Սեպտեմբեր 14, 2019 14:43 Asia/Yerevan

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Հաղոդման նախորդ բաժիններում ներկայացրեցինք Իրանի հնարավորությունները՝ հանքային, մետաղական, բնակարանային, քաղաքաշինութան, նավթային, գազային, նավթաքիմիական, մաքուր էներգիայի և գյուղատնտեսության ոլորտներում: Այսօր կներկայացնենք Իրանի հնարավորությունները՝ ցամաքային, օդային ու տրանսպորտային ոորտներում:

Իրանը մեծ երկիր է, որի տարածքը հավասար է 6 եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Նիդեռլանդների և Բելգիայի տարածքներին միասին վերցված: Իսկ այս հանգամանքն Իրանին տալիս է տրանսպորտային մեծ հնարավորություն:

Իրանը տեղակայված է Ասիայի Արևմուտքում և հանդիսանում է Ասիան, Եվրոպան և Աֆրիկան իրար հետ կապող օղակը: Պարսից ծոցի տարածաշրջանի տնտեսական աղբյուրների կարևորությունը և Եվրոպայի ու Ասիայի արևելքի երկրների կարիքը Պարսից ծոցի էներգետիկ աղբյուրներին, պատճառ են դարձել, որ Իրանի գեոպոլիտիկական նշանակությունը կրկնապատկվի: Նախորդ դարերի ընթացքում, Իրանը հանդիսանում էր Արևելքն Արևմուտքին կապող կամուրջ: Ապրանքները տեղափոխվում էին Մետաքսի կամ Մարգարտի ճանապարհներով: Հնդկաստանի ճանապարհները նույնպես Իրանով էին անցնում: Այսօր էլ Իրանը կարևոր դեր է կատարում Արևելքն Արևմուտքին կապելու հարցում:

Իրանի արևմտյան հարևաններն են Թուրքիան և Իրաքը, արևելյան հարևանները՝ Պակիստանն ու Աֆղանստանը: Իրանի հարավում գտնվում է Պարսից ծոցը, որի ափերին գտնվում են աշխարհի նավթ արտադրող խոշոր երկրները: Այս տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի էներգետիկ առումով: Իրանի հյուսիսում տեղակայված է Կասպից ծովը, որն Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի լավագույն միջոցն է և կարող է կարևոր դեր կատարել այս երկրնրի առևտրային  համագործակցության հարցում:

Իրանի ռազմավարական դիրքը՝ տրանսպորտային ապրանքաշրջանառության առումով

 

 

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այն հնարավորություններին, որ Իրանում գոյություն ունեն՝ ապրանքի տեղափոխման հարցում: Իրանը մի կողմից գտնվում է հյուսիս-հարավ տրանզիտային միջանցքի ուղղության վրա, և բացի դրանից,  տարանցիկ ճանապարհ է Ռուսաստանի ու Արևելյան Եվոպայի, Կենտրոնական Եվրոպայի, Հյուսիսային Եվրոպայի, Միջին աիսայի ու Կովկասի  մի կողմից և  մյուս կողմից՝ Հարավ-արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Պարսիցծոցյան առափնյա երկրների միջև: Սա Իրանի աշխարհագրական կարևոր առանձնահատկություններից մեկն է: Դրանից բացի, Իրանի հյուսիս-հարավ միջանցքը կարճ է և հնարավորություն է տալիս տրանսպորտի ոլորտում ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Եվ այդ պատճառով, Իրանն ավելի մեծ դերակատարություն է ստանում ապրանքափոխադրման տեսանկյունից: Հավելենք, որ Ռաջայի, Ամիրաբադ, Էնզելի նավահանգիստները գտնվում են հյուսիս-հարավ միջանցքի վրա: Դրանից բացի, Իրանը ԷԿՕ տնտեսական համագործակցության անդամ երկրների կենտրունում է գտնվում: Աշխարհագրորեն սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ հնարավորություն է տալիս, որ Իրանը կազմակերպության անդամ երկրների միջև  տնտեսական հարաբերություններում ակտիվ դերակատարություն  ունենա, հատկապես արտահանվող ու ներմուծվող ապրանքների տարանցման և այլ երկրների՝ միջազգային ջրերին հասանելիություն ունենալու հարցում:

