Դեկտեմբեր 03, 2019 20:11 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղոդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք այն ստերի մասին,որոնք ասում ենք ինքներս մեզ ու չենք էլ նկատում: Ընկերակցեք մեզ:

 

Սուտն ու խարդախությունը չի կարելի դիտել որպես սեփական կարծիքն արտահայտելու միջոց, այն դիտավորություն է, որի նպատակը դիմացինին մոլորության մեջ գցելն է: Խաբեությունը գործի է դրվում, երբ ինչ-ինչ նպատակներ կյանքի կոչելու խնդիր է առաջանում:Մարդկային սուտը մարդկության չափ հին է: Որքան էլ ցավալի հնչի, բայց սուտն ու խաբեությունն առկա են մարդկային գրեթե բոլոր հարաբերություններում: Ամեն մարդ իր կյանքում կամա թե ակամա բազմիցս խաբել է ուրիշներին. մի անգամ սուտը պարծենալու համար է պետք եղել, մի ուրիշ անգամ` պատասխանատվությունից խուսափելու, իսկ ոմանց համար դա արդեն սովորությու է դարձել:

Ով խոսելիս մի անգամ ստում է, ստիպված է լինում միշտ ստելու, որով իսպառ օտարանում է ճշմարտությունից և դառնում ստի շտեմարան: Քանզի նախորդ սուտը ծածկելու համար ջանում է այլ սուտ հորինել, որպեսզի չխայտառակվի, երկրորդը քողարկելիս սուտը երրորդում է, դարձյալ աշխատում այլ ստերով քողարկել նաև դա և շարունակ մի ստից մյուսին է դիմում, մինչև կատարյալ ստախոս է դառնում: Ուրեմն՝ պետք է ջանալ հենց սկզբից երբեք չստել:

Ոչ ոք չի սիրում սուտասաններին: Մենք նեղանում և բարկանում ենք, երբ մեզ ստում են, սակայն ընդհանրապես չենք նկատում, ինչպես ենք ինքներս մեզ ստում ամեն օր` դրանով իսկ սահմանափակելով մեզ և խոչընդոտելով մեր հաջողությունները:

Մի ստեք ինքներդ ձեզ: Այն մարդը, ով ստում է ինքն իրեն և ականջ դնում իր իսկ ստերին, հասնում է մի այնպիսի կետի, երբ այլևս չի կարողանում ճշմարտությունը տարբերակել ստից, այսպիսով կորցնում է ինքնավստահությունը և խոչընդոտում իր հաջողություններին:

Այո այսօր ուզում ենք խոսել ոչ թե  այն ստերի մասին որ ասում են մեզ կամ մենք ենք ասւոմ ուրիշներին,այլ այն ստերի , որոնք մենք մեզ ասում ենք, ու թվում է, թե դրանք ամենամեծ ճշմարտությունն են:

Երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք այն ստերը,որ ինքներս ասում ենք մեզ:

***

1. Ես իմ անցյալի զոհն եմ

Դուք ձեր անցյալի զոհը չեք, այլ անցյալի պատճառով ներկայի զոհն եք: Այո՛, ձեր կողմից կատարված գործողությունները սահմանում են այն, թե ով եք դուք, սակայն դուք հիմա շատ սխալներ կարող եք գործել` անընդհատ վերլուծելով ձեր քայլերը: Անցյալը կհետապնդի ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ դուք նրան թույլ եք տալիս:
Հիշե՛ք, դուք պահում եք անցյալը` զոհաբերելով ներկան:

2. Ես շատ ծեր եմ դրա համար

Դուք երբեք ինչ-որ բանի համար ծեր չեք լինի:
Նելսոն Մանդելան 76 տարեկան էր, երբ դարձավ նախագահ:
Լեոնարդո դա Վինչին 51 տարեկան էր, երբ նկարեց Մոնա Լիզան:

Կան նաև մի շարք այլ օրինակներ: Քանի դեռ դուք կասկածում եք ինքներդ ձեզ վրա` մտածելով, որ ձեր ժամանակը անցել է, դուք կորցնում եք ինքնավստահությունը և ուժը` ձեր հնարավորություններն իրականացնելու համար:
Հիշե՛ք, դուք երբեք չեք լինի ծեր կամ երիտասարդ ձեր կոչման համար:

 

3. Փողերը ինձ չեն սիրում


Անմիջապես մի դատապարտեք ձեզ պարտությանը: Փողը չպետք է դառնա նպատակ, սակայն նաև համոզել, որ դա ձեզ պետք չէ` նույնպես չարժի անել: Դուք արժանի եք այն ամենին, ինչի մասին երազում եք:
Սկսե՛ք քչից, թուլ տվեք ինքներդ Ձեզ երազել մեծ բանի մասին:

4. Երբ ես ունենամ ..., ես երջանիկ կլինեմ

Երջանկությունը չի գա նպատակին հասնելուց, ձեր ուրախությունև կունենա վարկյանական բնույթ:

Կենտրոնացեք Ձեզ երջանիկ զգալու ունակության վրա, առանց ինքներդ Ձեզ չակերտավորելու:

Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը

 

 

5. Ես դա կարող եմ անել ավելի ուշ

Ամենատարածված սուտն է` բոլոր այն ստերից, որոնք ինքներս մեզ ասում ենք: Խնդիրն այն է, որ մենք երբեք չգիտենք իրականում, որքան ժամանակ ունենք: Մի օր մենք կարող ենք արթնանալ և այն բանի համար ժամանակը, որը հետաձգել ենք` այլևս չլինի: Ոչ ոք չգիտի, թե իրեն ապագայում ինչ է սպասվում:
Եթե անընդհատ սպասենք այն պահին, երբ ինչ-որ բանի համար պատրաստ կլինենք` այդ պահը կարող է այդպես էլ չգալ:

6. Ես անհաջողակ եմ, որովհետև իմ արարքներից հաջողության չեմ հասել


Մոռացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր կյանքը և սկսեք աշխատել այն բանի վրա` ինչ ունեք: Եթե նույնիսկ հիմա ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայիք լինել, դա դեռ չի նշանակում, որ ոչնչի չեք հասել:
Հաջողությունը գործընթաց է, որը կազմված է փոքր քայլերից` որոշումներից և գործողություններից, որոնք աստիճանաբար տանում են ձեզ դեպի ձեր նպատակը:

7. Ինձ ոչ ոք չի հասկանում

Ահա, թե ինչպես են մտածում մարդկանց մեծ մասը: Աշխարհում դուք միայնակ չեք: Մի մտածեք, որ ձեզ ոչ ոք չի հասկանում, այն պարզ պատճառով, որ մարդիկ ձեզ հետ համաձայն չեն:
Տարբերվելը` հրաշալի է և երբեմն օգտակար է լսել այլ կարծիքներ:

8. Ես նա չեմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվի

Բոլորս տարբեր ենք, մեզնից յուրաքանչյուրն ունի իր սկիզբն ու հնարավորությունները: Մենք սիրում ենք համեմատվել այլ մարդկանց հետ` գտնվող կարիերայի վերելքում, չհասկանալով, որ իրենք սկզբում ավելի լավ վիճակում չեն եղել, քան հիմա մենք ենք:
Փորձեք այսպես մտածել` եթե նրա մոտ ստացվել է ապա ինձ մոտ էլ կստացվի:

 

Պիտակ

Մեկնաբանություններ