Օգոստոս 16, 2022 12:50 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա  «Նորություններ»  հաղորդաշարի հերթական թողարկումը կսկսենք ջրային ճարտարագիտության ոլորտին առնչվող թեմայով:

Հեղինակավոր Julian Hinds մրցանակը շնորհվել է դոկտոր Մոհամմադ Քարամուզին՝ հիդրոլոգիայի, հիդրոտեխնիկայի, ոռոգման և ջրահեռացման, պլանավորման և կառավարման, հիդրոէներգիայի և ջրամբարների շահագործման, ջրհեղեղների, երաշտի և կլիմայի փոփոխության ոլորտներում ունեցած ակնառու ներդրման համար : 

Ջուլիան Հինդսի հատուկ գիտական ​​մրցանակը անվանակոչվել է Միացյալ Նահանգների ամենահայտնի ջրային ինժեներ Ժուլիան Հինդսի հիշատակին, ով նախագծել և իրականացրել է Ջրատար թունելը՝ Կոլորադո գետից ջուրը Կալիֆորնիա տեղափոխելու համար: Այն համարվում է գիտական ​​բարձրագույն պարգևը ճարտարագիտության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: Մրցանակը ամեն տարի շնորհվում է քաղաքացիական ճարտարագետների ամերիկյան միության (ASCE) կողմից հոդվածի հեղինակին կամ հեղինակներին, ովքեր ամենաթանկ ներդրումն են ունեցել ջրային ռեսուրսների զարգացման, ինչպիսիք են բազմաֆունկցիոնալ ոռոգման ծրագրերի, ջրհեղեղների դեմ պայքարի, քաղաքային և արդյունաբերական հիդրոէներգիայի ոլորտներում:

Այս մրցանակը կարող է շնորհվել նշանակալի կատարողականության, երկար տարիների վաստակաշատ ծառայության կամ ճարտարագիտության և ջրային ռեսուրսների կառավարման առաջխաղացմանն ուղղված հատուկ և նշանավոր գիտական ​​գործողությունների համար:

Դոկտոր Մոհամմադ Քարամուզը Թեհրանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի պրոֆեսոր է ջրային ռեսուրսների ճարտարագիտության ոլորտում և նշանակալի ներդրում ունի հիդրոլոգիայի, հիդրոտեխնիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում հետազոտությունների, դասավանդման, ուսանողների ուղղորդման, մասնավոր խորհրդատվության և գիտական ​​հրապարակումների ոլորտում: Համալսարանի այս պրոֆեսորը եղել է ավելի քան 30 խոշոր միջազգային նախագծերի հիմնական հետազոտողը հիդրոտեխնիկայի ոլորտներում, ինչպիսիք են ջրհեղեղները, ջրամբարները, ամբարտակները, հիդրոէլեկտրակայանները, հիդրոլոգիական պլանավորումը և ջրային ռեսուրսները Մերձավոր Արևելքում այդ թվում՝ Իրանի չոր և կիսաչոր շրջաններում: Այն ունի ավելի քան 6300 մեջբերում գիտական ​​հոդվածներում՝ ըստ Google Scholar-ի 43-ի ուշագրավ H-ինդեքսի, ինչպես նաև ունի ավելի քան 2200 մեջբերում՝ հիմնված Web of Science տվյալների բազայի վրա:

Իրանցի պրոֆեսոր՝ Դոկտոր Մոհամմադ Քարամուզ

Գիտելիքահենք իրանական ընկերությունը նախագծել  և արտադրել է մեքենաների համար կիրառական սարք, որոնք կարող են միաժամանակ կատարել անսարքությունների ախտորոշում, դետեկտոր և ահազանգ:

Գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրեն Միրքավե Ռոշաննիայի խոսքերով, այս արտադրանքը պրոֆեսիոնալ կերպով կատարում է երեք գործառույթ, և չկա որևէ այլ օրինակ, որը կարող է աշխատել այս սարքի նման:

Նա ասել է, որ վերջին տարիներին մեծացել է անվտանգության ժամանակակից համակարգերի կիրառման միտումը։ Սխալ որոնիչը, դետեկտորը և ազդանշանային սարքը կարող են հարմար լինել բազմաթիվ մեքենաներ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև  մեքենաների ապահովագրման հաստատությունների և նույնիսկ սովորական մարդու համար: Այս սարքով անսարքությունների հեռահար լուծման հնարավորությունը կատարվում է մասնագիտացված եղանակով:

 

Իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է նախագծել և արտադրել եռաչափ տպիչներ՝ բոլոր տեսակի բջիջների և կենսաբանական նյութերի տպագրության համար։

Բիոպրինտեր մեթոդը հյուսվածքների ճարտարագիտության մեջ բջիջներ պարունակող կենդանի հյուսվածքների արտադրության վերջին մեթոդներից է: Եռաչափ բիոպրինտերն իր եզակի տեխնոլոգիայով հնարավորություն է տալիս տպումներ կատարել մարմնի հյուսվածքներից և բջիջներից։ Այս ձեռքբերումը ավելի հեշտացնում է օրգանների փոխպատվաստման հետ կապված խնդիրները: Այն նաև օգնում է վնասված հյուսվածքները փոխարինել տպագիր հյուսվածքներով, ինչը համարվում է մեծ և կենսական իրադարձություն այս ոլորտում։

