Հունվար 30, 2020 10:32 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 58 և 59-րդ այաներ

وَإِذَا بُشِّرَ أَحَدُهُمْ بِالْأُنْثَى ظَلَّ وَجْهُهُ مُسْوَدًّا وَهُوَ كَظِيمٌ ﴿۵۸﴾

يَتَوَارَى مِنَ الْقَوْمِ مِنْ سُوءِ مَا بُشِّرَ بِهِ أَيُمْسِكُهُ عَلَى هُونٍ أَمْ يَدُسُّهُ فِي التُّرَابِ أَلَا سَاءَ مَا يَحْكُمُونَ ﴿۵۹﴾

 

Երբ նրանցից մեկը լսի որ աղջիկ զավակ է ծնվել, տխրության ամպ կբարձրանա նրա ճակատին:

Այս ավետի բեռի տակ ճնշված, մարդկանցից թաքնվում է ու չգիտի, թե ինչպես պահել այդ լուրը, և կրել դրա ամոթը, կամ այն թողնել հողի տակ: Որքան վատ է նրանց դատողությունը:

Նախորդ հաղորդման ժամնակ ասացինք, որ մի խումբ կռապաշտներ հրեշտակներին համարում էին Աստծո դուստրեր: Դա այն դեպքում, երբ նրանց համար աղջիկը համարվոմ էր ստոր արարած: Եթե նրանք իմանային, որ իրենց կինը աղջիկ էր ունեցել, մեկուսանում էին մարդկանցից: Նման մարդիկ աղջիկ երեխաներին կենդանի -կենդանի թաղում էին: Ասում էին, պատճառն այն է, որ այդ ժամանակ անապատներում բնակվող ցեղերի միջև պատերազմներ շատ էին լինում և աղջիկները կռվելու ուժ չէին ունենում: Բացի դրանից, երբ մի ցեղը պարտվում էր, աղջիկներին գերի էին տանում և որպես աղախին օգտագործում: Սակայն  Ղուրանը և իսլամը, աղջիկներին բարձր են գնահատում: Մարգարեն մշտապես հորդորում էր բարի լինել դստրերի նկատմամբ: Եվ ինքն էլ հատուկ ուշադրություն էր տածում իր դստեր` Ֆաթիմայի նկատմամբ:

Այս այայից սովորում ենք

1. Դեռևս կան հետամնաց գաղափարներ ունեցող մարդիկ, ովքեր տղաներին ավելի բարձր են դասում աղջիկներից:

2. Սնոտիապաշտությունն այնքան է տարածվել որոշ համայնքերում, որ մարդկային աժեքները ոտնահարվում են: Հենց այդ ժամանակ արաբներն ազդված էին սնոտիապաշտության գաղափարներից:

3. Երկնային կրոնները հատկապես իսլամը, դատապարտել են սնոտիապաշտական գաղափարները կանանց մասին:

Նահլ սուրայի 60-րդ այա

لِلَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِالْآخِرَةِ مَثَلُ السَّوْءِ وَلِلَّهِ الْمَثَلُ الْأَعْلَى وَهُوَ الْعَزِيزُ الْحَكِيمُ ﴿۶۰﴾

 

Վատ ածականները նրանց են վերաբերում, որ չեն հավատում հանդերձյալ կյանքին: Լավագույն ածականը Աստծուն է պատկանում: Նա բարձրյալ իմաստուն է

Այս այն ասում է, որ բոլոր սխալ գաղափարների պատճառն այն է, որ մարդիկ հեռու են հավատքից և հատկապես հանդերձյալ կյանքի նկատմամբ: Ոչ մի հավատացյալ չպիտի իրեն թույլ տա ստորադասել Աստծո արարածին, քանի որ մեր ողջ կյանքն աստվածային նվեր է: Դա այն դեպքում, երբ բոլոր լավագույն հատկություններն Աստծունն են: Իսկ հավատացյալները փորձում են իրենց մեջ զարգացնել լավ կողմերը, որպեսզի Աստծո ճանապարհով ընթանան:

Այս այայից սովորում ենք

1. Անհավատությունը բոլոր սխալների արդյունքն է: Իսկ հավատքը` բոլոր բարությունների հիմքը:

2.Ուժը, վեհությունը և լավագույն հատկություններն Աստծուն են պատկանում: Իսկ մարդը, կատարյալին հասնելու համար, պետք է հաղորդակցվի աստվածային հատկություններ ի հետ:

Նահլ սուրայի 61

وَلَوْ يُؤَاخِذُ اللَّهُ النَّاسَ بِظُلْمِهِمْ مَا تَرَكَ عَلَيْهَا مِنْ دَابَّةٍ وَلَكِنْ يُؤَخِّرُهُمْ إِلَى أَجَلٍ مُسَمًّى فَإِذَا جَاءَ أَجَلُهُمْ لَا يَسْتَأْخِرُونَ سَاعَةً وَلَا يَسْتَقْدِمُونَ ﴿۶۱﴾

 

Եթե Աստված ցանկանար պատժել մարդկանց, իրենց գործած մեղքերի համար, աշխարհի վրա կենդանի էակ չէր մնա: Բայց նա նախապես սահմանված ժամանակ է տալիս, որը հնարավոր չէ, ոչ արագացնել, ոչ էլ դանդաղեցնել նույնիսկ մեկ ժամով:

Այս այան ասում է, որ պետք  է մեղավոր մարդուն ժամանակ տալ, որպեսզի ապաշխարի: Քանի որ եթե Աստված պատժի յուրաքանչյուր մեղավորի, ոչ մի մարդ այս աշխարհի վրա  կենդանի չի մնա և կյանքը կավարտվի: Ուստի Աստված մարդուն ժամանակ է տալիս: Մարդկանց մի մասի ժամանակն ավարտվում է  այս աշխարհում, իսկ մյուս մասինը` հանդերձյալ կյանքոմ: Աստված որոշակի ժամանկում է  մարդուն հնարավորություն տալիս: Իսկ երբ հասնում է  պատժի կամ մահվան ժամանակը, պատիժը հետաձգել հնարավոր չէ: Ոչինչ  չի կարող կասեցնել աստծո կամքը: Այան խոսում է  նաև այն մասին, որ մեղքը ոչ միայն կործանում է մարդուն, այլ սպառնում է նաև այլ կենդանի էակներին:

Այս այաներից սովորում ենք

1. Մարդն առաջին հերթին ինքն է իր նկատմամբ մեղք գործում ու բռնություն կիրառում: Եվ հենց այդ բռնությունն ու մեղքը կործանում են մարդուն: Եվ մարդը կոծանումից կփրկվի այն ժամանակ, երբ ապաշխարհի ու փոխհատուցի սխալի համար:

2. Աստված մեղավորներին ապաշխարելու հնարավորություն է  տալիս: Սակայն դա չի նշանակում, որ Աստված մոռացել է մեղավորների մեղքը: Նրա պատիժը ժամանակին է գալիս:

Աստված Ձեզ պահապան

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