Հոկտեմբեր 23, 2019 12:29 Asia/Yerevan
  • Իրանի հնարավորությունները`օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար(10)

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Իրանի հնարավորությունները` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար» հաղորդաշարի վերջին թողարկումը:

Հաղոդաշարի  նախորդ թողարկումների ընթացքում ներկայացրեցինք Իրանի հնարավորությունները՝ հանքային, մետաղական, բնակարանային, քաղաքաշինութան, նավթային, գազային, նավթաքիմիական, մաքուր էներգիայի և գյուղատնտեսության ոլորտներում: Այսօր կներկայացնենք Իրանի հնարավորությունները՝ ցամաքային, օդային ու տրանսպորտային ոլորտներում:

Այսօր մենք կխոսենք Քիշի, Չաբահարի, Արվանդի և Ղեշմի չորս ազատ առևտրաարդյունաբերական ազատ գոտիների հնարավորությունների մասին:

Իրանի հարավային Քիշ կղզին կամուրջ է Իրանի և հարևան երկրների միջև: Քիշ կղզին միշտ առևտրական կապերի մեջ է եղել Հնդկաստանի և Միջագետքի այլ երկրների հետ: 2006 թվականից ի վեր Քիշ կղզին Իրանի մաքսային տարածքից դուրս  է գտնվում: Իհարկե այս կղզին 1993 թվականից մտել է Իրանի ազատ առևտրի գոտու մեջ:

Քիշ ազատ առևտրի գոտու արդյունաբերություններից են էլեկտրոնիկայի արդյունաբերությունը, հագուստի, սննդի ու դեղորայքի, քիմիական նյութերի, ցելյուլոզայի, և ոչ մետաղային արդյունաբերության ոլորտները և ավտոմոբիլային արտադրությունը: Հնուց ի վեր, մարգարիտը եղել է Քիշ կղզու հատուկ  արտադրանքը: Կղզում օտարերկրյա ներդրումների շատ հնարավորություններ կան: Կղզին զբոսաշրջային կենտրոն է և ունի բազմաթիվ զվարճանքի վայրեր, ինչպիսիք են կորալի ծովափնյա այգին և բազմաթիվ առևտրի կենտրոններ:

Քիշ ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Մոզաֆարին ասում է.««Նոռուզի պատմական տոնի նշումը, Քիշի ծովագնացության օրացույցը, Քիշ կղզու որոշ հուշարձաններ, այդ թվում ՝ Մաշայի մզկիթը Ղուրանի թանգարանի   վերածումն այն ծրագրերն են, որոնք ներառվել  են Քիշի ազատ գոտու կազմակերպության օրակարգում»: 

Քիշի զբոսաշրջային կղզին 

Չաբահարի նավահանգիստն Իրանի հարավում գտնվող ազատ առևտրի գոտիներից մեկն է, որը գտնվում է Սիստան և Բալուչիստան նահանգում , Օման ծովի երկայնքում:

Չաբահարի ազատ գոտին զբոսաշրջության, գյուղատնտեսության, հանգստի, ծառայությունների և տնտեսական, արդյունաբերական և առևտրային տարածք է:

Չաբահար նավահանգստի միջոցով Իրանը կարող է հասանելիություն ունենալ Օման ծովին և Հնդկական օվկիանոսին:  

Չաբահարի նավահանգիստը Օմանի ծովի միջոցով Իրանը և Պարսից ծոցի այլ երկրները կապում է աշխարհի փոքր և մեծ նավահանգիստներին:

Չաբահարի նավահանգիստն իր ռազմավարական դիրքի բերումով ցամաքով շրջապատված Կենտրոնական Ասիայի երկրները՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Աֆղանստանը միացնում է ազատ ջրերին:

Չաբահարի առևտրական ճանապարհը  միջանցքներով  Հյուսիսից հարավ և Արևելքից Արևմուտք  Աֆղանստանը կապում է Կենտրոնական Ասիային:

Մաշհադ-Չաբահար ավտոմայրուղու կառուցումը՝ որպես հյուսիս-հարավ միջանցք, կարող է Կենտրոնական Ասիան միացնել Օման ծովին ու ազատ ջրերին:

Չաբահարի մյուս պոտենցիաներից են ձկնաբուծությունը և ծովախեցգետինը:  Ձկնաբուծության տարեկան պոտենցիալը Չաբահարում կազմում է ավելի քան 170,000 տոննա, որը հնարավոր է ավելացնել մինչև 300,000 տոննա: Չաբահարն ունի ծովախեցգետնի 3000 տոննա արտադրության հզորություն:

Տարեկան 80,000 տոննա արևադարձային մրգերի, այդ թվում  բանանի, սեխի և սապոդիլայի արտադրությունը Չաբահարի շրջանի այլ պոտենցիալներից են:

Չաբահարը նաև ունի բնական և զբոսաշրջային, մշակութային և պատմական տեսարժան վայրեր:

Կոկորդիլոսը, Լիպարի ճահիճը, Չաբահարի ծոցը, Սեյեդ Ղուլամ Ռասուլի սրբավայրը, Թիսի կամ պորտուգալացիների պատմական ամրոցը, Թիսի պատմական գյուղը, լողափի սպորտը և նավարկությունը, Գոլաֆշանի բլուրները, Հարայի անտառները, Թինի պատմական ամրոցը, փոքր լեռները և Մարսյան բլուրները Չաբահարի տեսարժան վայրերից են: Չաբահարում կառուցվում է Ասիայի բուժիչ ջրերի և էներգետիկ ըմպելիքների խոշորագույն ընկերությունը:

 Չաբահարն ունի մեծ քանակությամբ բուժական բույսեր արտադրելու հնարավորություն: Այս տարածքում արտադրվում է զաֆրան, ծորի և այլ բույսեր:

Չաբահարը նաև անհամեմատելի հնարավորություններ ունի արդյունաբերության ոլորտում: 300 հեկտար տարածությամբ Մաքրանի պողպատի արտադրման գործարանի և և տարեկան 1 միլիոն և 600 000 տոննա հզորությամբ սպունգային երկաթի արտադրական միավորի կառուցումը, «Փետրոչայնա» ընկերության կողմից օրական 40,000 բարել արտադրական հզորությամբ Չաբահարի նավթավերամշակման գործարանի կառուցումը, և Մաքրանի նավթաքիմիական քաղաքի և Իրանի երրորդ ավտոմեքենայի  արտադրման գործարանի կառուցումը Չաբահարի արդյունաբերական ոլորտում ներդրում կատարելու հնարավորություններից են:

Չաբահարի ազատ գոտին դառնում է Ասիայի իսլամական երկրների Աֆրիկայի և Եվրոպայի  առևտրային կենտրոնը, հատկապես հալալ սննդի ոլորտում:Այդ իսկ պատճառով այն գրավել է տարածաշրջանային և միջազգային ներդրողների ուշադրությունը:

Չաբահարի նավահանգիստ ազատ ջրերի  հասանելիության լավագույն միջոցը Աֆղանստանի համար

Պարսից ծոցի հյուսիս-արևմուտքում գտնվող Արվանդ ազատ գոտին ներառում է Աբադան, Խորշամշահր և Մինուշահր քաղաքները: Այս տարածքը գտնվում է Արվանդ և Քարուն  գետերի խաչմերուկում և ընդհանուր սահման ունի Իրաքի և Քուվեյթի հետ:

Արվանդ գետի ազատ գոտին հատուկ կարևորություն ունի, ճանապարհային, երկաթուղային, ծովային և օդային փոխադրումների հնարավորությունների ոլորտներում: Արվանդի ազատ գոտու հատուկ աշխարհագրական դիրքը և դրա տարանցիկ և ռազմավարական ուղիները կարևոր դեր են խաղում առևտրային ուղիները հատելու հարցում: Արվանդը, Իրաքի  երկրորդ խոշոր նահանգ այսինքն Բասրայի միջոցով  միջազգային ջրուղիներին և Միջերկրական ծովին դյուրին հասանելիություն ունենալու հնարավորություն է ստեղծել:

Արվանդի ազատ գոտու ներդրումների և զարգացման գծով կազմակերպության փոխտնօրեն Սեյեդ Ալի Մուսավին ասում է. ««Արվանդ ազատ գոտին լավ ենթակառուցվածքներ ունի արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտում ներքին և արտաքին ներդրումների համար: Խորամշահրի և Աբադանի արդյունաբերական քաղաքներն ներգրավել են մոտ 166 արդյունաբերական միավորներ: Ներդրողների համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ թվում ճանապարհ, ջուր, կոյուղի, ինտերնետ, հեռախոս, էլեկտրականություն , մաքսային ծառայություններ և այլն: Համագործակցության հուշագիր  ենք ստորագրել  արդյունաբերական կազմակերպության հետ` ենթակառուցվածքները լրացնելու և արհեստավորներին ավելի լավ ծառայություններ մատուցելու համար»:

Արվանդ գետի ազատ գոտու առևտրային և տրանզիտ  հնարավորությունները

Ղեշմի կղզին ունի հատուկ գեոէկոնոմիկական և գեոստրատեգիական դիրք: Կղզին գտնվում է աշխարհի ամենամեծ էներգետիկ տարանցման միջանցքում: Ամեն տարի ավելի քան 150,000 նավ անցնում է այս միջանցքից: Ղեշմ կղզին, 2800 կմ երկարությամբ հյուսիս-հարավ միջանցքի  ճանապարհին գտնվելով միջազգային մայրուղիներից մեկն է: Նման իրավիճակը հնարավորություն է տալիս գումար վաստակել, վառելիքի լցման, կարևոր իրերի վաճառքի և նավերի վերանորոգման և այլ ծառայությունների միջոցով: Նաև Ղեշմից յուրաքանչյուր կոնտեյների բեռնափոխադրման արժեքը 30 տեկոսով էժան է Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և Միջերկրական ծովով փոխադրելու ծախսից, և դրա տևողությունը 50 տոկոսով պակաս է, քան այս երեք ուղիները:

Ղեշմը գտնվում է աշխարհի արևելք-արևմուտք միջանցքի լավագույն օդային ճանապարհի վրա: Դա հնարավորություն է տալիս զարգացնել վառելիքի տանկերները, կառուցել միջազգային օդանավակայան, տերմինալ, վերանորոգման սրահ և  ստեղծել այլ ծառայությունների հարմարություններ: Նվազեցնելով օդային բեռնափոխադրման ծախսերը  Քիշը կարող է դառնալ հարավ-արևմտյան Ասիայի խոշոր օդային հանգույցը: Ներդրումներն այս ոլորտում ամենաշահավետ ներդրումներից են:

Ղեշմի շրջանի հնարավորություններից մեկն է խորը և հարմար ծովափերը՝ խոշոր նավահանգիստների կառուցման համար, որտեղ կարող են կայանել 100  հազար տոննա կամ ավել ծանրությամբ նավեր: Նաև ծովային արդյունաբերության և ձկնաբուծական արդյունաբերության զարգացումը:

Կղզու շրջակա միջավայրի եզակի էկոլոգիական վիճակը և ջրի հոսքը լավ պայմաններ են ստեղծում կենսաբանական հետազոտությունների համար:

Բանդար Աբասում  նահատակ  շահիդ Բահոնարի և շահիդ Ռաջայի նավահանգիստները, ինչպես նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտում էժան աշխատուժի և ներդրումների առկայությունը Ղեշմ ազատ գոտու այլ առանձնահատկություններն են: Ղեշմն ունի նաև զբոսաշրջության մեծ հնարավորություններ, ներառյալ գեղեցիկ մարջան կղզիներ և լողափեր, լեռներ, ծովում լողացող անտառներ, տասնյակ տեսակի թռչուններ, փոքր կղզիներ և հին ջրամբարներ, պատմական ամրոցներ, աղի քարանձավներ, թզենիներ և այլն: Ղեշմ կղզու մյուս տեսարժան վայրերից  են Չահ Քուհի հովիտը, կոկորդիլոսի պարկը, Հերայի անտառները, Սեթարեի հովիտը և պորդուգալացիների ամրոցը:

Ղեշմ կղզու ծովային զվարճանքները

Ղեշմ կղզին ունի բազմաթիվ հանքեր և էներգետիկ ռեսուրսներ: Ղեշմ կղզու ամենակարևոր հանքավայրերն են աղի և ծծմբի հանքերը: Կղզում նավթի և բնական գազի պաշարները ներդրման մեծ հնարավորություն են ստեղծում այդ տարածքում:

Նավթի վերամշակման և գազի նախագծերի ոլորտում Ղեշմ ազատ գոտու կազմակերպությունը ողջունում է ամեն տեսակ ներդրումներ՝ Գազի կոնդենսատի, հում նավթի վերամշակման և տարբեր տեսակի նավթամթերքի և հեղուկ գազի վերամշակման գործարանների կառուցման ոլորտներում:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