Հունվար 04, 2021 08:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 87-րդ այա․

یَمْلِکُونَ الشَّفَاعَةَ إِلَّا مَنِ اتَّخَذَ عِندَ الرَّحْمَنِ عَهْدًا

Միայն նրանք, որ ընդունել են աստվածային դաշինքը, բարեխոսներ կունենան:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատները մի կողմից հպարտանում են իրենց հարստությամբ ու որդիներով, իսկ մյուս կողմից պաշտում են սուտ կուռքերի: Նրանք մտածում են, որ կուռքերը պաշտպանելու են իրենց: Այս այան ասում է. Դատաստանի օրը կուռքերը չեն բարեխոսելու, որպեսզի իրենց փրկեն դժոխքի կրակից և միայն մարգարեներն ու իմամները կարող են բարեխոսել, որովհետև նրանք Աստծո կամոք են ստացել այդ առաքելությունը: Ընդհանրապես, դատաստանի օրվա բարեխոսությունն ունի հատուկ պայմաններ և ոչ բոլորն են կարողանում օգտվել այդ պայմաններից: Եվ մեղավոր հավատացյալները, ովքեր ունեցել են ճիշտ գաղափար, սակայն սխալվել են, դիմելով Աստծո մարգարեներին, որպեսզի նրանք բարեխոսեն Աստծո մոտ և իրենք ներում ստանան: Սակայն ներումը կախված է նրանից, թե բարեխոսներն ինչքան հնարավորություն ունեն բարեխոսելու: Ուստի ոչ ոք չպետք է հույս ունենա, որ առաքյալներն ու մարգարեներն իր համար կբարեխոսեն, և կարող է մեղք գործել որքան ցանկանում է:

Այս այայից սովորում ենք․

1. Բարեխոսությունն Աստծո իրավունքներից է և ում որ ցանկանա, նա կարժանացնի այդ շնորհին:

2. Աստծո մարգարեներն Աստծո կամոք ունեն բարեխոսելու հնարավորություն և սա Աստծո գթության ապացույցն է:

Մարիամ սուրահի 88 և 89-րդ այաներ․

اتَّخَذَ الرَّحْمَنُ وَلَدًا

جِئْتُمْ شَیْئًا إِدًّا

Նրանք կասեն, որ Աստված ունի որդի:

Այս խոսքը սրբապղծություն է:

 

Անհավատների գաղափարներից մեկն այն է, որ նրանք պնդում են, որ Աստված որդի է ունեցել: Ինչպես նաև ոմանք պնդում են, որ հրեշտակներն Աստծո դուստրերն են: Հետաքրքիր է, որ նախքան իսլամը, նման սխալ կարծիք եղել է տարբեր կրոններում: Եվ Ղուրանի ասելով, հրեաներն Օզայր մարգարեին համարում էին Աստծո որդի, իսկ քրիստոնյաները` Հիսուսին: Եվ դա ցույց է տալիս, որ այս կրոններում եղել են խեղաթյուրումներ: Ղուրանը հստակորեն ասում է, որ սխալ է նման խոսքեր վերագրել Աստծուն:

Այս այաներից սովորում ենք․

1. Որևէ մեկին Աստծո որդի անվանելով, մարդիկ խեղաթյուրում են աստվածային արժեքները, եթե նույնիսկ այդ մարդը լինի մարգարե: Աստծո և մարգարեի հարաբերությունները հոր և որդու հարաբերություններ չեն:

2. Աստծուց բացի որևէ մեկի նկատմամբ հավատք տածելը համարվում է կռապաշտություն և այդպիսով մարդը հեռանում է աստվածապաշտությունից:

Մարիամ սուրահի 90-92-րդ այաներ․

السَّمَاوَاتُ یَتَفَطَّرْنَ مِنْهُ وَتَنشَقُّ الْأَرْضُ وَتَخِرُّ الْجِبَالُ هَدًّا

دَعَوْا لِلرَّحْمَنِ وَلَدًا

یَنبَغِی لِلرَّحْمَنِ أَن یَتَّخِذَ وَلَدًا

(Այս խոսքից) քիչ է մնում երկինքները ճեղքվեն, երկփեղկվի երկիրը, և փլվեն լեռները:

Նրանք Ողորմածին որդի են վերագրում:

Բայց Աստված չէր կարող զավակ ունենալ:

Քանի որ արարչագործությունը հիմնված է միաստվածության վրա, սխալ է ասել, որ Աստված որդի է ունեցել: Ուստի այս այան ասում է, որ կարծես երկիքն ու երկիրը այս կռապաշտական կարծիքի պատճառով փլվում են: Այլ խոսքով, կռապաշտությունն այնքան մեծ վիրավորանք է, որ նույնիսկ երկինքն ու երկիրը չեն կարող դրան դիմանալ: Սակայն դուք, անհավատներդ, նման մեղք եք գործում: Դա այն դեպքում, երբ Աստծո համար որդի ունենալը Աստծո կատարելագործման նշան չէ, այլ պատճառ է դառնում, որ Աստծո վեհ արժեքն իջնի:

Այս այաներից սովորում ենք․

1. Մեղք գործելը կարող է պատճառ դառնալ, որ արարչագործությունը փլուզվի, չնայած Աստված դա թույլ չի տա: Այլ այաներում գրված է, որ եթե Ղուրանն անգամ ժայռերի վրա իջեցվեր, դրանք Աստծո նկատմամբ վախի պատճառով փշուր-փշուր կլինեին:

2. Անհավատությունն ամենասարսափելի անբարոյականությունն է աշխարհում և նույնիսկ բնությունը չի կարող անտարբեր լինել դրա դեմ:

3. Որդի ունենալու համար նախ պետք է ունենալ կին: Սակայն ոչ ոք չի կարող Աստծո հետ հավասար լինել, որպեսզի դառնա նրա կինը կամ նրանից որդի ծնի:

Աստված Ձեզ պահապան։

 

Պիտակ