Ապրիլ 06, 2020 09:42 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 70-րդ այա

وَاللَّهُ خَلَقَکُمْ ثُمَّ یَتَوَفَّاکُمْ وَمِنْکُمْ مَنْ یُرَدُّ إِلَى أَرْذَلِ الْعُمُرِ لِکَیْ لَا یَعْلَمَ بَعْدَ عِلْمٍ شَیْئًا إِنَّ اللَّهَ عَلِیمٌ قَدِیرٌ 

Աստված ձեզ ստեղծեց և Աստված պիտի առնի ձեր կյանքը: Ձեզանից ոմանք խոր ծերության հասակի են հասնելու և մոռանալու են իրենց սովորածները: Աստված գիտուն է և հզոր:

Այս այան խոսում է մարդու արարչագործության, ծերության, ու մահվան մասին: Այան ասում է. Նա, ով ձեզ արարեց, ձեզ տանելու է այս աշխարհից, որովհետև Աստված որոշել է, որ մարդը չմնա այս աշխարհում: Իսկ նրանք, որ երկար են ապրում, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ուժը և մոռանում այն, ինչ գիտեին: Ուրեմն փորձեք ձեր կարճ կյանքում մտածել նաև հաներձյալ կյանքի մասին:

Այս այայից սովորում ենք

1. Կյանքն ու մահն Աստծո ձեռքերում են և մարդն այդտեղ որևէ դեր չունի:

2. Կյանքի տևողությունն ինքնին արժեք չունի: Շատ մարդիկ իրենց կարճ կյանքի ընթացքում մարդկությանը մեծ ծառայություն են մատուցել և հակառակը` երկար ապրած մարդիկ վնասել են հասարակությանը:

Նահլ սուրայի 71-րդ այա

وَاللَّهُ فَضَّلَ بَعْضَکُمْ عَلَى بَعْضٍ فِی الرِّزْقِ فَمَا الَّذِینَ فُضِّلُوا بِرَادِّی رِزْقِهِمْ عَلَى مَا مَلَکَتْ أَیْمَانُهُمْ فَهُمْ فِیهِ سَوَاءٌ أَفَبِنِعْمَةِ اللَّهِ یَجْحَدُونَ 

Աստված ձեզանից ոմանց իր շնորհներից ավելի շատ տվեց; Սակայն նրանք, որ ողողվեցին այդ շնորհներով, պատրաստ չեն իրենց ապրուստի միջոցից գերիներին էլ նվիրել, որպեսզի դրանում բոլորը հավասար բաժին ունենան: Աստծո բարիքները միթե՞ պիտի ուրանան:

Աստծո իմաստություններից մեկը մարդկանց ապրուստի մեջ է: Եթե բոլոր մարդիկ ապրեին նույն կյանքով, մարդկանց միջև միմյանց նկատմամբ հասարակական կարիքից բխած հարաբարերություններն անհնար կլինեին: Այս դեպքում չէր ստեղծվի նաև մարդու կատարելագործման հնրավորություն: Մարդը չէր փորձի ձեռք բերել այնպիսի վեհ հատկություններ, ինչպես` նվիրվածություն, համբերություն, խոնարհություն, բարեգործություն  և առատաձեռնություն: Ուստի ունակությունների և հնարավորությունների տարբերությունը մարդկանց միջև կենսակերպի տարբերության պատճառ է դառնում: Սակայն դա չի նշանակում, որ նրանք, ովքեր ավելի բարեկեցիկ կյանք են վարում, թույլերի նկատմամբ պետք է բռնություն  գործադրեն: Ընդհակառակը, նրանք պետք է թույլերին օգնեն և հասարակության մեջ տարածեն բարեգործության մշակույթը:

Այս այայից սովորում ենք

1. Մարդիկ ունեն տաբեր կենսակերպ և դա վերադառնում է նրանց ընդունակություններին: Սակայն Իսլամը հարուստներին հրավիրում է  եղբայրական վերաբերմունք դրսևորել աղքատների նկատմամբ և բարեգործություն անել:

2. Բարեգործությունից հրաժարվելը նշանակում է  հրաժարվել Աստծո բարիքներից: Եվ հնարավոր է, որ  դա շատ վատ հետևանքներ ունենա:

Նահլ սուրայի 72-րդ այա

وَاللَّهُ جَعَلَ لَکُمْ مِنْ أَنْفُسِکُمْ أَزْوَاجًا وَجَعَلَ لَکُمْ مِنْ أَزْوَاجِکُمْ بَنِینَ وَحَفَدَةً وَرَزَقَکُمْ مِنَ الطَّیِّبَاتِ أَفَبِالْبَاطِلِ یُؤْمِنُونَ وَبِنِعْمَتِ اللَّهِ هُمْ یَکْفُرُونَ

Աստված ձեզ տվեց կողակիցներ , որ ծնվել են ձեր արյունից: Նրանց միջոցով ձեզ տվեց  զավակներ, թոռներ և իր բարությամբ սնուցեց համեղ սնունդներով: Բայց միթե՞ դուք կրկին պիտի հավատաք կուռքերին ու ապերախտ լինք Աստծո շնորհած բարիքների նկատմամբ:

Այս այան խոսում է ընտանիքի կազմավորման մասին: Այն ասում է. Աստված ձեզ կողակից նշանակեց, որպեսզի դուք ունենաք կյանքի ընկեր և շարունակվի մարդ արարածի գոյությունը: Չնայած ընտանիքը հասարակության ամենափոքր միավորն է, սակայն դրա հիմքն է հանդիսանում: Որովհետև դա այն միավորն է, որտեղ դրսևորվել է արարչագործության համակարգը: Այդ փոքրիկ միավորոմ  մարդիկ ծնվում են, ընտանիք կազմում: Ուրեմն յուրաքանչյուր  վտանգ, որ սպառնում է  ընտանիքին, ուղղակիորեն ազդում է  նաև հասարակության վրա և թուլացնում դրա հիմքերը: Հենց այդ պատճառով, իսլամը շատ է կարևորում ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը: Նույնիսկ ամուսնացած մարդու աղոթքն ավելի արժեքավոր է համարվում չամուսնացածի աղոթքից: Դա մի տեսակ կապ է դառնում ամուսնության և աղոթքի միջև: Դժբախտաբար, այսօր մարդկանց միջև ընտանիքից դուրս հաստատվում են անօրինական կապեր և մարդիկ չեն ամուսնանում ու ընտանիք չեն կազմում: Իսկ այն ընտանիքը, որտեղ չկա համերաշխություն, ունի խարխուլ հիմքեր:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված ընտանիք կազմելու շրջանակներում ապահովում է մարդու և' նյութական և' ֆիզիկական կարիքները, ինչպես նաև նրա հոգեկան կարիքները:

2. Ամուսնությոնից հրաժարվելը կամ երեխա ունենալուց խուսափելը մի տեսակ ապերախտություն է  աստվածային բարիքների նկատմամբ:

Աստված Ձեզ պահապան

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