Դեկտեմբեր 10, 2019 15:40 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք «Ռոյան»գիտահետազոտական կենտրոնը: Ընկերակցեք մեզ :

Ողջույն Ձեզ  սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Առողջապահական զբոսաշրջություն»հաղորդաշարի հերթական համարը:Հաղորդման ընթացքում կայցելենք Թեհրանում գտնվող «Ռոյան »գիտահետազոտական կենտրոն, կծանոթանանք  ցողունային բջիջներին և անպտղաբերության բուժման ոլորտում կենտրոնի ձեռքբերումներին։  Կանդրադառնանք նաև գիտահետազոտական  կենտրոնի միջազգային հիվանդների բաժնին:Ընկերակցեք մեզ:

****

Վերջին տասնամյակների ընթացքում, բժշկության  աշխարհում տեղի են ունեցել հսկայական զարգացումներ, որոնք կարող են մարդկանց հուսադրել կյանքի  որակի բարձրացման նկատմամբ:Այսօր բժշկագիտությունն իր պատմության աննախադեպ փուլում է գտնվում ,ուր հիվանդությունների բուժման համար բնական և ընդհանրացած երևույթներ են՝  ոսկրածուծի  , սրտի, լյարդի և երիկամի փոխպատվաստումը  կամ մարդու ԴՆԹ-ի և գեների հայտնաբերումը, լաբորատոր նորածինների նոր մեթոդները, կենդանիների գենետիկ բարեփոխումը  և   ցողունային բջիջների միջոցով բուժումը:Այսօր բժշկական հեղինակավոր հետազոտական կենտրոններում չի խոսվում դեղաբուժության մասին,այլ նպատակը մարդկային օրգանների բուժումը և մարդկային զանազան հյուսվածքների , օրգանների արտադրությունն է և  ցողունային բջիջը,այսօր հանդիսանում է բժշկական աշխարհում կարևորագույն խնդիրներից մեկը:

 

Ցողունային բջիջը հիմնական  բջիջն է, որն ունակ է մարմնում արտադրել ցանկացած տեսակի բջիջ:Հետազոտողների հետազոտական  արդյունքներն ապացուցել են, որ մարմնի բոլոր հյուսվածքներում առկա է  ցողունային բջիջների մի տեսակ, որը կարող է վերափոխվել նույն հյուսվածքի մասնագիտացված բջիջների:Այս բջիջները բազմապատկվում են հյուսվածքների խանգարման  ժամանակ և վերականգնում են վնասված հյուսվածքները:Ցողունային բջիջները կարող են համարվել բոլոր բջիջների մայրը, որոնք ունակ են ինքնանորոգվել  և վերածվել մի շարք բջիջների, ինչպիսիք են ՝ արյան, սրտի, նյարդի,աճառի  և մաշկի բջիջների:Ցողունային բջիջների օգտագործումը զարմանալի արդյունքներ են  ունեցել փոխպատվաստման գիտության ոլորտում:Իրանը, ցողունային բջիջների  և այդ միջոցով շատ հիվանդությունների բուժման առումով համարվում է առաջատար ,ինչպես օրինակ «Ռոյան»գիտահետազոտական կենտրոնը,  իր գիտահետազոտական աշխատանքների մի մասը կենտրոնացրել է ցողունային բջիջների բնագավառում: Կենտրոնի հետ առավել ծանոթանալու նպատակով կայցելենք Թեհրանում գտնվող կենտրոնը:

Ռոյան գիտահետազոտական  ինստիտուտը հիմնադրվել է 1991 թվականին , դոկ. Սայիդ Քազեմի Աշթիանիի կողմից: Այն Իրանում գենետիկ գիտության արտադրության առաջին կենտրոնն է և կենտրոնանում է ցողունային բջիջների վրա:Այս հետազոտական կենտրոնը  Իրանում ,գենետիկայի արտադրության առաջին կենտրոնն է,որի աշխատանքները կենտրոնացած են ցողունային բջիջների վրա:Ռոյան հետազոտական ինստիտուտը ներկայումս Իրանի կարևորագույն հետազոտական և տեխնոլոգիական կենտրոններից մեկն է համարվում:Գիտահետազոտական կենտրոնը բաղկացած է երեք հետազոտական ինստիտուտներից, երկու բուժկենտրոններից   և մի քանի գիտելիքահենք ընկերություններից,որոնք աշխատում են զանազան ոլորտներում:Թեհրանում է գտնվում սերնդագործության և ցողունային բջիջների հետազոտման ինստիտուտը, իսկ  Սպահանում է  Ռոյանի կենսատեխնոլոգիայի հետազոտական ինստիտուտը:

«Ռոյան»գիտահետազոտական կենտրոնի գիտական նվաճումների և հաջողությունների  շնորհիվ, Իրանը դասվել է աշխարհի առաջին տասնյակ երկրների ցանկում: Ռոյան գիտահետազոտական կենտրոնում  բազմաթիվ հետազոտություններ են  իրականացվում տարբեր ոլորտներում, իշարս `քաղցկեղի, մաշկի, ոսկորների, անպտղության, նյարդային համակարգի հիվանդությունների, ինչպիսիք են՝ MS- ը, աթերոսկլերոտիկ հիվանդության ,օրգանների փոխպատվաստման և այլ բնագավառներում:

Ինչպես  հաղորդման սկզբում նշեցինք , ցողունային բջիջների օգտագործումը շատ ազդեցիկ  դեր է խաղում հիվանդությունների բուժման գործում:Ցողունային բջիջների ամենակարևոր աղբյուրներից մեկը սաղմի պորտալարի արյունն է:Ռոյան գիտահետազոտական կենտրոնն  ունի «պորտալարի արյան բանկ»:Աշխարհում պորտալարի արյան առաջին բանկը հիմնադրվել  է Ֆրանսիայում: Զարգացած երկրներում  այլևս չեն թափում պորտալարի արյունը, այլ այն պահպանում  են , որպես ցողունային բջիջների աղբյուր:Իրանցի գիտնականները վերջապես 2005 թվականին Իրանում շահագործման հանձնեցին  նորածինների պորտալարի արյան առաջին բանկը:Այսօր Իրանում ,տարեկան  11,000 հոգի ցանկանում  են պահեստել պորտալարի արյունը:  2015 թվականի տվյալների  համաձայն, աշխարհում գոյություն ունի պորտալարի արյան  134 բանկ, որոնց մեջ գրանցվել է նորածինների պորտալարի արյան780 հազար նմուշ, որից 55 հազարը պատկանում է Իրանին:Այս գիտահետազոտական կենտրոնն իր գործունեության շրջանակներում պահեստավորում է պորտալարի արյունը:Ռոյան գիտահետազոտական կենտրոնը ներկայումս իր արյան բանկում պահում է աշխարհի 11 երկրներից պորտալարի արյան նմուշներ:  Ռոյան գիտահետազոտական կենտրոնը դժվար բուժելի հիվանդությունները բուժելուց բացի  ,ներկայացրել է բջջային թերապիայի անվտանգ մեթոդներ, որոնք  կենսաբանկերի շահագործմամբ քիմոթերապիայով բուժվողներին հղիանալու հնարավորություն են տալիս :Կանայք, ովքեր տառապում են քաղցկեղով ,կամ ճառագայթային թերապիա են անցկացնում, բուժման պատճառով կորցնում են զավակ  ունենալու հնարավորությունը:Մինչդեռ Ռոյանի գիտահետազոտական կենտրոնի պատասխանատուները կարողացել են սաղմի և ցողունային բջիջների սառեցված բանկերին  ավելացնել «Ձվարանների հյուսվածքի սառեցման» նոր բանկը ,որպեսզի այդ կանայք կարողանան ապագայում հղիանալ:Ձվարանների հյուսվածքի սառեցումը մի քանի տարի է ինչ փորձարկվել է աշխարհում, իսկ  Իրանում ավելի քան 15 կին զավակ են ունեցել   Ռոյանում   ձվարանների հյուսվածքների փոխպատվաստումից հետո:

 

Ռոյանի Սառեցված սաղմի  բանկում  պահվում են  ավելի քան հազարավոր  սառեցված սաղմեր:Առավելագույնը երեք օրյա  սառեցված  բազմաբջջային սաղմերը սառեցվում են  135 սանտիգրատ զրոյից ցածր ջերմաստիճանում:Այդ ջերմաստիճանում բջջի  կենսական բոլոր գործառույթները դադարեցվում են  ,իսկ այս ջերմաստիճանի սահմաններում կենսաբանական բջիջները  չեն վնասվում:Այդ սաղմը կարող է  պահպանվել  ավելի քան մեկ տասնամյակ և  երբ սաղմի   ծնողները ցանկանան զավակ  ունենալ ՝ կարող են դիմել այդ կենտրոնին  և օգտագործելով իրենց սառեցված սաղմը,զավակ ունենալ:Այս սառեցված սաղմերը , երբ  տեղափոխվում են մոր արգանդում ,նման են նոր սաղմի  և առողջական խնդիրներ չունեն:

