Նոյեմբեր 25, 2019 20:45 Asia/Yerevan

Բարի օր սիրելի ունկնդիրներ,ձեզ ենք ներկայացնում«Առողջապահական զբոսաշրջություն»հաղորդաշարի հերթական համարը:Հաղորդման ընթացքում կայցելենք Թավրիզ գեղեցիկ քաղաքը և այդ քաղաքի գրավչություններին ծանոթանալով ,կներկայացնենք քաղաքի լավագույն հիվանդանոցներից «Բեհբուդ»հիվանդանոցը:Ընկերակցեք մեզ:

Իրանի հնագույն քաղաքներից Թավրիզը ,ունի հազարամյակների պատմություն:Այդ քաղաքը Իրանի հյուսիս արևմտյան տարածքի ամենամեծ քաղաքը լինելով ,երկրի պատմության,մշակույթի և տնտեսության մեջ ունի յուրահատուկ դիրք: Թավրիզը ,որը (1501-ից 1736)թվականներին Սեֆյան դինաստիայի մայրաքաղաքն էր,համարվում էր աշխարհի հինգերորդ մեծ քաղաքը:Իսկ Ղաջարական դինաստիայի ժամանակ համարվում էր Իրանի ամենամեծ,կարևորագույն և ժամանակակից քաղաքը:

Թավրիզը վաստակել է «Առաջինների քաղաք»-ը մականունը, քանի որ նրա բնակչությունը, Իրանում առաջատար էր  աշխարհի ժամանակի հնարավուրությունները օգտագործելու առումով: Բացի իր մշակութային և պատմական արմատները պահպանելուց, այս քաղաքի բնակիչները ձգտել են բարձրացնել քաղաքային կենցաղի որակը:Խուլ աշակերտների  համար առաջին բացառիկ  դպրոցը,արդի  առաջին  տպարանը, առաջին տրամվայը, առաջին քաղաքապետարանը, առաջին հրշեջկենտրոնը, առաջին գրադարանը և տասնյակ այլ առաջիններ,պատճառ են դարձել ,որ  քաղաքը վաստակի «Առաջինների քաղաք» մականունը: 

2018-ին ,Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից Թավրիզը ճանաչվեց Իսլամ աշխարհի  զբոսաշրջության  մայրաքաղաք:Կազմակերպությունը 2015 թվականից գործարկել է ծրագիր ՝ ներկայացնելու իսլամական երկրների զբոսաշրջության օրինակելի  քաղաքը և նախագծի համաձայն ,ամեն տարի իսլամական երկրների  քաղաքներից մեկը ներկայացնում է, որպես «Իսլամ աշխարհի զբոսաշրջության  օրինակելի քաղաք»:

Թավրիզն ունի բազմաթիվ պատմական , բնական և տուրիստական տեսարժան վայրեր ,ինչպես՝Իլգոլիի զբոսայգին,Թավրիզի Մեծ շուկան, Կապույտ մզկիթը, Թավրիզի պատմական միջնաբերդը և «Ալշոարա»դամբարանը: Բացի այդ,  Կանդովանի յուրահատուկ  գյուղը, որի բոլոր տները կառուցվել և փորվել  են հրաբխային Սահանդ լեռան սրտում, գտնվում է Թավրիզից  48 կմ հեռավորության վրա:

Այս քաղաքն համարվում է նաև առողջապահության  զբոսաշրջիկներին ներգրավելու  հիմնական կենտրոններից մեկը:Հաջորդ բաժնում կծանոթանանք Թավրիզի առողջապահական զբոսաշրջության ոլորտին և առողջապահական զբոսաշրջության բնագավառում քաղաքի ամենահայտնի հիվանդանոցներից՝Բեհբուդ հիվանդանոցին:Ուղեկցեք մեզ:

 

