Սեպտեմբեր 20, 2022 15:24 Asia/Tehran

Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումն սկսում ենք գիտական ոլորտի հետ առնչվող թեմայով։ Եվրոպայի հեմատոլոգիայի  միության կոնգրեսում ներկայացված նոր տվյալները ցույց են տալիս, որ CRISPR* գեների բարեփոխման  մեթոդի  կիրառման վրա հիմնված փորձարարական բուժումը գրեթե 100%-ով անվտանգ և արդյունավետ է բուժումից մինչև երեք տարի անց:Սրանք մարդկային ամենաերկար փորձարկումներից մեկի արդյունքներն են՝ օգտագործելով CRISPR-ի գենետիկ մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ արյան հազվագյուտ գենետիկ խանգարումը բուժելու համար:CRISPR-ի գենետիկ մանիպուլյացիայի տեխնոլոգիայի փորձարկման առաջին մարդկային փորձարկումը սկսվել է 2019 թվականին ԱՄՆ-ում:Այս փորձարկումը կենտրոնացած էր արյան երկու հազվագյուտ հիվանդությունների՝ բետա թալասեմիայի և մանգաղ բջջային հիվանդության բուժման վրա։

Բետա թալասեմիան, թալասեմիայի հիվանդության մի տեսակ է, որը առաջանում է այն ​​մարդկանց մոտ, ովքեր բավարար քանակությամբ չեն արտադրում հեմոգլոբինի բետա սպիտակուցի ենթամիավորը: Մանգաղաբջջային անեմիան կամ մանգաղ բջջային անեմիան նույնպես գենետիկ հիվանդություն է և արյան խանգարում, որը բնութագրվում է թերի հեմոգլոբինով (Hbs):

Բուժման այս մեթոդով նախ հիվանդի արյունից հավաքվում են ցողունային բջիջները, ապա CRISPR տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծվում է մեկ գենետիկ փոփոխություն։ Այնուհետեւ ցողունային բջիջները կրկին ներարկվում են հիվանդներին։Նախնական արդյունքները չափազանց խոստումնալից են, և այս կերպ բուժված երկու հիվանդ ապաքինվել են  մի քանի ամսվա ընթացքում: Այս մեթոդի երկարաժամկետ արդյունավետությունը նույնպես խոստումնալից է եղել։75 հիվանդ, որոնցից 44-ը ունեցել է բետա թալասեմիա, իսկ 31-ը՝ մանգաղ բջջային անեմիա, բուժվել է CRISPR մեթոդով և բուժման արդյունքները ցույց են տվել, որ բուժման այս մեթոդը 100%-ով հաջողվել է։

Հազվագյուտ գենետիկ հիվանդության բուժում CRISPR տեխնոլոգիայով՝ համաձայն Եվրոպայի հեմատոլոգիայի  միության կոնգրեսում ներկայացված տվյալների

Տեխնոլոգիայի ոլորտում մեկ այլ նվաճման մեջ մի խումբ հետազոտողներ իրանցի հետազոտողի հետ համատեղ մշակել են քրոնիկ վերքերի արագ բուժման մեթոդ, որը ներառում է ձեռքի տպիչ և էնդոթելիային աճի գործոն պարունակող հիդրոգելի տեսակ**։

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են սուր և քրոնիկ վերքերով, ինչը  ֆինանսական մեծ բեռ է  հիվանդանոցների և հիվանդների համար։Չնայած վերքերի բուժման ընթացիկ ռազմավարությունների կիրառմանը, բուժման ֆիզիոլոգիական գործընթացը շատ դեպքերում խանգարվում է, և արդյունքում վերքերի բուժումը լավ չի կատարվում:Ուստի անհրաժեշտ են ավելի արդյունավետ և հեշտ բուժման մեթոդներ։

Այս կապակցությամբ Հարվարդի բժշկական ֆակուլտետի և Նեբրասկայի համալսարանի մեխանիկական և նյութերի ճարտարագիտության ֆակուլտետի  մի խումբ հետազոտողներ ,ԱՄՆ-ի Ֆարմինգթոնի համալսարանից «Մուհամմեդ Մեհդի Սամանդարիի» հետ համատեղ ուսումնասիրել են այս նոր մեթոդի  առավելությունները,որը հայտնի է որպես աճի գործոններով կպչուն կառույցներ: Հետազոտողները օգտագործել են ձեռքի տպիչ՝ վերքի վրա մետակրիլոիլ ժելատին հիդրոգելը (GelMA) ճշգրիտ տպելու համար:Այս տպագրության ռազմավարությունը կարելի է հեշտությամբ օգտագործվել յուրաքանչյուր վայրում, ինչպիսին է վերքերի բուժման վիրահատարանում:Այս մեթոդը չի պահանջում կենսատպիչներ կամ թանկարժեք պատկերային մեթոդներ:

Իրանցի հետազոտողի օգնությամբ սուր վերքերի արագ բուժման նոր մեթոդի հայտնագործում, առանց կարերի և օգտագործելով աճի գործոն պարունակող հիդրոգել

.....

