Նոյեմբեր 30, 2019 16:24 Asia/Yerevan

Այս հաղորդումը նվիրված է էսթետիկ միջամտություններին:

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է գեղեցիկ լինել: Եվ այդ պատճառով, մարդիկ ժամանակ և գումար են ծախսում, վստահելով պլաստիկ վիրաբույժներին: Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է երկու մասի: Առաջին մասը ներառում է լիպոսակցիան  քթի, թարթիչների վiրահատությունը և աբդոմինոպլացիան:

 

Երկրորդ մասը, որը շատ մեծ պահանջարկ ունի, բոթոքսի կամ ֆիլլերի սրսկումներն են, սեփական ճարպի սրսկումը, լազերային մազահեռացումը և  միկրոդերմոբրազիան:

Համաշխարհային տվյալները վկայում են, որ վերջին 20 տարիների ընթացքում, 80 տոկոսով ավելացել է դիմահարդարման միջոցների և էսթետիկ վիրահատությունների պահանջարկը: Պլաստիկ վիրահատությունների միջազգային ասոցիացիայի զեկույցի համաձայն, ամենամեծ թվով էսթետիկ վիրահատություններն իրականցվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Ճապոնիայում: Այլ խոսքով, աշխարհում կատարված պլաստիկ վիրահատությունների քանակի առումով, պետք է ասել, որ ամբողջ աշխարհում իրականացված նման վիրահատությունների 12 տոկոսն իրականացվում են վերոնշյալ երեք երկրներում: Տվյալները վկայում են, որ կանանց շրջանում նման վիրահատությունների պահանջարկը կազմում է  85 տոկոս: Տղամարդկանց շրջանում տարածված է ռինոպլաստիկան, լիպոսակիցան և մազերի վերականգնումը:

Յուրաքանչյուր երկրում նման վիրահատություններն ազդվում են տվյալ հասարակության մշակույթից: Որպես օրինակ, Հարավային Կորեայում ու Ճապոնիայում առաջին տեղը զբաղեցնում է թարթիչների վիրահատությունը, քանի որ մարդիկ ցանկանում են այդպիսով ավելի մեծ ցույց տալ իրենց աչքերը: Իրանում առաջին տեղում գտնվում է քթի վիրահատությունը, այնուհետև՝ կզակի, ինչպես նաև ֆիլերներով միջամտությունը, ձգումները և լիպոսակցիան: Ընդհանուր առմամբ, նման վիրահատությունների առումով, Իրանը գրավում է աշխարհում 20-րդ տեղը: Հենց այս պատճառով, էլ իրանցի վիրաբույժները մեծ փորձ ունեն: Իրանը համարվում է քթի վիրահատության կենտրոնը:

Իրանը Միջին Արևելքում բարձր դիրք ունի պլաստիկ վիրահատությունների առումով: Այս երկրում նման վիրահատությունների որակը բարձր է, իսկ արժեքը՝ ցածր: Եվ հենց այդ պատճառով, այս ոլորտի զբոսաշրջությունն այսօր Իրանում զարգանում է: ԻԻՀ  բժկական գիտությունների տեսակետից աշխարհում զբաղեցրել է 17-րդ, իսկ Միջին Արևելքում առաջին տեղը: Այդ պատճառով, Իրանում պլաստիկ վիրաբուժության նկատմամբ արտասահմանցիների հետաքրքրությունն  աճել  է:

Պլաստիկ վիրահատությունները միայն էսթետիկ բնույթ չեն կրում: Երբեմն նման վիրահատություններն օգնում են մարդուն վերացնել իր մարմնի վրա առկա թերությունները:

Իրանում պլաստիկ վիրահատությունն ունի 90 տարվա պատմություն: Առաջին պլաստիկ վիրաբույժն Ալի Էհսանլուն էր, ով սովորեց ԱՄՆ-ում, և վերադարձից հետո, Թեհրանի համալսարանում բացեց պլաստիկ ու վերականգնողական վիրաբուժության բաժին: Նա առաջին վիրահատությունը կատարեց 1928թ: Դոկտոր Ալի Էհսանլուն համարվում է Իրանի պլաստիկ վիրաբուժության հայրը:

Իսկ ինչ վերաբերում է Իրանում պլաստիկ վիրահատության ներկային, պետք է ասել, որ դրա որոշ ճյուղերը, մասնավորապես՝ քթի վիրահատությունը, շատ են զարգացել: Համեմատության համար, պետք է նշել, որ եթե Եվրոպայում պլաստիկ վիրաբույժներն անում են շաբաթական մի քանի վիրահատություն, Իրանում բժիշկներն անում են օրական միջին հաշվով 4 վիրահատություն: Վիրահատության համար Իրան են այցելում նաև մեծ թվով արտասահմանցիներ Միջին Արևելքի, Միջին Ասիայի երկրներից, Եվրոպայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից: Նրանց թվում են նաև իրանցիներ, ովքեր բնակվում են երկրից դուրս:

Էրֆանը բնակվում է Լոնդոնում: Նա այցելել է Իրան՝ իր քիթը վիրահատելու համար: Էրֆանը շատ գոհ է բժշկական ծառայություններից և ասում է. «Ես անպայման հորդորում եմ, որ եթե ցանկանում եք քթի կամ պլաստիկ այլ վիրահատություն անել, ընտրեք Իրանը: Այստեղ բժիշկները բարձր պատրաստվածություն ունեն և իրենց կապը պացիենտի հետ պահպանում են նաև հետվիրահատական շրջանում, այդ թվում նաև առաջարկելով համապատասխան սննդակարգ»:

 

Իսկ Մոնան, ով եկել է Հնդկաստանից, մազերը վերականգնելու նպատակով, ասում է. «Ես Իրանում կատարեցի մազերի վերականգման վիրահատություն: Պետք է ասեմ, որ այստեղ բժիշկները վերապատարստված են և աշխատակիցները՝ շատ բարեհամբույր: Նրանք իրականցրեցին հյուրանոցի և տեղափոխության հետ կապված բոլոր անհրաժեշտ գործերը»:

 

Իրանում հատկապես վերջին տարիներին շատ են զարգացել նաև դիմածնոտային և ստոմատոլոգիական վիրահատությունները: Այս ոլորտը շատ ընդգրկուն է, ներառելով դիմածնոտային վնասվածքները, ի ծնե կամ ձեռքբերովի խնդիրները, չարորակ ու բարորակ ուռուցքներ և ինֆեկիցոն խնդիրներ, դեմքի, բերանի էսթետիկ վիրահատություններ ու իմպլանտներ:

 

Որպես օրինակ, եթե որևէ մեկը ավտովթարի կամ վայր ընկնելու պատճառով ստացել է դիմածնոտային հատվածի վնասվածք, մասնագետները նրան կօգնեն վերադարձնել իր նախկին տեսքը: Ինչպես արդեն ասացինք, իրանցի բժիշկները, լինելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կարողացել են ձեռք բերել նաև տարբեր երկրների զբոաշրջիկների վստահությունը, որոնք գալիս են Իրան ԱՄՆ-ից, Բրիտանիայից և այլ երկրներից, որպես զբոսաշրջիկ, միևնույն ժամանակ դիմելով նաև իրանցի բժիշկների օգնությանը:

 

 

Մեկնաբանություններ