Սեպտեմբեր 20, 2022 14:53 Asia/Tehran

Կյանքը սկսվում է պոեզիայով: Ծառերի ու ճյուղերի մեջ քամու շշնջոցը, գետի վարարուն հոսքը, անտառի խորքում առվակի կարկաչը, զեփյուռի մեղմ շոյանքը, բոլորը մեղեդային են ու ներդաշնակ:

Պոեզիան երևակայական աշխարհ է, և այս գեղեցիկ աշխարհի արարողը բանաստեղծի միտքն է, որն իր ստեղծագործության սկզբից զրկվում է իր ունեցածից ու չունեցածից և կյանքը սահմանափում  հանգերով ու չափերով: 

Նա կարող է շաբաթներով կամ ամիսներով նստել սենյակի անկյունում և չուտել ու չխմել, որպեսզի իր բանաստեղծությունից անգամ մի  բառ կամ մի տող անգամ չպակասի: Ի վերջո, եթե բախտը բերի, և ժամանակն օգնի, հրատարակիչը կհրատարակի նրա բանաստեղծությունները, հակառակ դեպքում, սենյակի անկյունում դրված նրա բանաստեղծությունները կծածկվեն փոշով:

Պոեզիան շատ վաղ ժամանակաշրջանից ուղեկցել է իրանցիներին: Իրանցիները սերտ շփում ունեն  պոեզիայի ու արվեստի հետ:  Պոեզիան մեծ  տեղ ունի նրանց կյանքում: Իրանական  օրացույցում  սեպտեմբերի 18-ին նշվում է Պարսից պոեզիայի և գրականության օրը։

Պոեզիան շատ կարևոր է  իրանական մշակույթում: Մայրը երեխային քնեցնելու համար օրորոցային է երգում, և փոքրիկը բանաստեղծության հետ ծանոթանում  է իր կյանքի հենց առաջին օրվանից։ Պոեզիան մեզ հետ է նույնիսկ մահից հետո, որի վկայությունն են տապանաքարերի վրա  քանդակված  բանաստեղծություններն ու  նախշերը։

Պոեզիայի և գրականության հետ իրանական  մշակույթի միաձուլումը և այն ազդեցությունը, որ պոեզիան ունի իրանցիների մշակույթի, տրամադրության և վարքի վրա, ավելի պարզ է դարձնում դրան անդրադառնալու և այս հրաշք տարրի գաղտնիությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:

Իրանցիներն իրենց պատմության ամենազգայուն շրջանում գիտակցաբար ընտրեցին իսլամը: Իսլամ ընդունելու հենց սկզբից Իրանի ժողովուրդն իր սիրտն ու միտքը նվիրել է այդ կրոնին և բոլոր բնագավառներում  իր ճաշակը, նրբագեղությունը, կարողությունն ու վարպետությունը ցույց տվել աշխարհին:

Պոեզիան պարզապես բառեր ու բառակապակցություններ միմյանց կողքի շարելը չէ, երբեմն  պետք է ժամերով նստել դասարաններում և սովորել ստեղծագործել: Երբեմն, պետք է հրաժարվել կյանքի և՛ ուրախ, և՛ տխուր պահերից  և ընտրել մենությունը: Բանաստեղծի վարպետությունը կայանում է նրանում, որ փորձի առօրյայում գործածվող բառերը զարդարել  գրականության ոճական ձևերով, հանգավորել, չափ տալ և սեր ներդնել դրանց մեջ: Այն արտադրանքը, որ բանաստեղծն է  պոեզիայի շուկա հանում, սիրո և արվեստի համադրություն է։

Սեպտեմբերի 18-ին իրանական օրացույցում նշվում է Պարսից պոեզիայի և գրականության  և Շահրիարի հիշատակի օրը։

Երաժշտական կարճ դադարից հետո,  հակիրճ կներկայացնենք այս ժամանակակից բանաստեղծին: Մնացեք մեզ հետ:

---  
Շահրիարի ամբողջական անունը Սեյյեդ Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզի է։ Բանաստեղծության սկզբնական տարիներին, նրա մականունը Բեհջաթ էր: Նա մանկուց Խաջե Հաֆեզ Շիրազի հանդեպ ունեցած  հավատքի  ու սիրո պատճառով որոշեց դիմել Հաֆեզի դիվանին և ֆալ  բացել։Նա բացեց Հաֆեզի դիվանի մի պատահական էջ և կարդալով այն, ընտրեց Շահրիար մականունը:

غم غریبی و غربت چو بر نمی تابم

به شهـر خود  روم و شهـریار خود باشم

Այս տողերում Հաֆեզն ասում է՝  Չեմ հանդուրժում օտարությունը, կգնամ իմ քաղաք և կդառնամ իմ իշխանն ու   իմ գլխի տերը: 

Շահրիարը ծնվել է իրանական 1285 (1906) թվականին: Նրա հոր անունը Հաջի Միր Աղա Խոշգենաբի էր: Նա  Սադաթ Խոշգենաբ գյուղից էր: Շահրիարի հայրը Թավրիզի  հայտնի փաստաբաններից էր, ով առաքինի մարդ էր և համարվում էր իր ժամանակի գեղագիրներից: Նա  նաև հավատարցյալ ու բարի մարդ էր: Շահրիարի հայրը մահացել է իրանական 1313 (1934) թվականին և թաղվել Ղոմում: 

