Օգոստոս 16, 2022 13:38 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք մեծարգո առաջնորդի տեսանկյունից արտադրության նշանակությունը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ է մեծարգո առաջնորդն այդքան կարևորում արտադրության զարգացումը:

Իրանի հսկայական անտեսված արտադրական հզորությունների օգտագործումը

Նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ռեյներտը «Ինչպես հարուստ երկրները դարձան հարուստ և ինչու աղքատ երկրները մնացին աղքատ» գրքում, հարստություն և ազգային ուժ ստեղծելու հարցում  հարուստ ժողովրդների վերջին մի քանի դարերի ռազմավարական ձեռքբերումը  համարել է հզոր և բարձրորակ արտադրական ոլորտ ունենալը։ 19-րդ դարում  Բրիտանիայի և 20-րդ դարում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի և Խորհրդային Միության և  նոր արդյունաբերական երկրների, այդ թվում՝ Կորեայի, Թայվանի և այժմ Չինաստանի աճի, հարստություն ձեռք բերելու բանալին եղել է արդյունաբերությունը:

Պատճառներից մեկը, թե ինչու է գերագույն առաջնորդը կարևորում ազգային արտադրությունն, այն է, որ Իրանի ներքին կարողությունների մեծ մասը անտեսվել է, իսկ մնացած այս հատվածի օգտագործումը, միաժամանակ նվազեցնելով տնտեսական խնդիրները կարող է բարձրացնել երկրի տնտեսության դիրքերը համաշխարհային ամսշտաբով։  Իրանի  արդյունաբերական, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական, նավթաքիմիական և նավթագազային ոլորտներևն ունեն հսկայական կարողություններ և դրանցից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի արտադրության և տնտեսության զարգացման մեջ: Այդ հնարավորությունների ճիշտ օգտագործումը պատժամիջոցների ու սպառնալիքների պայմաններում հնարավորություն կտա բարելավել երկրի արտադրական ու շահագործելու հնարավորությունները։ Պատժամիջոցներից հետո կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  երկրի տնտեսության քաոսի մեջ պատժամիջոցների կշիռը կազմում է 25-30 տոկոս, իսկ երկրի տնտեսական կարողություններին ուշադրություն չդարձնելու բաժինը 70-75 տոկոս է։

2014 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ եթե Իրանն օգտագործի իր տնտեսական կարողությունները գյուղատնտեսության, նավթի և գազի, գիտելիքահենք տնտեսության  և սպասարկման ոլորտներում, ապա մինչև 2050 թվականը կարող է իր արտադրությունը հասցնել 43 հազար միլիարդ դոլարի։ Ըստ կանխատեսումների՝ Իրանն ունի  արդյունահանման ներկա ծավալը 30 անգամ գերազանցելու հնարավորություն։

Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում տնտեսական չօգտագործված կարողությունների առումով։

ԻԻՀ գերագուն առաջնորդն ասել է.«Երկրի նյութական հնարավորությունները նաև երկար ցուցակ են կազմում, և արդյունավետ, մոտիվացված և խելամիտ կառավարիչները կարող են ակտիվացնելով և օգտվելով դրանցից՝ թռիչքային կերպով մեծացնել ազգային եկամուտը և երկիրը դարձնել հարուստ և ինքնաբավ՝ իրական իմաստով: Աշխարհի բնակչության 1 տոկոսն ունեցող Իրանն ունի աշխարհի օգտակար հանածոների պաշարների 7%-ը՝ հսկայական ստորգետնյա պաշարներ, աշխարհագրական դիրք՝ արևելքի և արևմուտքի և հյուսիսի և հարավի միջև: Մեծ ազգային և տարածաշրջանային շուկա՝ 15 հարևաններով՝ 600 միլիոն բնակչությամբ, երկար ծովափերով, բերրի հողերով՝ բազմազան գյուղատնտեսական և այգեգործական ապրանքներով, մեծ և բազմազան տնտեսությունը երկրի կարողությունների մի մասն է: Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնական և մարդկային չօգտագործված կարողություններով: Անկասկած, հավատացյալ ու աշխատասեր երիտասարդները կկարողանան շտկել այս մեծ թերությունը։ Տեսլականի երկրորդ տասնամյակը պետք է լինի անցյալի ձեռքբերումների, ինչպես նաև չօգտագործված կարողությունների, այդ թվում՝ արտադրության ոլորտում և ազգային տնտեսությունում և երկրի առաջընթացի օգտագործման վրա կենտրոնանալու ժամանակը»:

