Հունվար 15, 2020 16:20 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 43 և 44-րդ այաներ

وَمَا أَرْسَلْنَا مِنْ قَبْلِکَ إِلَّا رِجَالًا نُوحِی إِلَیْهِمْ فَاسْأَلُوا أَهْلَ الذِّکْرِ إِنْ کُنْتُمْ لَا تَعْلَمُونَ ﴿۴۳﴾

بِالْبَیِّنَاتِ وَالزُّبُرِ وَأَنْزَلْنَا إِلَیْکَ الذِّکْرَ لِتُبَیِّنَ لِلنَّاسِ مَا نُزِّلَ إِلَیْهِمْ وَلَعَلَّهُمْ یَتَفَکَّرُونَ ﴿۴۴﴾

 

Բոլոր այն տղամարդիկ, որ քեզանից առաջ ուղակեցինք, սովորական մարդիկ էին: Նրանց ներշնչեցինք և հայտնեցնք մեր կամքը: Եթե չգիտեք, հարցրեք գիտակիցներին:
 Մենք նրանց ուղարկեցինք գրքերով ու հրաշք գործելու կարողությամբ: Քեզ տվեցինք (Ղուրանը), որպեսզի մարդկանց հիշեցնես իրենց ստացած վարդապետությունը և գուցե խորհեն:

Ինչպես վկայում է  պատմությունը, անհավատներից ոմանք չէին հավատում, որ Աստված  մի մարդու որպես մարգարե է նշանակել: Նրանք կարծում էին, որ մարգարեն պետք է հրեշտակ լինի: Այս այան ասում է. Սա առաջին անգամը չէ, որ Աստված մարդուն որպես մարգարե է նշանակել: Եվ դուք չպետք է զարմանաք դրանից: Դուք կարող եք հարցնել մյուս կրոնների հետևորդներին: Եվ նրանք ձեզ կասեն, որ իրենց մարգարեներն էլ եղել են մարդկանց միջից: Այդ մարգարեներից էին Նոյը, Աբրահամը, Մովսեսը և Հիսուսը, որոնց առաքելությունն այն էր, որ Աստծո խոսքը հասցնեին մարդուն: Եվ նրանք հրաշքներ գործեցին, որպեսզի ապացուցեն, որ իրենք եկել են Աստծո կողմից : Իսլամի մարգարեն նույնպես ուներ երկնային գիրք և հրաշագործության կարողություն: Իսկ նրա ամենակարևոր հրաշագործությունը Ղուրանն էր: Այն գիրքը, որն ուղարկվեց Աստծո կողմից, մարդկանց առաջնորդելու համար: Մարգարեն պարտավոր էր Ղուրանը մեկնաբանել մարդկանց համար և տարածել այն: Այս այան  ասում է. Այս հարցով դիմեք գիտնականներին, ովքեր ներշնչվել են Ատծուց, հատկապես մարգարեների հետևորդներին:

Այս  այայից սովորում ենք

1. Աստծո մարգարեները մարդ էին ոչ թե հրեշտակ:

2. Կրոնական հարցերով պետք է դիմել փորձագետներին, և ոչ թե նրանց, ոքվեր քիչ պատկերացում ունեն կրոնից:

3. Աստվածային  մարգարեներն ունեին սուրբ գիրք և հրաշք էին գործում, որպեսզի մարդիկ չմոլորվեին:

4. Մարգարեի առաքելությունը Ղուրանի տարածումն էր, իսկ մարդկանց պարտականությունն էր ընդունել այն և խորհել դրա մասին:

Նահլ սուրայի 45-46-47-րդ այաներ

أَفَأَمِنَ الَّذِینَ مَکَرُوا السَّیِّئَاتِ أَنْ یَخْسِفَ اللَّهُ بِهِمُ الْأَرْضَ أَوْ یَأْتِیَهُمُ الْعَذَابُ مِنْ حَیْثُ لَا یَشْعُرُونَ ﴿۴۵﴾

أَوْ یَأْخُذَهُمْ فِی تَقَلُّبِهِمْ فَمَا هُمْ بِمُعْجِزِینَ ﴿۴۶﴾

أَوْ یَأْخُذَهُمْ عَلَى تَخَوُّفٍ فَإِنَّ رَبَّکُمْ لَرَءُوفٌ رَحِیمٌ ﴿۴۷﴾

 

Նրանք, որ քո դեմ թակարդներ լարեցին իրենց ապահով են զգու՞մ արդյոք նրանից, որ  Աստված հնարավոր է նրանց ոտքերի տակ վիհ բացի և կամ Աստծո (պատիժը) անսպասելիորեն նրանց հասնի:

Միթե Աստված հանկարծակի չի բերելու նրանց ճամփորդելու ժամանակ: Նրանք միթե կարող են կասեցնել աստվածային վրեժխնդրությունը:

Կամ միթե նրանց կորստյան չի մատնելու, երբ սարսափահար են: Անտարակույս Աստված գթած և անհիշաչար է:

Այս այաներն ասում են, որ չպետք է ճշմարտության դեմ գնալ: Եվ նրանք, ովքեր այդպես են անում, պատժվում են ոչ միայն հանդերձյալ, այլ նաև աշխարհիկ կյանքում: Աստված նրանց արժանացնում է իր պատժին: Հանգստի ժամանակ,  գիշերն ու ցերեկը և նույնիսկ աշխատանքի ժամանակ աստվածային պատիժը կարող է իջնել: Եվ դա կարող է լինել այնտեղից, որտեղից մարդը չի սպասում: Այդ ժամանակ փախուստի ճանապարհ չկա: Աստված գթած է և չի շտապում պատժել անհավատներին: Նա մարդկանց ժամանակ է տալիս հակառակութունից ու սխալ կարծիքներից խուսափելուհամար: Այս այաներում խոսվում է  երեք պատժի մասին` երկնային, եկրային և հոգեբանական:

Այս այայից սովորում ենք

1. Աստված պատժի մեջ համբերատար է: Սակայն մինչև այն պահը, որ ժամանակը չավարտվի, ոչ մի պատիժ չի ուղարկելու:

2. Եվ' հավատացյալները, և' անհավատները պետք է իմանան, որ բռնատերերի սադրանքները և թշնամանքն Աստծո ուժի դիմաց սին են և ապարդյուն: Ոչ մի մարդ կամ գործոն չի կարող կասեցնել Աստծո պատիժը:

3. Աստծո պատիժը կամ վայրն անկանխատեսելի են, ուստի դրանցից փախչել հնարավոր չէ:

4. Աստծո զայրույթը և պատիժը մարդուն դաստիարակելու համար են և ոչ թե վրեժխնդրություն են:

Աստված Ձեզ պահապան

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