Ապրիլ 06, 2020 09:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 62-րդ այա

وَيَجْعَلُونَ لِلَّهِ مَا يَكْرَهُونَ وَتَصِفُ أَلْسِنَتُهُمُ الْكَذِبَ أَنَّ لَهُمُ الْحُسْنَى لَا جَرَمَ أَنَّ لَهُمُ النَّارَ وَأَنَّهُمْ مُفْرَطُونَ 

Նրանք Աստծուն են վերագրում այնինչն արհամարում են: Նրանք ստում են, երբ ասում են, թե բարին է լինելու իրենց վարձատրությունը: Կրակն է նրանց բաժինը: Նրանք (դժոխքի) ռահվիրաներից են:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մի խումբ անհավատներ աղջիկներին ստոր արարածներ էին  համարում և ասում էին, որ հրեշտակներն Աստծո դուստրերն են: Այս այան ասում է. Ինչպե՞ս կարող էին  նրանք նման ստեր ասել և իրենց ուրիշներից ավելի գերադասելի համարել:

Այս այայից սովորում ենք.

1. Այն, ինչ չենք ցանկանում մեզ համար, չցանկանանք նաև ուրիշների համար:

3. Մեզ չգերագնահատենք ու չմտածենք, որ մեր վերջը բարի է լինելու:

Նահլ սուրայի 63-րդ այա

تَاللَّهِ لَقَدْ أَرْسَلْنَا إِلَى أُمَمٍ مِنْ قَبْلِكَ فَزَيَّنَ لَهُمُ الشَّيْطَانُ أَعْمَالَهُمْ فَهُوَ وَلِيُّهُمُ الْيَوْمَ وَلَهُمْ عَذَابٌ أَلِيمٌ

Աստված վկա է, որ քեզանից առաջ եղած ժողովուրդներին (մարգարեներ) ուղարկեցին,(բայց) սատանան նրանց արարքը իրենց աչքին գեղեցկացրեց: և Այսօր նա նրանց խնամակալն է ու հովանավորը և ցավալի պատիժ է նրանց համար նախատեսված:

Անհավատների ու կռապաշտների վերաբերմունքն իսլամի մարգարեի նկատմամբ շատ սխալ էր և որքան էլ մարգարեն փորձում էր նրանց դեպի իսլամ հավիրել, այդ մարդիկ ուշադրություն չէին դարձնոմ: Եվ այդ պաճառով մարգարեն անհագստանում էր: Այս այան, մխիթարելով մարգարեին ասում է. Պատմության ընթացքում մշտապես այդպես է եղել և բոլոր մարգարեներն էլ արժանացել են նման վերաբերմունքի: Այան նաև ասում է, որ սատանան սխալ արարքները գեղեցիկ է ցույց տալիս, որպեսզի մարդիրկ հետևեն իրեն:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված տարբեր ազգերի համար ուղարկել է մարգարեներ:

2. Սատանան սխալ արարքները գեղեցիկ ցույց տալով մտնում է մարդկանց հոգիների մեջ:

Նահլ սուրայի 64-րդ այա

وَمَا أَنْزَلْنَا عَلَيْكَ الْكِتَابَ إِلَّا لِتُبَيِّنَ لَهُمُ الَّذِي اخْتَلَفُوا فِيهِ وَهُدًى وَرَحْمَةً لِقَوْمٍ يُؤْمِنُونَ 

Մենք Ղուրանն ուղակեցինք քեզ որպեսզի նրանց համար լուսաբանես վեճի առարկա հանդիսացող խնդիրները և (դա) հավատացյալների համար (աստվածային) առաջնորդության և շնորհների աղբյուր է:    

Այս այան Ղուրանի մասին խոսում է  որպես առաջնորդության գիրք,  որն ուղակվել է Աստծո կողմից, որպեսզի մարդը երջանկանա, փրկվի ու ստանա Աստծո շնորհները: Իհարկե Աստծո առաջնորդոթյունը ստանալու համար մարդիկ պետք է զանազանեն ճիշտն ու սխալը և իմանան, թե սխալ ճանապարհ ընտրելով ինչ հետևանքներ են տեսնելու: Եթե մարդիկ սխալն ու ճիշտը ճանաչեն Սուրբ գրքի հիման վրա, կդասվեն հավատացյալների շարքին:

Այս այայից սովորում ենք

1. Ղուրանը ճշտի ու սխալի չափորշիչն է և մարգարեն պարտավոր է Աստծո գրքի համաձայն դա փոխանցել մարդկանց:

2. Աստծո շնորհը ստանալու համար նախ պետք է ընդունել նրա առաջնորդությունը:

Նահլ սուրայի 65-րդ այա

وَاللَّهُ أَنْزَلَ مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَحْيَا بِهِ الْأَرْضَ بَعْدَ مَوْتِهَا إِنَّ فِي ذَلِكَ لَآيَةً لِقَوْمٍ يَسْمَعُونَ

Աստված երկնքից ջուր իջեցրեց և պարարտացրեց անպտղաբեր հողը: Սա լուսավոր նշան է նրանց համար, ովքեր լսող ականջ ունեն:

Այս այան ասում է, որ աստված մեռած երկիրը վերակենդանացնում է  անձրևով: Ղուրանը իջավ ինչպես անձրևն է իջնում և դարձավ մարդկանց փրկության աղբյուր: Իհակե սա նրանց համար է, ովքեր լսում են աստվածային այաներն ու մտածում դրանց մասին, և իրենց կյանքի ընթացքում կատարում դրա պատվիրանները: Գարնանամուտն Աստծո նշաններից մեկն է, որովհետև ծառերն ու ծաղիկները և մեռած հողը վերակենդանանում են: Հանդերձյալ կյանքում նույնպես մարդիկ հարությոն են առնում Աստծո կամքով:

Այս այայից սովորում ենք.

1. Ջուրը մարդու և բոլոր էակների համար կենսատու աղբյուր է և աստվածային ամենակարևոր բարիքներից մեկը: Իսկ անձրևը մաղում է, ինչպես մյուս բնկան երևույթները, Աստծո կամքով:

2. Ղուրանը լսելը և ընթերցելը մարդու հոգուն նոր շունչ է տալիս և ստեղծում հնարավորություն` կատարելութան հասնելու համար:

Աստված Ձեզ պահապան

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