Ապրանքի տեղափոխման ձևերը երեքն են՝ ցամաքային, ծովային  և օդային: Ցամաքային տրանսպորտն ավելի շատ է կիրառվում, քանի որ այն ավելի լայն հնարավորություն է տալիս ընտրելու ուղղությունը, տեղափոխելու ավելի մեծ քանակությամբ ապրանք և դրանից բացի, այս ճանապարհները ավելի մեծ հնարավորություն են տալիս արտադրամասերին հասանելիության առումով: Բացի դրանից, այս ձևով ապրանքը վերաբեռնելու կարիք չի լինում: Հետևաբար, շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, նախընտրում են ցամաքային բեռնափոխադրումները: Իրանն այս առումով ունի լայն հնարավորություններ: Իրանի ճանապարհների մեծ մասն անցնում են հարթավայրերով, այս երկրում վառելիքն էժան է և այդ պատճառով, բեռնափոխադրումներն իրականացվում են հիմնականում ցամաքային ճանապարհով: Փորձագետ Ալի Թահերին այս կապակցությամբ ասում է. «Իրանի տարանցիկ ենթակառուցվաքների զարգացումն անցած տարիների ընթացքում,  համընկել է երկրի քաղաքատնտեսական ազդեցության մեծացման հետ հատկապես արևմտյան Ասիայում: Դա պատճառ է դարձել, որ Իրանի հնարավորություններն ավելի լուրջ դիտարկվեն: Այս առումով կարևորվում է հատկապես Մետաքսի ճանապարհի վերականգնումը, որպես ամենարեկար ցամաքային ուղիներից մեկը: Այս պատմական ուղղությունը, որը հնուց ի վեր համարվում էր Եվրոպայի ու Ասիայի ամենակարևոր առևտրային ուղին, այսօր մեծ նշանակություն է ձեռք բերում համաշխարհային տնտեսության համար»:  

Չիանստանի արտահանումների 85 տոկոը կատարվում է դեպի Եվրոպա: Արտահանումն իրականացվում է Սուեզի ջրանցքի միջոցով: Դա այն դեպքում, երբ Մետաքսի ճանապարհի շրջանակում Չինաստանի կողմից Իրանի հնարավորթյունն օգագործելու դեպքում, ապրանքների փոխադրումը կիրականացվի ավելի կարճ ժամկետներում և Չինաստանի կախվածությունը Սուեզի ջրանցքից, կկրճատվի: Իրանը 2009թ ավելի քան 9100 կմ ճանապարհ է կառուցել, իսկ 2017թ.՝ 17700 կմ: Չնայած դեռևս կա ներդրումների կարիք, որպեզի հարևան երկրներն օգտվեն ապրանքների տրանզիտի Իրանի  հնարավորություններից: Այս տվյալները վկայում են, որ Իրանի պետությունը խիստ կարևորում է տարանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք կարող են ունենալ և ներքին  և տարածաշրջանային և միջազգային նշանակություն: Իրանն ունի նաև ծովային փոխադրման մեծ հնարավորություններ, ինչը կարևորվում է աշխարհում: Աշխարհագրական տեսակետից, ծովային խցանումները վերջին տասնամյակներում մեծ փոփոխությունների են ենթարկվել: Ծովային տրանսպորտն ունի ոչ միայն հարմար արագություն, այլ նաև թույլ է տալիս մեծ ծավալներով ապրանք տեղափոխել և ընդգրկում է ավելի մեծ տարածքներ: Իսկ հատկապես ծանր արդյունաբերության համար շատ կարևոր է ծովային տրանզիտը, քանի որ հումքի տեղափոխումը մեծ ծավալներ է ընդգրկում:

Մեծ նշանակություն ունեն նաև նավահանգիստները, քանի որ դրանք համարվում են էներգետիկայի, բեռների և ուղևորների դարպասները ծովում ու ցամաքում: Իրանը և հյուսիում և հարավում ունի կարևոր նավահանգիստներ: Հարավում գտնվում են Իմամ Խոմեյնի, Ռաջայի, Բուշեհր և Չաբահար նավահանգստները, իսկ Հյուսիսում՝ Ամիրաբադ, Նոշար և Էնզելի նավահանգստները: Ներկա դրությամբ, այս նավահանգիստների առևտրային տարողությունը կազմում է 230 միլիոն տոննա: Դա այն դեպքում, երբ դրանց լոգիստիկական կարողությունները կազմում են մոտավորապես 160 միլիոն տոննա: Սա ցույց  է տալիս, որ Իրանը մեծ հնարավորություն ունի ապրանքների միջազգային տրանզիտի ոլորտում և այս բաժնում ներդրումները կարող են շահավետ լինել:

Ծովային  տրանսպորտի տեսակետից, Իրանն Արևմտյան Ասիայում զբաղեցնում է առաջին,իսկ աշխարհում՝ 20-րդ տեղը

 

Հնդկաստանն օգտվելով Իրանի աշխարհագրական պայմաններից, ցանկանում է զարգացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և ավելացնել Իրանի միջոցով դեպի Միջին Ասիա ու Աֆղնաստան իր տարանցումները: Հատկանշական է, որ Չինաստանը նույնպես ցանկանում է այս լորոտւմ ներդրում անել: Իրանի նավահանգիստները գտնվում են միջազգային ուղղությունների վրա և հասանելի են ցաքային ու երկաթուղային ուղղությունների համար: Որպես օրինակ, Ռաջայի նավահանգիստն ունի տարեկան 100 մլն տոննա բեռ տարանցելու հնարավորություն:

Ծովային  տրանսպորտի տեսակետից, Իրանն Արևմտյան Ասիայում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում՝ 20-րդ տեղը: ԻԻՀ ծովագնացության ընկերությունը համարվում է Եվրոպայից դեպի Միջերկրական ծով և Ասիայի արևելք  ամենակարևոր տրանսպորտային ուղղություններից: Իրանի ծովագնացության կազմակերպության նավատորմն ունի 165 առևտրային նավ և կարող է տեղափոխել  5 մլն 800 հազար տոննա բեռ: Ընկերությունը 180 ներկայացուցչություն ունի տարբեր երկրներում և համագործակցում է իրանական 19 ընկերությունների հետ: Իրանին հասանելի են հյուսիսի ու հարավի ծովերը և ազատ ջրերը, ինչպես՝ Հնդկական օվկիանոսը: Իրանը գտնվում է հյուսիս-հարավ միջանցքի ուղղությամբ և Միջին Ասիայի երկրների ու հարավային ջրերի կապող օղակն է: Այսպիսով, տարեկան 100 հազար նավ կարող է տեղափոխվել Իրանի շրջակա տարածքներից: Իրանն ունի 2900 կմ ծովային սահման և 5800 կմ ծովափ: Իրանը ծովային սահման ունի 12 երկրների հետ: Այսպիսով, ԻԻՀ հնարավորություն ունի արտասահմանյան ներդրումնբեր ներգրավելով, զարգացնել ծովային տնտեսությունը: Իսկ նման ներդրումները բնականաբար ակնկալում են նաև մեծ շահույթ:  

Թռիչքներ՝ Իրանի ապահով երկքնում  

 

 

Բացի ծովային տանսպորտից, Իրանի երկինքը նույնպես կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանի ու աշխարհի օդագնացության ոլորտում: 1979թ. Իրանն ունեցել է 43 օդանավակայան: Իսկ իսլամական հեղափոխությունից հետո, վերջին 40 տարիների ընթացքում, դրանց թիվը հասել է 72-ի: 2017թ օդային թռիչքները, 1979թ համեմատ մեծ աճ են գրանցել, 31100-ից հասնելով  426 684 թռիչքի: Իրանի ավիաուղիների վերաբերյալ պետք է ասել, որ 1979թ Իրանն ունեցել է 10 ավիաուղի, իսկ 2018թ. դրանց թիվը հասել է 137-ի: Ներկայումս Իրանում գործում է 9 միջազգային և 29 ներքին օդանավակայան: Իրանն ունի նաև 30 օդանավակայան, որոնք Միջազգային տվյալների համաձայն Ասիայի Արևմուտքում Իրանի ամենաապահով երկինքն է՝ առևտրային  ուղևորափոխադրումների իրականացման համար:

 

Պիտակ

Մեկնաբանություններ