Մարտ 21, 2020 13:17 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով իրանական նոր տարին և գարնանամուտը «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Հայաստանում արտակարգ դրության հաստատմանը, Հայաստանում կորոնավիրուսի տարածման ենթադրյալ հետևանքներին և Թելավիվում Հայաստանի դեսպանատան բացմանը:Ընկերակցեք մեզ։


ՀՀ կառավարության մարտի 16-ի արտահերթ նիստում ընդունվեց օրակարգում ներառված որոշման նախագիծը՝  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես,  աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով:  Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի  ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Որոշմամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակը: «Մինչ այս պահը ԼՂ-ում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ԼՂ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև  հանրապետության  ֆինանսական համակարգին և նշել. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԿԲ դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի:

-----------------------

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասաց Փաշինյանը:

----------------------

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանն անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ միջոցառումների պարագայում վարակն ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա։

-----------------------

Իսրայելում դեսպան նշանակելու հարցը, որ իրականանում է Հայաստանում Սիոնիստական ռեժիմի քաղցկեղային ազդեցության քաղաքականության և Երևանում արևմտամետ թևի իշխանության գալու փաստը չարաշահվելու շրջանակում, լոկ Արմեն Սմբատյանի նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու հարցը չէ, դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արևմտամետ թևի ներակայցուցիչն է, որը   կարծում է  Արևմուտքին, Միացյալ Նահանգներին,  Սիոնիստական ռեժիմին ու սիոնիզմին ավելի մոտենալով, կարող է լուծել Հայաստանի խնդիրները։ Այս թյուր կարծիքն առկա է նաև կովկասյան բոլոր երկրներում և Խորհրդային  Միությունից  մնացած հանրապետությունների մեծ մասում, և այդ որոշ հանրապետություններում  իշխանությունը գտնվում է  արևմտամետ թևի ներկայացուցիչների  ձեռքում։

Մասնավորապես, Կովկասում, Ադրբեջանում և Վրաստանում Հայաստանից առաջ նրանք փորձել են իրենց տնտեսական, քաղաքական և ռազմավարական խնդիրները, և հատկապես իրենց հողում անջատողականության խնդիրները  լուծել   Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի և համաշխարհային սիոնիզմի  վրա հենվելու միջոցով: Այնուամենայնիվ, սիոնիստների վրա հույս դնելը ոչ մի խնդիր չի լուծել ո՛չ  Վրաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում:

Ոչ Ադրբեջանի հանրապետությունն է կարողացել միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք Իսրայելից գնելով Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ իրեն կարգավորել և ոչ էլ Վրաստանին է հաջողվել Սիոնիստական ռեժիմի  քաղաքական, անվտանգության ու ռազմական աջակցության օգնությամբ ինչ-որ փոփոխություն առաջացնել Օսեթիայի ու Աբխազիայի հարցում։ Այլ ընդհակառակը, Իսրայելի կողմից  Ղարաբաղյան հարցում իրականացվող միջամտությունները և Ադրբեջանին զենքի  վաճառքն ավելի են ամրացրել Ղարաբաղյան ճգնաժամի հանգույցը և բազմապատկել Երևանի նկատմամբ Բաքվի պահանջները։ Ընդ որում Բաքուն ներկայումս ոչ Ղարաբաղյան ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու և ոչ էլ Երևանի հետ  կառուցողական բանակցություններ  վարելու հնարավորություն ունի։

2008 թ․ Վրաստանում ևս ժամանակի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք կառավարությունը հույսը դնելով Սիոնիստական ռեժիմի վրա, Ռուսաստանի հետ Վրաստանի անտրամաբանական ռազմական բախումների համար ենթահող ստեղծեց, և բարդացրեց Սահակաշվիլիի իշխանության ընթացքը։  

Եվ հիմա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխանելով Սիոնիստական ռեժիմին և նրա  հետ հարաբերություններն ընդլայնելու ուղի որդեգրելով, փաստորեն  անցնում է այն ճանապարհով, որով ավելի վաղ անցել են Իլհամ Ալիևը և Միխայել Սահակաշվիլին ու   նրա տեղակալները։ Ճանապարհ, որը զարտուղի է տանելու և  հարթելու է կովկասյան այս երկրներում սիոնիստական էքսպանսիոնիստական ռեժիմի քաղցկեղային ազդեցության, խնդիրների և ճգնաժամերի առաջացման ճանապարհը և բարդացնելու է այդ երկրների ճգնաժամերը։

Ադրբեջանի ու Վրաստանի համեմատությամբ, Հայաստանն ավելի քիչ  մանևրելիություն կունենա եթե զարգացնի հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ։ Քանզի մի կողմից Ադրբեջանի ու Վրաստանի համեմատությամբ Հայաստանը ռազմավարական, գեոպոլիտիկական ու աշխարհագրական  շատ պարտավորություններ ու սահմանափակություններ ունի, իսկ մյուս կողմից աշխարհում Հայկական լոբբիստական կազմակերպությունների  նկատմամբ համաշխարհային սիոնիզմի լոբբի թշնամանքն ու զարմանալի մրցակցությունը ավելացնելու  են Սիոնիստական ռեժիմին մոտենալու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության խնդիրները և նրան դնելու են վտանգավոր դրության մեջ, ինչպիսին տեղի ունեցավ Սահակաշվիլիի դեպքում։

Ուստի Իսրայելում Հայաստանի դեսպանի նշանակման հարցը պարզապես չի կարող դիտվել, որպես Արմեն Սմբատյանի նստավայրի` Երևանից Թել Ավիվ տեղափոխություն, այլև պետք է հետամուտ լինել  այն վտանգավոր հետևանքներին, որ այս քայլն ունենալու է Հայաստանի համար։

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