Իրանի տնտեսության անտեսված հնարավորություններից օգտվելը կարող է մեծացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, քանի որ հարևան երկրների մեծ մասը նավթային երկրներ են, և այդ երկրների հետ նավթային հարաբերությունների հնարավորություն չկա։ Սակայն տնտեսության դիվերսիֆիկացումը կարող է բիզնեսի հնարավորություններ ստեղծել այլ ապրանքների մեջ: 15 հարևան երկրների հետ սահմանի պատճառով Իրանը կարող է շրջանցել բազմաթիվ առևտրային պատժամիջոցներ, ներառյալ առևտրային փոխանակումների կամ դրամական փոխանցումների արգելքը, և գործող պատժամիջոցներից շատերը անարդյունավետ դարձնել:

Հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների և փոխանակումների ավելացումը կարևոր է այն պատճառով, որ այդ երկրների հետ Իրանի սահմանի պատճառով տրանսպորտային համակարգը և առևտրային փոխանակումների մոնիտորինգը դժվար է թշնամիների համար, և դա կարող է իրականացվել այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ապրանքների փոխանակումը կամ դրամական փոխանցումը: Բանկային համակարգի միջոցով փոխանցումից բացի, այլ եղանակներով նույնպես այս գործարքները հեշտությամբ են իրականացվել: Արտահանման կարևորագույն ծախսերից է արտահանող և ներմուծող երկրների աշխարհագրական հեռավորությունը։ Այս երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները և սահմանը կողմերին հնարավորություն են տալիս ամենակարճ ժամանակում և նվազագույն գնով գործարքներ կնքել միմյանց հետ: Այդ ատճառով, հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորում է հայրենական արտադրության զարգացումը։ Տնտեսության անտեսված կարողություններից օգտվելը նշանակում է տնտեսական եկամուտների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային և գլոբալ համակարգերի կախվածություն իրանական արտադրանքից, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և արտաքին ծանր ճնշումների նվազեցում:

Արդարության զարգացումը և ազգային հեղինակության ձեռքբերումը

Անտեսված տնտեսական կարողություններից և ներքին արտադրության հնարավորություններից օգտվելը կարող է ստեղծել զբաղվածություն, ապրանքների առատություն, նվազեցնել գնաճը, թուլացնել արտաքին ճնշումները, նվազեցնել աղքատությունը և բարելավել մարդկանց կենսապայմանները։

Իրականում ազգային արտադրությունը և իրանական աշխատանքին ու կապիտալին աջակցելը կարևոր գործոններ են լինելու երկրի առաջընթացի, արդարության զարգացման և իսլամական համակարգի ազգային հեղինակության ձեռքբերման գործում: Դա հարմար քայլ է Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները չեզոքացնելու և մարդկանց գոհունակությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վերջին տարիներին հակառակորդը տարբեր ուղղություններով թիրախավորել է երկրի սոցիալական կապիտալը, որոնցից մեկը մարդկանց կենսապահովման խնդիրների ավելացումն ու դժգոհության բարձրացումն է։

Հասարակության աղքատության հաղթահարման և քաղաքական համակարգից մարդկանց գոհունակության բարձրացման հիմնական լուծումը կարող է լինել հայրենական արտադրության խթանումը, քանի որ արդարության հասնելն ավելի հեշտ է դառնում աղքատության հաղթահարման և աշխատատեղերի ստեղծման դեպքում։ Տնտեսական վիճակի բարելավումն ու մարդկանց բավարարվածության բարձրացումը գործնականում օգնում են երկրի ազգային հեղինակությանը։ Աշխարհի արդյունաբերական զարգացած երկրները,  հենվելով արտադրության վրա,կարողացան տնտեսական առաջընթաց արձանագրել։