Իրանական գիտելիքահենք  ​​ընկերություններից մեկը մանկական ջերմության դեմ հակաբակտերիալ հագուստ  է արտադրել, որը փոխում է գույնը, երբ երեխան ջերմություն է ունենում:Այս ընկերությունն իր  արտադրանքների ցանկում ունի այլ նանո արտադրանք, ինչպիսիք են՝ հակաբակտերիալ ներքնազգեստը և այլն: 

Ջերմությունը մարմինը պաշտպանող ռեակցիա է և հիվանդության ախտանիշ և կարող է առաջանալ տարբեր պատճառներով:Երեխաների մոտ ջերմությունը կարող է կարևոր հիվանդության նշան լինել,հատկապես այն դեպքերում, երբ ջերմությունը երկարատև է դառնում  կամ կրկնվում է և եթե  ​​այն որոշակի ժամկետում չի ախտորոշվում, դա հանգեցնում է երեխաների համար վտանգավոր իրադարձությունների և վտանգում է նրանց առողջությունը։

Հաշվի առնելով, որ երեխաները չեն կարողանում լավ նկարագրել իրենց ֆիզիկական վիճակը, ծնողների համար կարող է դժվար լինել հասկանալ՝ երեխան ունի ջերմություն, թե ոչ։Սակայն ծնողները կարող են անմիջապես հայտնաբերել իրենց երեխայի ջերմությունը՝ օգտագործելով ջերմությունը իջեցնող մանկական հագուստ և բուժել այն դրանից հետո:Ջերմությունը ապացուցող  հագուստը դանդաղ է փոխում գույնը, երբ երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 37 աստիճան ցելսիուսից, և ամբողջովին սպիտակում է, երբ ջերմաստիճանը բարձրանում է 38 աստիճանից:

Երեխային բուժումից և վտանգը անցնելուց հետո հագուստի գույնը նախնական վիճակի է փոխվում, որը  ծնողներին ցույց է տալիս, որ երեխայի վիճակը վերադարձել է բնականոնի: Այս արտադրության  մեջ օգտագործված  ջերմաքրոմային տեխնոլոգիան պատրաստված է ամենաանվտանգ հումքից:

Հակաբակտերիալ հատկություններով մանկական տենդը վերահսկելու համար անվտանգ հագուստի արտադրություն գիտելիքահենք  ընկերության կողմից:
 

...

Նաև իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերության հետազոտողներին հաջողվել է անասունների և թռչնատեսակների համար սպիտակուցային հավելումներ արտադրել կաշվե թափոններից:Գիտելիքահենք այս ընկերության կենդանական հարցով գիտական կազմի անդամ և բաժնետերն ասում է.-«Մենք հաջողել ենք Իրանում առաջին անգամ հիդրոլիզացված կաշվի թափոնների փոշուց արտադրել սպիտակուցային հավելում՝ անասուններիև թռչնի կերերի համար»:

Գիտական կազմի  այս անդամի խոսքով՝ կաշվե մաշկը սպիտակուցի հարուստ աղբյուր է, որը չի օգտագործվում և մեր երկրում կիրառություն չունի։Այս սպիտակուցը կարող է օգտագործվել ,որպես կեր մսային կենդանիների և մսային թռչունների, ձու ածող կենդանիների, հնդկահավերի և որոճողների համար :Մեր կատարած թեստերի հիման վրա մենք լավ արդյունքներ ենք ստացել որոշակի ժամանակահատվածում:Կաշվի մեջ առկա ավելի քան 90% սպիտակուց, որի մարսողության տոկոսը ավելի քան 75% է:Կենդանական և թռչնամսի սպիտակուցների մեծ տոկոսը մատակարարվում է մեր արտադրած հավելումների միջոցով և կարող է փոխարինել սոյային:

Ըստ այս հետազոտողի, արտադրվել են փետուրների և կաշվի հիդրոլիզի սարքեր և մինչ այժմ անցել են փորձնական և լաբորատոր պայմաններ և լավ արդյունքներ են ձեռք բերվել։Տարվա ընթացքում երկրում  ունենք 200 հազար տոննա փետուր, որի հիդրոլիզով արտադրվում է 300 հազար տոննա սպիտակուց, որը  նույն չափով կփոխարինի սոյային:Այս հարցը կարող է կանխել Իրան սոյայի ներկրումը։

Ըստ այս հետազոտողի, մենք կարողացել ենք  ձեռք բերել կենդանիների և թռչունների կերերի սպիտակուցներ արտադրելու տեխնիկական գիտելիքներ և օգտագործել այդ սպիտակուցը կենդանիների սննդի մեջ:Սա իդեպ այն պայմաններում է ,երբ  արտասահմանյան երկրները միգուցե կարողանան  օգուտ քաղել կաշվի արդյունաբերությունից, բայց չեն կարողանում այն օգտագործել  ​​կենդանիների կերակրման համար:

իրանական գիտելիքահենք ընկերության գիտահետազոտողների միջոցով թռչուների եւ անասուների սպիտակուցներ ապահովելու համար կաշվի թափոնների փոշու օգտագործումը անասնակեր արտադրելու համար 

Թանկագին բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: 

.....

 

--Նոր CRISPR-Cas9 համակարգը եզակի տեխնոլոգիա է, որը գենետիկներին և բժշկական հետազոտողներին հնարավորություն է տալիս բարեկարգել գենոմի մասերը.,դա իրականացվում է ԴՆԹ-ի հաջորդականության մասերի հեռացման, ավելացման կամ փոփոխման միջոցով:Այս մեթոդը ներկայումս գենետիկական մանիպուլյացիայի ամենապարզ, ամենալայն կիրառվող և ճշգրիտ մեթոդն է:Իր բարձր ճշգրտության և արտադրության համեմատաբար ցածր գնի պատճառով CRISPR տեխնոլոգիան կարող է փոխել ամեն ինչ գեների վերաբերյալ՝ սկսած հիվանդությունների բուժումից, ինչպիսիք են գենետիկական խանգարումները, մանգաղ բջջային անեմիան կամ հեմոֆիլիան մինչև գյուղատնտեսության բարելավումը և այսպիսով, այն կարող է ստեղծել տարբեր մի  աշխարհ:

---Էնդոթելային բջիջները,կամ միջերակային բջիջները, բջիջների բարակ շերտ են, որոնք ծածկում են արյան և ավշային անոթների ներսի մասը։