Զբոսաշրջության ոլորտը եկամտի ապահովման և նավթի  եկամուտներին ունեցած  կախվածությունից ազատվելու կարևորագույն աղբյուրներից է :Թավրիզի պատմությունը, մշակույթն ու արվեստը ներկայացնելը և իրանական մշակույթի ոլորտում, ինչպես նաև Իսլամ աշխարհում դրա կարևոր նշանակությունը բացահայտելը , այն գործոններից են, որոնք կարող են խրախուսել զբոսաշրջիկներին այցելելու Թավրիզ:Համապատասխան քաղաքային ենթակառուցվածքները, հեղինակավոր հիվանդանոցները և Թավրիզի վաստակավոր ու փորձառու  բժիշկները ,առողջապահական զբոսաշրջիկներին այս մետրոպոլիտենում ներգրավելու կարևոր գործոններն են: Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն ՝Թավրիզը   սահմանակից է  Ադրբեջանի և Հայաստանի հետ,  նաև Թուրքիայի և Սիրիայի հարևանությունը նահանգի հետ  ՝պատճառ է դարձել,որ այս քաղաքը համարվի տարածաշրջանի կարևորագույն առողջապահական կենտրոններից մեկը: Զբոսաշրջիկները Թավրիզ մուտք գործելու համար կարող են օգտվել օդային, երկաթուղային և ցամաքային ուղիներից :Թավրիզի միջազգային օդանավակայանը Իրանի մեծ օդանավակայաններից է և ունի  ամենօրյա երթ ու դարձի  թռիչքներ դեպի Թեհրան, Մաշհադ, Սպահան, Շիրազ, Բանդար Աբբաս, Քիշ կղզի և Ադրբեջան, Հայաստան, Դուբայ, Թուրքիայի տարբեր քաղաքներ և բազմաթիվ այլ քաղաքներ:Հնարավոր է նաև գնացքով ճանապարհորդել Թավրիզից դեպի Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքները:

Թավրիզն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ, այդ թվում ՝ «Բեհբուդ» հիվանդանոցը, որը քաղաքի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկն է:Հիվանդանոցը գտնվում է Թավրիզի հարավային «արթեշ»պողոտայում:«Բեհբուդ»հիվանդանոցի կառուցման փուլերն ավարտվելուց և  արդիական  սարքավորումներով  հագեցվելուց հետո, այն շահագործման է հանձնվել 2002 թվականին:Հիվանդանոցը զբաղեցնում է 200 քմ տարածք և ունի  6 հարկեր: Հիվանդանոցի առավել   ընդլայնման  համար ներկայումս  կառուցվում է ևս 10 հարկանի, 20,000 քմ մետրագծով  նոր շենք, որն իր վերջին փուլում է գտնվում:«Բեհբուդ»հիվանդանոցը համարվում է ընդհանուր հիվանդանոց ,որի մեջ իրականանում են բազմաթիվ մասնագիտական բուժումներ և վիրահատություններ: Հիվանդանոցը գերմասնագիտական վիրահատությունների և հնարավորությունների առումով ,համարվում է արևելյան Ատրպատական նահանգի առաջատար հիվանդանոցներից մեկը: Գերմասնագիտացված քայլերից կարելի է համարել  լիթոտրիպսիան, մաշկի լազերները, մեծ անոթների   վիրահատությունները, thorax  վիրահատությունը, արթրոպլաստիկան և հոդերի փոփոխման վիրահատությունը ,  պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները, մի շարք ուրոլոգիական-լապարոսկոպիկ վիրահատություններ, ամինոսանտեզ ,IUI և այլն:«Բեհբուդ»հիվանդանոցի ամենաակտիվ բաժիններից է կանանց բաժինը,որը աշխատում է շուրջօրյա և ընդունում շտապօգնության և ընտրովի (Էլեկտիվ) հիվանդներին:Հիվանդանոցում ակտիվ է նաև նորածինների բաժինը ,որը անհրաժեշտության դեպքում նորածիններին է սպասարկում և ունի շուրջօրյա անքալ մանկական մասնագետ: Անքալ բժիշկը մասնագետ բժիշկ է ,ով հասանելի է իր  աշխատանքային ժամերին :

«Բեհբուդ»Հիվանդանոցի միջազգային բաժինը այդ հիվանդանոցի ամենակատարելագործված բաժիններից է:«Բեհբուդ»հիվանդանոցի միջազգային դեպարտամենտ (IPD)բաժինն ունի մասնագետ և փորձառու բժիշկներ ,որոնք տիրապետում են միջազգային լեզուների և շուրջօրյա բուժծառայություն են տրամադրում հիվանդներին:Կենտրոնում ներկա են անգլերենի,ադրբեջաներենի,քուրդերենի,և արաբերենի մասնագետ թարգմանիչներ ,որոնք  օգնում են հիվանդին հիվանդանոց մտնելու պահից մինչև դուրսգրում:IPD-ի մասնագետը հիվանդանոցում միջազգային հիվանդների հոսպիտալացման գործընթացի համակարգումների պատասխանատուն է :

«Բեհբուդ»հիվանդանոցի նկատմամբ հիվանդների վստահության գործոններից  մեկը IPD-ի բժիշկների ամենօրյա այցելություններն է միջազգային բաժնում հոսպիտալացված հիվանդներին և գերմասնագետ բժիշկների ներկայությունը:

Հիվանդանոցային  բոլոր փաստաթղթերը  ադրբեջաներեն և անգլերեն թարգմանելը կարևոր քայլ է հիվանդների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:Այս կապակցությամբ, արտասահմանյան  հիվանդների շրջանում ամենօրյա հարցումների անցկացումը և 12 ժամից պակաս ուղղիչ գործողությունները արդյունավետ են եղել հիվանդների իրավունքների լուսաբանման  գործում:

 

Այժմ  եթերում է «Բեհբուդ»հիվանդանոցի միջազգային բաժնի մասնագետ դոկտ.Մասումիքիան: Լսենք նրան...