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ այս սարքը միաժամանակ բոլոր տեսակի բջիջների և կենսաբանական նյութերի տպագրման հնարավորություն է տալիս։ Այս տպիչն այժմ հասել է զանգվածային արտադրության և վաճառվում է հիվանդանոցներին և հետազոտական ​​կենտրոններին:

Այս սարքի հնարավորություններից կարելի է նշել մինչև չորս տեսակի բջիջների կամ կենսաբանական նյութերի միաժամանակյա տպելը, տարբեր ալիքի երկարությամբ օպտիկական խաչաձև կապող նյութերի տպումը և մոդուլի օգնությամբ ցածր մածուցիկություն  նյութերի տպումը։ Այս արտադրանքը արտադրվում է կենսատեխնոլոգիայի և նանոտեխնոլոգիայի սերտաճման արդյունքում:

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին հաջողվել է օդատիեզերական արդյունաբերության մեջ նանո կառուցվածքով կոմպոզիտային մի տեսակ արտադրել:

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ և նախագծի ղեկավար, Մոհամմադ Ջավադ Ղասեմի Փարիսիի խոսքերով, մեր օրերում նանոկոմպոզիտային կառուցվածքի կիրառումը բարձր է գնահատվում շնորհիվ իր յուրահատուկ հատկությունների և տարբեր ոլորտներում կիրառությունների,այդ թվում՝ օդատիեզերական արդյունաբերության ոլորտում։

Հիմնականում ավիատիեզերական կառույցները պետք է ունենան ամրության և զանգվածի ավելի բարձր հարաբերակցություն: Այս բաղադրիչները միաժամանակ թեթեւ լինելով  պետք է կարողանան դիմակայել ճնշող ուժերին։ Հաշվի առնելով թռչող սարքերի արագությունը ու մանևրները՝ դիտարկվել է նանոկոմպոզիտային նյութերի օգտագործումը մետաղական համաձուլվածքների փոխարեն։

Ըստ այս հետազոտողի, այս առումով, օգտագործելով նանոտեխնոլոգիան և դրա կիրառությունները, հայտնագործվեց մի մեթոդ, որը, հեշտ լինելուց բացի, հանգեցրեց նանոկոմպոզիտի մեխանիկական հատկությունների և ամրության բարձրացմանը: Հաշվի առնելով, որ այս ուղղությամբ առաջին քայլը հաջողությամբ իրականացվել է փոքր լաբորատոր կտորի վրա, հաջորդ քայլերում, բացի կիսաարդյունաբերական ծրագրերի իրականացումը, կարող ենք ուսումնասիրել նաև այլ հատկություններ: Ընդհանուր առմամբ, ըստ առկա հնարավորությունների մենք կարող ենք ավելի հիմնարար քայլեր ձեռնարկել, որպեսզի բարելավենք նանոկոմպոզիտների կիրառությունը։

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողի խոսքերով այս նախագծում օգտագործված մեթոդն այն էր, որ ծածկելով ապակե մանրաթելերի մակերեսը երեք տարբեր տեսակի սիլիցիումի կառուցվածքներով նանոմետրային չափսերով, միջանկյալ փուլի հատկությունները փոխվեցին, ինչը վերջապես բարելավեց բազմաշերտ նանոկոմպոզիտի հատկությունները: Այս նախագծի կրկնողականությունն այնպիսին է, որ ցանկացած իրավիճակում հնարավոր է հեշտությամբ ծածկել մանրաթելերը այս տեսակի կառուցվածքով։

Այս նախագծի գործադրողի խոսքով, այս արտադրանքի արտադրության մեջ օգտագործվում են օրգանական նյութեր, և քիմիական մեթոդների բացակայությունը համարվում է նախագծի առավելությունը։

Այս նախագծի մրցակցային առավելություններն են՝  դրա իրականացման կարճ ժամանակը, հումքի էժանությունը և բարձր արդյունավետությունը: Այս նախագծի կիրառություններից կարելի է նշել արդյունաբերությունները, որոնք օգտագործում են կոմպոզիտներ՝ լուսավորելու և ամրության բարձրացման համար։ Այդ ճյուղերից է օդատիեզերական արդյունաբերությունը, որը գրավել է թռչող սարքերի արտադրողների և հետազոտողների ուշադրությունը։

Անցնող շաբաթվա ընթացքում ականատեսը եղանք գեղարվեստական ​​որոշ ձեռքբերումների։

Ռեժիսոր Միլադ Նասիմ Սոբհանի «Մի շնչիր» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Հյուսթոնի 55-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի ֆանտաստիկ ֆիլմերի անվանակարգում՝ Ռեմի բրոնզե մրցանակին։

Այս փառատոնը հիմնադրվել է 1968 թվականին որպես Միջազգային կինոընկերություն և անցկացվում է ամեն տարի ապրիլին։

Բացի այդ, Ռումինիայում անցկացված կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի SHORT to the Point-ի 14-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր Ամիր Փազիրոֆթեի սցենարով նկարահանված «Կապսուլը» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է երկու մրցանակի՝ Լավագույն ռեժիսորի համար մրցանակին արժանացավ Ամիր Փազիրոֆթեն, իսկ լավագույն դերասանի համար՝ Բաբաք Նուրին։

Այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի տղայի մանկության երազանքն իրականացնելու ջանքերի մասին։ Նաև «Կապսուլը» Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի միջազգային կինոյի բաժնում և առաջադրվել 2023 թվականի «Օսկար»-ին: