Սեպտեմբեր 21, 2022 11:48 Asia/Tehran

Իրանական շահրիվար ամսի 31-ը Սադդամի բաասական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի սանձազերծման օրը անվանակոչվել է Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի օր։ Սրբազան պաշտպանության շաբաթը նշվում է շահրիվար ամսի 31-ից մինչև մեհր ամսի 6-ը (ُՍեպտեմբերի 22-28-ը)։

1359 թվականի շահրիվարի 31-ին Իրաքի բաասական ռեժիմը նախապես կայացրած որոշմամբ և ծրագրով լայնածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով տապալել Իսլամական Հանրապետության նորակառույց համակարգը։ Իրաքի նախագահ Սադամ Հոսեյնը հեռուստատեսությամբ հայտարարեց բաասական ռեժիմի Իրան ներխուժման մեկնարկը՝ պատռելով 1975 թվականի Ալժիրի պայմանագիրը։

1975 թվականի մարտի 6-ին (1353 թվականի էսֆանդ ամսի 15) Ալժիրի համաձայնագրի ստորագրմամբ Իրանը և Իրաքը վերջ դրեցին մի քանի տարվա վեճերին և սահմանային հակամարտություններին։ Թեև այս պայմանագիրը և դրա բոլոր հավելվածներն ու համաձայնագրերը ստորագրվեցին Բաղդադում, այն հայտնի դարձավ որպես Ալժիրի պայմանագիր, քանի որ միջնորդներ էին Ալժիրի այն ժամանակվա նախագահ Հուարի Բումեդինը և այս երկրի իշխանությունները:

Սադամի վարչակարգը միակողմանիորեն դադարեցրեց Ալժիրի պայմանագիրը 6 տարի անց, այսինքն՝ 1359 թվականին, և նույն թվականի շահրիվարի 31-ին հարձակվեց Իրանի վրա։

Այս պատերազմը Իրանին պարտադրվեց մի իրավիճակում, երբ ԻԻՀ-ն գտնվում էր իմպերիալիստական տերությունների, հատկապես ԱՄՆ-ի դաժան ճնշման տակ, իսկ իրանական ռազմական ուժերը դեռ վերականգնման և կազմակերպման փուլում էին գտնվում՝ հեղափոխության պարտադրական հետեւանքների պատճառով:

Գերիշխող համակարգի կողմից Սադդամի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի դեմ սկսված պատերազմը լայն նպատակներ էր հետապնդում, Իսլամական Հանրապետության անկման երազանքն  գլխավորում էր այդ նպատակները, բայց Իրանի ժողովուրդն իր հավատարիմ դիմադրությամբ և կենտրոնանալով իր կրոնա-հայրենասիրական կարողությունների և ընդունակությունների վրա՝ ոչ միայն հաղթեց իր թշնամիներին, այլև թողեց եզակի ձեռքբերումներ՝ ի դեմս ջիհադական մշակույթի, զոհաբերությունների և դիմադրության:

Ինչպես լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հաղթանակ տարավ իսլամական հեղափոխությունը, այնպես էլ նրա առաջնորդությամբ ու հրամանով շարունակվեց Սրբազան պաշտպանությունը, և ձեռք բերվածը մեծ ձեռքբերում էր: Որովհետեւ Իրանը վերջին 200 տարում առաջին անգամ անհավասար պատերազմում ոչ մի հողատարածք չկորցրեց ու իր ոտքի վրա կանգնեց։

Իմամ Խոմեյնին այս դիմադրության մասին ասել է.«Պատերազմում մենք հանեցինք շղարշը աշխարհակերների խաբեբա դեմքից, պատերազմում ճանաչեցինք մեր ընկերներին ու թշնամիներին, պատերազմում եկանք այն եզրակացության, որ պետք է ոտքի կանգնենք, պատերազմում, մենք կոտրեցինք երկու գերտերությունների՝ Արևելքի և Արևմուտքի հեղինակությունը»։

Սրբազան պաշտպանության որոշ ձեռքբերումները

Փաստն այն է, որ Սրբազան պաշտպանությունը արժեքավոր և մնայուն ձեռքբերումներ ունեցավ Իրանի ժողովրդի և իսլամական հասարակությունների համար, որոնք կարելի է վերլուծության ենթարկել Իսլամական-ժողովրդական դիմադրության մշակույթ վերնագրով ժողովածուում:

Ինքնավստահության և Ինքնագնահատման ամրապնդումը, կրոնական համոզմունքների աճը, տաղանդների ծաղկումը և ստեղծագործական ունակությունների առաջացումը, սոցիալական համախմբվածության բարձրացումն ու ազգային միասնության ամրապնդումը, Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության հաստատումը, երկրի անկախության երաշխավորումը, մեծ տերությունների դեմ պայքարի օրինաչափության ստեղծումը և իսլամական զարթոնքին նպաստելը 8-ամյա Սրբազան պաշտպանության արդյունքում առաջացած և ընդլայնված բաղադրիչներից են։

