Ողջույն բարեկամ-239
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք նոյեմբերյան հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:
Հարգելի բարեկամներ նոյեմբերի 21-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, Իրանի ողջ տարածքում կիրառվում են խիստ սահմանափակումներ, որոնք կտևեն 2 շաբաթ։ Իրանի 124 քաղաք ստացել է կարմիր, շուրջ 150-ը` նարնջագույն, 98-ը` դեղին կարգավիճակ: Թեհրան նահանգի 25 շրջաններ ստացել են կարմիր կարգավիճակ:
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրիչին, կարևորելով մեծ հավաքույթներից խուսափելու անհրաժեշտությունը, հայտարարել է. «Տնային հավաքույթները եղել են վիրուսի փոխանցման 51տոկոսի պատճառը, ուստի երեկոյան ժամը 21:00-ից սկսած, կիրառվելու են նաև երրթևեկության սահմանափակումներ»: