Դեկտեմբեր 15, 2019 00:31 Asia/Yerevan

«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնենք Թեհրանի «Շահիդ Ռաջայի»սրտի հիվանդանոցը:

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Ձեզ ենք ներկայացնում «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարը:Ծրագրի ընթացքում  ձեզ կներկայացնենք «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը,որը համարվում է Իրանի ամենահեղինակավոր սրտանոթային հիվանդանոցներից մեկը։ը Ընկերակցեք մեզ:

 Ժամանակակից բժշկագիտության  զարգացումը երկարացրել է մարդու կյանքը, և երկարակեցության  հետևանքով , խրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններն  էլ ավելի են դրսևորվում:Այսինքն, երբ մարդը հասնում է ծերության, համատարած  են դառնում մի շարք  հիվանդություններ, իշարս սրտանոթային խնդիրները, որի հիմնական պատճառը  աթերոսկլերոզն է:Բացի այդ, մարդու անառողջ կենցաղը, ներառյալ՝ ոչ շատ ակտիվ իրավճակը  ֆիզիքական քիչ  ակտիվությունը, անառողջ սնունդ ընդունելը , ինչպիսիք են ֆաստ ֆուդները , ավելաքաշը, սթրեսը և նյարդային լարվածությունը , աղտոտված օդում ծխելն ու շնչելը ,համարվում են  մարդու սրտանոթային խնդիրների հիմնական պատճառները: Ներկայումս ,սրտանոթային հիվանդությունը  աշխարհում մահացության  գլխավոր պատճառն է:Հետևաբար յուրաքանչյուր տարածքում  անհրաժեշտ են  սրտանոթային  մասնագիտացված և գերմասնագիտացված  կենտրոններ,որպեսզի կտրուկ  նվազեն սրտանոթային հիվանդների   մահացության դեպքերը և բարելավվի հիվանդների կյանքի որակը:

Իրանում կան բազմաթիվ մասնագիտացված և գերմասնագիտացված հիվանդանոցներ, որոնք աշխատում են սրտանոթային ոլորտում:Այս ոլորտի   ամենահեղինակավոր և լավագույն հիվանդանոցներից է՝ «Շահիդ Ռաջայի»սրտանոթային, բժշկական և հետազոտական կենտրոնը:

Թեհրանի «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը ,Թեհրանի ուսումնական և հետազոտական կենտրոններից մեկն է, որն իր աշխատանքը  սկսել է 1974 թվականից:Այս հիվանդանոցը  սրտանոթային հիվանդներին բուժելուց բացի ,զբաղվում է  ուսուցմամբ և հետազոտությամբ  , և ամեն տարի կենտրոնից վկայվում են մեծ թվով մասնագետ բժիշկներ:Կենտրոնում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ գիտաբժշկական սեմինարներ, գիտաժողովներ և համագումարներ, որոնց նպատակն է վերապատրաստել  գիտական մակարդակը ապահովված  բժիշկներ, բուժանձնակազմ և բուժքույրեր:Բժիշկներից շատերն, իրենց մասնագիտական և գերմասնագիտական ուսուցումների համար ընտրում են «Շահիդ Ռաջայի» ուսումնական կենտրոնը, քանի որ այն  համարվում է ,Իրանի սրտի բժշկագիտական  կենտրոնը  ,որը գիտության և հնարավորությունների առումով աշխարհում լավագույններից է:

Այժմ  լսենք դոկտ.Մորթեզա Խոդափարաստ Զավարեին ,ով  էլեկտրոֆիզիոլոգիայի ճյուղում իր մասնագիտական( fellowship)-ը ստանալու համար դիմել է այս կենտրոնին և անցկացրել իր մասնագիտական շրջանը:

Մորթեզա Խոդափարաստ Զավարեն եմ: «Բաղիաթոլլահ»համալսարանի գիտական կազմի անդամ:Ինձ հաջողվեց 18 ամիս «Շահիդ Ռաջայի» կենտրոնում անցկացնել  էլեկտրաֆիզիոլոգիայի կամ  EPS-ի դասընթացները  և ավարտել  այս  քրտնաջան  և բարդ ճյուղը,որպեսզի կարողանամ ապագայում այս ոլորտը զարգացնել ինչպես սեփական առաջընթացի , այնպես էլ ժողովրդին առավել  ծառայելու  համար:

