Դեկտեմբեր 13, 2020 14:12 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

Ու միտք եմ անում․․․

Այնպես լիներ,որ աշխարհի

Բարի մարդիկ,

Ամեն գարնան շուշաններով ու վարդերով

Զարդարեին իրար կրծքեր։

Երջանկության երգը հնչեր ամենուրեք։

Խաղաղ ապրեր մարդն իր տանը,

Քաղցր երգեր հավքն իր բնում։

Մարդը մարդուն սիրեր այնպես,

Ինչպես մայրը՝ իր մանուկին,

Ինչպես լորը՝ իր ձագուկին։

Պիտակ