Հոկտեմբեր 06, 2019 13:47 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ, այս հաղորդման ընթացքում ձեզ կներկայացնենք Ահվազ գեղեցիկ քաղաքը:

Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունն Իրանի զով արևմուտքից դեպի հարավ-արևմտյան տաք տարածքներ: Հասնում ենք Խուզեստան, որտեղ գտնվում են Զագրոս լեռների արևելյան լանջերը, և երբ հասնում ենք մի հարթավայր, որը ծովի մակարդակից շատ ցածր է,  լիարժեք զգում ենք Խուզեստանի բարձր  ջերմուաստիճանը: Իր ցածր դիրքի պատճառով, Խուզեստանը լի է հսկայական ճահճուտներով ՝ երկար  ոսկեգույն եղեգնուտներով   և առատ ջրով, որը կոչվում է «հուռ»: Իրանի հիասքանչ եվ պատմական քաղաք  Ահվազը, գտնվում է Խուզեստանի հարթավայրում: Քաղաք, որը դարձել է Իրանի ամենատաք տարածքներից մեկը, Պարսից ծոցին հարևանության և Սաուդյան Արաբիայի ավազուտներից թափանցող տաք  օդային հոսանքների պատճառով:

Ահվազի վաղեմությունը վերադառնում է իլամցիների  քաղաքակրթությանը, որը վեց հազար տարի առաջ կրում էր  Թարիանա  անվանումը: Ավելի ուշ, Աքեմենյան շրջանում, Դարեհ Մեծն այդ քաղաքն անվանում է Խոջեստան, այսինքն՝շաքարի կենտրոն (Շեքարեստան):  Հարկ է նշե , որ Ահվազը տարբեր ժամանակաշրջաններում  ունեցել է բազմաթիվ անվանումներ , իսկ ներկա  անվանումը մնացել է  իսլամական շրջանից:

Ահվազի տեսարժան վայրերը սկսվում են դեռ  քաղաք մտնելուց առաջ: Կապույտ հորիզոնօմ, երկարավուն եվ բաց կանաչագույն շաքարեղեգներն իսկապես հմայիչ են: Ընդարձակ արմավենուտներն իրենց բարձրաբերձ արմավենիներով  եվ արմավի դեղնագույն ողկույզներով,  դյութիչ են: Ահվազը համարվում է  արմավի  ամենախոշոր արդարողներցի մեկը: Ահվազն ու առհասարակ Խուզեստանն, այս դեղին ոսկուց բացի, հայտնի է նաև որպես սև ոսկու տարածք, քանի որ այստեղ կան բազմաթիվ նավթահորեր: Բազմաթիվ արդյունաբերական օբյեկտների առկայությունն, ինչպիսին է  պողպատի հայտնի  գործարանը, Ահվազը դարձրել է Իրանի ամենակարևոր արդյունաբերական կենտրոններից մեկը:

Նշենք նաև, որ Ահվազի անունը շաղկապված է գեղեցիկ Կարուն գետի հետ: Կարունի մի մասը նավարկելի է  եվ այդ  պատճառով, Ահվազի առեւտուրը հին ժամանակներից սկսած զարգացած է եղել: Կարունն Իրանի ամենաջրառատ գետն է: Այն սկիզբ է առնում Բախտիարի լեռներից և ունի ոլորապտույտ ճանապարհ, որի վրա կառուցվել են բազմաթիվ ջրամբարտակեր, որոնք Խուզեստանը վերածել են առանձնահատուկ հովտի: Կարունն անցնելով Ահվազի միջով, հոգատար մոր նման իր գիրկն է առել քաղաքի արեւելքն ու արեւուտքը, գեղեցկացնելով այն:

Կարունի գեղեցկությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ Ահվազի զով գիշերով քայլում ենք «Յոթերորդ» կոչվող  գեղեցիկ կամուրջի վրայով, որը  շրջապատված է  արհեստական ջրվեժով, զգալով լույսի ու գույնի միաձուլման  գեղեցկությունը: Այս գեղեցիկ կամարակապ կամուրջն Ահվազի  ամենագեղեցիկ կամուրջներից մեկն է, որը նոր քաղաքը միացնում  է հին քաղաքին և հայտնի է որպես քաղաքակրթությունների երկխոսության կամուրջ: Յոթերորդ կամուրջը միակը չէ, որ բացահայտում է Ահվազի գիշերային գրավչությունը: Սպիտակ կամ մահիկաձեվ կամուրջը, որը  բաղկացած է երկու սպիտակ մահիկաձեվ կամարներից, նույնպես Կարունի  գեղեցիկ  կամուրջներից է: Հրաշալի է կամուրջը դիտել Կարունի ափերից: Եվ ավելի հիասքանչ է Կարունը՝ կամուրջի վրայից:

Կա ևս մեկ այլ կամուրջ, որը կոչվում է Ութերորդ կամուրջ կամ հանրահայտ մալուխային կամուրջը, որն ի տարբերություն Կարունի մյուս կամուրջների,  կառուցված է  մալուխներով եվ չունի հիմքեր, իսկ  մեքենավարությունը հատկապես գիշերային ժամերին, հաճույք է պատճառում յուրաքանչյուր վարորդի, ով  անցնում  է այս կամուրջի վրայով:

Ահվազ ճանապարհորդելը դառնում է ավելի հաճելի, երբ այցելում ես Ահվազի ավանդական եվ ժամանակակից շուկաները: Ահվազի հնագույն շուկան է Աբդոլհամիդ շուկան: Ղաջարական դինաստիայի ժամանակաշրջանից մնացած աղյուսե կրպակներում վաճառվում է բազմերանգ կտորեղեն, սնուն եվ էժան ապրանքներ: Իհարկե շուկան ժամանակին եղել է արիստոկրատների կենտրոնը: Այդ շուկայում է գտնվում Մոինոլթոջար կառույցը կամ հանրահայտ Շէյխ Խազալ պանդոկը: Կառույց, որը խիստ աշխույժ է եղել  Ղաջարների ժամանակաշրջանում: Իր հնությամբ հանդերձ , չորս դղյակներ ունեցող եվ աղյուսապատ մահիկաձեվ կամարներից բաղկացած կառույցի շքեղությունը, դեռ զգալի է: 

Ահվազի հին վայրերում քայլելը յուրահատուկ տրամադրություն է փոխանցում: Երբ Ահվազ գաք, անպայման այցելէք Աջամ կառույցը:  Մեկ հարկանի աղյուսապատ կառույց, որի հատակը  քարապատված է  եվ իր  փորագրված սյուներով  ով բազմաթիվ կրպակներով, այն հիշեցնում է անցյալի աշխուժ կյանքի մասին:

Իհարկե, կան նաև այլ գեղեցիկ ու ավանդական շուկաներ, ինչպիսիք են՝ պակիստանցիների շուկան: Գունագեղ եվ երևակայությունն արթնացնող բազմերանգ  գործվածքների շուկան: Այդ  շուկաներից կարելի է գնել Ահվազի բազմազան սուվենիերներ, ինչպես նաև արմավ, արմավի հաց, կամ տեղական տարազներ: Տեսարժան վայր է  նաեվ Քավէ ավանդական շուկան:  Շուկա, որտեղ վաճառվում են զանազան ուտեստներ, ձուկ եվ ծովախառինջ:

Ահվազի տեսարժան այլ վայրերից է քաղաքի կենտրոնում գտնվող «Իմամ Խոմեյնի» հանրահայտ շուկան:  Այն Իրանի խոշորագույն փակ շուկաներից մեկն է: Շուկայում քայլելը հաճելի է, քանի որ մահիկաաձեվ կրպակները վիզուալ   ռիթմ ու կոմբինացիա  են ստեղծում: Կրծոսկրաձեվ շքամուտքերի գեղեցկությունը եվս չեն  զիջում շուկայի ներքին տարածքին: 

Իրանի քաղաքների մեծ մասում կան սրբավայր դամբարաններ, եվ  Ահվազը դրանցից մեկն է:Ահվազի կրոնական ամենահին ու կարեվոր  կառոյցներից է ՝Ալի էբնէ Մահզիարի դամբարանը: Ալի էբնէ Մահզիարը եղել է շիա բարձրաստիճան հոգեվորական եվ իմամ Ռեզաի զինակիցներից մեկը: Ուխտավորներին եվ այցելուներին,  այս վայրը հոգեկան  յուրահատուկ խաղաղություն է պարգեվում:

Ահվազն իր պատմական ու ավանդական վայրերից բացի, օժտված է  արդիական առեվտրի կենտրոններով, որոնք գոհացնում են շքեղ եվ գեղեցիկ արդիական  ապրանքների սիրահարներին:

Ահվազում կան նաև թանգարաններ: Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում են խուզեստանցի արվեստագետների  վիզուալ արվեստների մեծ մասը և հանդիսանում է իրանական ամենահիասքանչ և ամենամեծ արվեստի ցուցահսրահներից  մեկը, որի այցելությունը տեվում է ժամեր: Փայտի եվ փայտագործության մասնագիտական  թանգարանում  ցուցադրվում է փայտամշակումը և դրա կիրառումը քաղաքային ճարտարապետության մեջ:

Ահվազի պատմական և մշակութային գրավչություններին զուգահեռ, կարող եք տեսնել էթնիկ բազմազանությունը: Արաբները, ֆարսերը եվ լոռերն ապրում են իրար կողքի ու խաղաղ:  Այդ բարեկամությունը լավապես դրսեվորվեց Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին , երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս:

 

Շրջայց Իրանում հաղորդաշարի հարգելի ունկնդիրներ, Իրանի յուրաքանչյուր անկյունը լի է տեսարժան վայրերով և Իրան գալով կարող եք վայելել այս անարատ, դյութիչ ,հետաքրքրաշարժ և յուրօրինակ տեսարժան վայրերը:

Ավարտեցինք Ահվազ կատարծ այցը, մինչ նոր հաղորդում, որի ընթացքում  կներկայացնենք Իրանի մեկ այլ քաղաք, Տերն ընդ ձեզ:

 

 

Մեկնաբանություններ