Մայիս 19, 2020 15:24 Asia/Tehran

Ղոդսը(Երուսաղեմը) որպես աշխարհի մուսուլմանների առաջին Քիբլա, անօթևան դարձած հազարավոր պաղեստինցի մուսուլմանների հայրենիքն է, որը համաշխարհային բռնատիրությունը, հանցագործ սիոնիզմի միջոցով 1948թ խլեց ու տվեց Իսրայելի զավթիչ ռեժիմին:

Իմամ Խոմեյնին Ռամադան ամսվա վերջին ուրբաթը հռչակել է Ղոդսի համաշխարհային օր, իսլամ աշխարհին ու բոլոր արդարատենչ մարդկանց հրավիրելով պաշտպանել Պաղեստինի չարքաշ ժողովրդին:

Այսօր Ղոդսը(Երուսաղեմը) հայտնվել է «դարի գործարք» մեծ դավադրության կենտրոնում: Այս նախագիծն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի առաջարկության հիման վրա Իսրայելի ու Պաղեստինի միջև լարվածությանը վերջ տալու և արաբա-իսրայելական հարաբերությունները բնականոն հունի վերադարձնելու նախագիծն է, որին աջակցում է նաև Սաուդյան Արաբիան: Նախագծի համաձայն, պաղեստինցի  փախստականների համար հարցը լուծվում է բռնագրավված Պաղեստինից դուրս «փոխարինող» հայրենիքով: Նրանք այլևս իրավունք չեն ունենում վերադառնալ հայրենիք: Այս նախագիծը լեգիտիմացնում է  Սիոնիստական ռեժիմին ու պաղեստինցիներին որոշակի իշխանություն տալիս՝ 1967թ․ եղած տարածքների շրջանակներում:   

ԻԻՀ Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս խոսելով այն մասին, որ թշնամիները հատկապես Պաղեստինի հարցով միավորվել են պաղեստինցիների դեմ, ասել է. «Այժմ ամերիկացիները Պաղեստինի վերաբերյալ իրենց սատանայական քաղաքականությունը ներկայացնում են «դարի գործարք» նախագծի տեսքով: Սակայն նրանք պետք է իմանան, որ այն երբեք իրականություն չի դառնալու և ի հեճուկս ԱՄՆ-ի իշխանությունների, Պաղեստինի խնդիրը չի մոռացվելու և Երուսաղեը շարունակելու է մնալ Պաղեստինի մայրաքաղաքը»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծելով, որ Պաղեստինի ժողովուրդը կանգնելու է այս սադրանքի դեմ և մուսուլման ժողովուրդները շարունակելու են աջակցել Պաղեստինի ժողովրդին, հավելել է. «Իհարկե, որոշ իսլամական պետություններ, որոնք ընդհանրապես իսլամին չեն հավատում, դարձել են ամերիկացիների նվիրյալ ծառաներն իրենց տգիտության, հիմարության ու նյութապաշտության պատճառով: Սակայն Աստծու կամոք, իսլամի ժողովուրդն ու պաղեստինցիները կհաղթեն իսլամի թշնամիներին ու կտեսնեն այն օրը, երբ Պաղեստինի տարածքում Սիոնիստական անհիմն ռեժիմն արմատախիլ է եղել:

Միացյալ Նահանգները, որպես Իսրայելի ամենամեծ աջակից, մշտապես պարտավորւթյուն է զգացել պաշտպանել այս ռեժիմի անվտանգությունը: Այդ նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ն օգտվում է տարբեր երկրների հասարակական ու մշակութային կառույցներ ներթափանցելու քաղաքականությունից»:

Հետադարձ հայացք նետելով Սիոնիստական ռեժիմի պատմությանը, կարելի է  ասել, որ ռեժիմը Ղոդսի (Երուսաղեմի) վրա բացարձակ իշխանություն հաստատելու համար, բազմաթիվ քայլերի է դիմել, այդ թվում՝ տեղի բնակիչներին վտարելը, նրանց տարածքների զավթումը, ավանաշինության  քաղաքկանությունը՝ քաղաքի ժողովրդագրական նկարագիրը փոխելու նպատակով, սրբազան վայրերի ու Ալ-Աղսա մզկիթի սրբապղծությունը, ծայրահեղ սիոնիստներին այդ տարածքներում հաստատելով:  

Իսլամական հեղափոխության  առաջնորդը վերջերս իսլամական միասնության կոնֆերանսում ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին ևտարածաշրջանի հետադեմ իշխանություններին ներկա աշխարհի փարավոններ բնութագրելով, իսլամական ժողովուրդների շրջանում տարաձայնությունները տարածելու նրանց ջանքերի մասին, ասել է. «Որոշ ամերիկացի դիվանագետներ, կամա թե ակամա, խոստովանել են, որ Միջին Արևելքում պետք  է լարվածություն տիրի, որպեսզի  Սիոնսիտական ռեժիմն իրեն ապահով զգա ու իսլամ աշխարհի արյունոտ մարմինը չկարողանա առաջ գնալ»:

Նա հավելել է. «Պաղեստինի հարցն այսօր իսլամի ժողովրդի ամենակարևոր հարցերից է և բոլորը պարտավոր են պայքարել պաղեստինցիների փրկության համար»:

Իրականությունն այն է, որ Պաղեստինի ժողովուրդն իր տարածքն ագրեսորներից պաշտանելու համար, մեծ զոհեր է տվել և շարունակելու է այդ պայքարը: Վերջին մեկ տասնամյակում, տարածաշրջանից սկսած մինչև Աֆրիկայի հյուսիս ու Բահրեյն հակասիոնիստական ու հեղափոխական շարժումները վկայում են, որ Ղոդսի (Երուսաղեմի) օրվա արդարատենչ կոչերը արդեն իսկ համաշխարհային բնույթ են կրում: Իսկ այս շարժումը, շարունակվելով, անշուշտ թույլ չի տա, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքները ոտնահարվեն «դարի գործարք» նախագծի գործադրմամբ: Անշուշտ այս  մեծ չարիքից Պաղեստինի ժողովրդի փրկությունը հնարավոր է միայն բարոյական մի քայլով: Եվ համաշխարհային հանրությունը պետք է այդ ուղղությամբ քայլ կատարի:  Ղոդսի (Երուսաղեմի) օրը հռչակելով ԻԻՀ, մշտապես պաշտանել է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը,  դատապարտելով պառակտում սերմանող քայլերը, որոնք արվում են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կողմից: Ինքիշխանության իրավունքը միջազգային իրավունք է, որը հաստատագրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիայով: Իսլամական հեղափոխության առաջնորդը 2000 թ առաջարկեց Պաղեստինի անկախության հանրաքվե կազմակերել: Այս նախագիծը, որը պաշտոնապես հաստատվեց ՄԱԿ-ում, բոլոր պաղեստինցիները պետք է որպես Պաղեստինի տարածքի բնակիչներ և փախստական պաղեստինցիները հնարավորություն ունենան մասնակցել հանրաքվեին և որոշեն իրենց երկրի ապագան:

Այնուհետև, Պաղեստինի ժողովրդի ժողովրդական կամքով ընտրված կառավարությունը որոշումներ կայացնի Պաղեստինի հետագա ծրագրերի՝ բնակչության, հարևանների հետ հարաբերությունների և այլ հարցերի վերաբերյալ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