Հունվար 03, 2021 14:26 Asia/Yerevan

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Ողջույն բարեկամ հաղորդաշարի 2021 թվականի առաջին համարը։Ավարտվեց դառնություններով ու իրադարձություններով լի տարին՝ 2020 թվականը։ Ապագայի վառ հույսերով դիմավորեցինք 2021 թվականը: Հայերեն ռադիոժամի անձնակազմը շնորհավորում է ձեզ և համայն հայությանը,  Ամանորի և   Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրեն Ալիռեզա Հասանյանը, Նոր տարվա կապակցությամբ հղած ուղերձում, շնորհավորելով Իրանում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող հայերին, շեշտել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու եղբայրական հարաբերությունները և հույս հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն հնարավորինս շուտ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայերեն ռադիոժամի սիրելի ունկնդիրներ և Pars Today կայքի սիրելի հետևորդներ՝ 2020 թվականն իր բոլոր վերելքներով ու անկումներով , դառնություններով ու ուրախություններով, ավարտվեց: Բայց հիշեք, որ կյանքը ճանապարհորդություն է ՝ լի դառնություններով և քաղցրությամբ: Ամանորի և Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ ծննդյան նախօրեին, հուսով եմ, որ մեծ մարգարեների ուսմունքների ստվերում մենք ականատես կլինենք Իրանի, Հայաստանի և աշխարհի բոլոր ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության խորացման, ինչպես նաև ականատեսը կլինենք  բոլոր դժվարությունների ու խնդիրների, ներառյալ պատերազմների ու տնտեսական խնդիրների ավարտի: Թող Նոր տարին երջանկության, առողջության ու հաջողության տարի լինի բոլորի համար

Հարգանքներով ՝ Ալիռեզա Հասանյան

Հայերեն ռադիոժամի տնօրեն»: