Հունվար 10, 2021 07:41 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 7 և 8-րդ այաներ

وَإِن تَجْهَرْ بِالْقَوْلِ فَإِنَّهُ یَعْلَمُ السِّرَّ وَأَخْفَى

اللَّهُ لَا إِلَهَ إِلَّا هُوَ لَهُ الْأَسْمَاء الْحُسْنَى

Հրապարակայնորեն ասած խոսքերդ և գաղտնի պահածներդ հավասարապես Նրան հայտնի են:
Նրանից բացի չկա այլ Աստված, ամենագեղեցիկ բնութագրիչները Նրան են վերագրվում։

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Աստծո առանձնահատկություններից երեքը արարչագործությունը, թագավորությունը և տիրապետությունն են: Այս այաները խոսում են Աստծո չորրորդ առանձնահատկության մասին: Եվ դա վերաբերում է  նրան, որ Աստված ամենագետ է: Նա գիտի բոլոր գաղտնիքները, որ թաքցնում են մարդիկ: Այնուհետև այան ասում է . Նրանից բացի ոչ ոք չունի նման առանձնահատկություն: Նա բացարձակ է և ողջ տիեզերքում կարելի է նկատել նրա ուժը, վեհությունը, գթությունը, իմաստնությունը: Կենդանի էակների մեջ Աստված ամենակատարելագործվածը ստեղծել է մարդուն, ով ունի մեծ առավելություններ: Աստված ընտրել է մարգարեներին, որոնք ներկայացնում են աստվածային առանձնահատկությունները:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե մարդն ուշադիր լինի Աստծո առանձնահատկություններին, հեռու կմնա չարիքից:

2. Նա, ով արժանի է որ բոլոր մարդիկ իրեն պաշտեն, կատարյալ է:

 

Թա Հա սուրահի 9 և 10-րդ այաներ

وَهَلْ أَتَاکَ حَدِیثُ مُوسَى

إِذْ رَأَى نَارًا فَقَالَ لِأَهْلِهِ امْکُثُوا إِنِّی آنَسْتُ نَارًا لَّعَلِّی آتِیکُم مِّنْهَا بِقَبَسٍ أَوْ أَجِدُ عَلَى النَّارِ هُدًى

Դու լսե՞լ ես Մովսեսի պատմությունը:
Երբ նա տեսավ կրակը, ասաց իր ընտանիքին.«Այստեղ կանգնեք, քանզի կրակ եմ տեսել: Թերևս դրանից մի կայծ վերցնեմ կամ դրա շնորհիվ գտնեմ ճանապարհը»:

Այս սուրահի նախնական այաներից հետո, մյուս այաները խոսում են Մովսեսի կյանքի մասին, ինչը կարող է ուսանելի լինել բոլոր հավատացյալների համար: Առաջին բաժնում խոսվում է  այն մասին, որ Մովսեսը մութ անապատում խոսում է  Աստծո հետ, երբ նշանակվում է  մարգարե: Իր ընտանիքի հետ Մեդինայից վերադառնալիս, մի մութ ու սառը գիշեր, երբ կորցրել էր ճանապարհը, Մովսեսը մի կրակ է տեսնում և մտածում, որ այնտեղ մարդիկ կան: Նա թողնում է իր կնոջն ու երեխաներին և գնում կրակի մոտ: Սակայն պարզվում է, որ դա ոչ թե կրակ էր, այլ Աստծո լույսը:  Այս այաներից կարելի է հասկանալ, որ միայն Մովսեսն է տեսել այդ կրակը, իսկ ընտանիքն այն չի տեսել: Հակառակ դեպքում, բոլորը կգնային դեպի կրակը և Մովսեսը չէր գնա ու վերադառնա: Այո, Մովսեսն իր ընտանիքի փրկության համար գնաց դեպի կրակը: Սակայն Աստված նրա առջև բացեց իր ժողովրդի փրկության ճանապարհը: Նա փորձում էր իր համար փրկության ճանապարհ գտնել, սակայն Աստված նրան ցույց տվեց Իսրայելի ժողովրդի փրկության ճանապարհը:

Այս այաներից սովորում ենք.

1. Շատ կարևոր է ուսումնասիրել պատմությունը, ծանոթանալ հին ժողովուրդների հետ, իմանալ, թե ինչպես նրանք ապրեցին փառքի մեջ, հետո կործանվեցին: Եվ սա Ղուրանի դաստիարակության ձևերից է:

2. Ընդհանրապես, աստվածային գթությունը ծնվում է դժվարություններից: Ուրեմն չպետք է վախենալ դժվարություններից և պետք է ընդառաջ գնալ դրանց:

Թա Հա սուրահի 11 և 12-րդ այաներ․

فَلَمَّا أَتَاهَا نُودِی یَا مُوسَى

إِنِّی أَنَا رَبُّکَ فَاخْلَعْ نَعْلَیْکَ إِنَّکَ بِالْوَادِ الْمُقَدَّسِ طُوًى

Երբ մոտեցավ կրակին՝ մի ձայն կանչեց նրան՝ո՛վ Մովսես...

Ես քո Աստվածն եմ, հանիր կոշիկներդ, դու գտնվում ես Թովա սուրբ հովտում:

Այս այաները սկսվում են այն  պահից, երբ Աստված Թուր լեռան ստորոտին Մովեսին ասաց առաջին խոսքերը և որից հետո Մովսեսը դարձավ մարգարե: Այնտեղ Աստված Մովսեսի հետ խոսում է և իրեն որպես Արարիչ ներկայացնում ու հրամայում, որ Մովսեսը հանի կոշիկները: Աստված ասում է. Դու կանգնած ես Աստծո առջև, ու ոտք ես դրել սրբազան հողի վրա: Ուրեմն հանիր կոշիկներդ ու դրանցով մի սրբապղծիր այս սուրբ վայրը: Հենց այդպես պետք է հարգել բոլոր սրբազան վայրերը:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մովսեսը դեպի լուսավոր կետը գնաց` կրակ վերցնելու համար, սակայն Աստված նրան այլ ճանապարհ ցույց տվեց: Այսպես է նաև կյանքում: Մարդը որոշում է ինչ որ բան անել, սակայն Աստված է որոշում  իրադաձությունների ընթացքը:

2. Աստծո գթությունը ստանալու համար պետք է հարգել մեծերին ու սրբավայրերը:

Աստված Ձեզ պահապան:

 

Պիտակ