Ապրիլ 06, 2020 09:30 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 66-րդ այա

وَإِنَّ لَکُمْ فِی الْأَنْعَامِ لَعِبْرَةً نُسْقِیکُمْ مِمَّا فِی بُطُونِهِ مِنْ بَیْنِ فَرْثٍ وَدَمٍ لَبَنًا خَالِصًا سَائِغًا لِلشَّارِبِینَ 

Կենդանիների էությունը ձեզ համար խրատ է պարունակում: Նրանց ստամոքսի, նրանց մարսած սնունդի  և արյան միջից ձեզ ենք խմեցնում անարատ կաթ,որը շատ քաղցր է բոլոր նրանց համար, ովքեր այն խմում են:

Այս այան խոսում է աստվածային մեկ այլ բարիքի` կաթի մասին: Ինչպես ջուրը մաղում է  երկնքից, կաթը, որը կաթնամթերքի հիմքն է, ստեղծվում է կենդանիների կողմից ուտելիքի մարսելու արդյունքում: Սակայն կաթն այնքան մաքուր ու անարատ է, որ չնայած դուրս է գալիս կենդանու մարմնից, ոչ գարշելի հոտ ունի և ոչ էլ արյան գույն: Այստված կարծես չորքոտանիների մարմնի մեջ ստեղծել է զտելու համակարգ, որտեղ կանաչ խոտը զտվում ու դառնում է մաքուր կաթ: Իսկ այդ կաթը շատ կարևոր է մարդու առողջության համար:

Այս այայից սովորում ենք.

1. Կաթ ստանալու համակարգն աստվածային հզոր ուժի և մարդկանց նկատմամբ նրա գթության նշաններից է: Սա կարող է մեծ դաս լինել մարդկանց համար:

2. Եթե մարդն ուզում է  լինել ազնիվ ու զարգանալ, պետք է կյանքի թոհուբոհից անցնելով, չընդունի վատ մթնոլորտի գույնն ու բույրը, ինչպես լինում է կաթի դեպքում:

Նահլ սուրայի 67-րդ այա

وَمِنْ ثَمَرَاتِ النَّخِیلِ وَالْأَعْنَابِ تَتَّخِذُونَ مِنْهُ سَکَرًا وَرِزْقًا حَسَنًا إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً لِقَوْمٍ یَعْقِلُونَ 

Արմավենու և որթատունկի պտուղներից դուք կպատրաստեք  արբեցնող ըմպելիք և առողջարար սնունդ: Սրանք բոլորը նշաններ են նրանց համար, ովքեր հասկանում են:

Այս այան անդրադառնում է հյութեին, ասելով. Դուք արմավից ու խաղողից հյութ եք քամում,սակայն որոշ հյութեր, ինչպես` գինին, արբեցնող են: Իսկ որոշ հյութեր առողջացնում են մարդուն: Սա պետք է ձեզ համար դաս լինի: Այն, ինչ ուղարկել է Աստված ձեզ համար, մաքուր է: Եվ մարդն է դրանք անմաքուր դարձնում:

Այս այայից սովորում ենք.

1. Մրգերի մեջ խաղողն ու արմավը հատուկ նշանակություն ունեն մարդու համար: Մարդը դրանցից շատ լավ սնունդ է ստանում:

2. Այն, ինչ Աստված ստեղծել է մարդու համար, բարիք է: Սակայն մարդը չարաշահում է  այդ բարիքը և սխալ օգտագործում այն:

Նահլ սուրայի 68-69րդ այա

وَأَوْحَى رَبُّکَ إِلَى النَّحْلِ أَنِ اتَّخِذِی مِنَ الْجِبَالِ بُیُوتًا وَمِنَ الشَّجَرِ وَمِمَّا یَعْرِشُونَ
ثُمَّ کُلِی مِنْ کُلِّ الثَّمَرَاتِ فَاسْلُکِی سُبُلَ رَبِّکِ ذُلُلًا یَخْرُجُ مِنْ بُطُونِهَا شَرَابٌ مُخْتَلِفٌ أَلْوَانُهُ فِیهِ شِفَاءٌ لِلنَّاسِ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً لِقَوْمٍ یَتَفَکَّرُونَ 

Աստված մեղվին ներշնչեց, որ իր համար լեռներում կամ ծառերի վրա տուն շինի կամ բնակվի մարդկանց պատրաստած տան մեջ
(
Աստված ասաց մեղվին). Ամեն տեսակ պտուղներից քաղիր սնունդդ և գնա քո տիրոջդ գծած ճանապարհներով; Մեղուն իր ծոցից գունավոր հեղուկ է  հանում, որն առողջարար է մարդկանց համար: Այս բոլորը նշաններ են մտածող մարդկանց համար:

Այս այան խոսում է  մեղվի մասին և ասում, որ մեղուն սովորեց ապրել դաշտերում ու սարերում, քաղել ծաղիկների  հյութը և այն վերածել մեղրի` առողջարար ու կենսատու  նյութի: Եթե որոշ մարդիկ մրգերից արբեցնող հյութ են ստանում, մեղուն դրանցից ստեղծում է մեղր` առողջարար նյութ, որն օգտակար է բոլորի համար: Զարմանալի է, որ այս փոքրիկ կենդանին ստեղծումէ  և' մեղր և վտանգավոր թույն: Ուրեմն մարդը պետք է ընկալի Աստծո իմաստնությունը և աստվածային բարիքները ճիշտ օգտագործի:

Այս այաներից սովորում ենք.

1. Կենդանիները շարժվում են ըստ իրենց բնազդի, որ Աստված է նրանց մեջ դրել: Ինչպես որ աստվածային ներշնչանքը մարգարեներին առաջնորդելու աղբյուր է: Իսկ բնազդը պատճառ է դառնում, որ կենդանին առաջնորդվի իր  զարգացման ընթացքում:

2.  Մեղվի հզոր ուժը` միևնույն ժամանակ մեղր ու թույն ատադրելու հարցում, Աստծո զորության նշաններից է:

Աստված Ձեզ պահապան

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