Բացի մեր ներկայացրած պահեստներից ,այս գիտահետազոտարանում կան ,  նաև այլ բանկեր, ինչպիսիք են ԴՆԹ բանկը, հակամարմինների(անտիբադիներ)-ի բանկը, ցողունային բջիջների  բանկը, Կենդանական բջիջների հյուսվածքային բանկը:

Հաղորդումը շարունակելով կներկայացնենք  կենտրոնի առողջապահական զբոսաշրջության  ոլորտի մասին:

****

Ռոյան գիտահետազոտական կենտրոնը շատ ակտիվ է նաև առողջապահական զբոսաշրջության բնագավառում:Կենտրոնը ծառայություններ է մատուցում օտարերկրացի անպտուղ անձանց և այն հիվանդներին  ովքեր կարիք ունեն  բջջային հիմունքներով բուժումների:Այս գիտահետազոտական կենտրոնում  անպտղության բուժման հաջողությունը  լիովին համահունչ է աշխարհի առաջատար կենտրոններին և այն համարվում է աշխարհի գերազանց կենտրոնների շարքում: Այս կենտրոնում սպասարկման որակը պահպանվելուց բացի , աշխարհի այլ անպտղության կենտրոնների համեմատությամբ ծառայությունների գինը շատ մատչելի է: Օրինակ Եվրոպայում,  յուրաքանչյուր IVF ցիկլի արժեքը կազմում է մոտավորապես 15000դոլար, ԱՄՆ-ում `25000 դոլար, սակայն  այս գիտահետազոտական կենտրոնում՝  3500դոլար, այդ գինը շատ ցածր է ,սակայն  որակը չի զիջում Եվրոպային և ԱՄՆ-ին :

Տարածաշրջանի շատ երկրներում ,իբացառյալ Իրանում ,չկա անպտղության բուժման կենտրոն ,որի որակը համահավասար լինի միջազգային չափանիշներին: Հետևաբար, շնորհիվ իր որակի և հարմար  գնի, կենտրոնը դարձել է լուրջ վայր այն զույգերի համար ,որոնք տառապում են այդ հիվանդությունից: Այդ հանգամանքները նկատի առնելով մինչ օրս աշխարհի ավելի քան 46 երկրներից առավել քան 5 հազար հոգի  անպտղության բուժման համար դիմել են այս կենտրոն:Ամսական մոտավորապես  50 արտասահմանցի զույգեր դիմում են Ռոյան հետազոտական ինստիտուտ ՝ անպտղության բուժման համար,և բուժում են ստանում ,որի թիվը   շատ ավելին է , քան եվրոպայի  անպտղության բուժման կենտրոններում դիմողների թիվը:Դիմող  զույգերի մոտ 40 տոկոսի պարագային խնդիրը  կանանց անպտղությունն է,   40 տոկոսը տղամարդկանց  , 10 տոկոսում երկու կողմերը դժվարություն ունեն , իսկ 10 տոկոսում էլ անպտղաբերության պատճառը անհայտ է :

 «Ռոյան» կենտրոնում խիստ ընդառաջման արժանացած պարագաներից է այն,որ  կանանց բուժանձնակազմը բոլորն էլ կանայք են:Նույնիսկ վիրահատության պալատի անձնակազմը կանայք են: Դա շատ կարևոր է հատկապես մուսուլման հիվանդների համար:

Կենտրոնում,առողջապահական զբոսաշրջիկներին  տրամադրվում է կեցության և տրանսֆերային ծառայություններ։ Կենտրոնում աշխատում են աշխարհի 6 լեզուների տիրապետող թարգմանիչներ ,և հիվանդները առանց որևէ դժվարության կարող են օգտվել այդ  ինստիտուտի ծառայություններից :

Սիրելի ունկնդիրներ գիտահետազոտական կենտրոնի,հիվանդների ընդունման և ծառայությունների տրամադրման մասին առավել տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք դիմել հիվանդանոցի կայքէջին http://www.royaninstitute.org/cmsen/ հասցեով։

Կամ ձեր հարցումները հարցնել +982123562000 հեռախոսահամարով :Մինչ նոր հանդիպում եթերում, Տերն ընդ Ձեզ:

Պիտակ

Մեկնաբանություններ