Մայիս 19, 2020 15:23 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին ճանաչելով Իսրայելի էությունը և տարածաշրջանում ԱՄՆ-ի հետապնդած նպատակները, Ռամադան ամսի վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի օր:

Լուսահոգի Իմամ Խոմեյնի ,Ղոդսի օրվա մասին ասել է.

«Ղոդսի օրը միայն Պաղեստինի օրը չէ,դա այն օրն է ,որ գերտերություններին պիտի հասկացնել ,որ  իսլամական երկրներում նրանք այլևս չեն կարող առաջ ընթանալ :

Ղոդսի օրը այն օրն է ,որ բոլոր գերտերություններին պիտի զգուշացնել ,որ Իսլամը ձեր բիրտ արարքների հետեւանքով  այլևս ձեր տիրակալության ներքո չի լինելու ,Ղոդսի օրը Իսլամի կենսունակության օրն է»: 

Ղոդսի  ճակատագիրը ,այսօր գտնվում է պատմական կարևորագույն հանգրվանում:

Հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Իսլամ  աշխարհում առկա  աղետները, ներառյալ ՝ Պաղեստինի  հիմնախնդիրը, Եմենում, Արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում ընթացող արյունալի պատերազմները, հետևանքն են՝հակամարտությունից խուսափելու սկզբունքին հավատարիմ չլինելու և ընդհանուր թշնամու դիմաց չմիավորվելու ։ Այսօր Իսլամ  աշխարհի մեծագույն ողբերգությունը Պաղեստինի հիմնահարցն է,նրա  ժողովրդի բռնի տեղահանությունն  իր  սեփակահ տնից ու հայրենիքից»:

Ղոդսի համաշխարհային օրը հռչակելու Իրանի իսլ.հանրապետության քաղաքականությունն է՝ հովանավորել Պաղեստինի իրավազրկված ժողովրդին, տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը , և դատապարտել ԱՄՆ-ի ու  սիոնիստական ռեժիմի պառակտիչ  և միահեծան քաղաքականությունները: Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է ,որ Ասիայի արևմուտքում արդար և համապարփակ խաղաղություն հաստատելը  անհնար է միթե՝վերջ գտնի Պաղեստինի բռնագրավումը, իրականացվի այդ ժողովրդի լիիրավ իրավունքները ,իշարս՝ ինքնորոշման իրավունքը, բոլոր տարագրյալները վերադառնան  իրենց պապենական հայրենիք,Ղոդսի սրբազան մայրաքաղաքով ՝Պաղեստինի պետություն կազմավորվի,այդ էլ այդ երկրի իրական բնակիչների և բոլոր ազգությունների,ինչպես մուսուլմանների,քրիստոնյաների և հրեաների կողմից  հանրաքվե անցակացվելու միջոցով:

Այս համատեքստում, Իրանի Իսլամական Հանրապետությունը ,սիոնիստական բռնազավթիչների  դեմ Պաղեստինի  ժողովրդի պայքարի բոլոր փուլերում,հովանավորել է Պաղեստինի դիմադրությունը:

Իրանի Սահմանադրությունը նույնպես շեշտում է այս ոլորտում թափանցիկ սկզբունքները: 154-րդ հոդվածում շեշտված սկզբունքներից են՝  պաշտպանել մուսուլմանների իրավունքները, կայսերապաշտներից պաշտպանել   ընչազուրկներին և հովանավորել  ազատագրական շարժումները : Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության 152-րդ և 154-րդ հոդվածների հիմամբ ,Իրանի Իսլ․ հանրապետության արտաքին քաղաքականության պարտավորություններից է՝ պաշտպանել բոլոր մուսուլմանների իրավունքները և աշխարհի ցանկացած տարածքում բռնատերերից պաշտպանել իրավազրկվածների արդարատենչ պայքարը:

Այս սկզբունքները վկայում են այն մասին , որ Իսլամական Իրանը պարտավորություն ունի  աջակցելու  բոլոր տառապած ու իրավազրկված  ժողովուրդներին և չլռել ուրիշների և հատկապես մուսուլմանների  նկատմամբ ճնշումների դիմաց:

Իմպերիալիզմի դեմ պայքարը  և ճնշվածներին հովանավորելը ,իսլամական հեղափոխության հիմնական կարգախոսերն են, և այս ժամանակահատվածում ևս այս գաղափարների պահպանումը առաջնային է հեղափոխության երկրորդ քայլում:

Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ,հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում այդ մասին հստակեցրել է.«Իսլամական հեղափոխությունը խիզախաբար հովանավորել է իրավազրկվածներին ու ճնշվածներին : Հեղափոխական այս վեհանձնությունն  ու  ազնվությունը,այս  անկեղծությունը,հզորությունը,հստակությունն   ու հեղինակությունը, գլոբալ և տարածաշրջանային գործողությունների նմանօրինակ ծավալը ՝ աշխարհի ճնշվածների կողքին, հպարտության աղբյուր է Իրանի և Իրանցիների համար և թող միշտ այդպես լինի»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ,ի պատասխան  Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում (ՀԱՄԱՍ)-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիհեի (2018 թ. Ապրիլ) -ի նամակին ,որով  իր երախտագիտությունն  էր հայտնել Իրանի ժողովրդին ,Պաղեստինի ժողովրդի իրավունքների նկատմամբ ցուցաբերած հովանավորությունների համար,շեշտել է Պաղեստինի նկատմամբ, լիարժեք աջակցություն ցուցաբերելու Իսլամական հանրապետության մշտական դիրքորոշումը։

Նա նշել է, որ երբեք չի  մոռացվելու Պաղեստինի հարցը և հայրենիքից տեղահանված  ժողովրդի  ճակատագիրը, որի իրավունքները ոտնահարվել է: Դիմադրությունը այսօր, իհամեմատություն  անցյալի ,ագրեսորների դեմ ավելի  հզոր է,դիմակայում է Իսրայելին և երբևէ թույլ չի տալու ,որ սիոնիստական ռեժիմը հասնի իր նենգ նպատակներին: ​​

Ակնհայտ է, որ ,ԱՄՆ-ի և Իսրայելի հանցագործությունների նկատմամբ լռությունն ու պասիվությունը , համայն  մարդկության վնասին է:

ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմը մշակելով նոր Մերձավոր արևելքի ռազմավարությունն ու նախագիծը և միջնորդավորված պատերազմներով, փորձում է թուլացնել և ջլատել  իսլամական երկրները  կրոնի,  էթնոսի, ազգային պատկանելիության հիմամբ և ստեղծել  միջկրոնական ու միջէթնիկական  հակամարտություններ ու տարաձայնություններ ,որպեսզի իրականացնի իր չարաբաստիկ նպատակները և Իսլամ աշխարհում  ու Ասիայի արևմուտքում  իր անօրինական գերիշխանությունը պահպանի:Այս  առումով, ԱՄՆ-ն  իր միահեծան, միջամտողական և բիրտ քաղաքականությամբ,նաև հովանավորելով  ագրեսոր սիոնիստական ​​ռեժիմին ,ոտնահարել է Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքները: ԱՄՆ-ի նախագահները, տարբեր եղանակներով փորձել են կանխել Իսրայելի ընդիմադիրների և մրցակիցների հզորացումը:

Հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այս իրականությունը բացահայտելով,անդրադարձել է կայսերապաշտների ջանքերին,որոնք զենքի ու դրամի միջոցով ՝տարածաշրջանում փորձում են ԱՄՆ-ի  և Իսրայելի նպատակները  իրականացնել և միակ ելքը համարել է «խիզախ դիմադրությունը»:Նա շեշտել է.«Պաղեստինի ժողովուրդը, կազմակերպություններն ու տարրերը պիտի  իրենց «անձնազոհական ջիհադ»-ով, ԱՄՆ-ին և սիոնիստ թշնամիներին  ճնշման ենթարկեն և համայն Իսլամ աշխարհը հովանավորի այս խիզախ դիմադրությունը»:

Նա անդրադառնալով արևմտյան Ասիայում կայսերապաշտության դեմ դիմադրության հարաճուն հզորացմանը շեշտել է.«Համոզված ենք ,որ Պաղեստինի  զինյալ կազմակերպությունները կշարունակեն դիմադրությունը և իսլամական հանրապետության համակարգը ևս իր առաքելությունն է համարում հովանավորել պաղեստինյան խմբերին ,ուստի ամեն կերպ հովանավորելու է նրանց և նման հովանավորություն իսլամական համակարգի ու Իրանի ժողովրդի ցանկությունն է»:

Նման իրականություններ նկատի առնելով ,Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է ,որ Պաղեստինի հարցը այսօր աշխարհի քաղաքական  հիմնահարցերից է  և բոլորը պարտավոր են իրենց ջանքը գործի դնել Պաղեստինի ժողովրդի ազատության ու անկախության համար:

Այս տարի  չնայած կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով պայմաններին, Ղոդսի համաշխարհային օրը մի շարք նկատառումներով, դառնալու է  Իսլամի զարթոնքի, իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի,Իսրայելի և սիոնիզմի հովանավորների խայտառակության օրը: 

Պիտակ

Մեկնաբանություններ