Կրոնական համոզմունքների պատճառով դիմադրության և անձնազոհության մշակույթը կարողացավ դերակատարում ունենալ աշխարհագրական սահմաններից դուրս, այնպես որ տարածաշրջանում իսլամական դիմադրության ճակատի ձևավորումն ու ընդլայնումը կարող ենք համարել որպես Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության ամենակենտրոնական ձեռքբերումներից և օրհնություններից մեկը։

Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և հարձակողական ուժն այնպիսին է, որ այն ճանաչվում է որպես տարածաշրջանային և միջազգային ուժ՝ շնորհիվ բոլոր տեսակի զենքերի արտադրության մեջ առաջընթացի, այդ թվում՝ հրթիռների, ԱԹՍ-ների, ինչպես նաև միջազգային ջրատարածքներում հզոր ներկայության:

Այսօր Իրանի ռազմածովային ուժերի հզոր նավատորմը գտնվում է հեռավոր ծովերում՝ առանց որևէ կախվածության արտատարածքային մատակարարներից, և մեր մարտիկները երկրի շահերի և նավագնացության անվտանգության պաշտպաններն են։

Իրանի ապշեցուցիչ առաջընթացը ԱԹՍ-ների արտադրության ոլորտում, հատկապես պաշտպանական և ռազմական ոլորտներում, վերջին տարիներին գրավել է աշխարհի ուշադրությունը։ «Շահեդ», «Մոհաջեր», «Քաման 22», «Սիմորղ», «Ղազեհ» և «Քարար» ԱԹՍ-ները այն ԱԹՍ-ներից են, որ պատրաստվել են Իրանի ՊՆ-ի մասնագետների միջոցով:

Իրանի հզորությունն ու գիտելիքները ԱԹՍ-երի տեխնոլոգիայի ոլորտում ոչ միայն  չեն սահմանափակվում դրա կառուցմամբ, այլև ամենաառաջադեմ ագրեսոր անօդաչու թռչող սարքերի որսալն ու թակարդ գցելն այս ոլորտում Իսլամական Հանրապետության տեղական կարողությունների ևս մի մասն է, ինչպես նաև վերահսկողության տակ առնել  ամերիկյան ամենաառաջադեմ ռազմական-հետախուզական անօդաչու սարքերը և նրանց պարտադրել վայրէջք կատարել իրանցի փորձագետների կողմից: Այս ամենը հիշյալ կարողությունների միայն մի մասն է:

ԻԻՀ-ն նույնպես մեծ քայլեր է ձեռնարկել կանխարգելիչ ուժի բարձրացման գործում՝ նախագծելով և արտադրելով տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ՝ տարբեր կիրառություններով: «Շահաբ», «Ֆաթեհ», «Ղիամ», «Էմադ», «Սաջիլ», «Խոռամշահր», «Դեզֆուլ», «Ֆաթեհ Մոբին» և «Ռաադ 500» հրթիռները բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում Իրանի ձեռքբերումներից են, ինչը մեծացրել է երկրի զսպվածությունը։

«1945» ռազմական կայքը մի վերլուծության մեջ Իրանը համարում էր «Արևմտյան Ասիայում բալիստիկ հրթիռների ամենամեծ և ամենաարդյունավետ զինանոց ունեցող երկիրը»: Ըստ այս կայքի՝ Իրանը լոկ ռազմական հզորությամբ չի հավասարվում ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ, սակայն Իրանը մեծ քանակությամբ հրթիռներ է ստեղծել, որպեսզի վստահ լինի, որ յուրաքանչյուրը, ով կփորձի հարձակվել երկրի վրա,  համարժեք պատիժ կստանա։

Հետևաբար, Իրաքի բաասական ռեժիմի կողմից սանձազերծված համակողմանի պատերազմը և Իսլամական Հանրապետության անկման երազանքը ձախողվեցին ոչ միայն Իսլամական Իրանի հավատարիմ և անփոխարինելի դիմադրությամբ, այլև պաշտպանության, գիտության, մշակույթի ոլորտներում ունեցան բազմաթիվ ձեռքբերումներ։

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով ԻԻՀ-ի դեմ պարտադրված պատերազմի ընթացքում տարածաշրջանում Արևմուտքից և Արևելքից և նրանց հարակից երկրներից բաղկացած լայն ռազմական ճակատի ձևավորմանը, ասում է.«Այս ընդարձակ ճակատի նպատակը իսլամական համակարգը թուլացնելն ու անարգելն էր, այն ներքին խնդիրներով տանջելը և ի վերջո, Իսլամական Հանրապետությանը փլուզման ենթահող ստեղծելն էր: Բայց Իսլամական համակարգը և Իրանի ժողովուրդը, չնայած հարմարությունների ու սարքավորումների սղությանը և այն ժամանակվա բազմաթիվ խնդիրներին, կանգնեցին այս ճակատի դիմաց և հաղթանակած ու հպարտ դուրս եկան ասպարեզից։ Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում Իրանի ժողովրդի դիրքորոշման շնորհիվ  իսլամական և ոչ իսլամական երկրներում շատ ազդեցիկ գործիչներ և ակտիվ մտքերն ամուր հավատացին դատարկ ձեռքերով հզոր պաշտպանությանը»: 02.07.1393