Ելք դեպի լույս 534
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 81 և 82-րդ այաներ
وَاتَّخَذُوا مِن دُونِ اللَّهِ آلِهَةً لِّیَکُونُوا لَهُمْ عِزًّا
کَلَّا سَیَکْفُرُونَ بِعِبَادَتِهِمْ وَیَکُونُونَ عَلَیْهِمْ ضِدًّا
Նրանք իրենց հույսը դրել են երևակայական չաստվածների վրա:
Անիմաստ հույս. (այդ կուռքերը) մերժելու են իրենց երկրպագությունը (նրանց կողմից) և իրենց թշնամի են հռչակելու:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարդկանցից ոմանք սիրտ կապեցին աշխարհիկ կյանքի հետ և գոռոզացան իրենց հարստությամբ ու որդիներով: Այս այան ասում է. “Անհավատներն իրենց փառքն ուրիշի մեջ են տեսնում, ոչ թե Աստծո: Դա այն դեպքում, երբ դատաստանի օրը կուռքերը հրաժարվում են նրանցից և միջնորդելու, բարեխոսելու և աջակցելու փոխարեն, ապստամբում նրանց դեմ: Ղուրանի այլ այաները խոսում են հենց այս մասին: Նույնիսկ քարե և փայտե կուռքերն Աստծո կամքով, դատաստանի օրը սկսում են խոսել և հրաժարվում անհավատներից ու կռապաշտներից:
Իմամ Սադեղն ասում է. “Խոսքն այն մեծերի մասին է, որոնց ենթարկվելով, մարդիկ մտածում են, որ այդպիսով կարող են փառքի հասնել: Պաշտամունք ասելով միայն խոսքը կամ աղոթքն ի նկատի չի առնվում, այլ հնազանդությունը: Այսինքն`երբ մարդը, պաշտելով Աստծուց բացի մեկ այլ արարածի, մեղք է գործում”:
Այս այաներից սովորում ենք
1. Բոլոր մարդիկ էությամբ փառք են փնտրում: Սակայն շատերը սխալվում են և չեն ենթարկվում Աստծուն, որն իսկական փառքի աղբյուրն է:
2. Այն ինչը մարդը սխալմամբ պաշտում է Աստծո փոխարեն, մի օր կանգնելու է իր դեմ և թշնամություն է սերմացնելու իր դեմ:
Մարիամ սուրահի 83 և 84-րդ այաներ
أَلَمْ تَرَ أَنَّا أَرْسَلْنَا الشَّیَاطِینَ عَلَى الْکَافِرِینَ تَؤُزُّهُمْ أَزًّا
فَلَا تَعْجَلْ عَلَیْهِمْ إِنَّمَا نَعُدُّ لَهُمْ عَدًّا
Դու չգիտե՞ս, որ մենք սատանաներին ուղարկեցինք անհավատների դեմ, որպեսզի նրանց գայթակղեն (մեղք գործեն):
Մի փորձիր արագացնել նրանց չարչարանքը: Մենք հաշվել ենք նրանց օրերը:
Ինչպես ասացինք, անահավատները կուռքերին պաշտելուց օգուտ չեն ստանում և դատաստանի օրը իրենք և այն ամենն ինչ պաշտում էին, վերադառնալու են դեպի Աստված: Ուրեմն ինչու շտապենք, որպեսզի Աստված նրանց գործն ավարտին հասցնի: Նրանց բոլոր գործերը, այդ թվում` զարկերակի խփոցները, գրանցվում են: Իսկ կյանքի հաշվարկումը նշանակում է հաշվարկել այն արարքները, որ գրվել են կյանքի գրքում: Եվ ինչպես որ սաղմն է աճում մոր արգանդում, մարդն էլ աշխարհում մնում է այն պատճառով, որ արարչագործությունը լիարժեք դառնա և Աստված կատարի այն, ինչ նրանց համար վճռել էր: Ուստի պետք չէ, որ մարդն Աստծուց խնդրի մեկի մահը, լինի անհավատ կամ հավատացյալ: Քանի որ որքան երկար ապրի անհավատն այնքան շատ կլինեն նրա չարագործությունները ու հետևաբար նաև պատիժը: Իսկ առաքինի և հավատացյալ մարդը որքան ապրում է, այնքան մեծանում է նրա վարձատրությունը
Այս այայից սովորում ենք
1. Նրանք, որ ընտրում են անհավատությունը, ընտրում են նաև սատանային, որն իշխում է նրանց վրա:
2. Չնայած սատանան մարդկանց հրահրում է, սակայն չի պարտադրում իրեն հետևել: Սակայն նա կարողանում է մարդկանց մոլորեցնել:
3. Աստված մարդկանց ժամանակ է տալիս և չի շտապում նրանց մահը սահմանել:
Մարիամ սուրահի 85 և 86-րդ այաներ
یَوْمَ نَحْشُرُ الْمُتَّقِینَ إِلَى الرَّحْمَنِ وَفْدًا
وَنَسُوقُ الْمُجْرِمِینَ إِلَى جَهَنَّمَ وِرْدًا
Վերջին դատաստանի օրը հավաքված արդարները Աստծո առջև թափոր պիտի կազմեն:
Ապիրատները դժոխք են գնալու ծարավ:
Այս այաները մարդկանց դատսատանի օրը բաժանում են երկու մասի` հանցագործների և առաքինիների դատաստան: Այան ասում է, որ առաքինի մարդիկ Աստծո հյուրն են և դրախտ են գնալու: Իսկ մեղավորների մասին ասում է, որ նրանք գնալու են դժոխք, որտեղ ջուր չկա և միայն կրակ է: Այստեղ “դեպի գթառատ Աստված” բառակապակցությունը կանգնած է “դեպի դժոխք” բառակապակցության դեմ: Այսպիսով կարելի էհասկանալ, որ այան ուզում էասել, որ առաքինիները գնալու են դրախտ: Իսկ դրախտն այն վայրն է, որտեղ մարդը մոտենում էԱստծուն: Դրախտ գնալը նշանակում է գնալ դեպի Աստված: Իսկ նրանց մասին, ովքերդժոխային են դառնում, պետք է ասել, որ դա տեղի է ունենում իրենց մեղքով: Այստեղ նաև նշվում է , որ նրանք, որ դրախտային են դարձել, իրենց առաքինության ու ժուժկալության պատճառով են այդպիսին դարձել
Այս այայից սովորում ենք
1. Դատաստանի օրը մեղավորներն ու առաքինի մարդիկ բաժանվում են իրարից: Առաիքնիները գնում են դրախտ, իսկ մեղավորները` դժոխք:
2. Դրախտ մտնելուց առաջ կարևոր է ստանալ Աստծո գթությունը:
3. Դրախտի բանալին առաքինությունն է, որը դրսևրովում է կյանքի բոլոր ոլորտներում:
Աստված Ձեզ պահապան