Ելք դեպի լույս 537
Հանուն գթած և ողորմած Աստծո։Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Աստծո կամոք ավարտեցինք Մարիամ սուրահը և այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Թա Հա սուրահը, որը Ղուրանի 20-րդ սուրահն է: Նախ ներկայացնենք սուրահի առաջին այաները:
Թա Հա սուրահի առաջին և երկրորդ այաներ
مَا أَنزَلْنَا عَلَیْکَ الْقُرْآنَ لِتَشْقَى
Թա, Հա։
Մենք Ղուրանը չուղարկեցինք, որ դժվարությունների մեջ ընկնես:
Այս սուրահը նույնպես սկսվում է հնչյուններով, ինչպես Բաղարա սուրահը, որը սկսվում է Ալեֆ, Լամ, Միմ հնչյուններով: Ինչպես արդեն նշել ենք, այս հնչյունները Ղուրանի գաղտնի հնչյուններն են, որոնք կբացահայտվեն այն ժամանակ, երբ Աստված ցանկանա: Եվ այդ ժամանակ ավելի լավ կսահկանանք Ղուրանի հրաշագործությունը: Որոշ աղբյուրներում անդրադառարձ է կատարվել այս հարցին: Այս սուրահը սկսվում է Թա Հա հնչյուններով և հենց նույն անունով էլ անվանվել է: Ինչպես նշվում է որոշ աղբյուրներում, Թա Հան իսլամի մարգարեի գաղտնի անուններից է եղել: Ուստի այս այայից հետո, սուրահը շարունակվում է, դիմելով մարգարեին:
Հաջորդ այան ասում է Ղուրանը, քեզ չենք ուղարկել որ դժվարության մեջ հայտնվես: Ասում են, որ մարգարեն գիշերներն այնքան էր նամազ անում ու Ղուրան կարդում, որ նրա ոտքերն ուռում էին: Աստվածային այաները տարածելիս նույնպես նա այնքան սիրով ու ոգևորությամբ էր դա անում, որ դժվարություններ էր ունենում: Այան, դիմելով մարգարեին, ասում է. Ինչու ես այդքան տանջում քեզ:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստված չի ցանկանում, որ իր արարածներն իրենց կրոնական պարտականությունները կատարելիս դժվարությունների առջև կանգնեն:
2. Ղուրանը չի հայտնվել, որպեսզի դժվարացնի մարդկանց կյանքը: Յուրաքանչյուր ոք իր պարտականությունները պետք է կատարի ըստ իր հնարավորությունների:
Թա Հա սուրայի 3 –րդ և 4-րդ այաներ
إِلَّا تَذْکِرَةً لِّمَن یَخْشَى
تَنزِیلًا مِّمَّنْ خَلَقَ الْأَرْضَ وَالسَّمَاوَاتِ الْعُلَى
Այն ուղարկեցինք (Աստծուց) երկնչողների համար՝ որպես հորդոր:
(Ղուրանն) ուղարկված է Նրա կողմից, ով ստեղծել է երկիրը և բարձրացրել երկինքները:
Նախորդ այաները, դիմելով մարգարեին, ասել էին. «Կրոնը քարոզելու համար քեզ մի չարչարիր»: Այս այաներն ասում են . «Որովհետև այս այաներից դաս են քաղում միայն նրանք, ովքեր վախենում են մոլորվելուց: Պետք է ասել, որ կրոնական ճշմարտությունները գոյություն ունեն յուրաքանչյուր մարդու մեջ: Մարդը ծնվում է Աստծո նկատմամբ հավատքով: Ուրեմն յուրաքաչնյուր մարդ պետք է այդ հավատքը գտնի իր խղճի մեջ: Ուստի Ղուրանի այաները վերհիշեցնում են այդ ճշմարտությունը, թույլ չտալով, որ մարդը մոլորվի:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդը մշտապես կարիք ունի նախազգուշացման և Ղուրանը դրա համար լավագույն միջոցն է:
2. Նրանք, ովքեր մտահոգություն ունեն և պատասխանատու են զգում իրենց արարքի դիմաց, հեռու են մնում մոլորությունից, դաս քաղելով Ղուրանի այաներից:
3. Ղուրանն իջեցրել է տիեզերքի արարիչը:Եվ այսպիսով արարչությունն ու օրենսդրությունը բխում են նույն կենտրոնից։
Թա Հա սուրայի 5 և 6-րդ այաներ
الرَّحْمَنُ عَلَى الْعَرْشِ اسْتَوَى
لَهُ مَا فِی السَّمَاوَاتِ وَمَا فِی الْأَرْضِ وَمَا بَیْنَهُمَا وَمَا تَحْتَ الثَّرَى
Ողորմած Աստծո (կողմից), որ նստած է Իր գահի վրա:
Երկինքներն ու երկիրը և այն, ինչ երկրում է ու այս երկուսի մեջ, և այն ինչ հողի ընդերքում է, Իրեն են պատկանում:
Նախորդ այաներն Աստծուն ներկայացնում են որպես երկրի ու երկնքի արարիչ: Այս այաներն ասում են, որ նա ոչ միայն արարիչ է, այլ ողջ տիեզերքն Նրա կամքով է կառավարվում: Այստեղ խոսվում է նաև Աստծո թագավորության մասին: Այս այաները խոսում են այն մասին, թե Աստված ինչպես է տիրապետում ողջ տիեզերքի վրա և քանի որ աստվածային թագավորությունն անսահման գթության աղբյուր է, այս այաներում Աստված որպես գթած է ներկայացվել։
Այս այաներից սովորում ենք․
1. Ողջ տիեզերքն ու մարդկանց կյանքը կառավարվում են Աստծո գթությամբ:
2. Աստված տիրապետում է ողջ տիեզերքին հավասարապես և բոլորը նրան են ենթարկվում:
Աստված Ձեզ պահապան։