Սեպտեմբեր 20, 2022 15:21 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Ինչպես նախորդ մի քանի հաղորդումներում, այս թողարկման ընթացքում ևս կխոսենք գիտելիքահենք տնտեսության դերի ու արդյունքների մասին:

Իրանի տնտեսության պաթոլոգիայի հարցով բոլոր փորձագետների կարծիքով, առաջին հերթին պետք է մատնանշել ցածր ավելացված արժեքով հումքի վաճառքից Իրանի տնտեսության և կառավարության բյուջեի կախվածությունը։Այս խնդրի հիմնական արմատը այս ոլորտում ակտիվ ընկերությունների ու արդյունաբերության  գիտելիքի և տեխնոլոգիաների թուլությունն է , ինչը, ցավոք, պատճառ է դարձել, որ հզոր կետ համարվող ստորգետնյա ռեսուրսների առկայությունը, վերածվեն  Իրանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցների  կիրառման և ճնշման լծակի։Նաև երկրի տնտեսության թույլ կողմերից են ստեղծագործության և նորարարության ցածր մակարդակը և տնտեսական ձեռնարկությունների թույլ տեխնոլոգիաները։Այս խնդիրը երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունը դարձրել է օտարերկրյա տեխնոլոգիաների սպառող, և դա ինքնին հիմք է տալիս օտարերկրյա պատժամիջոցների հետևանքով երկրի տնտեսության խոցելիությանը։Այս տեսակի վնասները բացահայտելով՝ կարող ենք հասկանալ գիտելիքի անփոխարինելի դերը երկրի խնդիրների լուծման գործում։Գիտելիքը տնտեսական և սոցիալական զարգացումների ամենաարդյունավետ միջոցներից է և համարվում է հանրային հնարավորություն, քանի որ գիտելիքներով կարելի է կիսվել ուրիշների հետ՝ առանց դրա նվազեցման կամ արժեզրկման:Միևնույն ժամանակ, սա  հանրային հնարավորության եզակի հատկանիշն է, որը, ի տարբերություն այլ ֆիզիկական հնարավորությունների(ինչպիսիք են ՝կապիտալը, նյութական ակտիվները և բնական ռեսուրսները), դրա օգտագործումը չի նվազեցնում  քանակը և հնարավոր է օգտագործել բազմիցս։

Գիտելիքահենք արտադրության դիրքը տնտեսության դիվերսիֆիկացման մեջ այնպիսին է, որ կարելի է ասել, որ զբաղվածություն ստեղծող գիտելիքահենք արտադրությունը հեղափոխության երկրորդ փուլում համարվում է տնտեսական դիսկուրս  և դիմադրողական տնտեսության իրականացման ուղիներից մեկն է ՝որպես Իրանի Իսլ. Հանրապետության մակրոտնտեսական ռազմավարություն։Գիտելիքահենք տնտեսությունը մեծացնում է արտադրական ռեսուրսների արտադրողականությունը։Արտադրական ռեսուրսների արտադրողականության բարձրացումը մեծացնում է տնտեսական աճը և հանգեցնում դիմադրողական տնտեսության իրականացմանը։Գիտելիքահենք տնտեսությունը նվազեցնում է ծախսերը՝ գլոբալ մրցակցության աճի միջոցով, և դա մեծացնում է տնտեսական աճը և դիմադրողական տնտեսության իրականացումը:Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը նվազեցնում է տեղեկատվության փոխանակման ծախսերը տնտեսության բոլոր հարթություններում։Տեղեկատվության փոխանակման ծախսերի կրճատումը և  կապի արագ հաստատման հնարավորությունը մեծացնում է տնտեսական ակտիվիստների մոտիվացիան, ինչը հիմք է տալիս տնտեսական աճի և դիմադրողական տնտեսության իրականացման համար։Գիտելիքահենք տնտեսությունը մեծացնում է եկամուտը, իսկ եկամտի այս աճը մեծացնում է գիտելիքի պահանջարկը, և, ի վերջո, դա բերում է նաև տնտեսական աճի և դիմադրողական տնտեսության իրականացման:

