Դեկտեմբեր 31, 2020 12:51 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի 2020 թվականի վերջին համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

Իրանահայ թարգմանիչ Արմենուշ Առաքելյանը Երևանում հայերենից պարսկերենի է թարգմանել անվանի արձակագիր Հակոբ Կարապենցի պատմվածքներից մի փունջ, որն ամփոփվել է «Մի մարդ ու մի երկիր» խորագրի ներքո ։

Սփյուռքահայ գրողի արմատները գալիս են պատմական Ղարաբաղից։ Նրա պապը եկել էր Գանձակից, արմատ նետել Մեղրիում. Եւ «Թե ինչպե՞ս էր եղել, որ պապս Թավրիզ էր հասել, ոչ ոք չգիտե…», ասում է Կարապենցը։

Հակոբ Կարապենցը ծնվել է Թավրիզում 1925 թվին, ապրել և ստեղծագործել է Ամերիկայում՝ 1947 թվից ի վեր մինչև իր կյանքի վերջը՝ 1994-ին։

Գրողի ծննդյան 95-ամյակին, սա լավագույն առիթն էր մեծարելու նրա հիշատակը՝ իր ծննդավայր Իրանում, գրում է թարգմանիչը:

«Մի մարդ ու մի երկիր» պատմվածքների ժողովածուն հրատարակել է  «Քեթաբ-ե-Սիյամաք» հրատարակչությունը:

 

 

«Նոյեմբերի 20-ի մամլո հաղորդագրության մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը` համաձայն զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. կոնվենցիայի, որին հավատարիմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն` մշակելու ամենակարևոր մշակութային արժեքների նախնական գույքագրումը` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-այս մասին հայտարարություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

 

Նշվում է, որ այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առաջին սկզբունքային համաձայնությունը:

Կազմակերպությունը նշում է, որ 1954 թ. Կոնվենցիայի երկրորդ արձանագրության (1999 թ.) համաձայն՝ զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ երկրները, որոնք հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, ողջունել են այս նախաձեռնությունը և վերահաստատել մշակութային արժեքների վիճակը գնահատելու առաքելության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա տարածքի շուրջ:

«Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին հորդորում է՝ պահպանել առաքելությունն ուղարկելու պայմանները»,-ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Նշվում է, որ նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորքային խորհրդակցություններ է անցկացրել այդ առաքելությունն իրականացնելու համար, ինչը, ըստ Կոնվենցիայի, պահանջում է կողմերի համաձայնությունը:

«Առայժմ սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատել՝ տեղերում առաքելություններ ուղարկելով: Այս փուլում Ադրբեջանի իշխանություններին ուղղված բազում խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթից հետո մշակութային արժեքի վիճակը գնահատելը դառնում է ավելի փխրուն և բարդ, հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք կվատթարանան առաջիկա շաբաթների ընթացքում», - ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

 

 

Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի առթիվ թվայնացվել է  հեղինակի գիտական, գրական, պատմաշխարհագրական ամբողջական ժառանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի ջանքերով:

«Թվայնացումը գործիք է, նվաճում: Այն պետք է  կիրառենք ամենուր, ամեն ոլորտում ներկայանալի, հասանելի լինելու համար, տարածելու, հետազոտելու համար: Բոլորս քաջ գիտակցում ենք թվայնացման կարևորությունը, բայց պետք է ամեն ինչ  արագ անել և ժամանակին»,-ծրագրի շնորհանդեսին նշեց  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանն էլ ասաց, որ թվայանացումն իրականացրել են երկու ամսում:

Նա նշեց, որ նախկինում թվայնացրել են Ալիշանի տասից ավելի հատորներ: «Այս անգամ նախատեսել էինք թվայնացնել 22 աշխատանք, բայց ավելին ենք արել: Թվայանացվել են պատմաաշխարհագրական բնույթի, գեղարվեստական բնույթի ախատանքներ, պատմագիտական հետազոտություններ: Աշխատել ենք ընդգրկել այն բոլոր ժանրերը, որոնք հետաքրքրել են Ալիշանին: Անդրադարձել ենք նաև դավանական և քարոզչական գրականությանը, որով նա զբաղվել է»,-տեղեկացրեց Կարապետյանը:

Ալիշանի թողած հարուստ ժառանգությանը հնարավոր է ծանոթանալ digilib.aua.am կայքում:

Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել  նաև «Նամականի» գրքի առաջին հատորը: Գրքում զետեղվել են Ալիշանի 1840-1870 թվականներին գրած անտիպ նամակները, որոնք ներկայացնում են նրա գիտագրական, ստեղծագործական և Մխիթարյան միաբանությունում ծավալած գործունության ընթացքը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«Այսօր մեր ժողովուրդը հոգևոր, մշակութային սննդի կարիք ունի: Այն անհրաժեշտ է  առաջ գնալու համար:  Մենք շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի հոգևոր վերածննդին: Հիմա անկումային տրամադրություններ են, և մենք իրավունք չունենք  չզարգանալու, իսկ  այդ ճանապարհին հոգևոր բացադրիչը որոշիչ է: Մեր նպատակները պետք է մեզ տանեն դեպի հզորացում»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը և շեշտեց՝ հույս ունի՝ Ալիշանի նամակների հրատարակումը շարունակական բնույթ կկրին, իսկ նախարարությունն իր խողովակները կծառայեցնի նման ազգանվեր, ազգանպաստ մշակութային միջոցառումների իրականացմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ «Նամականի» գրքում ներառվել են գիտական ծանոթագրություններ, թարգմանություններ: «Այս նամակները կարդալով՝ մենք տեղեկանում ենք, թե ինչպիսի մարդկանց հետ է Ղևոնդ Ալիշանը շփում ունեցել, ինչ կապեր է հաստատել աշխարհով մեկ՝ կայսրուհիներից սկսած,  գիտնականներով ավարտված: Մինչ այս հատորի հրատարակումը ծանոթ էինք Ալիշանի գրականության հայագիտական աշխատություններին, իսկ այժմ նամակագրության ժանրը հետաքրքիր լույս է սփռում նրա կերպարի վրա, որովհետև նամակները շատ անձնական են ու կարևոր բացահայտումներ են անում»,-ընդգծեց Խաչատուրյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ հատորը վաճառքի ենթակա չէ: Գրքերի մի մասը առաքվել է Մխիթարյան միաբանություն, մյուս մասը տրամադրվելու է աշխարհի մեծագույն  գրադարաններին և արխիվներին:

Միջոցառմանը տեսակապի միջոցով միացավ Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը, որը Ղևոնդ Ալիշանի նամակների հրատարակումը մեծանուն հեղինակի 200-ամյակին նվիրված լավագույն նվերն է համարում:

«Նամականի» գիրքը  լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ: Գրքի երկրորրդ և երրորդդ հատորները կհրատարակվեն 2021 թվականին:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի  26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ  Սուրեն Մուրադյանը։

Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի գրողի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։

 

 

Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի  Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): «Հակոբ Հովնաթանյանը»՝  MoMa-ում ի պահ տրված  հայկական առաջին ֆիլմն է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ս․Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացել է  2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի  թանգարանի  (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերկանգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում՝ ժամանակակից թվային մեթոդներով ու կանոններով՝ ֆիլմի թվայնացումից մինչև վերականգնված թվային տարբերակի նոր ժապավենային տպագրութունն ու տարածումը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նույն սկզբունքով փորձելու  են վերականգնել նաև հայկական կինոֆոնդի լավագույն նմուշները։

2018 թ․ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական ֆիլմը այս տարիներին ստացել է ցուցադրության շուրջ երկու տասնյակ հրավերներ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարններից և այլ մշակութային կենտրոններից։

 

2020 թվականին Տրետյակովյան պատկերասրահ է այցելել շուրջ 927 հազար մարդ։ Թանգարանն աշխատել է 7 ամիս։ Գլխավոր տնօրենը նշել է, որ սա 2019 թվականի ռեկորդային ցուցանիշի մեկ երրորդն է։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Նա նաև ընդգծել է, որ պատկերասրահին հաջողվել է էականորեն ավելացնել իր առցանց ռեսուրսների լսարանը։

«Այստեղ մեզ հաջողվել է, իմ կարծիքով, հասնել լրջագույն արդյունքների, որոնց մենք միշտ ձգտել ենք, բայց, այդուհանդերձ, մինչև 2020 թվականը և մինչև ակտիվ առցանց կապի դուրս գալու անհրաժեշտության գիտակցումը, մեզ չէր հաջողվում դա անել»,- ասել է տնօրենը՝  հավելելով, որ առցանց ռեսուրսներով ընդհանուր լսարանը 10 միլիոն մարդ է եղել։

Տրետյակովյան պատկերասրահը, ինչպես և Մոսկվայի մյուս թանգարանները, դադարեցրել է այցելուների ընդունելությունը։ ՌԴ մշակույթի նախարարության հրամանով մտցված սահմանափակումները նոյեմբերի 16-ից մինչև հունվարի 15-ն ե

 

 

 

 

Պիտակ