Հոկտեմբեր 23, 2019 13:46 Asia/Yerevan
  • Շրջայց Իրանում (11)

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Խուզեստան նահանգի քաղաքներից մեկին՝ այսինքն Շուշ հնադարյան քաղաքին:

Շուշ քաղաքը

Խուզեստան նահանգը տեսարժան գրավչություններով լի նահանգ է: Հրաշալիքներով լի այս հովտում գոյություն ունեն այնպիսի քաղաքներ, որոնցից ամեն մեկը կարող է ավելի խորացնել մեր հայացքն Իրանի մշակույթի ու պատմության նկատմամբ: Գնում ենք հնադրայան Շուշ քաղաք, որը գտնվում է Ահվազ քաղաքից 135 կմ դեպի հյուսիս: Շուշ քաղաքը աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է: Այն հիմնադրվել է 4200 տարի Քրիստոսից առաջ: Այս քաղաքը տարիներ շարունակ էլամացիների քաղաքակրթության և Աքեմենյանների հզոր կայսրության կենտրոնն է եղել: Քաղաք մտնելուն պես հնարավոր է զգալ նրա հնությունը, քանի որ մուտքի ճանապարհին է գտնվում Շուշ քաղաքն իր բազում պատմական կոթողներով:

Շուշ քաղաքը ունենալով համաշխարհայի գրանցմամբ երկու կոթողներ՝ Չողազանբիլի տաճարը և Շուշ քաղաքի հնադարյան միջավայրը և հին մի քանի քաղաքակրթություններից մնացած բազում պատմական կոթողներ իրանցի ու արտասահմանցի բազում զբոսաշրջիկների նպատակակետն է: Շուշ հնադարյան միջավայրի համաշխարհային գրանցումը տեղի է ունեցել 2015թ., որ աշխարհի պատմական ու տեսարժան բացառիկ վայրերից մեկն է: Այս տարածքի մեջ են գտնվում՝ Շաուր պալատը, Ափադանա պալատը, պալատի արևելյան դարպասը, Հադիշ դարպասը, տասնհինգերորդ քաղաքը, Շուշ քաղաքի Ջամե մզկիթը և իսլամական ժամանակաշրջանի շինությունները, Աքրոպոլի բլուրները և ֆրանսիացիների ամրոցները, որոնցից ամեն մեկի մասին կարելի է ժամեր խոսել: Իրականում Շուշը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որ կարելի է այդ քաղաքի շրջապատի հնադարյան բլուրների վրա նշմարել տարածաշրջանի մեծ առևտրի առաջին հետքերը: Այն բլուրները, որոնք հայտնի են դարձել Հաֆթթափե անվամբ:

Այս բլուրների հրաշալիքներից մեկը էլամացիների դամբարաններն են եղել, որ ուեցել են առաջին կամարաձև առաստաղները: Այն բլուրները, որոնց վրա հին ժամանակներում շքեղ պալատներ են կառուցվել, որոնք մոնղոլների հարձակումից հետո ու նույնպես Իրան-Իրաք պատերազմի ժամանակաշրջանում ու նաև այս շրջան կատարած տարբեր հնագետների բազմակի այցելություններից հետո ավերվել են:

Շուշ քաղաքի օդային լուսանկարը

Այս բլուրներից ամենահայտնի բլուրը Աքրոփոլի բլուրն է: Աքրոփոլի բլուրի արժեքավոր գտածոներից շատերը պահվում են Փարիզի Լուվրի թանգարանում, որոնցից ամենահայտնիններն են Նամիրասթոն Թագուհու հայտնի արձանը, Համուրաբիի օրենքի սալիկը և Շուշի կավե գավաթը: Շուշի կավե գավաթը սիսեռի գույն է, որի վրա ամենագեղեցիկ ու ամենավերացական կերպով պատկերված է սարի այծ, ինչի պատճառով գավաթը որպես արվեստի նմուշ ավելի մեծ արժեք է ներկայացնում քան հնագիտական առումով:

 

Հենց այս բլրի վրա կառուցվել է Շուշ քաղաքի հայտնի ամրոցը, որ իրականում կառուցվել է միջնադարյան ոճով ֆրանսիացի հնագետների կողմից 1897թ.: Այս ամրոցը շինված է աղյուսներով իրար մեջ ու սեղանաձև է և մեծ նմանություն ունի Ֆրանսիայի բազիլիկ շրջանի ճարտարապետությանը: Իրականում ցավալին այն է, որ այս ամրոցը կառուցվել է Ափադանայի ու այլ պալատների տարածքում մնացած աղյուսներից ու նաև Չողազանբիլի սեպագիր գրություններով զարդարված աղյուսներից, որ ինչ-որ կերպ պատմության խեղաթյուրում է համարվում: Իրականում այս պալատի կառուցման հիմքը եղել է գտածոների ու ճարտարապետության մնացորդների առավել հափշտակումն ու օտարերկրացի հնագետների կողմից դրանք Իրանից դուրս հանելը:

Անհրաժեշտ է, որ ամրոցը տեսնելուց հետո նաև այցելենք Ափադանայի պալատ:  Այն պալատը, որ պատկանում է Մեծն Դարեհ թագավորին և Թախտե Ջամշիդի պալատների հետ միասին համաշխարհային հռչակ է վայելում: Ալեքսանդր Մակեդոնացու հարձակման հետևանքով պալատի աղյուսե պատերից ու քարե սյուներից շատ բան չի մնացել, սակայն դեռ հնարավոր է սյուների խոյակների մեջ զգալ այդ փառքն ու մեծությունը: Գեղեցիկ խոյակներ, որ ծնկի իջած ու մեջք-մեջքի տված ցլերի տեսքով են:

Ափադանա պալատի սյուների մնացորդները

 Իհարկե պալատի հարևանությամբ գտնվող թանգարանում կարելի է տեսնել պատերի մնացորդները, որոնց վրա էմալապատ աղյուսներով պատկերված է զինվորների, թևավոր առյուծի ու կապույտ նունուֆարի պատկերները:

Փարիզի Լուվրի թանգարանում գտնվող Ափադանա պալատի սյուների խոյակներից մեկը

Շուշի քաղաքական ու մշակութային համբավն այսքանով չի սահմանափակվում: Ահվազից դեպի Շուշ մի զարտուղի ճանապարհ կա, որ Չողազանբիլի զիգորաթի մնացորդները գտնվում է այդտեղ: Այս կոթողը հնադարյան ամենահայտնի զիգորաթներից մեկն է, որ իր հարևանությամբ գտնվող Միջագետքի քաղաքակրթության զիգորաթներին ոչ մի բանով չի զիջում: Այն հինգ հարկանի բրգաձև կառույց է հարյուր մետրով հարյուր մետր չափսերով, որի ամեն մի հարկը կրկին կառուցվել է գետնի հատակից: Այս քաղաքական ու կրոնական կառույցի արժեքավոր մնացորդները կարելի է տեսնել միջազգային թանգարաններում: Անհրաժեշտ է իմանալ, որ 1979թ. Չողազանբիլի Զիգորաթը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Նախքան քաղաք մտնելը անհրաժեշտ է տեսնել Քյարխե գետը: Քարունից ու Դեզից հետո Քյարխե գետը Իրանի 3-րդ մեծ գետն է համարվում, որի ջուրը հասնում է Իրանի արևմտյան բոլոր նահանգներին: Իրականում Քյարխե գետը հոսում է հյուսիսից հարավ և անցնելով Շուշ քաղաքի պատմական կոթողներինց ճանապարհը շեղում է դեպի արևմուտք և մտնում է հարևան երկիր Իրաք: Հնադարյան բլուրների կողքով վեհությամբ անցնող Քյարխեն տեսնելը իրոք հրաշալի է: Եվ հետաքրքիր է իմանալ, որ Իրանի ամենամեծ հողե ամբարտակը կառուցվել է Քյարխե գետի վրա, որը համարվում է աշխարհի ամենամեծ հողե ամբարտակներից մեկը: Այսքան մեծության ու միևնույն ժամանակ ճարտարապետական նրբությունների տեսնելը կարող է հիացմունք առաջացնել ցանկացած մարդու մոտ: Քյարխե գետի աջ ափին տեսնվում է Սասանյանների Շափուր արքայի կողմից կառուցված մեծ ու հզոր քաղաքի մնացորդները: Այն կոչվում է Քյարխեի պատշգամբը: Հետաքրքիր է իմանալ, որ Սասանյանների ժամանակաշրջանի առաստաղների ճարտարապետությունը հատկապես այս տարածքի ճարտարապետությունը ազդեցություն է թողել Արևելյան Եվրոպայի եկեղեցիների ճարտարապետության վրա:

Քյարխեի գեղեցկությունները այսքանով չեն սահամանփակվում: Քյարխե գետը անցնում է մի գեղեցիկ զբոսայգու միջից, որի բուսական ծածկույթը, գետի խոնավության և ջերության բերումով, չափազանց գեղեցիկ է և այստեղ են ապրում կենդանիների հազվագյուտ տեսակները ինչպես իրանական դեղին եղջերուն:

Քյարխե գետն անցնում է Քյարխեի անտառային աբսայգու միջից

Իհարկե Քյարխեն միակ գետը չէ, որ անցնում է Շուշ քաղաքի կողքով: Գոյություն ունի մի այլ գեղեցիկ գետ, որը ձևավորվել է մի քանի փոքր աղբյուրների միանալու արդյունքում։ Այն նույնպես անցնում է Շուշ քաղաքի միջից: Եթե ուղեկցենք  այս գեղեցիկ գետին կհասնենք Բամդեժ անունով մեծ ու գեղեցին լճակին: Մի լճակ, որ գրավում է էկոտուրիզմի ներքին ու օտարերկրացի բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, քանի որ այս լճակը Սիբիրից ու Արևելյան Աֆրիկայինց չվող թռչունների կարևոր հանգրվաններից մեկն է:

Բամդեժ լճակը

Երբ քաղաքի շրջակայքից մտնում ենք քաղաք այս գետի արևելյան հատվածում առաջին վայրը, որ աչք է գրավում Դանիել մարգարեի հայտնի դամբարանն է: Այն Իսրայելի սերնդի մարգարեներից մեկի դամբարանն է՝ կոնաձև սպիտակ գմբեթով, որի բակում վառվող կանաչ ճրագները գեղեցիկ տեսք են հաղորդում այս դամբարանին: Կոթողի առաստաղը հայելապատ է և գմբեթի ներքևի լույսի անցքերով ցանկացած այցելուի՝ խաղաղության, լռության ու գեղեցկության զգացողություն է հաղորդում:Դանիել մարգարեն,որ սերում է Դավիթ մարգարեի սերնդից, Բաբելոնի թագավորի ձեռքով գերեվարվում է այս քաղաքում, սակայն երբ մեկնում է թագավորի երազը հաստատվում է, որ նա մի մարգարե է և արժանանում է թագավորի ուշադրությանը ու հենց այդշս քաղաքում էլ մահանում է: Մուսուլմաններից բացի ամեն տարի բազում հրեաներ էլ իրենց մարգարեին հարգարքի տուրք մատուցելու համար գալիս են այս քաղաք:

Դանիել մարգարեի դամբարանը

Շուշ քաղաքում է գտնվում նաև Աբասյանների շրջանի շիա բանաստեղծ Դեբել Խազայիի դամբարանը: Այս դամբարանը տարիներ գաղտնի է պահվել շիաների կողմից: Մի բան, որ դամբարանի պատշգամբներից, բարակ ու ձգված գմբեթից բացի յուրահատուկ է դարձրել այս դամբարանի ճարտարապետությունը:

Դեբել Խազայիի դամբարանը

Եթե շրջենք քաղաքի շուկաներում անշուշտ կծանոթանանք քաղաքի ձեռարվեստին։ Արվեստի գործերը մեծամասնությամբ պատրաստվում են արմավենու ճյուղերով, որին ասում են քյափուգործություն (Քյափու բաֆի): Քյափուգործությունը կամ քյափու հյուսելու արվեստը իրականում ծղոտով, խսիրով կամ արմավենու ճյուղերով զամբյուղ հյուսելու և գունավոր թելերով զարդարելու արվեստն է: Սակայն դրանով հանդերձ Շուշ քաղաքի տաքարյուն ժողովրդի եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Իհարկե բնական է, քանի որ Քյարխե, Դեզ և Շավուր երեք գետերը գյուղատնտեսության համար լավ ջրային պաշար են:

Քյափու հյուսելը Իրանի հարավի ժողովրդի ձեռարվեստը

Թանկագին ուղեկիցներ չնայած որ Շուշ քաղաքը այլ տեսարժան վայրեր ու պատմական կոթողներ էլ ունի, սակայն Իրանի մյուս քաղաքների հրաշալիքներին ծանոթանալու համար պետք է շարունակել ուղևորությունը:Կհանդիպենք հաջորդ շաբաթ՝ Իրանի մեկ այլ քաղաքում։

Պիտակ

Մեկնաբանություններ