Ներկայումս, չնայած իսլամական հեղափոխությունից հետո երկրի գիտական ​​զարգացմանը և գիտության արտադրության և վերապատրաստված մարդկային կապիտալի առումով16-րդ աստիճանի արժանանալուն,Իրանը արժանի դիրք չի զբաղեցնում գիտելիքահենք և թվայնացված համաշխարհային տնտեսության մեջ :Մինչդեռ գիտելիքահենք արտադրանքի մասնաբաժինը ընդհանուր համախառն ներքին արդյունքում ՝ԱՄՆ-ում կազմում է 12% ,Չինաստանում 27% , Ճապոնիայում19% , Գերմանիայում 23% , Կորեայում 29%  և Հնդկաստանում 16% , Իրանում, գիտելիքահենք ընկերությունների մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է ընդամենը կես տոկոս։Բացի այդ, գիտելիքահենք տնտեսության ինդեքսով (KEI), որը գիտելիքահենք տնտեսության աճի տոկոսով տարբեր երկրների չափման համաշխարհային չափանիշ է, մեր երկրի վարկանիշն այս ոլորտում 94-ն է,որը արժանի  դիրք չէ, նույնիսկ Թայվանի նման փոքր ասիական երկրների համեմատ:Ըստ այդմ, հեղափոխության գերագույն առաջնորդը ցանկանում է ուշադրություն դարձնել արտադրության և տնտեսության ոլորտում գիտելիքի խնդրին,որովհետև համաշխարհային համակարգի առաջադեմ և զարգացող երկրների փորձն ապացուցել է, որ գիտելիքահենք տնտեսությունը տնտեսական աճի կարևոր գործոն է։

Իրանի կոոպերատիվների,աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում  համապարփակ  աճի վիճակի վերաբերյալ վերջին ուսումնասիրությունների հիման վրա,քննարկումները պարզում են ,որ տնտեսական աճի 4 գործոններից՝ֆիզիկական կապիտակլը երկրի տնտեսական աճի առումով ամենաշատ բաժինն ունի: Տնտեսական աճը որոշվում է ընդհանուր չորս տարբեր գործոններով՝Ֆիզիկական կապիտալ (արտադրություն և տնտեսական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ սկզբնական կապիտալը), աշխատուժ (աշխատուժի կողմից կատարված տարեկան միջին աշխատանքային ժամը), մարդկային կապիտալ (աշխատուժի միջին կրթությունը) և արտադրողականություն.(Արտադրանքի այն բաժինը, որն ավելանում է այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական առաջընթացը, չնայած արտադրական գործընթացում կիրառվող մուտքերն ու աշխատուժը մնում են անփոփոխ):

Իրանի պարագայում այս 4 խնդիրների  քննարկումը ապացուցում է, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է ֆիզիկական կապիտալը,մինչդեռ այս բաժինը աշխատուժի և մարդկային կապիտալի համար աննշան է, իսկ արտադրողականության գործոնի համար բացասական։Տվյալների համաձայն, 1390-1399 թվականներին ֆիզիկական կապիտալի սեփականատերերը տնտեսական աճի ամենամեծ մասնաբաժինն են ունեցել: Այս տարիների ընթացքում 4,4%միջին տնտեսական աճում,ֆիզիկական կապիտալի մասնաբաժինը կազմել է  93%-ը:Նաև այս աճի տեմպերում արտադրողականության մասնաբաժինը  բացասական է եղել և ստեղծված ընդհանուր աճից փոքր դեր են ստանձնել նաև մարդկային կապիտալը և աշխատուժի սեփականատերերը։Իրականում, ընդհանուր առմամբ, Իրանում տնտեսական աճի առումով , ֆիզիկական կապիտալը գերիշխող դեր է ունեցել (ավելի քան 90%) , իսկ մյուս գործոնների բաժնեչափը  եղել է աննշան և նույնիսկ բացասական։Կարելի է եզրակացնել, որ Իրանում ցածր մասնագիտությամբ և արտադրական արդյունավետությամբ աշխատուժը համարվում են համապարփակ  տնտեսական աճի չիրականացման  գործոններից։

Գիտելիքահենք  տնտեսության վրա ուշադրություն դարձնելը կարող է կարևոր արդյունքներ ունենալ Իրանի տնտեսության համար, ինչպես որ դրա անտեսումը կունենա նաև հետևանքներ։Գիտելիքահենք տնտեսության էֆեկտը կարելի է դիտարկել երկու դրական և բացասական մասով:Արտադրական միջոցների սպառման կրճատումը, արտադրողականության էական բարձրացումը, համաշխարհային շուկաներում արտադրանքը ավելի մրցունակ դարձնելը,տնտեսական անկախությունը և նավթից կախվածության նվազումը, արտահանման աճը, համախառն արտադրության աճը,երկրի տարբեր կարողությունների բարգավաճումը, փակ կամ մասամբ փակ գործարանների ու ընկերությունների վերաշահարկումը և պատժամիջոցների չեղարկումը, Իրանի գիտելիքահենք տնտեսության կարեւորագույն արդյունքներից են ,որոնց մասին  առանձին կքննարկենք առաջիկա հաղորդումների ընթացքում:

Թանկագին բարեկամներ ավարտեցինք «Իրանի ներքին արտադրական կարողությունները»հաղորդաշարի հերթական թողարկումը:

Մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ: