անորոշ և հիշեցրեց, որ Սարդաշտ քաղաքը պետք է Հիրոսիմայի և Նագասակիի հետ միասին գրանցվի հանրագիտարաններում և պատմության գրքերում: Սակայն փորձագիտական ​​պատվիրակություն ուղարկելու և Սարդաշտ քաղաք այցելելու ԻԻՀ-ի ջանքերն ու խնդրանքներն մնացին ապարդյուն։ Վերջին քննարկումների համաձայն՝ Իրաքի բաասական ռեժիմը Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում 6000 քիմիական ռումբ է օգտագործել Իրանի դեմ՝ 242 ռմբակոծության տեսքով, և այդ հանցագործության միայն մի փոքր մասն է արտացոլվել արևմտյան լրատվամիջոցներում։ Այս դաժան հարձակումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Իրաքը, թունավոր, շնչահեղձ և մանրէաբանական միացություններով զենքերի չկիրառման մասին Ժնևի արձանագրությունը ստորագրած 120 երկրներից էր: 1925 թվականի Ժնևի արձանագրությունը, որը վերահաստատվել է ՄԱԿ-ի 2161 (21)B բանաձևով, հստակորեն արգելում է քիմիական զենքի օգտագործումը։ 1925 թվականի Ժնևի արձանագրության մի հատվածում ասված է.«Հետևյալ լիազորված ստորագրողները իրենց կառավարությունների անունից հայտարարում են. Նկատի ունենալով, որ պատերազմի ժամանակ խեղդող և թունավոր գազերի կամ նման այլ նյութերի, ինչպես նաև ցանկացած տեսակի հեղուկների և նյութերի կամ դրա նման գործողությունների օգտագործումը ատելի է քաղաքակիրթ աշխարհի հասարակական կարծիքի կողմից, պայմանավորվող պետություններն ընդունում են արգելքը՝ շնչահեղձ անող և թունավոր գազերի օգտագործման վերաբերյալ, որոնք ճանաչվում են սույն հռչակագրով և նաև պարտավորվում են վերոհիշյալ արգելքի մեջ նաև ներառել մանրէաբանական պատերազմի սարքեր և իրենց պարտավոր են համարել կատարել վերը նշված դրույթները»: Միջազգային կառույցների շարունակական լռության պայմաններում Սադամի բաասական ռեժիմը շարունակեց իր քիմիական հարձակումները և քիմիական զենք կիրառելով Նասր 4 գործողության օպերատիվ տարածքում՝ թիրախավորեց Սարդաշտի շրջակա գյուղերը լայնածավալ քիմիական հարձակումներով, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Հյուսիսային ճակատում Վալ-Ֆաջր 10 գործողության մեկնարկով և Հալաբչե քաղաքի գրավմամբ իրաքյան ինքնաթիռները ռմբակոծեցին այս քաղաքը և նրա շրջակա գյուղերը մանանեխի գազի, նյարդերի և ցիանիդի քիմիական տարրերով, ինչի արդյունքում  ավելի քան ինը հազար մարդ տուժեց այդ քիմիական նյութերից, իսկ Իրաքի հինգ հազար քուրդ քաղաքացիներ ամենասարսափելի ձևով այդ հարձակման զոհ դարձան։ Այս դեպքից հետո անգլիական Guardian թերթը Հալաբչեի վրա քիմիական հարձակումը համարեց Իրաքի կողմից Իրանի դեմ պատերազմում իրականացված ամենամեծ ռազմական հանցագործությունը և գրեց.«Երկու դրդապատճառ է առաջացրել Իրաքի այս լկտի արարքը: Մեկը առաջ շարժվող իրանական ուժերին հարվածելն է, մյուսը՝ քրդերին ճնշելը»:

Իրաքի հանցագործությունը Հալաբչեում

Հալաբչեում քիմիական հարձակումից հետո Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ էր արել պատվիրակություն ուղարկել տարածաշրջան՝ հետաքննության համար։ Սակայն, գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ քանի որ Հալաբչեն Իրանի տարածքի մաս չէ, օրինական խոչընդոտ կա այս քաղաք հետաքննական խումբ ուղարկելու համար։ Այդպիսով ԱԽ-ում անտեսվեցին Իրաքի ամենամեծ ռազմական հանցագործությունները։ Իրաքի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Ռաֆիղ Ալ-Սամերային քիմիական ռմբակոծության մասին ասել է.«Հալաբչեում տեղի ունեցած հանցագործությունն իրականացրել են իրաքյան 50 ռազմական ինքնաթիռներով: Կործանիչներից յուրաքանչյուրը կրում էր չորս քիմիական ռումբ։ Այս հարձակումը տեղի ունեցավ Սադամի հրամանով։ Հալաբչեի ռմբակոծումը պայմանավորված էր Սադամի մոտ առաջացած հուսահատությամբ»։ Սադամի վարչակարգի տապալումից հետո նախագահական գվարդիայի հատուկ հետաքննիչ, գնդապետ Աբդոլռաշիդ Ալ-Բաթինը իր հարցաքննությունների ժամանակ խոստովանել է, որ Իրաքի ռազմաօդային ուժերը նկարահանել և լուսանկարել են Իրանի դեմ պատերազմի ժամանակ իրանական ճակատների դեմ քիմիական ռմբակոծությունները, ինչպես նաև Սարդաշտ և Հալաբչե քաղաքների ռմբակոծումը։ Սադամի ռեժիմի այս գնդապետն իր հարցաքննության շարունակության մեջ հավելեց.«Իրաքի ռազմական ինքնաթիռների վրա օդային նկարահանման համակարգերը տեղադրվել են ֆրանսիացի փորձագետների կողմից և նկարահանումները ուղղակիորեն տրամադրվել Սադդամին՝ քիմիական ռմբակոծություններից հետո»։ Գնդապետ Աբդոլ Ռաշիդը հավելում է, որ Խեյբար գործողության ժամանակ Իրանի ճակատների ռմբակոծության և նաև Հալաբչեի քիմիական ռմբակոծության տեսանյութերը տեսնելուց հետո Սադամը ծիծաղով նայեց նկարները, և հստակ ասաց, որ եթե կարողանայինք, մենք այս զենքը օգտագործել Իրանի բոլոր քաղաքներում, ճակատներում և մեր ընդդիմադիրների դեմ, մենք կլինենք տարածաշրջանի մեծ դրոշակակիրը։ Այս իրաքցի սպան խոստովանում է, որ տեսել է Սարդաշտ և Հալաբչե քաղաքների և Իրանի օպերատիվ շրջանների դեմ քիմիական ռմբակոծության տեսանյութը։ Նա հստակեցրել է.«Քիմիական ռմբակոծությունից հետո նույնպես օդային լուսանկարներ և տեսանյութեր են արվել Հալաբչեից և Սարդաշտից»։ նա ասում է. Թարիղ Ազիզը Սադամին և բաասական բանակին էր տրամադրել նաև Խեյբարի օպերատիվ շրջանի քիմիական ռմբակոծության արբանյակային պատկերները, որտեղ սպանել կամ վիրավորել էին հազարավոր իրանցի մարտիկների։ Նա ասել էր, որ արբանյակային պատկերները ամերիկացիները Սաուդյան Արաբիայի միջոցով տրամադրել էին Սադդամին: Փաստորեն, մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ ԱՄՆ-ն ​​և նրա արբանյակները իրազեկված են եղել Սադամի ռեժիմի ոճրագործությունների ողջ ընթացքում, և այդ հանցագործությունները կատարվել են Սադամի ռեժիմին նրանց աջակցության ստվերի ներքո։