Մարտ 06, 2019 16:27 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով դրախտի մասին զրույցը կանդրադառնանք դրախտի բարիքներին:

 

Դրախտի գրավչություններից մեկը հրեշտակային դեմքով առաքինի ու գեղեցիկ կանայք են: Ղուրանն իր տարբեր այաներում խոսում է այդ կանանց մասին: Դրախտային կանայք զերծ են արտաքին ու ներքին անմաքրություններից:

Երիտասարդությունն ու արտաքին գեղեցկությունները ժամանակավոր ու անցողիկ են, մինչդեռ դրախտային կանանց կայտառությունն ու գեղեցկությունը հավերժական արժանիքներ են: Նրանք երբեք չեն թոշնում, տարիքային առումով համապատասխանում են իրենց ամուսիններին:

Դրախտային կանանց մասին Ալ-Ռահման սուրայի 56-58-րդ  այաներում կարդում ենք .«Նրանք կանայք են, որոնք միմիայն իրենց ամուսինների նկատմամբ են սեր տածում և մինչ այդ ոչ մեկին հասանելի չեն եղել: Ապա Աստծո ո՞ր բարիքն եք հերքում: Նրանք ասես հակինթ ու մարջան լինեն»։
Դրախտային կանայք կույս են: Նրանք մաքրամաքուր են , գեցեիկ, հավատարիմ իրենց ամուսիններին: Ամուսինների նկատմամբ սիրառատ վերաբերմունք ունեն և բացի նրանցից, ուրիշ ոչ մի տղամարդու վրա աչք չունեն: Դրախտային կանայք իրենց ամուսինների մասին ասում են .«Փառք Աստծուն, որ քեզ  դարձրեց իմ  և ինձ դարձրեց քո ամուսինը»: Այս դրախտային կողակիցներն այնքան նուրբ ու գեղեցիկ են, որ Ղուրանի մեկնաբանությամբ ՝ ասես հակինթ եւ մարջան լինեն:

Ալ-Ռահման սուրայի 70-72-րդ  այաներում դրախտային կանանց մասին ասված է.«Դրախտային այգիներում կան գեղեցիկ ու առաքինի կանայք կան: Ապա աստծո ո՞ր բարիքն եք հերքում: Հրեշտակներ, որոնք բնակվում են տներում»:

Դրախտային կանայք օժտված են և՛ արտաքին գեղեցկությամբ և՛ ներքին արժանիքներով:

Այայում կան բացատրություններ դրախտային կանանց առաձնահատկությունների մասին, որոնցով կարող են օժտված լինել նաև աշխարհիկ կանայք: Այլ խոսքով նրանք կարող են օրինակ ծառայել կանանց համար: Այդ կանայք բարեհամբույր են, խելացի են ու քաղցրախոս: Նրանք այլոց չեն նեղում, մաքուր են ու խնամված: Նրանք ունեն իդեալական ու կատարյալ կնոջ բոլոր հատկանիշները: Ուստի Ղուրանը կարճ խոսքերով է բնութագրում դրախտային կանանց : Այդ կանանց մասին Ղուրանում ասվում է .«Նրանք մաքրամաքուր ու առաքինի ու դրախտային տնակներում բնակվող հրեշտակներ են, որոնք սիրում են միայն իրենց ամուսիններին»:

Ղուրանի Վաղեա սուրայի 22-23-րդ այաներում կարդում ենք .«Խոշոր աչքերով  գեղեցիկ փերիներ ՝ ինչպես խեցու մեջ թաքնված մարգարիտը»: Դրախտային կանայք սևաչյա են, գրավիչ են: Ունեն գեղեցիկ կազմվածք: Դրախտային կանայք արարվել են դրախտի բարեգործների համար: Սա պարգևն է աշխարհում նրանց կատարած բարեգործությունների»: Այս այաներում դրախտային կանայք խեցիում թաքնված մարգարտի են նմանվում, քանի որ գեղեցիկ լինելով հանդերձ, անհասանելի են անծանոթ աչքերի համար:

Արտաքին գեղեցկության կողքին, դրախտային կանայք արժանի են դրախտային տղամարդկանց կողակիցը լինելուն: Նրանք զերծ են բարոյական ու հոգեկան բոլոր արատներից : Ղուրանի Նեսա սուրայի 57-րդ այայում ասված է.«Ովքեր հավատացյալ լինելով հանդերձ բարիք են գործում, նրանց տեղը պարտեզների մեջ կլինի, որտեղ գետեր են հոսում: Եվ այնտեղ բնակվելու են հավիտենական երջանկությամբ: Այնտեղ պետք է գտնեն մարքրագործված կանայք...»:

Ի հարկե ինչպես այաներում է ասվում, եթե աշխարհիկ զույգերը երկուսն էլ լինել դրախտային էակներ, ապա կարող են կրկին միավորվել և վայելել դրախտային կյանքը: Ըստ Ղուրանի, աշխարհիկ բարեպաշտ կանայք դրախտային հրեշտակներից ավելի հարգված են ու ավելի գեղեցիկ: Դա աշխարհում կատարած բարի արարքների պարգևն է:

...................