 

«Դոկտ. Ռեզա Մասումիքիան եմ:«Բեհբուդ»հիվանդանոցի արտասահմանյան հիվանդների բաժնի պատասխանատուն: «Բեհբուդ»հիվանդանոցի յուրահատկություններից է ժամանակակից  սարքավորումներով հագեցած լինելը , լավ բժիշկներ և մասնագետ բուժանձնակազմ ունենալը: «Բեհբուդ»հիվանդանոցը առաջին կարգի վկայական ունի ,այսինքն Իրանի առաջնակարգ հիվանդանոցներից է:

Տարիներ է ինչ առողջապահական զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա հիվանդներ ենք ընդունում հարևան երկրներից, իշարս Ադրբեջանից,Իրաքից և Թուրքիայից: Մատչելի գներով  որակյալ ծառայություններ  մատուցելու բերումով հարևան երկրներից անձնական դիմումներով ժամանում են Իրան և բուժսպասարկում ստանում: Օտարերկրացի հիվանդների բուժման ծախսը հավասար է իրանցի հիվանդների բուժման ծախսերին: Առողջապահական զբոսաշրջության ոլորտում հիվանդանոցի ռազմավարություններից է՝ օտարերկրյա հիվանդների համար ստուգման փաթեթների ներկայացնելը և օտարերկրյա հիվանդների ընդունման գործնթացի բարելավումը:Մենք փորձել ենք  այն ծառայությունները, որոնք  մատուցում ենք հիվանդներին  համապատասխանեն   միջազգային չափանիշներին:Այն ոլորտներից ,ըստ որոնց զարգացում է արձանագրել հիվանդանոցը, ծառայությունների թափանցիկությունն է և մենք նվազագույն գումարով լավագույն ծառայությունն ենք մատուցում:

«Բեհբուդ»հիվանդանոցը արտասահմանցի հիվանդների թվային աճի բերումով  հիվանդների և նրանց ուղեկիցների համար հյուրանոցներ և կացարաններ է նկատի առել: Չորս տարի է ինչ կառուցվել է 48  չորս մահճակալանոց սենյակներով ութ հարկանի «Բեհբուդ»հյուրանոցը ,որը ծառայություններ է տրամադրում առողջապահության զբոսաշրջիկներին և վերջերս նաև երթևեկությունը ապահովող  ընկերություն է կազմվել հիվանդներին քաղաքում և քաղաքից դուրս սպասարկելու համար:

Առողջապահական զբոսաշրջության ոլորտի մեր հիվանդների 70-ից 80 տոկոսը Ադրբեջանից են ,որոնք դիմում են  քաղցկեղի բուժման համար իսկ իրաքցի հիվանդների մեծամասնությունը դիմում են ատամնաբուժության և կոսմետոլոգիայի համար:

 2018 թվականին առողջապահական զբոսաշրջության ոլորտում մեր ընդունած օտարերկրացի հիվանդների թիվը 5 հազար 419  էր ,որոնցից 5243-ը օգտվել են  ամբուլատոր և պարակլինիկական ծառայություններից ,իսկ 176-վիրահատություններ ենք ունեցել և զանազան ոլորտներում ,ինչպես քաղցկեղի բնագավառում նրանց ծառայություններ ենք մատուցել:

 

Միասին ունկնդրեցինք դոկտ.Մասումիքիայի բացատրությունները «Բեհբուդ»հիվանդանոցի միջազգային բաժնի մասին: Հիվանդանոցի հետ կապ հաստատելու համար կարող եք  այցելել հիվանդանոցի կայքէջ,որի հասցեն է՝ http://en.behboud.com/ 

և կամ +984131551462 հեռախոսահամարով ներկայացնել  ձեր հարցումները կապված հոսպիտալացման և բուժման հետ,կամ էլ հիվանդանոցի  [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով կապ հաստատել համապաասխան բաժնի հետ:

Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական  թողարկումը: 

Պիտակ

Մեկնաբանություններ