Մայիս 18, 2020 08:31 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 125-րդ այա

" اُدع ُ الی سَبیل ِ ربّکَ بالحکمة ِ و المَوعظة ِ الحَسنة ِ وَ جادِلهُم بالتی هِی احسنُ انَّ ربّکَ هُوَ اعلم بمن ضلّ عن سَبیله ِ وَ هُوَ اعلم ُ بالمُهتدین َ "

Իմաստության ձայնը և համոզումի ուժը գործածիր մարդկանց դեպի Աստված հրավիրելու համար: Նրանց(ընդիմադիրների)հետ բանավիճիր պարկեշտորեն: Քո Արարիչը, արդարև, գիտի նրանց մասին,որոնք շեղվել են Իր ճանապարհից և գիտի նրանց, ովքեր առաջնորդվել են:

Այս և մի քանի այլ այաներ, որոնք Նահլ սուրայի վերջին այաներն են, մարգարեներին ու Իսլամի  գիտնականներին ու առաջնորդներին հորդորում է  մարդկանց դեպի ճշմարտություն հրավիրելիս դիմել հարմար ճանապարհների: Բոլոր մարդկանց հնարավոր չէ նույն կերպ հրավիրել: Յուրաքանչյուրի հետ պետք է խոսել իր լեզվով և իր իմացությունների և ունակության համաձայն: Գիտնականներին ու կրթվածներին պետք է հրավիրել բանականությամբ, մյուսներին` խրատով: Իսկ կարծրամիտներին պետք է հրավիրել վիճաբանությամբ: Սակայն այս ամենը պետք է լինի ազդեցիկ կերպով: Այս հարցում իմաստությունը շատ կարևոր է և ընդունելի: Որովհետև իմաստությունը հիմնված է բանականության վրա և բանակցությունների ժամանակ շատ է կարևորվում շփումը: Սակայն խրատը կամ վիճաբանությունը կարող են լինել վատ կամ լավ: Այստեղ խրատի  մասին ասվում է , որ երբեմն մարդը խրատում է և այդ ընթացքում նվաստացնում դիմացինին ու գոռոզամիտ դառնում: Այս դեպքում, մարդը հրաժարվում է  իրեն խրատողից: Իսկ երբեմն էլ մարդը կարող է ատել նրան, ով խրատում է: Իսկ վիճաբանության վերաբերյալ Ղուրանն ասում է. Ձեր վիճաբանության ձևը պետք է ավելի լավը լինի դիմացինից: Որովհետև ձեր նպատակը գրավելն է, ոչ թե բախվելը, ինչի արդյունքում դիմացինն ավելի հաստատակամ կդառնա իր գաղափարներում: Ամեն դեպքում, վիճաբանությունը պետք է հիմնված լինի արդարության ու ճշմարտության վրա և ոչ թե սադրանքի, վիրավորանքի կամ նվաստացման ու գոռգոռոցների: Այնուհետև այան ասում է. "Ձեր պարտականությունն է հրավիրել մարդկանց: Իսկ ով կընդունի, կամ չի ընդունի ձեր հրավերը,  ձեր գործը չէ: Աստված լավ գիտի, թե ով է իր սրտում ընունել ճշմարտությոնը կամ հրաժարվել դրանից:"

Այս այայից սովորում ենք

1. Կրոնի քարոզչությունը պետք է լինի տարբեր լեզուներով ու ձևերով: Ըստ պայմանների և դիմացինի կարողությունների ու ցանկությունների, որպեսզի ազդեցիկ լինի: Դեպի Աստված մարդկանց հրավիրելիս պետք է օգտվել և՛ բանական և՛ զգայական հնարքներից, որպեսզի հրավերն ավելի ազդեցիկ ու մնայուն լինի:

 

 

Նահլ սուրայի 126-րդ այա

وَإِنْ عَاقَبْتُمْ فَعَاقِبُوا بِمِثْلِ مَا عُوقِبْتُمْ بِهِ وَلَئِنْ صَبَرْتُمْ لَهُوَ خَيْرٌ لِلصَّابِرِينَ

Երբ վրեժխնդրություն իրագործեք, թող դրանք հավասար լինեն ձեր կրած հարվածներին: Նրանք, որ համբերատարությամբ տանում են իրենց դժվարությունները ավելի արժանավոր բան  կանեն:               

Այս այան ասում է. Եթե ընդդիմադիրներն առաջ գնացին ու ոտնձգություն կատարեցին ձեր դեմ, դուք էլ կարող եք պատասխանել նույն կերպ: Սակայն եթե նրանց չպատժեք ու լինեք համբերատար, դա կլինի ձեր օգտին: Որոշ գրավոր աղբյուրներում ասվում է, որ երբ Օհոդ պատերազմում մարգարեի հորեղբայր Համզեին մասնատեցին, մարգարեն ասաց. "Եթե նրան գտնեմ, Համզեի նման կտոր-կտոր կանեմ": Սակայն երբ այս այան իջավ, մարգարեն ասաց. "Համբերում եմ ու ներելու եմ:"

Այս  այայից սովորում ենք

1. Նույնիսկ ընդդիմադիրների ու թշնամիների հետ շփվելիս պետք է պահպանել արդարությունը ու չդիմել ծայրահեղության:

2. Ընդդիմադիրների նկատմամբ օրենքը միայնակ ազդեցիկ չի կարող լինել: Այստեղ պետք է հարգել նաև բարոյական արժեքները:

Նահլ սուրայի 127 և 128-րդ այաներ

وَاصْبِرْ وَمَا صَبْرُكَ إِلَّا بِاللَّهِ وَلَا تَحْزَنْ عَلَيْهِمْ وَلَا تَكُ فِي ضَيْقٍ مِمَّا يَمْكُرُونَ 

إِنَّ اللَّهَ مَعَ الَّذِينَ اتَّقَوْا وَالَّذِينَ هُمْ مُحْسِنُونَ

Երբ վրեժխնդրություն իրագործեք, թող դրանք հավասար լինեն ձեր կրած հարվածներին:
 Նրանք, որ համբերատարությամբ տանում են իրենց դժվարությունները ավելի արժանավոր բան  կանեն:    

Պարզ է, որ որոշ մարդիկ պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, ինչքան էլ որ այն լսեն ամենամաքուր անձանց, ինչպես օրինակ մարգարեների բերանից: Այս այան, մխիթարելով մարգարեին, ասում է. "Չնայած դու շատ նեղություն ես կրել նրանց առաջնորդելու համար, սակայն նրանցից ոմանք ոչ թե ճշմարիտ խոսքը չեն ընդունում, այլ դեմ են կանգնում դրան և փորձում տարբեր միջոցներով, ինչպես` վարկաբեկելով, ծաղրելով, սպառնալով, խոշտագումներով ու պատերազմով, ոչնչացնել Իսլամի աստվածային օրենքները: Սակայն դու մի տխրիր ու շարունակիր լինել տոկուն: Որովհետև Աստված պաշտպանում է  առաքինիներին ու աստվածավախ մարդկանց ու երբեք նրանց մենակ չի թողնում:

Այս այայից սովորում ենք

1. Պետք է համբերատար լինենք կրոնը քարոզելու ու մարդկանց դեպի ճշմարտություն հրավիրելու գործում և անախորժությունների ժամանակ:

2. Պետք է ապավինել Աստծուն և հավատալ նրա օգնություններին, որպեսզի թշնամու դեմ հնարավոր լինի համբերությամբ պայքարել ու փակուղու չհասնել:

Աստված Ձեզ պահապան

 

 

Մեկնաբանություններ