Դեկտեմբեր 06, 2020 11:39 Asia/Yerevan

Բարև Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:Բոլորիդ մաղթում ենք առողջություն,առողջություն,որը գրավականն է երջանկության։

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։

Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։

 

Եթե ձմեռ է-զգում ես գարուն,

Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-

Զգում ես արև ու մաքուր երկինք։

Եթե ծարավ ես-

Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր

Վճիտ աղբյուրից։

 

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,

Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք

Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։

Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։

 

Պիտակ