Հոկտեմբեր 16, 2019 17:20 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօրվա մեր զրույցի թեման գումար խնայելն է։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ գումար խնայելու հետ կապված խորհուրդները հոգեբանության հետ բացարձակապես կապ չունեն,բայց հոգեբան Իրինա Ծատուրյանը այդպես չի կարծում։Այս հաղորդման ընթացքում դուք կլսեք հոգեբանի խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

Նախ փորձենք բացատրել Խնայողություն բառը,այն գործողությունների համակարգ է, որը հանգեցնում է ցանկացած ռեսուրսների չափավոր սպառմանը։

Խնայողության նոր նշանակությունն այն է, որ այն ոչ թե հակասում է նյութական արժեքների հետապնդմանը, այլ կարգավորում է այն՝ հետագա տիրապետումը առավելագույնի հասցնելու նպատակով։ 

Ինչո՞ւ է անհրաժեշտ խնայողություն կատարելը

Խնայողությունը մեր չծախսած գումարն է կամ մեր եկամտի այն մասը, որը մնում է՝ ընթացիկ ծախսերը կատարելուց և հարկերը վճարելուց հետո: Սակայն սա չպետք է նշանակի, որ անհրաժեշտ թվացող բոլոր ծախսերը պետք է կատարենք, և եթե դրանից հետո մեր եկամտից գումար մնա, ապա դրա հաշվին միայն կարող ենք խնայողություն կատարել: Իրականում խնայողությունը մեր եկամուտների մի մասը այժմ ծախսելու փոխարեն հետագայում ծախսելու մեր ընտրությունն է

Տնտեսության մեջ խնայողություններ կատարում են՝                                 

  • անհատները, 
  • ընկերությունները 
  • պետությունը  

Մենք իհարկե խոսելու ենք անհատների մասին։

Անհատները խնայողություն կատարում են հիմնականում երեք պատճառով՝
Անկանխատեսելի (հանգիստ լինել, որ գումար ունեն խնայած անսպասելի դեպքերի տեղի ունենալու դեպքում: Օրինակ՝ ավտոտրանսպորտային պատահար) կամ կանխատեսելի դեպքերի համար (օրինակ՝ ամուսնության, կրթության համար)։ 

Թանկարժեք և երկարաժամկետ օգտագործման ապրանքներ գնելու համար (օրինակ՝ մեքենա, հեռախոս), 

Ապագայում «հարմարավետ ու ապահով» ապրելու համար – երբ մարդը դադարում է աշխատել, նրա եկամուտները նվազում են և նա կարող է օգտագործել իր խնայողությունները: Չնայած շատ հեռու է թվում, սակայն խոսքը մասնավորապես վերաբերում է կենսաթոշակային տարիներին: 

Ուստի որքան շատ իմանանք դրամ խնայելու և այսօր շուկայում առկա ֆինանսական գործիքները խելացի օգտագործելու և խնայված գումարը մեծացնելու մասին, այդքան լավ ու հիմնավորված որոշումներ կարող ենք կայացնել։

Խնայելն, ըստ տնտեսագիտական տերմինաբանության, իրենից ներկայացնում է հետաձգված սպառում։ Այսինքն՝ մենք դիմակայում ենք մեր՝ այսօր որևէ բան ձեռք բերելու ցանկությանը՝ ապագայում մեկ այլ բան ունենալու նպատակով։ 

Որոշակի գումար «մի կողմ դնելով»՝ ինքներս մեզ տալիս ենք կյանքում չնախատեսված և բացասական իրավիճակները կառավարելու հնարավորություն, իսկ կենսաթոշակի անցնելիս, երբ նվազում են մեր եկամուտները, կատարված կենսաթոշակային խնայողությունները հնարավորություն են տալիս մեղմել եկամտի էական նվազման ռիսկը։ 

   Անշուշտ, խնայելը պակաս հաճելի զբաղմունք է, քան սպառելը։ Սակայն խնայելը փողը կառավարելու և մեր պլանավորած կյանքն ունենալու նախադրյալն է։ 

Ասում են՝ «Խնայված կոպեկը աշխատած կոպեկ է, կամ «Մի՛ վատնիր, որ չզղջաս»։ 

ԳՈՒՄԱՐ խնայելն այնքան էլ դյուրին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Եթե Դուք չունեք անսահմանափակ եկամուտ, բայց ունեք նպատակներ՝ ապագա մեծ գնումների և տարաբնույթ խոշոր ծախսերի հետ կապված, ապա, ամենայն հավանականությամբ, մտածել եք՝ որն է գումար խնայելու ամենաարդյունավետ տարբերակը:

Այն, որ խնայողություններ կատարելը լավ գաղափար է, անվիճելի է: Անկախ այն բանից՝ խնայողությունները նախատեսվում են կրթության, ճանապարհորդության, ավտոմեքենա ու բնակարան գնելու կամ այլ նպատակների համար, անհրաժեշտ է ցուցաբերել ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

 Որն է գումար խնայելու լավագույն տարբերակը: ներկայացնում ենք ամենակարևոր խորհուրդները.

1. Հետևեք Ձեր ծախսերին / Ոչ բոլորն ունեն ճիշտ պատկերացում իրենց եկամուտների և ծախսերի մասին, այնինչ անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար պարտադիր է հետևել եկամուտներին և ծախսերին: Եթե ցանկանում եք սովորել ճիշտ խնայել և Ձեր խնայողությունների համար սահմանել եք հստակ նպատակներ, ապա սկսեք կառավարել Ձեր ֆինանսները՝ հաշվարկելով ծախսերը և այդ ծախսերի անհրաժեշտությունը: Հաճախ մենք կատարում ենք ծախսեր, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ, մինչդեռ այդ ծախսերի կրճատմամբ կարելի է մեծացնել խնայողությունները: Այսպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս միշտ հետևել ծախսերին և ցանկացած գնում կատարելիս հաշվարկները կատարել միայն երկարաժամկետ կտրվածքով:

2. Խնայողություններ կատարելը դարձրեք ավտոմատ / Ձեր եկամուտներն ու ծախսերը հաշվարկելուց և երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով անձնական բյուջեն կազմելուց հետո սահմանեք նաև խնայողություններ կատարելու հստակ ժամանակացույց: Սա ամենապարզ և արդյունավետ լուծումն է խնայողություն կատարելու սովորույթ ձեռք բերելու համար: Հնարավորինս հետևեք Ձեր իսկ կողմից սահմանված ժամանակացույցին և կախված Ձեր անձնական եկամուտներից՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով աշխատավաձից և այլ եկամուտներից որոշակի գումար ավելացրեք խնայողություններին: Կարող եք վստահ լինել, որ պարբերական սկզբունքով խնայողությունները կօգնեն առավել արդյունավետ խնայել գումար և արագ հասնել նպատակներին:  

3 Հնարավորինս խուսափեք վարկերից ու պարտքերից / Տարաբնույթ սպառողական վարկերն ու պարտքերը սահմանափակում են խնայելու հնարավորությունները: Եթե ցանկանում եք խնայել, ապա պատրաստ եղեք որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր տեսակ «ոչ կենսական» պարտքերից ու վարկերից: Անհրաժեշտ և պարտադիր պայման է հասկանալ՝ որքան էլ գրավիչ թվան վարկերը, դրանց դիմաց տոկոս վճարելու փոխարեն կարելի է շահել խնայողություններ կատարելով: Սովորեք ծախսել քիչ և  խուսափեք պարտքերից: Վարկերից և պարտքերից ազատվելու համար կարելի է կազմել ժամանակացույց և մեկ առ մեկ մարելով պարտքերը՝ մոտենալ ցանկալի արդյունքին: Վարկերից և պարտքերից ազատվելու արդյունավետությունն ու դրական ազդեցությունն առավել զգալի կլինի երկար ժամանակահատվածի կտրվածքով:

4 Ընտրեք մեկին, ով կօգնի վերահսկել Ձեր խնայողությունները /Խնայողությունների հարցում Ձեզ կարող է օգնել ընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը՝ պարզապես հետևելով Ձեր ծախսերին և հիշեցնելով խանայողության մասին: Եթե ունեք հստակ սահմանված նպատակ և Ձեր խնայողությունները կատարում եք այդ նպատակին հասնելու համար, ապա վստահ եղեք, որ Ձեզ «հետևող աչքերը» կօգնեն խնայել հնարավորինս մեծ գումար:

5 Սկսեք փոքր գումարից / Ձեր խնայողությունները սկսեք ավելի փոքր նպատակային գնումների և ծախսերի համար, քանի որ այս դեպքում Ձեր նպատակին հասնելու համար կպահանջվի ավելի քիչ ժամանակ, իսկ հաջորդ խնայողությունները կատարելու համար կունենաք առավել մեծ մոտիվացիա, և արդեն իրագործված նպատակը Ձեզ համար կլինի ոգեշնչող օրինակ: Բացի այդ, հիշեք՝ խնայողությունների հարցում ամենակարևոր գործոններից մեկը ժամանակն է. որքան երկար ժամանակային կտրվածքով եք խնայողություններ անում, այնքան արդյունքներն ավելի նկատելի և ոգևորիչ են:

6 Գնահատեք Ձեր ունեցածը / Ընդհանուր առմամբ, խնայել նշանակում է ունենալ անկոտրուն կամք, ձգտում և տարբերվող մտածելակերպ: Գնահատեք այն ինչ ունեք և շարժվեք Ձեր նպատակների հասնելու համար՝ հնարավորինս շրջանցելով բոլոր «կեղծ» ակցիաները, «աննախադեպ» զեղչերն ու «բացառիկ» առաջարկները:

Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

Պիտակ

Մեկնաբանություններ