Էլեկտրոֆիզիոլոգիայի ճյուղը ընտրելուց առաջ ,բազմաթիվ ուսումնասիրություններ եմ անցկացրել թե այդ ճյուղի  վերաբերյալ և թե այն կենտրոնի ,որտեղ պիտի անցկացնեի ուսումնական այդ շրջանը:Այնուամենայնիվ, գերմասնագիտության փոխելը,կամ  նոր ճյուղ ընտրելը  հեշտ չէ:Ուստի մեծ բծախնդրությամբ եմ ընտրել  այս ճյուղը և այն կենտրոնը ,որտեղ պիտի անցկացնեի ուսուցման շրջանը: Զգացի ,որ պիտի լինեմ այն վայրում ,որը գիտական առաջընթացի համար , հարմար վայր լինի:

«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտում համարվում է ոչ միայն Իրանի ,այլ նաև  երկրի սահմաններից դուրս,որպես  առաջնային կենտրոններից մեկը և ով այս ճյուղին ծանոթ լինի ,կիմանա ,որ այս հիվանդանոցը բարձրակարգ  կենտրոն է ,ես ևս գիտեի ,որ այս ճյուղը «Շահիդ Ռաջայի» համալսարանում շատ բարդ ու ծանր ճյուղ է ,իսկ  ես սիրով եմ ընտրել այս ճյուղը: Շահիդ Ռաջայի հիվանդանոցը, ուսումը շարունակելու համար շատ նպաստավոր է , հիվանդանոց դիմող հիվանդների   բազմազանության և հմուտ դասախոսների պատճառով և նա, ով այդ ճյուղը ավարտում է այդ հիվանդանոցում ,այլևս  ախտորորշելու և բուժելու առումով հատուկ դժվարություն չի ունենալու և գիտական այն մակարդակի է հասնելու ,որ կարողանա իր աշխատանքում օգտագործել այն:

 

Լսեցիք Մորթեզա Խոդափարաստ Զավարեի խոսքերը,կապված ՝ Թեհրանի «Շահիդ Ռաջայի»հիվանդանոցի ուսման կենտրոնին :

*****

«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը  սրտանոթային ոլորտում աշխարհի առաջնակարգ հիվանդանոցներից է ,որն ունի ավելի քան 600  մահճակալներ և օրական 1000 հոգի դիմում են այդ հիվանդանոց,որոնք զանազան բաժիններում բուժվում  են կամ խորհրդատվություն անցկացնում: Դիմողների մեծ թիվը  նկատի առնելով «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը փորձում է ընդլայնել տարածքը և  դառնալ  1000-մահճակալով հիվանդանոց ,որպեսզի կարողանա ավելի մեծ ծառայութնուն մատուցել հիվանդներին:

Ներկայումս, հիվանդանոցն  ունի  սրտանոթային կենտրոնի բոլոր հնարավորությունները ,որը կատարյալ մասնագիտացված բուժսպասարկում է տրամադրում  մեծահասակներին և երեխաներին :«Շահիդ Ռաջայի» սրտանոթային  հիվանդանոցը ներառում է հետևյալ  բաժինները, ինչպիսիք են շտապ օգնություն , միջուկային բժշկություն, հետազոտական լաբորատորիա, էխոկարդիոգրաֆիա, ատամնաբուժություն, անգիոգրաֆիա, մանուկների  և մեծահասակների սրտի բաց վիրահատություն,նաև  թոքերի, երիկամների, հղիության, անեսթեզիոլոգիայի ,ուղեղի և նյարդերի,գեղձերի և մետաբոլիզմի ,մաշկի և այլ գերմասնագիտական կլինիկաներ:

