Նոյեմբեր 12, 2019 15:50 Asia/Yerevan

«Շրջայց Իրանում» հաղորդաշարի այս համարում կներկայացնենք Չահարմահալ Բախտիարի նահանգը

Շարունակելով մեր ճանապարհորդությունն Իրանի արևմտյան տարածքում  և Զագրոս լեռնաշղթայի մերձակայքում, այցելում ենք  Չահարմահալ -Բախտիարի նահանգը: Իրանի ամենագեղեցիկ տարածքներից մեկը, որի տարբեր շրջաններում թաքնաված են հազարամյա անցյալով հարյուրավոր պատմական կոթողներ և  բնական գրավչություններ:

 

Նահանգի կենտրոն Շահրեքորդ քաղաքը, Իրանի ցուրտ քաղաքներից մեկն է որը, ծովի մակերեսից  2066 մ բարձրությամբ, հայտնի է, որպես Իրանի տանիք: Նահագում, որը կարելի է անվանել մարդկային բնակության հնագույն տարածքներից մեկը, կան բազմաթիվ հուշկոթողներ, տուրիստական տեսարժան վայրեր և գեղատեսիլ բնություն: Հաֆսանջան քաղաքի հնագույն հուշարձանների և հնագույն բլուրների վրա հայտնաբերված խեցեգործական և նախնադարյան քարե գործիքների հետազոտության համաձայն, նահանգի վաղեմիությունը  հասնում է Ք.Ծ..ա. 7-րդ հազարամյակից և ներկայացնում է Չահարմահալ- Բախտիարի 9000-ամյա պատմությունը:

Ձյան կուտակումը Զագրոսի բարձրունքներում  և շրջանի բարձր լեռների ձնհալը պատճառ են դարձել, որ  Իրանի հարավ-արևմտյան և կենտրոնական ամենահայտնի և մշտական գետերը՝ Կարունը, Զայանդեռուդը և Դեզը ակունք առնեն այդ նահանգի բարձրունքներից: Կաղնու, ալոճենու և մի շարք այլ լայնատերև ծառերի անտառները, ինչպես նաև ջրվեժները, սարահարթերը, քարանձավները, առատ ջրային աղբյուրները, պահպանվող տարածքները, զբոսաշրջային տարածքները, հանդիսանում են նահանգի  հրաշալի  բնական տեսարժան վայրերից, որոնք   նահանգը զբոսաշրջիկների համար վերածել են դրախտի:

Չահարմահալ Բախտիարի նահանգի ժողովուրդը բաժանվում է երկու  խմբի՝ չահարմալցիներ և բախտիարիներ: Չահարմահալցիներ, հատուկ բարբառով, խոսում են պարսկերեն և թուրքերեն, իսկ բախտիարիները՝ բախտիարի բարբառով, որը լոռերի լեզվի բարբառներից է: Բախտիարի տարածքը վաղուց եղել է բախտիարի մեծ  ցեղի հիմնական բնակավայրը:

Շահրեքորդ քաղաքի մզկիթը

 

Բարեկամներ, բնական տեսարժան վայրերի կողքին, կայցելենք նաև քաղաքի պատմական վայրերը՝ ձեզ ծանոթացնլով Շահրեքորդ քաղաքի  և հարակից քաղաքների պատմական  հիշարժան  որոշ կոթողներ:

«Ջամե մզկիթը» կամ «Խանի մզկիթը» գտնվում է  Շահրեքորդի հին տարածքում  և համարյա քաղաքի կենտրոնում: Մզկիթը, որը թվագրվում է լուսնային 13-րդ դարի ավարտով, Շահրեքորդի պատմական և կրոնական կոթողներից է, որը կառուցվել է  Հաջ Մոհամմադ Ռեզա խան Սոթուդեի հրամանագրով՝  2500 մետր տարածքում: Մզկիթն ունի երեք մուտք դեպի հյուսիս, արևելք և արևմուտք, և յոթը գույներից բաղկացած  գեղեցիկ  սալիկներն այն առանձնահատկություններից են, որոնք գրավում են յուրաքանչյուր այցելուի: Այս մզկիթն ունի մի մեծ բակ, չորս նախամուտք, բազմաթիվ տաղավարներ, մինարեթներ և ամռան ու ձմռան եղանակների հարմար նախատեսված մատուռներ, որոնք իրանական  1977 թվականին, 1543 համարի տակ, գրանցվել են Իրանի ազգային հուշարձանների հավաքածուի մեջ:

Շահրեքորդի «Ջամե» մզկիթի հարավ արևմտյան հատվածում է գտնվում «Խանի բաղանիսը», որի կառուցումը սկսվել է մզկիթի հետ միաժամանակ՝ լուսնային 1270 թվականին: Պատմական այդ կառույցը  կառուցվել է  ՀաջՄոհամադՌեզա Խանի ջանքերով, որի գեղեցիկ ճարտարապետությունը և ամուր կառույցը համարվում է դրա յուրահատկությունը: Շահրեքորդի «Ջամե» մզկիթի կողքին այս պատմական կոթողի  գոյությունը ստեղծել է արժեքավոր և պատմական հավաքածու:

Շահրեքորդի  զբոսաշրջային գրավչություններից է քաղաքի հնագիտական թանգարանը, որը մեծ նշանակություն ունի պատմությամբ   հետաքրքրվողների շրջանակում, այն պատմական իրերի բերումով, որոնք պատկանում են նեոլիթյան շրջանին: Նաև այս թանգարանում կարելի է տեսնել Չահարմահալ-Բախտիարիի պատմության ամենահին ժառանգությունը, որը ունի 9000-ամյա վաղեմիություն: Ոսկորից պատրաստված իրեր, փոքր և մեծ քարե գործիքներ և ցեխից պատրաստված արձաններ, երկրաչափական նշաններով զարդարված սև գույնի կավե փոքր ամաններ, գավաթ, բաժակ և այլ իրերը  նեոլիթյան շրջանի մարդու ստեղծած առաջին իրերից են, որոնք պահպանվում են այս թանգարանում: Հատուկ տեխնիկայով և հմտություններով  պատրաստված իրեր, որոնք ներկայացնում են այդ դարաշրջանի մշակույթն ու քաղաքակրթությունը: Թանգարանում կա նաև սեպագիր արձանագրություն՝ Աքեմենյան դարաշրջանից:

 

Շահրեքորդի ամենագեղեցիկ պատմական հուշակոթողներից մեկը տեսնելու համար պարտավոր ենք մասամբ հեռանալ այս քաղաքից և այցելել Չալեշթար քաղաքը: Քաղաքը գտնվում է Շահրեքորդից 8 կիլոմետր հեռավորությամբ: Այստեղ է գտնվում   Իրանի հնագույն պատմության արժեքավոր հավաքածուն, որը հայտնի է Չալեշթոր  ամրոց անվամբ: Այս պատմական կոթողի  ճարտարապետությունը կարելի է բնութագրել որպես եվրոպական ճարտարապետության մոդել, որն ինտեգրվել է  Ղաջար դինաստիայի ճարտարապետության մեջ:

 Սոթուդե Չալոշթարիի բնակարանը, Չալոշթարի  ամրոցի կամ միջնաբերդի մի մասն է, որը կառուցվել է Ղաջարական իշխանության վերջին շրջանում և համարվում է Չալոշթար ամրոցի ներքին և իշխանական մասի տարածք: Հավանական է, որ լուսնային հիջրեթի 14-րդ դարի սկզբում և 1323 թվականին, շահագործվել է դղյակի այս հատվածի հիմնական շենքը, որի զարդարանքներն  ու ճարտարապետությունը գեղեցիկ ու նշանակալի էին: Առասպելական և դյուցազնական  թեմաներով թանկարժեք նկարչություններն  և հմտորեն տաշված  քարե փորագրություններն այս պատմական կոթողի զարդարանքներից են: Այստեղ գործում է  երեք թանգարան ՝ «Աշխատանքի և կյանքի թանգարան», «Մարդաբանության թանգարան» և «Քարե իրերի թանգարան», որտեղ ներկայացված են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ապրուստի համար անհրաժեշտ իրեր, ֆերմերային գործիքներ, գեղջկական հագուստ, մակագրություններ և քարե փորագրություններ:

Շահրեքորդի  տեսարժան վայրերից  է «Ամիր Մոֆախամ»-ի ամրոցը (Դեզակ ամրոց), որը համարվում է Դեզակ գյուղի,պատմական, մշակութային և արվեստի  հուշարձաններից մեկը ևգտնվում է Շահրեքորդից 32 կմ հեռավորության վրա: Ամրոցը կառուցվել է լուսնային 1325 թվականին  Ամիր Մոֆախամ Լոթֆալի խանի կողմից: Այն ունի երկու հարկ, չորս բուրգ և ավելի քան 5000 մետր տարածք: Այս շենքում ներկայացված են ճարտարապետության բոլոր տեսակի դեկորատիվ արվեստները, որոնք հիմնականում օգտագործվել են առաջին հարկում:

 

Ամրոցի զարդարանքները ներառում են քարե մոտիվներ, ճաշասենյակում տեղադրված գեղեցիկ սվաղային աշխատանքներ, հայելիներ, լամինացված փայտյա դռներ, դեկորատիվ վառարաններ, փայտի պանելներ, առաստաղի սալիկներ և գեղեցիկ աղյուս:

Շենքի վերին հարկում գտնվող Ճաշասենյակը և հայելապատ սենյակը, շենքի ամենահետաքրքիր և գեղեցիկ մասերից մեկն է: Այս դղյակի փայտե դուռը հաստ ու մեծ է և բացվում է դեպի գավիթը,երկու համեմատաբար ծանր ճարմանդով:

Դեզակ ամրոցը

 

Դեզակ ամրոցը իր պատմության ընթացքում բազմաթիվ իրադարձությունների ականատես է եղել,որոնցից կարևորագույնը Իրանի «Սահմանադրական շարժման» ընթացքում: Ալի Աքբար Դեհխոդան առաջին աշխարհամարտի տարիներին որոշ ժամանակ ապրել է այս ամրոցում և օգտվել տեղի գրադարանի  արժեքավոր աղբյուրներից, ինչը ցույց է  տալիս բնակիչների հետաքրքրությունը գիտության և գրականության նկատմամբ: Նա այստեղ գրել է իր բառարանը:

Վերջին տարիներին, Դեզակ ամրոցի տարածքն ավելի լավ օգտագործելու համար, այս պատմական մշակութային համալիրում ստեղծվել են նաև հագուստի թանգարան և քարի թանգարան: Այս դղյակի հագուստի թանգարանում ցուցադրվել են Չահարմահալ- Բախտիարիի քաղաքները, գյուղերը և հատուկ տարածքները: Այս պատմական համալիրում  բացվել է նաև Քարի թանգարան, որը զբոսաշրջիկներին, ճանապարհորդներին և լայն հասարակությանը ներկայացնում է քարե և մշակութային հուշարձաններ, այդ թվում ՝ սյուներ, սյուների գլուխներ, քարե առյուծ, ջրաղացներ, և այլն: Այս ամրոցում նկարահանվել են մի շարք պատմական ֆիլմեր, և ամեն տարի շատ խմբեր այցելում են այս պատմական գյուղը և նրա բերդը: Նշենք, որ Դեզակ  պատմական ամրոցն իրանական  1989 թվականին,.1731 համարի ներքո գրանցվել է  Իրանի ազգային հուշարձանների ցանկում:

 

Բարեկամներ, ավարտեցինք Շահրեքորդ գեղեցիկ քաղաք կատարած ճանապարհորդությունը:

 

 

Մեկնաբանություններ