Շահրիարը նախնական և միջնակարգ  կրթությունը ստացել է Թավրիզի Մոթահեդե և Ֆայուզաթ դպրոցներում և բժշկություն է սովորել  Դար ալ-Ֆոնուն դպրոցում:  Բայց վերջին տարում  ինչ-որ պատճառով չի շարունակել ուսումը։ Վերջին մեկ տարին ուսումը շարունակելու եւ ամբողջացնելու համար, հակառակ իր ընկերների հորդորներին, Շահրիարը չցանկացավ շարունակել ուսումը եւ ստիպված եղավ պետական ​​ծառայության անցնել։ Նա մի քանի տարի ծառայել է Նեյշաբուրի և Մաշհադի գրանցումների գրասենյակում և իրանական 1315(1936) թվականին աշխատանքի է ընդունվել Թեհրանի «Քեշավարզի» (Գյուղատնտեսության) բանկում։

Շահրիարի համբավը գրեթե աննախադեպ է: Պարսկալեզու և թուրքալեզու բոլոր երկրները բարձր են գնահատում նրա արվեստը: Նրա թարգմանված ստեղծագործությունները, մեծ գնահատանքի  են արժանացել ամենու։ «Հեյդար Բաբա» չափածո ստեղծագործությունը ոչ միայն հասել է Ատրպատականի ամենահեռավոր շրջանները, այլև Թուրքիա ու Կովկաս, և մի քանի անգամ հրատարակվել  Թուրքիայում և Ադրբեջանում։  Հնարավոր չէ լսել  այս ստեղծագործությունն չափածոն և չայլայլվել: Ըստ գրականագետների՝ Շահրիարը ժամանակակից կրոնական պոեզիայի առաջին ներկայացուցիչներից է, որն ունի այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսիք են «Մոհամմադի ընդվզումը», «Մոնաջաթ», «Գիշերը  և Ալին» և «Աշուրային նվիրված բանաստեղծություններ»: Շահրիարի սերն իմամ Ալիի և իմամ  Հոսեյնի  նկատմամբ անսահման է: Այս երկու մեծարգո իմամներին նվիրված՝ Շահրիարի գրած բանաստեղծությունները համարվում են նրա պոեզիայի գագաթները։ Շահրիարը սիրում է Ալիին: Շահրիարի համար իմամ Ալին ճշմարտության հայելին է, արդարության  չափորոշիչը, քաջության մարմնավորումը և շատ այլ առաքինությունների խորհրդանիշը: Ալին Շահրիարի համար իսլամի խորհրդանիշն է: Բոլոր այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մուսուլման մարդը,  Ալին ունի, ուստի Ալիի վեհությունն ու նվիրվածությունը Շահրիարի բանաստեղծության մեջ ամենահաճախակի հիշատակումներն են:

Ալին  խիզախ առյուծի պես կռվում էր հանուն Աստծո

Նա ամենաքաջ արաբն էր և  սիրում էր գիշերվա խավարը:

Գիշերը գիտի Ալիի գաղտնիքները,

Գիշերվա խավարը Աստծու  գաղտնապահն է: 

Գիշերը լսել է Ալիի աղոթքների ձայնը,

Եվ աստվածային սերը, որ աղբյուրի պես հորդում է նրա մեջ։

Ալին նա է,  ով գիշերվա մթին

Որպես անծանոթ սնունդ է մատակարարում  որբերին։

Շահրիարն իր բանաստեղծություններում նաև անդրադարձել է իմամ Ալիի նահատակությանը։

---

Աշուրային նվիրված  Շահրիարի բանաստեղծությունները  անմահացրել են նրա պոեզիան։ Շահրիարը,  իմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված  բանաստեղծություններից բացի,  «Հոսեյնական սխրագործությունը», «Քարբալայի քարավանը» և «Հոսեյնական  սուգը»-ը խորագրերով իր երեք երկար կասիդաներում   մեծ  հուզմունքով խոսել է Աշուրայի իրադարձության մասին  և Նինվեի հարթավայրում  պապակ շուրթերի հիշատակին արցունքներ  է հեղել ։

Եփրատ գետի մոտ պապակ շուրթերի հիշատակին

Աչքերիս կողքը  արցունք է հեղվել  ու  դարձել է գետ։

Աշուրային նվիրված  իր բանաստեղծություններում Շահրիարը նկարագրում է Աշուրայի տխուր ու սրտաճմլիկ տեսարանները։ Իմամ Հոսեյնի և նրա ընտանիքի ու սակավաթիվ զինակիցների արժանապատվությունը վկայում  է նրանց վեհության մասին: Շահրիարը կարողացել է պատկերել այս արյունալի ընդվզման պահերը և նկարագրել Հոսեյնի ձայնի, արժանապատվության, աղոթքների  տեսարանները Աստծու բոլոր արարածների, նույնիսկ նրա թշնամիների համար: Շահրիարն իր պոեզիայով բացատրեց Աշուրայի ընդվզման փիլիսոփայությունը և իմամ Հոսեյնի հեղափոխական շարժումը, նպատակ ունենալով բարեփոխել հասարակությունը։ Այդ  պատճառով, անիծյալ Շեմրի  հետ առերեսվելու վերջին պահերին Իմամ Հոսեյնը  անիծելու փոխարեն աղոթում էր:

Նրա թշնամիներն անողոք են, իսկ ընկերները՝ անհավատարիմ

Հոսեյնը ինչպե՞ս վերաբերվի նրանց հետո, Նա երկու խնդիր ունի,

Նա իր ջուրը կիսում է ծարավ թշնամիների հետ

Տես որքան վեհանձն է Հոսեյնը

Նրա թշնամին Ահլե Բեյթի ջրի ճանապարհն  է փակում 

Տես Հոսեյնն ինչպիսի անամոթ ցեղի հետ գործ ունի

Շեմրն ասաց,- Լսեցի տեսնեմ Աստծուց իՇնչ է խնդրում Հոսեյնը

Ու տեսա, անեծքի փոխարեն, Հոսեյնը աղոթում է։

Հարգանք Նրա անմար հիշատակին։