Ողջույն բարեկամ-244
Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի 2020 թվականի վերջին թողարկումը։ Բոլորիդ մաղթում ենք հույս , սեր և հավատ։
Ինչպես արդեն գիտեք Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է հինգշաբթի դեկտեմբերի 31-ին Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին, և կշարունակվի մինչև ուրբաթ 2021 թ․-ի հունվարի 1-ի ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ ապահովելով Ձեզ համար։Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և [email protected] ws.irib.ir Էլեկտրոնային հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրություններին, առաջարկներին ինչու չէ նաև քննադատություններին:Թեհրանում Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը եթեր կհեռարձակվի FM ալիքի, 91․5 մեգահերց հաճախականությամբ, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Parstoday.com/hy կայքի, Set-top box-ի և Iran Seda բջջային հավելվածի միջոցով։