Թեև Ղուրանի շատ այաներում բացատրվում են դրախտի նյութական բարիքները ՝ ինչպիսիք են պարտեզների , որտեղ գետեր են հոսում, պալատները, առաքինի կանայք , տարբեր մրգեր , սակայն այս բոլորի կողքին խոսվել է նաև ավելի կարևոր բարոյական բարիքների մասին: Իրականում քանի որ  մեռյալների հարությունը թե ֆիզիկական ու թե հոգևոր կողմեր  ունի,դրախտային բարիքներն էլ  օժտված են դրանցով, որպեսզի յուրաքանչյուր այդ բարիքներից օգտվի ըստ արժանվույն: Հոգևոր բարիքների վայելումն ավելի հաճելի է ,քան նյութականի: Այնուամենայնիվ, աշխարհիկ չափանիշներով հնարավոր չէ դա ընկալել:

Ղամար սուրայի 54-55 այաներում ասվել է.«Բարեպաշտներն անտարակույս այգիներում ու հոսող գետերի կողքին են լինելու ՝ ամենակարող Աստծո մոտ իրական վայրում»: Այս այաները լավագույնս բնութագրում են բարեպաշտ մարդկանց հատկացված տեղն ու դիրքը : Առաջինը, որ այնտեղ ճշմարտության տեղն է, որտեղ բացակայում է անարժանությունը: Այդտեղ են իրականություն դառնում դրախտի մասին Աստծո տված խոստումները: Բարեպաշտ մարդիկ համարվում են Աստծո մերձավորները : Այս բնութագրումը լավագույնս վկայում է Աստծո և մարդու բարոյականության սերտ կապերի առկայության մասին: Անկասկած , Աստծո մերձավորը լինելը ոչ մի բառով հնարավոր չէ բնութագրել: Աստված, որն ամենակարողն է և աշխարհում ամեն ինչ կատարվում է իր ցանկությամբ: Պարզ է , որ Աստված իր արարածներին ընդունելիս ոչինչ չի խնայում և միայն ինքն է տեղյակ, թե իր արարածներին ինչպիսի բարիքներ է շնորհել: Հետաքրքրական է այն, որ այս այաներում, սկզբում խոսվում է դրախտային էակների աշխարհիկ բարիքների մասին, իսկ բարոյական պարգևների մասին խոսվում է ավելի ուշ: Դա այն նպատակով, որ մարդու նախապատրաստումը կատարվի քայլ առ քայլ , որպեսզի նա կարողանա հոգու թռիչք ունենալ:

Դրախտում բնակվող մարդկանց շփվելու ձևն էլ  նույնպես դրախտային բարիք է: Ինչպես նախկինում ասվեց, դրախտում չկան խանդ, քինախնդրություն, զրպարտանք : Այնտեղ չկան չարախոսություններ, հեգնանք, անազնիվ մեղադրանքներ ու նենգություններ: Աշխարհիկ կյանքում մեր բոլոր սրտնեղություններն այս գեշ արարքների հետևանքներ են : Դրախտում բոլոր երևույթները հիմնված են ազնվության վրա: Այստեղ մարդիկ խոսում են հարգալից ու գեղեցիկ : Բառերը ջերմ են, մարդիկ բարեհամբույր: Սա դրվատելի վերաբերմունք է: Դրախտում չկան ցավ, անախորժություն: Մարդկանց ոչ մի վտանգ չի սպառնում: Ղուրանի Ֆաթեր սուրայի 34-րդ այայում ասված է.«Փառք Աստծուն, ով վերացնում է ցավն ու տխրությունը: Աստված փառաբանելի է»: Այս այան անդրադարձել է դրախտային բարոյական արժանքիներից մեկին: Դրախտային էակները փառաբանում են Աստծուն ՝ իրենց կյանքից ցավը հեռացնելու համար: Նրանք չեն սարսափում ցավից ու մահից , ոչ էլ իրենց անապահովություն պատճառած երևույթներից: Նրանք ապահով են մնում չարամիտների նենգությունից:

Հաջորդ այան ասում է.«Աստված իր բարիքով մեզ տեղ է հատկացրել: Այնտեղ մենք զերծ ենք մնալու ցավից ու տառապանքից»: «Փառաբանմանն արժանի է այն Աստված, ով իր իմաստնությամբ, մեզ դրախտում տեղ է հատկացրել: Այնտեղ մեզ ոչ մի նեղություն չի հասնելու: Չենք վհատվելու և հոգեկան խաղաղ կյանքով ենք ապրելու»: Դրախտը մշտական բնակության վայր է: Երանության գագաթին հասած մարդը երկար կյանք է ունենալու և ամեն օր սեփական աչքերով է տեսնելու Աստծո բարիքները:

Մեկնաբանություններ