Հիվանդանոցի վիրահատարանն  ունի 12  պալատ և մեկ հիբրիդ սենյակ,որտեղ կատարվում են սրտի բաց և փակ վիրահատություններ,նաև մանկական սրտի վիրահատություններ ,իշարս բարեկարգում ,փականների փոփոխում և սրտի բնածին խանգարումների բարելավում:Հիվանդանոցում ,տարեկան կատարվում են  4500-ից 5000 սրտի վիրահատություններ ,որը աննախընթաց է թե Իրանում և թե աշխարհում:  Հիվանդանոցի  վիրաբուժական կենտրոնը  բաղկացած է վիրաբուժներից, անեսթեզիոլոգներից և փորձառու բժշկական անձնակազմից ,որպեսզի հիվանդները լիարժեք հանգիստ պայմաններում , ստանան լավագույն բժշկական սպասարկությունը:

Հիվանդանոցի կարևորագույն կենտրոններից է ատամնաբուժական կենտրոնը ,որը Իրանում առաջինն է սրտի հիվանդներին մասնագիտական բժշկական ծառայություններ տրամադրելու առումով: Մասնագետ բժիշկների վերահսկողությամբ այդ կենտրոնը   ստացիոնար և ամբուլատոր  հիվանդներին խորհրդատվական և բուժման  ծառայություններ է տրամադրում:Ներկայումս այս կենտրոնը ատամնաբուժական չորս բաժանմունքներով և ատամ սարքելու մեկ կենտրոնով ,ատամնաբուժական ծառայություններ է տրամադրում թե մեծերին և թե երեխաներին : Տարեկան ավելի քան 2800 ամբուլատոր և ավելի քան 3800 հոսպիտալացված հիվանդներ այցելում են այդ  կենտրոն,ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար:

«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը ակտիվ է նաև զբոսաշրջության ոլորտում և առաջին կենտրոններից է ,որն իր IPD արտոնությունը ստացել է Իրանի բուժման, բժշկական ուսուցման և բժշկական նախարարությունից: Այս հիվանդանոցն Իրանի լավագույն չորս  բարձրակարգ  հիվանդանոցներից մեկն է ՝ հիվանդանոցների վարկանիշների և դասակարգման  առումով:Օտարերկրյա հիվանդների ընդունելությունը կատարվում  է հիվանդանոցի առողջապահական զբոսաշրջության  բաժնի կողմից: IPD-ի բաժնի նպատակն է՝ օտարերկրյա  հիվանդների  խնդիրներին արագ վերահասությունը; Այն  իրականացնում է հիվանդների հոսպիտալացման  բոլոր ծառայությունները, հիվանդանոց մտնելուց մինչև դուրս գրում: Բաժնի մասնագետները տիրապետում են անգլերեն և արաբերեն լեզուներին և հիվանդանոցի մասնագետ բժիշկների հետ խորհրդակցելով անհրաժեշտ ցուցումներ են տալիս հիվանդներին և նրանց խնամող անձանց ,մինչև հիվանդի դուրս գրումը:

Բարերաների միջոցով այս հիվանդանոցում կատարված արժեքավոր քայլերից է՝ հիվանդանոցի մոտ հյուրանոց կառուցելը:Հյուրանոցը կառուցվել է հիվանդներին  խնամող անձանց  համար ,որպեսզի նրանք հիվանդի բուժման ողջ ընթացքում ,նվազագույն ծախսով հիվանդանոցի մոտ կեցություն ունենան:Հիվանդանոցի հինգ հարկանոց հյուրանոցը կառուցվել է 2005 թվականին:  Հյուրանոցի յուրաքանչյուր հարկ ունի 16 մեկ տեղանոց և երեք տեղանոց սենյակներ։ Նաև 600 հոգու տարողությամբ համագումարների սրահ ,այս չորս աստղանոց  հյուրանոցի մյուս հնարավորություններից է: 

«Շահիդ Ռաջայի »հիվանդանոցի հյուրանոցը

 

  «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը գտնվում է Թեհրանի «Մելլաթ»զբոսայգու մոտ, «Վալիասր»պողոտայում: Սիրելի բարեկամներ հոսպիտալացման և բուժման ծախսերի մասին առավել տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հիվանդանոցի կայքէջը հետևյալ հասցեովwww.rhc.ac.ir ,կամ ձեր հարցումները արծարծել  էլեկտրոնային այս հասցեով [email protected]:;

Հիվանդանոցի  հետ կապ հաստատելու հեռախոսահամարն է 021-23921:

Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական  թողարկումը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